Մատթեոս
27 Առավոտյան բոլոր ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները խորհուրդ արին, թե ինչպես սպանեն Հիսուսին+։ 2 Նրան կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոս կուսակալի ձեռքը+։
3 Հուդան, որը մատնել էր նրան, տեսնելով, որ նա դատապարտվեց, խղճի խայթ զգաց և երեսուն+ կտոր արծաթը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին՝ 4 ասելով. «Ես մեղք գործեցի, արդար արյուն+ մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ։ Դո՛ւ տես»+։ 5 Եվ նա արծաթե դրամները շպրտեց տաճարի մեջ ու հեռացավ այնտեղից և իրեն կախեց+։ 6 Իսկ ավագ քահանաները վերցրին արծաթե դրամներն ու ասացին. «Օրենքով թույլատրելի չէ դրանք գցել սուրբ գանձարանը, որովհետև դրանք արյան գին են»։ 7 Եվ իրար հետ խորհրդակցելուց հետո դրանցով բրուտի արտը գնեցին, որպեսզի օտարներին թաղեն այնտեղ։ 8 Դրա համար էլ այդ արտը մինչև այսօր «Արյան արտ»+ է կոչվում։ 9 Այդ ժամանակ կատարվեցին Երեմիա* մարգարեի միջոցով ասված խոսքերը. «Նրանք վերցրին երեսուն կտոր արծաթը+՝ այն մարդու գինը, որին Իսրայելի որդիներից ոմանք այդքան էին գնահատել, 10 և արծաթե դրամները տվեցին բրուտի+ արտի դիմաց, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ»։
11 Հիսուսը կանգնեց կուսակալի առաջ։ Կուսակալը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։ 12 Իսկ երբ ավագ քահանաներն ու երեցներն էին մեղադրում+ նրան, նա պատասխան չէր տալիս+։ 13 Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե որքան շատ բաներ են նրանք վկայում քո դեմ»+։ 14 Սակայն նա մի բառ անգամ չպատասխանեց նրան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ+։
15 Յուրաքանչյուր տոնի ժամանակ կուսակալը սովորություն ուներ մի բանտարկյալի ազատ արձակելու ժողովրդի համար, նրան, ում որ ժողովուրդը ցանկանար+։ 16 Հենց այդ ժամանակ Բարաբբա+ անունով մի հայտնի բանտարկյալ կար։ 17 Երբ ժողովուրդը հավաքվեց, Պիղատոսը հարցրեց նրանց. «Ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ այսպես կոչված Քրիստոսին»+։ 18 Նա գիտեր, որ նախանձից+ դրդված էին նրան իր ձեռքը հանձնել+։ 19 Բացի այդ, երբ նա նստած էր դատավորական աթոռին, նրա կինը մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Հանգիստ թող այդ արդար+ մարդուն, որովհետև այսօր երազումս+ շատ տանջվեցի նրա պատճառով»։ 20 Սակայն ավագ քահանաներն ու երեցները ամբոխին համոզեցին, որ խնդրեն Բարաբբային ազատ արձակել+, իսկ Հիսուսին՝ սպանել։ 21 Կուսակալն ասաց նրանց. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար»։ Նրանք ասացին. «Բարաբբայի՛ն»+։ 22 Պիղատոսն էլ ասաց. «Այդ դեպքում ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Եվ բոլորն ասացին. «Թող ցցի՛ն գամվի»+։ 23 Նա էլ ասաց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»։ Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Թող ցցի՛ն գամվի»+։
24 Տեսնելով, որ օգուտ չկա, այլ հակառակը՝ խռովություն է բարձրանում՝ Պիղատոսը ջուր վերցրեց+, ժողովրդի առաջ իր ձեռքերը լվաց ու ասաց. «Ես անմեղ եմ այս մարդու արյունից։ Դո՛ւք տեսեք»։ 25 Ողջ ժողովուրդը պատասխանեց. «Նրա արյունը մեզ ու մեր երեխաների վրա թող լինի»+։ 26 Այնուհետև նրանց համար նա Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել+ տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն+։
27 Այդ ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատ և ամբողջ զորագունդը նրա մոտ հավաքեցին+։ 28 Մերկացնելով նրան՝ մի ալ կարմիր թիկնոց+ գցեցին վրան, 29 ապա փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին և աջ ձեռքը մի եղեգ տվեցին։ Ծնկի գալով նրա առաջ՝ ծաղրում էին+ ու ասում. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»+։ 30 Ապա թքեցին+ նրա վրա, վերցրին եղեգը և սկսեցին խփել նրա գլխին։ 31 Ծաղրուծանակի+ ենթարկելուց հետո թիկնոցը հանեցին և իր վերնազգեստը հագցրին ու տարան, որ ցցին գամեն+։
32 Երբ նրանք դուրս էին գալիս, Սիմոն+ անունով մի մարդու գտան՝ ծնունդով Կյուրենիայից։ Այս մարդուն պարտադրեցին*, որ վերցնի նրա տանջանքի ցիցը։ 33 Ու երբ եկան Գողգոթա+ կոչված տեղը, այսինքն՝ Գանգի վայրը, 34 նրան լեղիի+ հետ խառնած գինի տվեցին, որ խմի, բայց երբ համն առավ, հրաժարվեց խմելուց+։ 35 Երբ նրան արդեն ցցին էին գամել+, վիճակ գցեցին+, որ նրա վերնազգեստները բաժանեն+ իրար մեջ, 36 և նստած հսկում էին նրան։ 37 Գլխավերևում նրա դեմ ուղղված մեղադրանքը փակցրին, որտեղ գրված էր. «Սա է Հիսուսը՝ հրեաների Թագավորը»+։
38 Նրա հետ միասին երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը+։ 39 Եվ անցնող-դարձողները անպատվում էին+ նրան ու գլուխները շարժելով+՝ 40 ասում. «Ո՛վ տաճարը քանդող+ ու երեք օրում կառուցող, փրկի՛ր քեզ։ Եթե Աստծու որդի ես, ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»+։ 41 Նույնպես էլ ավագ քահանաները դպիրների և երեցների հետ ծաղրում էին նրան ու ասում+. 42 «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել։ Նա Իսրայելի Թագավորն է+. դե թող ցած իջնի տանջանքի ցցից, ու մենք կհավատանք նրան+։ 43 Իր վստահությունը Աստծու վրա էր դրել. դե թող հիմա նա ազատի+, եթե հավանել է նրան, քանի որ սա ասում էր. «Ես Աստծու Որդին եմ»»+։ 44 Նույն ձևով էլ նրա հետ ցիցը հանված ավազակներն էին նախատում նրան+։
45 Վեցերորդ ժամին* խավար իջավ+ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+։ 46 Մոտ իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»+։ 47 Սա լսելով՝ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին. «Այս մարդը Եղիային է կանչում»+։ 48 Նրանցից մեկը անմիջապես վազեց, մի սպունգ վերցրեց, թաթախեց թթված+ գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի+։ 49 Իսկ մյուսներն ասում էին. «Թո՛ղ դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան փրկելու»+։ [Մեկ ուրիշն էլ նիզակը վերցրեց ու նրա կողը խոցեց, և արյուն ու ջուր դուրս եկավ]*+։ 50 Հիսուսը դարձյալ բարձր ձայնով աղաղակեց ու իր ոգին տվեց+։
51 Եվ ահա սրբարանի վարագույրը+ վերից վար պատռվեց+ ու երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին+։ 52 Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերից շատերի մարմինները դուրս ելան, 53 ու շատերը տեսան դրանք (և մարդիկ, որոնք նրա հարություն առնելուց հետո գերեզմաններից եկան, սուրբ քաղաքը+ մտան)։ 54 Իսկ հարյուրապետը և նրանք, ովքեր նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ երկրաշարժը և ամեն պատահածը տեսան, շատ վախեցան ու ասացին. «Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»+։
55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք հեռվում կանգնած նայում էին+։ Նրանք Գալիլեայից ուղեկցել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար+։ 56 Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի և Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը+։
57 Երեկոյան մոտ Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ եկավ, որը նույնպես Հիսուսի աշակերտն էր դարձել+։ 58 Նա գնաց Պիղատոսի մոտ և նրանից խնդրեց Հիսուսի մարմինը+։ Պիղատոսն էլ հրամայեց, որ այն տրվի+։ 59 Հովսեփը վերցրեց մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով+ 60 և դրեց ժայռի մեջ փորված իր նոր գերեզմանում+։ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու հեռացավ+։ 61 Իսկ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը նստած մնացին գերեզմանի դիմաց+։
62 Հաջորդ օրը՝ պատրաստության օրից*+ հետո, ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63 և ասացին. «Տե՛ր, մենք հիշեցինք, որ այդ մոլորեցնողը, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երեք օր+ հետո հարություն կառնեմ»։ 64 Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որպեսզի նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան+ նրան և մարդկանց ասեն, թե՝ «նա հարություն է առել», և այս վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը»։ 65 Պիղատոսն էլ ասաց նրանց. «Դուք պահապան զինվորներ+ ունեք, գնացեք հսկեք, ինչպես որ գիտեք»։ 66 Նրանք էլ գնացին ու հսկեցին գերեզմանը՝ քարի վրա կնիք դնելով+ և պահապան զինվորներ կանգնեցնելով։