Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Տարեգրություն 14
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Տարեգրություն 14։7

Ծանոթագրություն

  • *

    14։7 բ Թագ. 5։16՝ «Եղիադա։»

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
1 Տարեգրություն 14։1-17

1 Տարեգրություն

Դաւիթի պալատը, կնիկները, զաւակները և յաղթութիւնները Փղշտացիների դէմ։

14 Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտներ եւ որմնադիրներ եւ հիւսներ, որ նորա համար տուն շինեն։ 2 Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերա. որվհետեւ նորա թագաւորությունը բարձրացաւ իր ժողովրդի Իսրայէլի պատճառով։

3 Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում. եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։ 4 Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, 5 Նաթան, Սողոմոն, Յեբաար, Եղիսուա, 6 Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ, 7 Յափիէ, Եղիսամա, Բաղիադա* եւ Եղիփաղէտ։

8 Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։ 9 Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։ 10 Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կը մատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կ’մատնեմ։ 11 Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. եւ Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։ 12 Եւ նորան այնտեղ ձգեցին իրանց աստուածները. եւ Դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։

13 Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։ 14 Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։ 15 Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. որովհետեւ Աստուաթ պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։ 16 Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոից մինչեւ Գազեր։ 17 Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը