Եսայիա
14 Եհովան ողորմություն կցուցաբերի Հակոբի հանդեպ+ և կրկին կընտրի Իսրայելին+։ Նրանց հանգստություն կտա իրենց երկրում+, պանդուխտը նրանց կմիանա ու կհարի Հակոբի տանը+։ 2 Ժողովուրդները կվերցնեն նրանց և հետ կբերեն իրենց տեղը։ Իսրայելի տունը Եհովայի երկրում նրանց որպես սեփականություն կվերցնի, որպես ծառաներ ու աղախիններ+։ Նրանք կգերեվարեն նրանց+, ովքեր գերության մեջ էին պահում իրենց, և կհպատակեցնեն նրանց, ովքեր իրենց ստիպում էին աշխատել+։
3 Այն օրը, երբ Եհովան քեզ հանգստություն տա քո ցավից, տագնապից ու քեզ վրա դրված ծանր ստրկական աշխատանքներից+, 4 դու այս առակը կպատմես Բաբելոնի թագավորի մասին.
«Ինչպե՜ս ուրիշներին աշխատեցնողը դադարեց դա անելուց։ Ինչպե՜ս կեղեքմանը վերջ դրվեց+։ 5 Եհովան ջարդեց ամբարիշտների գավազանը, իշխողների ցուպը+, 6 նրան, ով ցասումով անդադար հարվածում էր ժողովուրդներին+, ով սաստիկ բարկությամբ հպատակեցնում էր ազգերին անզուսպ հալածանքով+։ 7 Երկիրը հանգստացավ+, դադարեց տագնապելուց։ Մարդիկ ուրախանում են և ցնծությամբ բացականչում+։ 8 Նույնիսկ գիհիներն+ ու Լիբանանի մայրիներն են ուրախացել՝ տեսնելով, թե ինչ է պատահել քեզ, և ասում են. «Այն ժամանակից ի վեր, ինչ դու ընկար, ոչ մի փայտահատ+ չի գալիս, որ մեզ կտրի»։
9 Նույնիսկ գերեզմանը*+ ներքևում իրարանցման մեջ է քո պատճառով, որ քեզ դիմավորի, երբ ներս մտնես։ Քեզ համար նա արթնացրել է անզոր մեռելներին+, երկրի բոլոր այծանման ղեկավարներին+, իրենց գահերից վեր է կացրել ազգերի բոլոր թագավորներին+։ 10 Նրանք բոլորը բարձրացնում են իրենց ձայնն ու ասում. «Մի՞թե դու էլ մեզ նման տկարացար+։ Մի՞թե նմանվեցիր մեզ+։ 11 Հպարտությունդ ու տավիղներիդ ձայնը գերեզմանն* են ընկել+։ Քո մահիճը որդերն են՝ տակդ փռված, և քո ծածկոցը՝ ճիճուները»+։
12 Օ՜, ինչպե՜ս ընկար երկնքից+, ո՜վ փայլող, արշալույսի որդի։ Ինչպե՜ս կտրվեցիր ու գետին ընկար+, ո՜վ ազգերն ընկճող+։ 13 Իսկ դու սրտումդ ասում էիր. «Ես կբարձրանամ մինչև երկինք+։ Աստծու աստղերից+ վեր կբարձրացնեմ իմ գահը+ և կնստեմ հանդիպման լեռան վրա+, հյուսիսի ամենահեռավոր մասերում+։ 14 Ամպերի բարձունքներից էլ վեր կբարձրանամ+, Բարձրյալին կնմանվեմ»+։
15 Սակայն դու գերեզմանը* կընկնես+՝ փոսի ամենախոր տեղերը+։ 16 Քեզ տեսնողներն իրենց հայացքը կսևեռեն քեզ վրա, ուշադիր կզննեն ու կասեն. «Մի՞թե սա է այն մարդը, ով տագնապի մեջ էր գցում երկիրը, ով ցնցում էր թագավորությունները+, 17 երկիրը անապատի էր վերածում, տապալում էր նրա քաղաքները+ և իր բանտարկյալներին չէր թողնում տուն վերադառնալ»+։ 18 Ազգերի մյուս բոլոր թագավորները փառքի մեջ են պառկած՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում+։ 19 Իսկ դու նողկալի ընձյուղի պես դեն ես նետվել՝ առանց թաղվելու տեղ ունենալու+, ծածկված ես սրով խոցված մեռելներով, որոնք ընկնում են փոսի+ քարերի վրա, նման ես կոխկռտվող դիակի+։ 20 Դու նրանց չես միանա գերեզմանում, որովհետև ավերակ դարձրիր քո երկիրը, քո ժողովրդին սպանեցիր։ Չարագործների սերունդը չի հիշվի դարեդար+։
21 Մորթելու տեղ պատրաստեք, որ կոտորեք նրա որդիներին նրանց նախահայրերի հանցանքի պատճառով+, որպեսզի վեր չկենան ու չտիրեն երկրին և երկրի երեսը քաղաքներով չլցնեն»+։
22 «Ես վեր եմ կենալու նրանց դեմ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։
«Վերացնելու եմ Բաբելոնի անունը+, նրա մնացորդին, նրա երեխաներին ու սերունդներին»+,– ասում է Եհովան։
23 «Ես նրան փշախոզերի ու եղեգնաշատ լճերի ժառանգությունը կդարձնեմ և կավլեմ ոչնչացման ավելով»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։
24 Զորքերի Տեր Եհովան երդվել է+. «Ինչ որ մտադրել եմ, կկատարվի, և ինչ որ որոշել եմ, կիրականանա+։ 25 Ես կկոտրեմ ասորեստանցուն իմ երկրում+ և ոտնակոխ կանեմ իմ լեռներում+, որ նրա լուծն ընկնի նրանցից և նրա բեռը՝ նրանց ուսից»+։
26 Սա է այն որոշումը, որ կայացվել է ամբողջ երկրի համար, և սա է այն ձեռքը, որ մեկնած է բոլոր ազգերի դեմ։ 27 Զորքերի Տեր Եհովան որոշում է կայացրել+, ո՞վ կարող է խափանել այն+։ Նրա ձեռքը մեկնած է, ո՞վ կարող է հետ դարձնել այն+։
28 Աքազ թագավորի մահվան տարում+ այս պատգամը եղավ. 29 «Մի՛ ուրախացիր+, ո՛վ փղշտացիների+ երկիր, և քո ժողովրդից ոչ մեկը թող չուրախանա այն բանի համար, որ ձեզ հարվածողի ցուպը կոտրվել է+, քանի որ օձի արմատից+ թունավոր օձ+ դուրս կգա, և նրա պտուղը թռչող կրակոտ օձ+ կլինի։ 30 Խեղճերի առաջնեկները կարածեն, և աղքատները ապահովության մեջ կպառկեն+, իսկ քո արմատը սովամահ կանեմ, ու քեզնից մնացածները կսպանվեն+։ 31 Ողբա՛, ո՛վ դարպաս։ Գոռա՛, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, քո ամբողջ ժողովուրդը կվհատվի, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, ու նրա զորաշարքից ոչ մեկը հետ չի մնում»+։
32 Ի՞նչ կպատասխանեն ազգի պատգամաբերներին+. այն, որ Եհովան է դրել Սիոնի հիմքը+, և այնտեղ նրա ժողովրդի կեղեքվածները ապաստան կգտնեն։