Նվագավարին։ Երգ, սաղմոս։
66 Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, երկրի բոլո՛ր մարդիկ+,
2 Սաղմո՛ս երգեք նրա անվան փառքին+,
Գովաբանությո՛ւն և փա՛ռք տվեք նրան+։
3 Աստծուն ասացե՛ք. «Քո գործերը ակնածանք են ներշնչում+։
Այնքա՜ն մեծ է քո զորությունը, որ թշնամիներդ քծնելով քո առաջն են գալու+։
4 Երկրի բոլոր մարդիկ խոնարհվելու են քո առաջ+
Եվ սաղմոս են երգելու քեզ, սաղմոս են երգելու քո անվանը»+։ (Սելա)
5 Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը+։
Մարդկանց որդիների համար նրա կատարած գործերը ակնածանք են ներշնչում+։
6 Նա ծովը ցամաքի վերածեց+։
Գետի միջով նրանք քայլելով անցան+։
Այնտեղ մենք ուրախացանք նրանով+։
7 Նա հավիտյան իշխում է իր հզորությամբ+,
Նրա աչքերը միշտ հսկում են ազգերին+։
Իսկ նրանք, ովքեր կամակոր են, թող չպարծենան+։ (Սելա)
8 Օրհնե՛ք մեր Աստծուն, ո՛վ ժողովուրդներ+,
Եվ նրան ուղղված ձեր գովաբանության ձայնը լսելի դարձրեք+։
9 Նա մեր հոգին կենդանի է պահում+
Եվ թույլ չի տալիս, որ մեր ոտքերը սասանվեն+։
10 Որովհետև դու քննեցիր մեզ, ո՛վ Աստված+,
Դու զտեցիր մեզ, ինչպես արծաթն են զտում+։
11 Դու մեզ որսացանցի մեջ գցեցիր+,
Ծանր բեռ դրիր մեր մեջքերին։
12 Դու թույլ տվեցիր մահկանացու մարդուն, որ ձի հեծած անցնի մեր գլխի վրայով+։
Մենք անցանք հրի ու ջրի միջով+,
Եվ դու մեզ թեթևացում բերեցիր+։
13 Քո տունը կմտնեմ ողջակեզներով+,
Իմ խոստումները կկատարեմ քո առաջ+,
14 Որոնք իմ շուրթերը խոստացան+,
Եվ որոնց մասին իմ բերանը խոսեց, երբ ես նեղության մեջ էի+։
15 Պարարտ կենդանիներից ողջակեզներ եմ քեզ մատուցելու+
Խոյերի զոհաբերական ծխի հետ։
Ցլեր և նոխազներ եմ քեզ մատուցելու+։ (Սելա)
16 Եկե՛ք, Աստծուց բոլոր վախեցողներ, լսեցե՛ք, և ես կպատմեմ+,
Թե նա ինչ է արել իմ հոգու համար+։
17 Ես կանչեցի նրան իմ բերանով+,
Եվ փառաբանություն կար լեզվիս վրա+։
18 Եթե ես չար բան խորհեի իմ սրտում,
Եհովան ինձ չէր լսի+։
19 Աստված իսկապես լսեց+,
Նա ուշ դարձրեց իմ աղոթքի ձայնին+։
20 Օրհնյա՜լ լինի Աստված, որ չմերժեց իմ աղոթքը
Եվ չզրկեց ինձ իր սիրառատ բարությունից+։