Վերելքի երգ։ Դավթի սաղմոսը։
122 Ուրախացա, երբ ասացին ինձ+.
«Ե՛կ Եհովայի տունը+ գնանք»+։
2 Մեր ոտքերը կանգ առան+
Քո դարպասների մոտ, ո՛վ Երուսաղեմ+։
3 Երուսաղեմը կառուցված է ինչպես մի քաղաք+,
Որ միավորված է մի ամբողջության մեջ+։
4 Այնտեղ են բարձրանում ցեղերը+,
Յահի ցեղերը+,
Որպեսզի Իսրայելին տրված հիշեցման համաձայն+՝
Երախտագիտություն հայտնեն Եհովայի անվանը+։
5 Այնտեղ են դրված դատաստանի գահերը+,
Գահեր՝ Դավթի տան համար+։
6 Խաղաղությո՛ւն խնդրեք Երուսաղեմի համար+։
Բոլոր քեզ սիրողները, ո՛վ քաղաք, հոգսերից ազատ կլինեն+։
7 Թող խաղաղություն լինի քո բերդապատնեշի ներսում+,
Եվ հանգստություն՝ քո ամրոցների մեջ+։
8 Հանուն իմ եղբայրների և ընկերների ես պիտի ասեմ+.
«Խաղաղությո՛ւն եմ մաղթում քեզ»+։
9 Հանուն մեր Աստված Եհովայի տան+
Քեզ համար բարին պիտի փնտրեմ+։