Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Մասքիլ։ Դավթի սաղմոսը։
55 Ակա՛նջ դիր, ո՜վ Աստված, իմ աղոթքին+,
Եվ մի՛ մերժիր բարեհաճությունդ ունենալու իմ խնդրանքը+։
2 Ուշադրությո՛ւն դարձրու ինձ ու պատասխանի՛ր+։
Ես հանգիստ չունեմ իմ մտահոգություններից+
Եվ չեմ կարող չանհանգստանալ
3 Թշնամու ձայնից, ամբարշտի հալածանքներից+,
Որովհետև նրանք չարություն են թափում ինձ վրա+
Եվ զայրացած՝ թշնամություն են տածում իմ հանդեպ+։
4 Սիրտս սաստիկ ցավում է իմ ներսում+,
Եվ մահվան սարսափներն են ինձ վրա ընկել+։
5 Ահուդողը բռնել է ինձ+,
Եվ սարսուռն է ինձ համակել։
6 Ես ասում եմ. «Ա՜խ, երանի՜ թևեր ունենայի աղավնու պես+,
Թռչեի հեռու ու մնայի այնտեղ+,
7 Փախչեի հեռո՜ւ+
Եվ անապատում բնակվեի+։ (Սելա)
8 Շտապեի ինձ համար ապաստան գտնել
Սաստիկ քամուց ու փոթորկից»+։
9 Խառնի՛ր, ո՜վ Եհովա, բաժանի՛ր նրանց լեզուները+,
Որովհետև բռնություն ու վիճաբանություն եմ տեսնում քաղաքի մեջ+։
10 Օր ու գիշեր շրջում են նրա պարիսպների վրա+,
Չարիք և անախորժություն կա նրանում+։
11 Դժբախտություններ կան այնտեղ,
Եվ նրա հրապարակից կեղեքումն ու խաբեությունը չեն հեռանում+։
12 Թշնամի չէր ինձ նախատողը+,
Այլապես ես կհանդուրժեի։
Ինձ ատողը չէր, որ իմ դեմ մեծամտացավ+,
Այլապես ես կթաքնվեի նրանից+։
13 Բայց այդ դու էիր, ինձ հավասար մի մարդ+,
Իմ մտերիմն ու իմ ընկերը+։
14 Մենք ջերմ ընկերակցություն էինք վայելում իրար հետ+
Եվ բազմության հետ միասին Աստծու տունն էինք գնում+։
15 Թող որ ամայություն գա նրանց վրա+,
Թող որ նրանք ողջ-ողջ գերեզման իջնեն+.
Որովհետև որտեղ էլ որ նրանք ապրեն, չար բաները նրանց մեջ են+։
16 Բայց ես Աստծուն կկանչեմ+,
Եվ Եհովան կփրկի ինձ+։
17 Թե՛ երեկոյան, թե՛ առավոտյան և թե՛ կեսօրին ես հանգիստ չունեմ ու հառաչում եմ+,
Եվ նա լսում է իմ ձայնը+։
18 Նա փրկագնով կազատի իմ հոգին կռվից և խաղաղություն կտա նրան+,
Քանի որ նրանք ամբոխներով իմ դեմ են դուրս գալիս+։
19 Աստված կլսի ինձ ու պատասխան կտա նրանց+,
Նա, որ վաղուց ի վեր նստած է գահին+, (սելա)
Պատասխան կտա նրանց, ովքեր չեն փոխվում+,
Եվ ովքեր Աստծուց չեն վախենում+։
20 Նա իր ձեռքերը երկարացնում է նրանց դեմ, ովքեր խաղաղության մեջ են իր հետ+,
Եվ պղծում է իր ուխտը+։
21 Նրա բերանի խոսքերը կարագից ավելի կակուղ են+,
Բայց նրա սիրտը կռվելու պատրաստ է+։
Նրա խոսքերը յուղից ավելի փափուկ են+,
Բայց դրանք մերկ սրեր են+։
22 Քո բեռը Եհովայի վրա գցիր+,
Եվ նա նեցուկ կլինի քեզ+։
Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի+։
23 Բայց դու, ո՜վ Աստված, նրանց ամենացածր փոսի մեջ կիջեցնես+։
Արյուն թափող ու խաբեբա մարդիկ չեն ապրի իրենց կյանքի օրերի կեսն անգամ+։
Բայց ես քե՛զ եմ վստահելու+։