2 Ինչո՞ւ են ազգերը իրարանցման մեջ ընկել+,
Եվ ինչո՞ւ են ազգությունները քրթմնջում՝ դատարկ բաներ մտածելով+։
2 Երկրի թագավորները վեր են կացել+,
Եվ կառավարիչները մեկ մարդու պես ժողովվել են+
Եհովայի+ ու նրա օծյալի դեմ+՝
3 Ասելով. «Քանդե՛նք նրանց կապանքները+
Եվ նրանց պարանները մեզանից հեռո՛ւ նետենք»+։
4 Երկնքում Նստողը+ կծիծաղի,
Եհովան կծաղրի նրանց+։
5 Այդ ժամանակ նա կխոսի նրանց հետ իր զայրույթով+,
Իր մեծ բարկությամբ տագնապի մեջ կգցի նրանց+
6 Եվ կասի. «Ես նշանակեցի իմ թագավորին+
Իմ սուրբ սարի+՝ Սիոնի+ վրա»։
7 Ես կազդարարեմ Եհովայի հրահանգը.
Նա ինձ ասաց. «Դու իմ որդին ես+,
Ես այսօր քո հայրը դարձա+։
8 Խնդրիր ինձանից+, որ ազգերին քեզ որպես ժառանգություն տամ+
Եվ երկրի ծայրերը՝ որպես ստացվածք+։
9 Երկաթե գավազանով կջարդես նրանց+,
Կավե անոթի պես կփշրես նրանց»+։
10 Հիմա, ո՛վ թագավորներ, հասկացողությա՛մբ վարվեք
Եվ ուղղե՛ք ձեր ճանապարհները, ո՛վ երկրի դատավորներ+։
11 Ծառայե՛ք Եհովային վախով+
Եվ ցնծացե՛ք դողալով+։
12 Համբուրե՛ք որդուն+, որ Նա չբարկանա
Եվ որ դուք չկորչեք ճանապարհից+,
Որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել+։
Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա+։