Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

30 օգոստոսի, շաբաթ

Աստծու տված այդ մխիթարությամբ սփոփե[նք] ուրիշներին (2 Կորնթ. 1։4)։

Եհովան թարմացնում և մխիթարում է նրանց, ովքեր նեղության մեջ են։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այդ հարցում։ Կերպերից մեկը այնպիսի հատկություններ զարգացնելն է, որոնք կօգնեն մեզ կարեկցել և մխիթարել ուրիշներին։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Ի՞նչը կօգնի մեզ վառ պահել մեր սերը և «շարունակել մխիթարել միմյանց» ամեն օր (1 Թեսաղ. 4։18)։ Դրա համար պետք է զարգացնենք այնպիսի ջերմ հատկություններ, ինչպիսիք են ցավակից լինելը, եղբայրասիրությունը և բարությունը (Կող. 3։12; 1 Պետ. 3։8)։ Երբ կարեկցանքն ու դրա հետ կապված հատկությունները դառնան մեր էության մի մասը, մենք մեծ ցանկություն կունենանք մխիթարելու նեղության մեջ եղողներին։ Հիսուսն ասաց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը։ Բարի մարդը բարի բաներ է խոսում» (Մատթ. 12։34, 35)։ Այո՛, նեղության մեջ գտնվող մեր հավատակիցներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ w23.11, էջ 10, պրբ. 10-11

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

31 օգոստոսի, կիրակի

Իմաստություն ունեցողները կհասկանան (Դան. 12։10)։

Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք օգնության կարիք ունենք։ Պատկերացրու՝ այցելել ես մի վայր, որն անծանոթ է քեզ, բայց քեզ հետ ճամփորդող ընկերդ լավ ծանոթ է այդ տեղանքին։ Նա կոնկրետ գիտի ձեր գտնվելու վայրը, և թե որ ճանապարհը ուր է տանում։ Անկասկած, դու շատ ուրախ ես, որ ընկերդ համաձայնվել է գալ քեզ հետ։ Նմանապես Եհովան կոնկրետ գիտի, թե մենք պատմության որ ժամանակահատվածում ենք գտնվում, և թե մեզ ինչ է սպասում առջևում։ Ուստի աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք պետք է խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրենք (Դան. 2։28; 2 Պետ. 1։19, 20)։ Լավ ծնողի պես Եհովան ուզում է, որ իր զավակները երջանիկ ապագա ունենան (Երեմ. 29։11)։ Բայց ի տարբերություն մեր ծնողների՝ Եհովան կարող է ճշգրտությամբ գուշակել ապագան։ Նա իր Խոսքում մարգարեություններ է գրել տվել, որ մենք նախապես իմանանք, թե ինչ կարևոր իրադարձություններ են մեզ սպասում (Ես. 46։10)։ w23.08, էջ 8, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

1 սեպտեմբերի, երկուշաբթի

Մեզ համար լույս կճառագի, ինչպես արևածագին (Ղուկ. 1։78)։

Եհովան Հիսուսին օժտել է մարդկանց բոլոր խնդիրները լուծելու զորությամբ։ Հրաշքների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ զորություն ունի լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք մարդիկ սեփական ուժերով չեն կարող լուծել։ Օրինակ՝ նա ի զորու է վերացնել մարդկության խնդիրների արմատը՝ ժառանգած մեղքն ու դրա հետևանքները, այդ թվում՝ հիվանդություններն ու մահը (Մատթ. 9։1-6; Հռոմ. 5։12, 18, 19)։ Հիսուսի հրաշքները փաստում են, որ նա կարող է բուժել «ամեն.... հիվանդություն» և նույնիսկ հարություն տալ մահացածներին (Մատթ. 4։23; Հովհ. 11։43, 44)։ Նա նաև զորություն ունի հանդարտեցնելու կատաղի փոթորիկները և ազատելու մարդկանց չար ոգիներից (Մարկ. 4։37-39; Ղուկ. 8։2)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան իր Որդուն այդքան մեծ զորությամբ է օժտել։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Աստծու Թագավորության ներքո ապագայի վերաբերյալ նրա տված խոստումները կիրականանան։ Հիսուսի կատարած հրաշքներից իմանում ենք, թե նա ինչ է անելու ապագայում ավելի մեծ մասշտաբով որպես Աստծու Թագավորության Թագավոր։ w23.04, էջ 3, պրբ. 5-7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը