Ասափի+ երգը։
50 Աստվածայինը+, Աստվածը՝ Եհովան+ է խոսում+,
Նա կոչ է ուղղում երկրին+
Արևածագից մինչև արևամուտ+։
2 Սիոնից, որ կատարյալ է իր գեղեցկությամբ+, Աստված փայլատակում է+։
3 Մեր Աստվածը գալու է, և նա չի լռելու+։
Նրա առջևում լափող կրակ է+,
Իսկ նրա շուրջը՝ սաստիկ փոթորիկ+։
4 Նա կանչում է երկնքին, որ վերևում է, և երկրին+,
Որպեսզի դատի իր ժողովրդին+.
5 «Ինձ մո՛տ հավաքեք ինձ նվիրված մարդկանց+,
Որոնք զոհ մատուցելով՝ ինձ հետ ուխտ են կնքել»+։
6 Երկինքը պատմում է նրա արդարության մասին+,
Որովհետև Աստված ինքն է Դատավոր+։ (Սելա)
7 «Լսի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ, և ես պիտի խոսեմ+,
Քո դեմ պիտի վկայություն տամ, ո՛վ Իսրայել+։
Ե՛ս եմ Աստվածը՝ քո Աստվածը+։
8 Քո զոհերի համար չէ, որ հանդիմանում եմ քեզ+,
Եվ ոչ էլ քո ողջակեզների համար է, որոնք մշտապես իմ առջևում են+։
9 Քո տնից ցուլ+ չեմ վերցնի
Եվ քո փարախներից՝ նոխազներ,
10 Որովհետև ի՛մն են անտառի բոլոր գազանները+,
Հազարավոր սարերի կենդանիները+։
11 Գիտեմ ես լեռների բոլոր թռչուններին+,
Եվ դաշտերի բազմաքանակ անասուններն ինձ են պատկանում+։
12 Եթե ես սովածանայի, այդ մասին քեզ չէի ասի.
Որովհետև իմն է երկիրը+ և նրա լիությունը+։
13 Մի՞թե ես պիտի պարարտ ցլերի միս ուտեմ+
Եվ մի՞թե պիտի նոխազների արյուն խմեմ+։
14 Երախտագիտությունդ ընծայի՛ր Աստծուն որպես զոհ+
Եվ կատարի՛ր Բարձրյալին տված քո խոստումները+.
15 Կանչի՛ր ինձ նեղության օրը+։
Ես կփրկեմ քեզ, և դու ինձ կփառաբանես»+։
16 Իսկ ամբարշտին Աստված կասի+.
«Ի՞նչ իրավունքով ես պատմում իմ կանոնների մասին+
Եվ քո բերանով խոսում իմ ուխտի մասին+։
17 Չէ՞ որ դու ատում էիր իմ խրատը+
Եվ իմ խոսքերը քո հետևն էիր գցում+։
18 Ամեն անգամ, երբ մի գող էիր տեսնում, հավանում էիր նրան+
Եվ շնացողների հետ մասնակից էիր լինում+։
19 Բերանդ չար բաներ խոսելուց հետ չէիր պահում+
Եվ լեզուդ խաբեբայության համար էիր գործածում+։
20 Նստում ու սեփական եղբորդ դեմ էիր խոսում+,
Մորդ որդու սխալներն էիր տարածում+։
21 Այս բոլորը դու արեցիր, և ես լուռ մնացի+։
Դու կարծեցիր, թե ես էլ քեզ նման կդառնամ+։
Պիտի հանդիմանեմ քեզ+ ու ներկայացնեմ քո գործերը քո աչքերի առաջ+։
22 Հասկացե՛ք սա, խնդրո՛ւմ եմ, ո՛վ Աստծուն մոռացողներ+,
Որ չլինի թե ձեզ պատառ-պատառ անեմ, ու ձեզ փրկող չգտնվի+։
23 Ով իր երախտագիտությունն է մատուցում որպես զոհ, նա՛ է ինձ փառավորում+,
Եվ ով վճռականորեն ճանապարհին է հետևում,
Նրա՛ն եմ ցույց տալու Աստծու փրկությունը»+։