Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

13 օգոստոսի, չորեքշաբթի

Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ (Ծննդ. 12։2)։

Եհովան այս խոստումը տվեց 75-ամյա Աբրահամին, ով զավակ չուներ։ Արդյո՞ք Աբրահամը տեսավ այդ խոստման կատարումը։ Մասամբ։ Եփրատ գետն անցնելուց հետո նա 25 տարի սպասեց, մինչև որ հրաշքով ծնվեց նրա որդի Իսահակը։ Եվ դրանից 60 տարի անց միայն ծնվեցին նրա թոռները՝ Եսավն ու Հակոբը (Եբր. 6։15)։ Սակայն Աբրահամը այդպես էլ չտեսավ, որ իր սերունդները մեծ ազգ են դարձել և ժառանգել են Ավետյաց երկիրը։ Այնուամենայնիվ, այդ հավատարիմ մարդը մտերիմ փոխհարաբերություններ ուներ իր Ստեղծչի հետ (Հակ. 2։23)։ Երբ նա հարություն առնի, անչափ կուրախանա՝ իմանալով, որ իր հավատի ու համբերության շնորհիվ բոլոր ազգերը օրհնվել են (Ծննդ. 22։18)։ Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից։ Գուցե հիմա անձամբ չտեսնենք Եհովայի բոլոր խոստումների կատարումը։ Բայց եթե Աբրահամի պես համբերատար լինենք, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կվարձատրի մեզ այսօր, և շատ ավելին կանի մեզ համար իր խոստացած նոր աշխարհում (Մարկ. 10։29, 30)։ w23.08, էջ 24, պրբ. 14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

14 օգոստոսի, հինգշաբթի

Քանի դեռ նա ծառայում էր Եհովային, ճշմարիտ Աստված նրան հաջողություն էր տալիս (2 Տար. 26։5)։

Պատանի տարիքում Օզիան խոնարհ էր։ Նա սովորել էր «վախենալ ճշմարիտ Աստծուց»։ Օզիան ապրել է 68 տարի, և իր կյանքի մեծ մասը վայելել է Եհովայի հավանությունն ու օրհնությունները (2 Տար. 26։1-4)։ Նա պարտության է մատնել Աստծու ժողովրդի թշնամիներից շատերին և ամրացրել է Երուսաղեմի պաշտպանությունը (2 Տար. 26։6-15)։ Անկասկած, նրան մեծ ուրախություն էր պատճառում այն ամենը, ինչ նա կարողանում էր անել Աստծու օգնությամբ (Ժող. 3։12, 13)։ Օզիան սովոր էր, որ ուրիշները հնազանդվեին իր հրահանգներին։ Բայց մի՞թե դա նշանակում էր, որ նա կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Մի օր նա որոշեց մտնել Եհովայի տաճար և հանդգնորեն փորձեց խնկի սեղանի վրա խունկ ծխել, ինչն անելու իրավունք թագավորները չունեին (2 Տար. 26։16-18)։ Քահանայապետ Ազարիան փորձեց ուղղել նրան, բայց Օզիան խիստ զայրացավ։ Ցավոք, նա կորցրեց Եհովայի մոտ ունեցած իր բարի համբավը, և Եհովան պատժեց նրան բորոտությամբ (2 Տար. 26։19-21)։ Եթե նա խոնարհ մնար, ամեն բան այլ կերպ կարող էր լինել։ w23.09, էջ 10, պրբ. 9-10

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

15 օգոստոսի, ուրբաթ

Նա.... առանձնացավ նրանցից՝ վախենալով թլփատված մարդկանց կարծիքից (Գաղ. 2։12)։

Պետրոս առաքյալը անգամ օծվելուց հետո ստիպված էր պայքարել իր թուլությունների դեմ։ 36 թ.-ին նա ականատես եղավ, թե ինչպես Աստված սուրբ ոգով օծեց Կոռնելիոսին, ով հրեա չէր։ Դա հստակ ցույց տվեց, որ «Աստված կողմնակալ չէ», և որ այլազգիները կարող են քրիստոնեական ժողովի մի մասը լինել (Գործ. 10։34, 44, 45)։ Այդուհետ Պետրոսը սկսեց ուտել այլազգիների հետ, ինչը նախկինում երբեք չէր անի։ Բայց որոշ հրեա քրիստոնյաներ կարծում էին, որ հրեաներն ու այլազգիները չեն կարող միասին ուտել։ Եվ երբ այդպիսի տեսակետ ունեցող որոշ եղբայրներ եկան Անտիոք, Պետրոսը այլևս այլազգիների հետ չէր ուտում, քանի որ վախենում էր վիրավորել հրեա քրիստոնյաներին։ Պողոս առաքյալը, տեսնելով այդ կեղծավորությունը, հանրորեն հանդիմանեց նրան (Գաղ. 2։13, 14)։ Չնայած այդ սխալին՝ Պետրոսը չհուսահատվեց։ w23.09, էջ 22, պրբ. 8

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը