Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

29 օգոստոսի, ուրբաթ

Ես ճանաչեցրի.... քո անունը (Հովհ. 17։26)։

Հիսուսը մարդկանց Աստծու անունը ասելուց ավելին էր անում։ Նա քարոզում էր հրեաներին, ովքեր գիտեին Եհովայի անունը։ Բայց Հիսուսը առաջինն էր, ով նրա մասին պատմեց (Հովհ. 1։17, 18)։ Օրինակ՝ Եբրայերեն Գրություններում նշվում է, որ Եհովան ողորմած է ու գթառատ (Ելք 34։5-7)։ Հիսուսը պարզաբանեց այս ճշմարտությունը՝ պատմելով կորած որդու և նրա հոր մասին առակը։ Երբ այդ առակում կարդում ենք, թե ինչպես է հայրը հեռվից նկատում իր զղջացող որդուն, վազում նրան ընդառաջ, գրկում և սրտանց ներում, խորությամբ հասկանում ենք, թե որքան ողորմած ու գթառատ է Եհովան (Ղուկ. 15։11-32)։ Հիսուսը իր Հորը ներկայացրեց այնպիսին, ինչպիսին նա կա իրականում։ w24.02, էջ 10, պրբ. 8-9

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

30 օգոստոսի, շաբաթ

Աստծու տված այդ մխիթարությամբ սփոփե[նք] ուրիշներին (2 Կորնթ. 1։4)։

Եհովան թարմացնում և մխիթարում է նրանց, ովքեր նեղության մեջ են։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այդ հարցում։ Կերպերից մեկը այնպիսի հատկություններ զարգացնելն է, որոնք կօգնեն մեզ կարեկցել և մխիթարել ուրիշներին։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Ի՞նչը կօգնի մեզ վառ պահել մեր սերը և «շարունակել մխիթարել միմյանց» ամեն օր (1 Թեսաղ. 4։18)։ Դրա համար պետք է զարգացնենք այնպիսի ջերմ հատկություններ, ինչպիսիք են ցավակից լինելը, եղբայրասիրությունը և բարությունը (Կող. 3։12; 1 Պետ. 3։8)։ Երբ կարեկցանքն ու դրա հետ կապված հատկությունները դառնան մեր էության մի մասը, մենք մեծ ցանկություն կունենանք մխիթարելու նեղության մեջ եղողներին։ Հիսուսն ասաց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը։ Բարի մարդը բարի բաներ է խոսում» (Մատթ. 12։34, 35)։ Այո՛, նեղության մեջ գտնվող մեր հավատակիցներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ w23.11, էջ 10, պրբ. 10-11

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

31 օգոստոսի, կիրակի

Իմաստություն ունեցողները կհասկանան (Դան. 12։10)։

Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք օգնության կարիք ունենք։ Պատկերացրու՝ այցելել ես մի վայր, որն անծանոթ է քեզ, բայց քեզ հետ ճամփորդող ընկերդ լավ ծանոթ է այդ տեղանքին։ Նա կոնկրետ գիտի ձեր գտնվելու վայրը, և թե որ ճանապարհը ուր է տանում։ Անկասկած, դու շատ ուրախ ես, որ ընկերդ համաձայնվել է գալ քեզ հետ։ Նմանապես Եհովան կոնկրետ գիտի, թե մենք պատմության որ ժամանակահատվածում ենք գտնվում, և թե մեզ ինչ է սպասում առջևում։ Ուստի աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք պետք է խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրենք (Դան. 2։28; 2 Պետ. 1։19, 20)։ Լավ ծնողի պես Եհովան ուզում է, որ իր զավակները երջանիկ ապագա ունենան (Երեմ. 29։11)։ Բայց ի տարբերություն մեր ծնողների՝ Եհովան կարող է ճշգրտությամբ գուշակել ապագան։ Նա իր Խոսքում մարգարեություններ է գրել տվել, որ մենք նախապես իմանանք, թե ինչ կարևոր իրադարձություններ են մեզ սպասում (Ես. 46։10)։ w23.08, էջ 8, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը