5 Թեքիր հայացքդ+ ինձնից,
Որովհետև այն գերում է ինձ:
Մազերդ այծերի հոտի են նման,
Որ իջնում են Գաղաադի լանջերից:+
6 Ատամներդ նման են ոչխարների հոտի,
Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից.
Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,
Եվ ոչ մեկը չի կորել:
7 Քողիդ տակ այտերդ նռան պճեղի են նման: