Նվագավարին։ Լարային նվագարաններով+։ Դավթի երգը։
4 Երբ կանչեմ, պատասխանի՛ր ինձ, ո՛վ իմ արդար Աստված+։
Նեղությունից ազատվելու ճանապարհ պատրաստիր ինձ համար,
Բարեհա՛ճ եղիր+ իմ հանդեպ և իմ աղոթքը լսիր։
2 Մարդկա՛նց որդիներ, մինչև ե՞րբ պիտի ինձ անպատիվ+ անեք,
Մինչև ե՞րբ պիտի ունայն բաներ սիրեք,
Մինչև ե՞րբ պիտի ստություն փնտրեք։ (Սելա)
3 Իմացեք, որ Եհովան իրեն նվիրվածին տարբերում է ուրիշներից+,
Եհովան լսում է, երբ ես կանչում եմ նրան+։
4 Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք+։
Խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում+ և լո՛ւռ մնացեք։ (Սելա)
5 Արդարության զոհե՛ր մատուցեք+
Եվ Եհովայի՛ն ապավինեք+։
6 Շատերն ասում են. «Մեզ ո՞վ ցույց կտա բարին»։
Բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը+, ո՛վ Եհովա։
7 Դու իմ սրտին ուրախություն կտաս+,
Ավելի մեծ, քան որ նրանք ունեին ցորենի և նոր գինու առատության ժամանակ+։
8 Ես խաղաղությամբ կպառկեմ ու խաղաղությամբ կքնեմ+,
Քանի որ միայն դու ես, ո՛վ Եհովա, ինձ ապահովությամբ բնակեցնում+։