-
2 Օրենք 30։1-4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 «Երբ այս բոլոր խոսքերը կատարվեն՝ ձեզ վրա գան այն օրհնություններն ու անեծքները,+ որ հայտնեցի ձեզ, և դուք մտաբերեք դրանք,+ երբ ապրելիս լինեք այն ազգերի երկրներում, որոնց մեջ ձեր Աստված Եհովան ցիրուցան կանի ձեզ,+ 2 ու հետ դառնաք դեպի ձեր Աստված Եհովան,+ ամբողջ սրտով և ամբողջ հոգով հնազանդվեք նրան՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ այսօր, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները,+ 3 այդ ժամանակ ձեր Աստված Եհովան կվերադարձնի ձեզ գերությունից,+ կգթա ձեզ+ ու կհավաքի այն բոլոր վայրերից, ուր ձեր Աստված Եհովան ցիրուցան էր արել ձեզ:+ 4 Եթե մինչև աշխարհի* ծայրն էլ ցրված լինեք, ձեր Աստված Եհովան կհավաքի ձեզ այնտեղից ու հետ կբերի:+
-
-
1 Թագավորներ 8։47, 48Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
47 ու եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվել,+ և քեզ մոտ վերադառնալով՝+ բարեհաճությունդ աղերսեն ու ասեն իրենց գերության երկրում՝+ «Մենք մեղք ենք գործել, սխալվել ենք ու չարիք ենք արել»,+ 48 եթե իրենց գերեվարած թշնամիների երկրում նրանք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով վերադառնան քեզ մոտ+ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար,+
-