Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Dendi
  • այսօր

20 հուլիսի, կիրակի

Ձեր մտքերը իմ մտքերը չեն (Ես. 55։8)։

Եթե մեր աղոթքներն անպատասխան են մնում, կարող ենք մտածել. «Արդյո՞ք ճիշտ բաների համար եմ աղոթում»։ Հաճախ մեզ թվում է՝ գիտենք՝ ինչն է լավագույնը մեզ համար։ Բայց մենք կարող ենք սխալվել։ Գուցե ինչ-որ խնդրի հետ կապված կոնկրետ լուծում ենք խնդրում Եհովայից, բայց պետք է հիշենք, որ նա թերևս այդ խնդիրը լուծելու ավելի լավ տարբերակ ունի։ Բացի այդ՝ հնարավոր է՝ մեր խնդրածը ներդաշնակ չէ Աստծու կամքին (1 Հովհ. 5։14)։ Օրինակ՝ երկու ծնող խնդրում էին, որ Եհովան իրենց երեխային ճշմարտության մեջ պահի։ Առաջին հայացքից այդ խնդրանքը տեղին է թվում։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա ուզում է, որ բոլորը, այդ թվում՝ մեր երեխաները, ինքնուրույն որոշեն պաշտել իրեն, թե ոչ (2 Օրենք 10։12, 13; 30։19, 20)։ Փոխարենը ծնողները կարող էին խնդրել, որ Աստված օգնի իրենց հասնել երեխայի սրտին, որպեսզի նա մղվի սիրելու նրան և դառնալու նրա ընկերը (Առակ. 22։6; Եփես. 6։4)։ w23.11, էջ 21, պրբ. 5; էջ 23, պրբ. 12

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

21 հուլիսի, երկուշաբթի

Շարունակ մխիթարեք միմյանց (1 Թեսաղ. 4։18)։

Ինչո՞ւ ենք ասում, որ ուրիշներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ Աստվածաշնչի մասին մի աշխատությունում ասվում է, որ Պողոսի օգտագործած «մխիթարել» բառը նշանակում է «կանգնել մեկի կողքին և քաջալերել նրան, երբ նա ծանր փորձությունների միջով է անցնում»։ Մխիթարելով նեղության մեջ եղող մեր հավատակցին՝ մենք օգնում ենք նրան վեր կենալ և շարունակել քայլել կյանքի ճանապարհով։ Ուստի ամեն անգամ, երբ մխիթարում ենք մեր հավատակցին, ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան (2 Կորնթ. 7։6, 7, 13)։ Կարեկցանք դրսևորելն ու մխիթարելը սերտորեն կապված են։ Կարեկից մարդը մղվում է մխիթարելու ուրիշներին և թեթևացնելու նրանց ցավը։ Հետևաբար նախ՝ մենք կարեկցում ենք մարդկանց, ապա՝ մխիթարում նրանց։ Պողոսը ցույց տվեց, որ Եհովան էլ է այդպես վարվում։ Նա ասաց, որ Եհովան «գթասրտության Հայրն [է] և ամենայն մխիթարության Աստվածը» (2 Կորնթ. 1։3)։ w23.11, էջ 9-10, պրբ. 8-10

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

22 հուլիսի, երեքշաբթի

Ցնծանք, երբ նեղությունների ենք բախվում (Հռոմ. 5։3)։

Քրիստոսի բոլոր հետևորդներն էլ նեղություններ են ունենում։ Նկատի առնենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա թեսաղոնիկեցիներին գրել է. «Երբ ձեզ հետ էինք, նախազգուշացնում էինք, որ պետք է նեղություններ կրենք.... հենց այդպես էլ լինում է» (1 Թեսաղ. 3։4)։ Իսկ կորնթացիներին նա հետևյալն է գրել. «Եղբայրնե՛ր, ուզում ենք՝ տեղյակ լինեք, թե ինչ փորձության բախվեցինք.... նույնիսկ չգիտեինք՝ ողջ կմնանք, թե ոչ» (2 Կորնթ. 1։8; 11։23-27)։ Այսօր էլ քրիստոնյաները պետք է ակնկալեն, որ ինչ-որ տեսակի նեղություն են կրելու (2 Տիմոթ. 3։12)։ Հիսուսին հավատալու և նրա հետևորդը դառնալու համար հնարավոր է՝ ընկերներդ ու հարազատներդ թշնամաբար են վարվել քեզ հետ։ Կամ՝ գուցե ամեն ինչում ազնիվ լինելու քո վճռականության պատճառով խնդիրներ ես ունեցել աշխատավայրում (Եբր. 13։18)։ Թերևս քարոզչական ծառայությանը մասնակցելիս էլ պետական պաշտոնյաների կողմից խոչընդոտների ես հանդիպել։ Պողոսն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ դժվարության կբախվենք, պետք է ուրախ լինենք։ w23.12, էջ 10-11, պրբ. 9-10

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը