Եսայիա
3 Ճշմարիտ Տերը+՝ Զորքերի Տեր Եհովան, Երուսաղեմից+ և Հուդայից վերցնելու է աջակցությունն ու հենարանը՝ ամբողջ հացն ու ամբողջ ջուրը+, 2 զորավոր մարդուն ու ռազմիկին, դատավորին ու մարգարեին+, գուշակություն անողին ու երեցին+, 3 հիսնապետին+ ու հարգարժան մարդուն, խորհրդականին, մոգության մեջ գիտակին և հմուտ թովչին+։ 4 Տղաներին կդարձնեմ նրանց իշխանը, և նրանց կիշխի քմահաճույքը+։ 5 Մարդիկ բռնությամբ կտիրեն իրար՝ յուրաքանչյուրն իր մերձավորին+։ Տղան հանդգնորեն կվարվի ծերի հետ+, և ոչ երևելի մարդը՝ պատվավորի հետ+։ 6 Յուրաքանչյուրը կբռնի իր եղբորը իր հոր տան մեջ ու կասի. «Դու թիկնոց ունես, մեր տիրակալը+ եղիր, և ավերակների այս կույտը թող քո ձեռքի տակ լինի»։ 7 Այդ օրը նա իր ձայնը կբարձրացնի ու կասի. «Ես վիրակապ դնող չեմ դառնա, և իմ տանը ո՛չ հաց կա, ո՛չ էլ թիկնոց։ Ինձ տիրակալ մի՛ դրեք ժողովրդի վրա»։
8 Երուսաղեմը սայթաքեց, Հուդան ընկավ+, քանի որ նրանց լեզուն ու գործերը Եհովայի դեմ են+. չէ՞ որ նրանք ապստամբում են նրա փառավոր աչքերի առաջ+։ 9 Նրանց դեմքի արտահայտությունը իրենց դեմ է վկայում+, նրանք պատմում են իրենց մեղքի մասին, որը նման է Սոդոմի մեղքին+։ Նրանք չեն թաքցնում այն։ Վա՜յ նրանց հոգուն, որովհետև աղետ են բերել իրենց վրա+։
10 Ասացեք, որ արդարի համար լավ կլինի+, որովհետև նա կուտի իր գործերի պտուղները+։ 11 Վա՜յ ամբարշտին, ինչպիսի՜ աղետ. նա հատուցում կստանա իր արարքների դիմաց+։ 12 Իմ ժողովրդի կեղեքիչները դաժանությամբ են վարվում, կանայք են իշխում նրա վրա+։ Ո՜վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները ստիպում են քեզ թափառել+, նրանք քեզ շեղել են ճանապարհից+։
13 Եհովան կանգնում է, որ դատի մեջ մտնի, վեր է կենում, որ ժողովուրդներին հայտարարի նրանց ուղղված դատավճիռը+։ 14 Եհովան կդատի իր ժողովրդի երեցներին և իշխաններին+։
«Դուք հրկիզեցիք խաղողի այգին։ Կեղեքվածից թալանվածը ձեր տներում է+։ 15 Ինչո՞ւ եք փշրում իմ ժողովրդին և ճնշում կեղեքվածներին»+,– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան։
16 Եհովան ասում է. «Քանի որ Սիոնի դուստրերը ամբարտավան են դարձել, քայլում են պարանոցները* բարձր ձգած, խաղացնում են իրենց աչքերը, գնում են թեթև քայլվածքով և իրենց ոտքերի զարդերով ձայներ են հանում+, 17 Եհովան էլ Սիոնի դուստրերի գլուխը կեղանքով կծածկի+ և կմերկացնի նրանց ճակատը+։ 18 Այդ օրը Եհովան կվերցնի այն ամենը, ինչը գեղեցկացնում է նրանց՝ ոտքի ապարանջանները, գլխակապերը, լուսնաձև զարդարանքները+, 19 կախազարդերը, ապարանջանները, ծածկոցները+, 20 գլխի ծածկոցները, ոտքի շղթայիկները, լանջագեղ գոտիները+, «հոգու տները»*, խեցի-համայիլները+, 21 մատանիները, քթի օղերը+, 22 պերճաշուք պատմուճանները, պարեգոտները, թիկնոցները, քսակները, 23 ձեռքի հայելիները+, ներքնազգեստները, խույրերն+ ու երկար ծածկոցները+։
24 Բալասանի յուղի+ բույրի փոխարեն՝ բորբոսահոտ կլինի, գոտու փոխարեն՝ պարան կլինի, գեղեցիկ սանրվածքի փոխարեն՝ ճաղատություն+ կլինի, թանկարժեք հագուստի փոխարեն՝ քուրձ+ կլինի, գեղեցկության փոխարեն՝ խարան+ կլինի։ 25 Քո տղամարդիկ սրով կընկնեն, և քո հզորները՝ պատերազմում+։ 26 Քաղաքի մուտքերը կսգան+ ու կվշտանան։ Ամայացած՝ նա գետնին կնստի»+։