Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Տարեգրություն 13
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Տարեգրություն 13։5

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2005, էջ 10

1 Տարեգրություն 13։10

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    2/1/2005, էջ 26–27

1 Տարեգրություն 13։11

Ծանոթագրություն

  • *

    13։11 Այսինքն՝ Ոզայի պատառուածք։

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2005, էջ 11

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
1 Տարեգրություն 13։1-14

1 Տարեգրություն

Դաւիթը հանդէսով բերում է տապանակը դնում Աբդեդոմի տանը։

13 Եւ Դաւիթը խորհուրդ արաւ հազարապետների եւ հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։ 2 Եւ Դաւիթն ասեց բոլոր Իսրայէլի ժողովքին. Եթէ ձեզ հաճոյ է, եւ այս բանը մեր Տէր Աստուածանից է, ընդհանրապէս մարդիկ ուղարկենք Իսրայէլի բոլոր երկիրներում մնացած մեր եղբայրներին եւ նորանց հետ քահանաներին եւ Ղեւտացիներին իրանց քաղաքները եւ արուարձանները, որ մեզ մօտ ժողովուին։ 3 Եւ մեր Աստուծոյ տապանակը մեզ մօտ փոխադրենք. որովհետեւ Սաւուղի օրերովը նորան չ’ուզեցինք։ 4 Եւ բոլոր ժողովքն ասեց, որ այնպէս անեն, որվհետեւ այս խօսքը բոլոր ժողովրդի աչքին ուղիղ երեւեցաւ։ 5 Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլին ժողովեց Եգիպտոսի Սիովրից մինչեւ Եմաթի մուտքը, Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից բերելու համար։ 6 Եւ Դաւիթը վեր գնաց բոլոր Իսրայէլի հետ Բաաղ այսինքն Յուդայի Կարիաթարիմը, որ այնտեղից վեր բերէ քերովբէների վերայ նստած Եհովայ Աստուծոյ տապանակը, որի անունը կանչվում է։ 7 Եւ Աստուծոյ տապանակը դրին մի նոր սայլի վերայ Աբինադաբի տունիցը. եւ Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։ 8 Եւ Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։

9 Եւ եկան միչեւ Քիդոնի կալը. եւ Ըզան իր ձեռքը մեկնեց որ տապանակը բռնէ. որովհետեւ եզները ծռել էին։ 10 Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ. եւ զարկեց նորան, որովհետեւ ձեռքը մեկնել էր տապանակին. եւ նա մեռաւ այնտեղ Աստուծոյ առաջին։ 11 Եւ Դաւիթը տրտմեց, որովհետեւ հարուածով հարուածեց Ոզային. եւ այնտեղի անունը մինչեւ այսօր Փարէս–ոզա* է ասվում։ 12 Եւ Դաւիթը վախեցավ այն օրը Աստուածանից ասելով. Ես ի՞նչպէս տանեմ Աստուծոյ տապանակը ինձ մօտ։ 13 Եւ Դաւիթը չ’տարաւ տապանակն իր մօտ Դաւիթի քաղաքը, եւ ծռեց տարաւ Գէթացի Աբդեդոմի տունը։ 14 Եւ Աստուծոյ տապանակը մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ նորա տանը երեք ամիս. եւ Տէրը օրհնեց Աբդեդոմի տունը եւ նորա բոլոր ունեցածը։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը