Երգերի երգը
6 «Ո՞ւր է գնացել քո սիրեցյալը,
Ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ:
Ո՞ր ճամփով է գնացել քո սիրելին,
Արի միասին փնտրենք նրան»:
2 «Սիրեցյալս իր պարտեզն է գնացել՝
Հոտավետ բույսերի մարգերի մոտ,
Որ պարտեզներում հովվություն անի
Եվ շուշաններ քաղի:+
3 Ես իմ սիրեցյալինն եմ,
Եվ սիրեցյալս իմն է:+
Նա շուշանների մեջ է հովվում հոտը»:+
4 «Ի՜մ սիրելի,+ դու գեղեցիկ ես Թերսայի*+ պես,
Չքնաղ, ինչպես Երուսաղեմը,+
Ապշեցուցիչ, ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը:+
5 Թեքիր հայացքդ+ ինձնից,
Որովհետև այն գերում է ինձ:
Մազերդ այծերի հոտի են նման,
Որ իջնում են Գաղաադի լանջերից:+
6 Ատամներդ նման են ոչխարների հոտի,
Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից.
Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,
Եվ ոչ մեկը չի կորել:
7 Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:
8 Կան 60 թագուհիներ, 80 հարճեր
Եվ երիտասարդ աղջիկներ անթիվ,+
9 Սակայն միայն մեկն է իմ աղավնին,+ իմ անարատը:
Նա իր մոր միակն է, իրեն ծնողի համար ամենասիրելին:*
Աղջիկները տեսնում են նրան ու երջանիկ կոչում,
Թագուհիներն ու հարճերը տեսնում են նրան ու գովաբանում:
10 «Այդ ո՞վ է, որ շողում է* ինչպես լուսաբացը,
Գեղեցիկ է, ինչպես լիալուսինը,
Մաքուր, ինչպես արևի լույսը,
Եվ ապշեցուցիչ, ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը»»:+
11 «Ես գնացի ընկուզենիների պարտեզ,+
Որ տեսնեմ գետահովտի ծաղկունքը,
Տեսնեմ, թե արդյոք խաղողենին շիվեր չի՞ տվել,
Նռնենին չի՞ ծաղկել:
12 Այդ ամենը տեսնելու ցանկությամբ տարված՝
Չհասկացա, թե ինչպես հայտնվեցի
Իմ ժողովրդի նշանավոր* մարդկանց կառքերի մոտ»:
13 «Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սունամուհի:
Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ տեսնենք քեզ»:
«Ինչո՞ւ եք այդպես նայում սունամուհուն»:+
«Նա նման է երկու խմբերի* պարի»: