Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 30։1-3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 30 «Երբ այս բոլոր խոսքերը կատարվեն՝ ձեզ վրա գան այն օրհնություններն ու անեծքները,+ որ հայտնեցի ձեզ, և դուք մտաբերեք դրանք,+ երբ ապրելիս լինեք այն ազգերի երկրներում, որոնց մեջ ձեր Աստված Եհովան ցիրուցան կանի ձեզ,+ 2 ու հետ դառնաք դեպի ձեր Աստված Եհովան,+ ամբողջ սրտով և ամբողջ հոգով հնազանդվեք նրան՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ այսօր, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները,+ 3 այդ ժամանակ ձեր Աստված Եհովան կվերադարձնի ձեզ գերությունից,+ կգթա ձեզ+ ու կհավաքի այն բոլոր վայրերից, ուր ձեր Աստված Եհովան ցիրուցան էր արել ձեզ:+

  • 2 Օրենք 30։8-10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 8 Իսկ դուք հետ կդառնաք դեպի Եհովան ու կհնազանդվեք նրան, կկատարեք նրա բոլոր պատվիրանները, որոնք այսօր տալիս եմ ձեզ: 9 Ձեր Աստված Եհովան առատապես կօրհնի ձեր բոլոր գործերը,+ շատ երեխաներ կպարգևի, շատ անասուններ կտա և ձեր հողը բերքառատ կդարձնի: Եհովան կուրախանա՝ ձեզ բարիք անելով, ինչպես որ ձեր հայրերին բարիք անելով էր ուրախանում,+ 10 քանի որ դուք կհնազանդվեք ձեր Աստված Եհովային, կպահեք նրա պատվիրաններն ու կանոնները, որ գրված են Օրենքի այս գրքում, և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով կվերադառնաք դեպի ձեր Աստված Եհովան:+

  • 1 Թագավորներ 8։48, 49
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 48 եթե իրենց գերեվարած թշնամիների երկրում նրանք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով վերադառնան քեզ մոտ+ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար,+ 49 երկնքից՝ քո բնակության վայրից,+ լսիր նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ,

  • Երեմիա 29։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Դուք հետ կդառնաք ինձ մոտ ու կերկրպագեք ինձ,+ որովհետև ձեր ամբողջ սրտով իմ առաջնորդությունը կփնտրեք:+

  • Հովել 2։12
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 12 «Բայց դեռ ուշ չէ վերադառնալու համար,– ասում է Եհովան:–

      Ուստի վերադարձե՛ք ինձ մոտ ամբողջ սրտով՝+

      Ծոմ պահելով,+ լաց լինելով և ողբալով:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը