Մասքիլ։ Ասափի+ սաղմոսը։
74 Ինչո՞ւ ես, ո՛վ Աստված, մերժել մեզ հավիտյան+։
Ինչո՞ւ է բարկությունդ շարունակ բորբոքվում քո արոտի ոչխարների վրա+։
2 Հիշի՛ր քո ժողովին, որին հին ժամանակներից քոնն ես դարձրել+,
Այն ցեղին, որին հետ ես գնել որպես ժառանգություն+,
Եվ այս Սիոն լեռը, որտեղ դու բնակվում ես+։
3 Բարձրացրո՛ւ քո քայլերը դեպի հնամյա ավերակները+։
Թշնամին սուրբ վայրում ամեն ինչ ավերել է+։
4 Քեզ թշնամություն անողները մռնչում են քո հանդիպման վայրի մեջտեղում+։
Նրանք իրենց սեփական խորհրդանիշներն են դրել+։
5 Նրանք ճանաչված են որպես կացին բարձրացնողներ մացառուտի ծառերի վրա։
6 Եվ հիմա սրբարանի բոլոր քանդակներն անխտիր կոտրատում են կացիններով ու երկաթե գործիքներով+։
7 Նրանք հրի մատնեցին քո սրբարանը+,
Պղծեցին քո անվան խորանը՝ գետնին հավասարեցնելով այն+։
8 Նրանք ու նրանց սերունդը միասին ասացին իրենց սրտում.
«Աստծու հանդիպման բոլոր վայրերը պետք է հրի մատնվեն այս երկրում»+։
9 Մեր նշանները մենք չենք տեսնում, այլևս մարգարե չկա+,
Մեր մեջ չկա մեկը, որն իմանա, թե սա մինչև երբ է տևելու։
10 Մինչև ե՞րբ է, ո՛վ Աստված, հակառակորդը նախատելու+։
Մի՞թե թշնամին հավիտյան անարգելու է քո անունը+։
11 Ինչո՞ւ ես ձեռքդ հետ պահում, քո աջ ձեռքը+,
Որ հանել ես ծոցիցդ։ Մի՞թե այժմ մենք պիտի կործանվենք։
12 Բայց Աստված վաղուց ի վեր իմ թագավորն է+,
Որ մեծ փրկություն է բերում երկրի վրա+։
13 Քո զորությամբ դու շարժեցիր ծովը+,
Ծովային հրեշների գլուխները դու ջարդեցիր ջրերի մեջ+։
14 Դու փշրեցիր լևիաթանի+ գլուխները
Եվ նրան որպես կերակուր տվեցիր անջուր վայրերում բնակվող ժողովրդին+։
15 Դու ճեղքեցիր աղբյուրը, և ջուրը հեղեղի պես հոսեց+։
Դու ցամաքեցրիր մշտահոս գետերը+։
16 Քո՛նն է ցերեկը, և քո՛նն է գիշերը+։
Դու ես ստեղծել լուսատուն՝ արևը+։
17 Դու ես հաստատել երկրի բոլոր սահմանները+,
Ամառն ու ձմեռը դու ես ստեղծել+։
18 Հիշի՛ր սա. թշնամին նախատում է, ո՛վ Եհովա+,
Եվ անմիտ մարդիկ արհամարհում են քո անունը+։
19 Գազանին մի՛ տուր տատրակի+ հոգին։
Քո ընկճվածների կյանքը հավիտյան մի՛ մոռացիր+։
20 Հիշի՛ր քո ուխտի մասին+,
Որովհետև երկրի մութ տեղերը բռնության բնակավայրերով են լցվել+։
21 Թող որ փշրվածը ամոթով հետ չդառնա+։
Թող որ ընկճվածն ու աղքատը գովաբանեն քո անունը+։
22 Վե՛ր կաց, ո՛վ Աստված, պաշտպանի՛ր քո դատը+։
Հիշի՛ր, որ անմիտը օրնիբուն նախատում է քեզ+։
23 Մի՛ մոռացիր քեզ թշնամություն անողների ձայնը+։
Մշտապես բարձրանում է քեզ հակառակվողների աղմուկը+։