Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

11 օգոստոսի, երկուշաբթի

Թող ձեր խոհեմությունը ակնհայտ լինի բոլորին (Փիլիպ. 4։5)։

Հիսուսը ընդօրինակում էր Եհովայի խոհեմությունը։ Նա ուղարկվել էր երկիր՝ քարոզելու «Իսրայելի տան կորած ոչխարներին»։ Բայց այդ հանձնարարությունը կատարելիս նա խոհեմություն դրսևորեց։ Օրինակ՝ մի անգամ, երբ ոչ իսրայելացի մի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, ով «դիվահար էր ու շատ էր տանջվում», Հիսուսը կարեկցանք դրսևորեց և բուժեց աղջկան (Մատթ. 15։21-28)։ Նկատի առնենք մեկ այլ օրինակ։ Մի առիթով Հիսուսն ասել էր. «Ով ինձ ուրանա.... ես էլ նրան կուրանամ» (Մատթ. 10։33)։ Բայց նա չուրացավ Պետրոսին, ով երեք անգամ ուրացել էր իրեն։ Հիսուսը հաշվի առավ Պետրոսի զղջումն ու դրսևորած հավատը։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին և, ամենայն հավանականությամբ, հավաստիացրեց, որ սիրում է նրան և ներել է (Ղուկ. 24։33, 34)։ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը խոհեմ են։ Եհովան ակնկալում է, որ մենք նույնպես խոհեմ լինենք։ w23.07, էջ 21, պրբ. 6-7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

12 օգոստոսի, երեքշաբթի

Մահ [չի լինի] (Հայտն. 21։4)։

Ի՞նչ մտքեր կարող ենք փոխանցել այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ դրախտի վերաբերյալ Աստծու նպատակը կիրականանա։ Նախ՝ Եհովան անձամբ է տվել այդ խոստումը։ «Հայտնություն» գրքում կարդում ենք. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»»։ Այս խոստումը իրականացնելու համար նա ունի անհրաժեշտ իմաստություն, ուժ և ցանկություն։ Երկրորդ՝ այդ նպատակի իրագործումն այնքան հաստատ է, որ Եհովան այն արդեն իրականացած է համարում։ Ահա թե ինչու է նա ասում. «Այս խոսքերը վստահելի են ու ճիշտ.... Դրանք կատարվեցին»։ Եվ երրորդ՝ երբ Եհովան ինչ-որ գործ է սկսում, հաջողությամբ ավարտին է հասցնում այն, ինչպես դա երևում է հետևյալ խոսքերից. «Ես եմ Ալֆան և Օմեգան» (Հայտն. 21։6)։ Այո՛, Եհովան կապացուցի, որ Սատանան ստախոս և ձախողակ է։ Ուստի երբ ինչ-որ մեկն ասի՝ «Լավ բան եք ասում, բայց իրատեսական չէ», կարող ես նրա համար կարդալ Հայտնություն 21-րդ գլխի 5-րդ և 6-րդ համարները և բացատրել, թե ինչպես է Եհովան երաշխավորել իր խոստումը՝ ասես իր ստորագրությունը դնելով այդ խոսքերի վերջում (Ես. 65։16)։ w23.11, էջ 7, պրբ. 18-19

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

13 օգոստոսի, չորեքշաբթի

Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ (Ծննդ. 12։2)։

Եհովան այս խոստումը տվեց 75-ամյա Աբրահամին, ով զավակ չուներ։ Արդյո՞ք Աբրահամը տեսավ այդ խոստման կատարումը։ Մասամբ։ Եփրատ գետն անցնելուց հետո նա 25 տարի սպասեց, մինչև որ հրաշքով ծնվեց նրա որդի Իսահակը։ Եվ դրանից 60 տարի անց միայն ծնվեցին նրա թոռները՝ Եսավն ու Հակոբը (Եբր. 6։15)։ Սակայն Աբրահամը այդպես էլ չտեսավ, որ իր սերունդները մեծ ազգ են դարձել և ժառանգել են Ավետյաց երկիրը։ Այնուամենայնիվ, այդ հավատարիմ մարդը մտերիմ փոխհարաբերություններ ուներ իր Ստեղծչի հետ (Հակ. 2։23)։ Երբ նա հարություն առնի, անչափ կուրախանա՝ իմանալով, որ իր հավատի ու համբերության շնորհիվ բոլոր ազգերը օրհնվել են (Ծննդ. 22։18)։ Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից։ Գուցե հիմա անձամբ չտեսնենք Եհովայի բոլոր խոստումների կատարումը։ Բայց եթե Աբրահամի պես համբերատար լինենք, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կվարձատրի մեզ այսօր, և շատ ավելին կանի մեզ համար իր խոստացած նոր աշխարհում (Մարկ. 10։29, 30)։ w23.08, էջ 24, պրբ. 14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը