Նվագավարին։ Դավթի երգը։
19 Երկինքը հռչակում է Աստծու փառքը+,
Եվ երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը+։
2 Օրը օրից հետո խոսք է հայտնում+,
Եվ գիշերը գիշերից հետո իմացություն է բացահայտում+։
3 Չկա խոսք, և չկան բառեր.
Նրանցից ձայն չի լսվում+։
4 Նրանց չափման լարը ձգվում է ողջ երկրով մեկ+,
Եվ նրանց խոսքերը հասնում են մինչև աշխարհի ծայրը+։
Աստված երկնքում վրան կանգնեցրեց արևի համար+.
5 Եվ արևը ամուսնական ննջարանից դուրս եկող փեսայի նման է+։
Նա հրճվում է, ինչպես զորավոր մի մարդ, որ պատրաստ է վազելու իր ճանապարհը+։
6 Երկնքի մի ծայրից նա դուրս է գալիս
Եվ իր պտույտն ավարտում է մյուս ծայրում+։
Ոչինչ չի ծածկվում նրա ջերմությունից+։
7 Եհովայի օրենքը+ կատարյալ է+, կենդանացնում է հոգին+։
Եհովայի հիշեցումը+ հուսալի է+, իմաստուն է դարձնում անփորձին+։
8 Եհովայի կանոններն+ արդար են+, ուրախացնում են սիրտը+,
Եհովայի պատվիրանը+ մաքուր է+, լույս է տալիս աչքերին+։
9 Եհովայի հանդեպ վախը+ մաքուր է, մնում է հավիտյան։
Եհովայի դատավճիռները+ ճշմարիտ են+, բոլորովին արդար+։
10 Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին և նույնիսկ շատ զտված ոսկին+,
Եվ ավելի քաղցր են, քան մեղրը+ և մեղրախորսխից+ ծորացող մեղրը։
11 Դրանք նախազգուշացնում են քո ծառային+,
Եվ դրանք պահելու մեջ մեծ վարձատրություն կա+։
12 Ո՞վ կարող է իմանալ իր սխալները+։
Ների՛ր իմ այն մեղքերը, որոնց մասին ես չգիտեմ+։
13 Հե՛տ պահիր քո ծառային հանդուգն արարքներից+,
Թույլ մի՛ տուր, որ դրանք իշխեն ինձ վրա+։
Այդ ժամանակ ես անբիծ կլինեմ+
Եվ շատ հանցանքներից անմեղ կմնամ։
14 Թող բերանիս խոսքերը և սրտիս խորհրդածությունը+
Հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա, իմ Վե՛մ+ և իմ Փրկի՛չ+։