Երգերի երգը
4 «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս:
Չքնաղ ես դու:
Քողիդ տակ աչքերդ ասես աղավնու աչքեր լինեն:
Մազերդ այծերի հոտի են նման,
Որ իջնում են Գաղաադի լեռներից:+
2 Ատամներդ նման են նոր խուզած ոչխարների հոտի,
Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից.
Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,
Եվ ոչ մեկը չի կորել:
3 Շուրթերդ ասես ալ կարմիր թել լինեն,
Խոսքդ հաճելի է:
Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:
4 Պարանոցդ+ ասես Դավթի աշտարակը լինի,+
Որը կառուցված է քարաշարքով,
Եվ որի վրա հազար կլոր վահան է կախված.
Բոլորն էլ հզոր ռազմիկների վահաններ են:+
7 «Դու ամբողջությամբ գեղեցիկ ես, սիրելի՛ս,+
Անթերի ես դու:
8 Արի միասին գնանք Լիբանանից, ի՛մ հարսնացու,
Արի հեռանանք Լիբանանից:+
9 Դու գերել ես սիրտս,+ ի՛մ քույր, ի՛մ հարսնացու,
Գերել ես սիրտս քո մեկ հայացքով,
Վզնոցիդ մեկ ուլունքով:
10 Որքա՜ն գեղեցիկ է քո սերը,+ ի՛մ քույր, ի՛մ հարսնացու:
11 Խորսխի մեղր է կաթում քո շուրթերից, ի՛մ հարսնացու:+
Մեղր ու կաթ կա լեզվիդ տակ,+
Եվ հագուստիդ բուրմունքը Լիբանանի բուրմունքին է նման:
12 Փակված պարտեզ է իմ քույրը, իմ հարսնացուն,
Մի փակված պարտեզ, կնքված աղբյուր:
13 Քո ճյուղերը* նռնենիների դրախտ* են՝
Ընտիր մրգերով, հինայով ու նարդոսով,
14 Նարդոսով+ ու զաֆրանով, խնկեղեգով+ ու դարչինով,+
Կնդրուկի ամեն տեսակ ծառերով, զմուռսով ու հալվեով*+
Եվ ընտիր անուշահոտ բույսերով:+
15 Պարտեզի աղբյուր ես դու և մաքուր ջրով ջրհոր,
Լիբանանից հոսող վտակներ:+
16 Արթնացի՛ր, ո՜վ հյուսիսային քամի,
Ե՛կ, ո՜վ հարավային քամի:
Փչիր իմ պարտեզի վրա:
Թող դրա անուշ բույրը տարածվի»:
«Թող իմ սիրեցյալը գա իր պարտեզ
Եվ ուտի դրա ընտիր պտուղներից»: