Եսայիա
29 «Վա՜յ Արիելին*+, Արիելին, այն քաղաքին, որտեղ Դավիթը ճամբար էր դրել+։ Տարվա վրա տարի ավելացրեք, թող տոները+ նշվեն իրենց կարգով։ 2 Ես կնեղեմ+ Արիելին, և սուգ ու ողբ+ կլինի։ Ինձ համար նա կդառնա ինչպես Աստծու զոհասեղանի կրակարանը+։ 3 Ես ամեն կողմից բանակ կդնեմ քո դեմ, կպաշարեմ քեզ ցցապատով ու պատնեշ կբարձրացնեմ քո դեմ+։ 4 Դու կնվաստանաս, այնպես որ գետնից կսկսես խոսել, և քո խոսքերը հազիվ լսելի կլինեն, ասես հողի միջից+։ Ոգեհարցի պես ձայնդ գետնից դուրս կգա, և խոսքերդ ծվծվոցի պես հողի միջից դուրս կգան+։ 5 Քեզ համար օտարների ամբոխը մանր փոշու պես կլինի+, և բռնակալների ամբոխը+՝ թռչող մղեղի պես+։ Դա կլինի մի ակնթարթում, հանկարծակի+։ 6 Զորքերի Տեր Եհովան ուշադրություն կդարձնի քեզ, որպեսզի փրկի որոտով, երկրաշարժով, մեծ ձայնով, մրրիկով, փոթորկով ու լափող կրակի բոցով»+։
7 Բոլոր ազգերի բազմություններին, որոնք պատերազմ են մղում Արիելի դեմ+, բոլոր նրա դեմ պատերազմողներին, նրա դեմ կանգնեցված պաշարման աշտարակներին և նրան նեղողներին կպատահի այն, ինչ պատահում է երազում՝ գիշերվա տեսիլքում+։ 8 Ինչպես որ քաղցածն է երազում տեսնում, թե ուտում է, սակայն արթնանում է դատարկ փորով*+, և ինչպես որ ծարավն է երազում տեսնում, թե խմում է, սակայն արթնանում է ուժասպառ եղած ու իր հոգին չորացած, այնպես էլ կլինի բոլոր ազգերի բազմություններին, որոնք պատերազմում են Սիոն լեռան դեմ+։
9 Զարմանքից քարացեք ու ապշեք+, կուրացրեք ինքներդ ձեզ և կույր եղեք+։ Նրանք հարբել են+, բայց ոչ գինով, երերում են, բայց ոչ ոգելից խմիչքից+։
10 Եհովան ձեզ վրա խոր քնի ոգի է թափել+։ Նա փակում է ձեր աչքերը, այսինքն՝ մարգարեներին+, նա ծածկում է ձեր գլուխները+, այսինքն՝ տեսանողներին+։ 11 Ամեն ինչի մասին տեսիլքը ձեզ համար կնքված գրքի խոսքերի պես է+, որը տալիս են կարդալ իմացողին ու ասում. «Բարձրաձայն կարդա՛, խնդրեմ»։ Նա էլ պատասխանում է. «Չեմ կարող, քանի որ կնքված է»+։ 12 Այդ ժամանակ գիրքը տալիս են կարդալ չիմացողին ու ասում. «Բարձրաձայն կարդա՛, խնդրեմ»։ Նա էլ պատասխանում է. «Ես ընդհանրապես կարդալ չգիտեմ»։
13 Եհովան ասում է. «Քանի որ այս ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ և միայն իր շուրթերով է փառաբանում ինձ+, բայց իր սիրտը հեռացրել է ինձնից+ և իմ հանդեպ վախը իր համար լոկ անգիր արած մարդկային պատվիրան է+, 14 այդ պատճառով ես այս ժողովրդի հետ նորից զարմանալի կերպով կվարվեմ+, զարմանալի և ապշեցուցիչ կերպով։ Նրանց իմաստունների իմաստությունը կկորչի, և խոհեմ մարդկանց հասկացողությունը կանհետանա»+։
15 Վա՜յ նրանց, ովքեր խորքերն են իջնում, որ իրենց մտադրությունները թաքցնեն Եհովայից+, և ովքեր իրենց գործերը մութ տեղում են անում+՝ ասելով. «Ո՞վ է տեսնում մեզ, ո՞վ է իմանալու մեր մասին»+։ 16 Որքա՜ն մեծ է ձեր այլասերվածությունը։ Մի՞թե բրուտին կավի տեղ կդնեն+։ Մի՞թե շինված բանը իրեն շինողի մասին կասի. «Նա ինձ չի շինել»+։ Մի՞թե ստեղծված բանը իրեն ստեղծողի մասին կասի. «Նա հասկացողություն չունի»+։
17 Մի՞թե մի փոքր ժամանակ անց Լիբանանը այգու չի վերածվի+, իսկ այգին անտառ չի համարվի+։ 18 Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը+, և կույրերի աչքերը կտեսնեն՝ ազատվելով խավարից ու մթությունից+։ 19 Հեզերն+ ավելի կուրախանան Եհովայով, և նույնիսկ աղքատ մարդիկ ուրախ կլինեն Իսրայելի Սրբով+, 20 որովհետև բռնավորի վերջը կգա+, պարծենկոտը կվերանա+, և բոլոր նրանք, ովքեր միայն վնաս հասցնելու մասին են մտածում+, բնաջինջ կլինեն՝ 21 նրանք, ովքեր մարդուն մեղավոր են ներկայացնում՝ նրա խոսքերը խեղաթյուրելով+, նաև նրանք, ովքեր դարպասի մոտ խայծ են դնում հանդիմանողի համար+, և ովքեր դատարկ փաստարկներով մի կողմ են հրում արդարին+։
22 Ուստի այսպես է ասում Եհովան Հակոբի տանը՝ նա, ով փրկագնեց Աբրահամին+. «Հակոբն այլևս չի ամաչի, և նրա դեմքը չի գունատվի+, 23 որովհետև, երբ իր շուրջը տեսնի իր երեխաներին՝ իմ ձեռքի գործը+, նրանց հետ միասին կսրբացնի իմ անունը+, կսրբացնի Հակոբի Սրբին+ և ակնածանքով կվերաբերվի Իսրայելի Աստծուն+։ 24 Այդ ժամանակ ոգով մոլորվածները հասկացողություն ձեռք կբերեն, և տրտնջացողները հրահանգներ կստանան»+։