Երգերի երգը
7 «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերդ սանդալների մեջ,
Ո՜վ ազնվազարմ դուստր:
Ազդրերիդ կորությունը նման է զարդերի՝
Վարպետի ձեռքի գործի:
2 Պորտդ կլոր գավաթ է:
Թող համեմված գինին երբեք չպակասի դրանից:
Փորդ ցորենի կույտ է՝
Շուշաններով շրջապատված:
3 Կրծքերդ երկու մատղաշ եղնիկի են նման՝
Վիթի երկվորյակների:+
4 Պարանոցդ+ փղոսկրյա աշտարակի է նման,+
Եվ աչքերդ՝+ Եսեբոնի+ ավազաններին,
Որոնք Բաթ-Րաբբիմի դարպասի մոտ են:
Քիթդ ասես Լիբանանի աշտարակը լինի,
Որ նայում է դեպի Դամասկոս:
Թագավորը գերվել է քո գանգուրներով:
6 Սե՛ր իմ, որքա՜ն գեղեցիկ ես, որքա՜ն հաճելի՝
Մեծագույն հաճույքներից առավել:
7 Հասակդ արմավենու է նման,
Կրծքերդ՝ արմավի ողկույզների:+
8 Ես ասացի. «Արմավենին կմագլցեմ,
Որ դրա ողկույզները բռնեմ»:
Թող կրծքերդ խաղողենու ողկույզի պես դառնան,
Շունչդ՝ խնձորի բույրի պես,
9 Եվ բերանդ՝ ամենալավ գինու պես»:
«Թող այն նրբորեն հոսի սիրեցյալիս քիմքով՝
Քնքշորեն ծորալով նրա շուրթերով, և քուն իջեցնի աչքերին»:
10 «Ես իմ սիրեցյալինն եմ,+
Եվ նա միայն ինձ է փափագում:
12 Վաղ կարթնանանք ու կգնանք խաղողի այգիներ,
Որ տեսնենք՝ խաղողենին շիվեր չի՞ տվել,
Ծաղիկները չե՞ն բացվել,+
Նռնենիները չե՞ն ծաղկել:+
Այնտեղ ցույց կտամ, թե որքան եմ սիրում քեզ:+
Թե՛ հինը, թե՛ նորը քեզ համար եմ պահել, ո՜վ իմ սիրելի»: