Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

18 օգոստոսի, երկուշաբթի

Աստծու խոստման վրա հիմնվելով՝ նա.... հավատի շնորհիվ ուժով լցվեց (Հռոմ. 4։20)։

Եհովան մեզ զորացնում է նաև երեցների միջոցով (Ես. 32։1, 2)։ Ուստի երբ մտահոգություններ ես ունենում, դրանց մասին պատմիր երեցներին և մի՛ վարանիր ընդունել նրանց առաջարկած օգնությունը. չէ՞ որ նրանց միջոցով Եհովան կարող է զորացնել քեզ։ Մեզ կարող է նաև զորացնել Աստվածաշնչի վրա հիմնված մեր հույսը, լինի դա հավիտենական կյանք երկրային դրախտում, թե երկնային Թագավորությունում (Հռոմ. 4։3, 18, 19)։ Մեր հույսը մեզ ուժ է տալիս, որ դիմանանք փորձություններին, քարոզենք բարի լուրը և տարբեր հանձնարարություններ կատարենք ժողովում (1 Թեսաղ. 1։3)։ Այդ նույն հույսն էր, որ զորացրեց Պողոս առաքյալին։ Նա «ճնշումների էր ենթարկվում.... շփոթության մեջ էր.... հալածված.... [և] տապալված»։ Անգամ նրա կյանքն էր վտանգի տակ (2 Կորնթ. 4։8-10)։ Պողոսը դիմանալու ուժ գտավ՝ կենտրոնանալով իր հույսի վրա (2 Կորնթ. 4։16-18)։ Նա կենտրոնացած էր երկնքում ապրելու իր հույսի վրա և խորհրդածում էր այդ հույսի շուրջ ու զգում էր, որ «օրեցօր նորոգվում է»։ w23.10, էջ 15-16, պրբ. 14-17

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

19 օգոստոսի, երեքշաբթի

Եհովան իր ժողովրդին զորություն կտա։ Եհովան իր ժողովրդին կօրհնի խաղաղությամբ (Սաղ. 29։11)։

Աղոթելիս մտածիր, թե արդյոք դա ճիշտ ժամանակն է, որ Աստված պատասխանի քո խնդրանքին։ Գուցե ակնկալենք, որ Եհովան անմիջապես պատասխանի մեր աղոթքներին։ Բայց իրականում նա ավելի լավ գիտի, թե երբ է դրա լավագույն ժամանակը (Եբր. 4։16)։ Երբ անմիջապես չենք ստանում մեր աղոթքի պատասխանը, գուցե մտածենք, թե մեր աղոթքի պատասխանն է՝ «Ո՛չ»։ Բայց իրականում Եհովան գուցե ասում է՝ «Դե՛ռ ոչ»։ Օրինակ՝ երիտասարդ եղբայրը աղոթել էր, որ ապաքինվի, բայց նրա վիճակը չլավացավ։ Եթե Եհովան հրաշքով բուժեր նրան, Սատանան կարող էր պնդել, որ եղբայրը շահադիտական նպատակներով է ծառայում Եհովային (Հոբ 1։9-11; 2։4)։ Բացի այդ՝ Եհովան բոլոր հիվանդությունները բուժելու համար կոնկրետ ժամանակ է որոշել (Ես. 33։24; Հայտն. 21։3, 4)։ Ուստի եղբայրը կարող էր Եհովայից ուժ և մտքի խաղաղություն խնդրել, որ դիմանա իր հիվանդությանը ու հավատարմորեն ծառայի նրան։ w23.11, էջ 24, պրբ. 13

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

20 օգոստոսի, չորեքշաբթի

Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերին արժանի ձևով և մեզ չի տալիս այն պատիժը, որին արժանացել ենք մեր հանցանքներով (Սաղ. 103։10)։

Սամսոնը լուրջ սխալ գործեց, բայց շարունակեց ծառայել Եհովային։ Նա առիթ էր փնտրում, որ կատարեր Աստծուց ստացած հանձնարարությունը և կռվեր փղշտացիների դեմ (Դատ. 16։28-30)։ Սամսոնը աղաչեց Եհովային՝ ասելով. «Թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ»։ Ճշմարիտ Աստված պատասխանեց Սամսոնի խնդրանքին և վերականգնեց նրա արտասովոր ուժը։ Սամսոնը այս անգամ ավելի շատ փղշտացի սպանեց, քան մինչ այդ էր սպանել։ Թեև նա իր սխալի պատճառով դառը հետևանքներ կրեց, բայց չդադարեց ձգտել կատարել Եհովայի կամքը։ Մենք էլ չպետք է թևաթափ լինենք, եթե մեր սխալի պատճառով խրատ ենք ստանում կամ զրկվում ենք որևէ պատասխանատվությունից։ Հիշիր, որ Եհովան երբեք հույսը չի կտրում մեզանից (Սաղ. 103։8, 9)։ Չնայած մեր սխալներին՝ նա կարող է զորացնել մեզ, որ կատարենք իր կամքը, ինչպես որ արեց Սամսոնի պարագայում։ w23.09, էջ 6, պրբ. 15-16

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը