99 Եհովան թագավոր դարձավ+. թող ժողովուրդները սարսռան+։
Նա քերովբեների վրա է նստում+. թող երկիրը դողա+։
2 Մեծ է Եհովան Սիոնի վրա+
Եվ բարձր է բոլոր ժողովուրդների վրա+։
3 Թող նրանք գովաբանեն քո անունը+.
Մեծ է և վախ ներշնչող, սուրբ է այն+։
4 Թագավորի զորությամբ նա արդարադատություն է սիրում+։
Դու ուղղամտություն հաստատեցիր+,
Արդարադատություն և արդարություն բանեցրիր Հակոբի մեջ+։
5 Մեծարե՛ք Եհովային՝ մեր Աստծուն+, և խոնարհվե՛ք նրա ոտքերի պատվանդանի մոտ+.
Սուրբ է նա+։
6 Մովսեսն ու Ահարոնը նրա քահանաների մեջ էին+,
Եվ Սամուելը մեկն էր նրանցից, ովքեր կանչում էին նրա անունը+։
Նրանք կանչում էին Եհովային, և նա պատասխանում էր նրանց+։
7 Ամպի սյան միջից խոսում էր նրանց հետ+։
Նրանք պահում էին նրա հիշեցումներն ու այն կանոնները, որ տվել էր իրենց+։
8 Ո՛վ Եհովա, մե՛ր Աստված, դու պատասխանում էիր նրանց+։
Դու ներող Աստված էիր նրանց համար+,
Եվ վրեժխնդիր եղող՝ նրանց տխրահռչակ գործերի համար+։
9 Մեծարե՛ք Եհովային՝ մեր Աստծուն+,
Եվ խոնարհվե՛ք նրա սուրբ լեռան մոտ+,
Որովհետև Եհովան՝ մեր Աստվածը, սուրբ է+։