1 Թագավորներ
9 Երբ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան ու թագավորի տան+ շինարարությունը+ և այն ամենը, ինչ որ ուզում էր անել+, 2 Եհովան երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես որ երևացել էր նրան Գաբաոնում+։ 3 Եվ Եհովան ասաց նրան. «Լսեցի իմ առջև արած քո աղոթքն+ ու աղաչանքը, որով իմ բարեհաճությունը խնդրեցիր։ Ես սրբացրի+ քո կառուցած այս տունը՝ դարեդար այնտեղ դնելով իմ անունը+։ Իմ աչքերն+ ու իմ սիրտը միշտ այնտեղ կլինեն+։ 4 Եվ եթե դու քո հայր Դավթի նման+ անարատ սրտով+ և ուղղամտությամբ+ քայլես+ իմ առաջ՝ կատարելով այն ամենը, ինչ որ պատվիրել եմ քեզ+, եթե պահես իմ կանոններն+ ու դատավճիռները+, 5 ես էլ քո թագավորական գահը Իսրայելի վրա հավիտյան կհաստատեմ, ինչպես որ խոստացել եմ քո հայր Դավթին՝ ասելով. «Քո սերնդից չի պակասի Իսրայելի գահին նստողը»+։ 6 Բայց եթե դուք և ձեր որդիները դադարեք ինձ հետևելուց+ ու չպահեք իմ տված պատվիրաններն ու կանոնները, որ դրել եմ ձեր առաջ, և եթե գնաք ուրիշ աստվածների+ ծառայեք ու նրանց առաջ խոնարհվեք*, 7 ես էլ կջնջեմ Իսրայելին այն երկրի երեսից, որ նրանց եմ տվել+, ու կմերժեմ այս տունը, որ սրբացրել եմ իմ անվան համար+, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մեջ առակ+ ու ծաղրի առարկա կդառնա, 8 իսկ այս տունը ավերակների կույտ կդառնա+։ Ամեն անցնող զարմանքով կնայի+, կսուլի ու կհարցնի. «Ինչո՞ւ է Եհովան այսպես վարվել այս երկրի ու այս տան հետ»+։ 9 Եվ նրան կպատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց Աստված Եհովային, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից+, և ուրիշ աստվածների հարեցին+, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Եհովան այս ամբողջ չարիքը բերեց նրանց վրա»»+։
10 Քսան տարվա ընթացքում Սողոմոնը կառուցեց այդ երկու տները՝ Եհովայի տունը+ և թագավորի տունը+։ 11 (Տյուրոսի Քիրամ+ թագավորը Սողոմոնին+ տվել էր մայրու և գիհու գերաններ, ինչպես նաև այնքան ոսկի, որքան նա ցանկացել էր)+։ Այն ժամանակ Սողոմոն թագավորը Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայում+։ 12 Քիրամը Տյուրոսից գնաց, որ տեսնի Սողոմոնի տված քաղաքները, բայց դրանք դուր չեկան նրան+։ 13 Նա ասաց. «Եղբա՛յրս, այս ի՞նչ քաղաքներ ես ինձ տվել»։ Դրա համար էլ մինչև այսօր դրանք կոչվում են Քաբոլի* երկիր։
14 Իսկ Քիրամը թագավորին հարյուր քսան տաղանդ* ոսկի+ ուղարկեց։
15 Սողոմոն թագավորը հավաքեց հարկադիր աշխատողների+, որ կառուցեն Եհովայի տունը+, իր տունը, Թումբը*+, Երուսաղեմի պարիսպը+, Հասորը+, Մեգիդոն+ և Գազերը+։ 16 (Եգիպտոսի փարավոնը եկել էր ու նվաճել Գազերը և կրակով այրել էր այն, իսկ քաղաքում ապրող քանանացիներին+ սպանել էր։ Նա այն օժիտ էր տվել իր դստերը+՝ Սողոմոնի կնոջը)։ 17 Սողոմոնը վերակառուցեց Գազերը, Ներքին Բեթ-Օրոնը+, 18 Բաալեթը+, Թամարը*, որը անապատում է՝ այդ երկրում, 19 շտեմարանների+ համար նախատեսված բոլոր քաղաքները, որոնք Սողոմոնին էին պատկանում, կառքերի+ և հեծյալների համար նախատեսված քաղաքները, ինչպես նաև կառուցեց այն ամենը, ինչ որ ցանկացել էր+ կառուցել Երուսաղեմում, Լիբանանում և իր տիրապետության տակ եղող ողջ երկրում։ 20 Իսկ այն բոլոր մարդկանց, որ մնացել էին ամորհացիներից+, քետացիներից+, փերեզացիներից+, խևացիներից+ և հեբուսացիներից+, այսինքն՝ ովքեր Իսրայելի որդիներից չէին+, 21 նրանց զավակներին, որոնք նրանցից հետո այդ երկրի մեջ էին մնացել, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջինջ անել+, Սողոմոնը հարկադրեց ստրկական աշխատանք կատարել, ինչպես որ մինչև այսօր է+։ 22 Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկին Սողոմոնը ստրուկ չդարձրեց+. նրանք իր ռազմիկներն էին, իր ծառաները, իշխաններն ու օգնականները, ինչպես նաև իր կառապանների ու ձիավորների վերակացուները+։ 23 Սողոմոնն ուներ հինգ հարյուր հիսուն գլխավոր վերակացուներ, որոնք հսկում էին աշխատանքները և վերակացություն էին անում մարդկանց վրա+։
24 Փարավոնի դուստրը+ Դավթի քաղաքից+ տեղափոխվեց իր տուն, որը Սողոմոնն էր կառուցել նրա համար։ Այդ ժամանակ Սողոմոնը կառուցեց նաև Թումբը+։
25 Տարեկան երեք+ անգամ Սողոմոնը ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որը Եհովայի համար էր կառուցել+, զոհերի ծուխն էր վեր հանում զոհասեղանի վրա+, որը Եհովայի առջև էր։ Այդպես նա ավարտեց տան շինարարությունը+։
26 Սողոմոն թագավորը նավեր կառուցեց Եսիոն-Գաբերում+, որ Ելաթի+ մոտ է՝ Եդոմի երկրում՝ Կարմիր ծովի ափին+։ 27 Այդ նավերով Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ուղարկում էր իր ծառաներին+՝ նավաստիների, որոնք լավ գիտեին ծովը։ 28 Նրանք նավարկում էին Օֆիր+ ու այնտեղից չորս հարյուր քսան տաղանդ ոսկի+ էին բերում Սողոմոն թագավորին։