-
Երգերի Երգ 4։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս:
Չքնաղ ես դու:
Քողիդ տակ աչքերդ ասես աղավնու աչքեր լինեն:
Մազերդ այծերի հոտի են նման,
Որ իջնում են Գաղաադի լեռներից:+
2 Ատամներդ նման են նոր խուզած ոչխարների հոտի,
Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից.
Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,
Եվ ոչ մեկը չի կորել:
3 Շուրթերդ ասես ալ կարմիր թել լինեն,
Խոսքդ հաճելի է:
Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:
-