Առակներ
3 Որդի՛ս, իմ օրենքը մի՛ մոռացիր+, և թող քո սիրտը պահի իմ պատվիրանները+, 2 որովհետև քեզ համար երկար օրեր, կյանքի տարիներ+ ու խաղաղություն կավելանան+։ 3 Թող սիրառատ բարությունն* ու ճշմարտությունը չթողնեն քեզ+։ Դրանք պարանոցիդ կապիր+ և սրտիդ տախտակին գրիր+ 4 ու այդպիսով Աստծու և մարդկանց աչքերում հաճություն և ըմբռնողականություն ունեցող մարդու համբավ գտիր+։ 5 Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր+ և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր+։ 6 Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան+, և նա կուղղի քո շավիղները+։
7 Քո աչքերում իմաստուն մի՛ դարձիր+։ Վախեցիր Եհովայից և չարությունից հեռացիր+։ 8 Թող այն բուժի քո մարմինը*+ և թարմացնի քո ոսկորները+։
9 Պատվիր Եհովային քո արժեքավոր բաներով+ և ամբողջ բերքիդ առաջին պտուղներով+։ 10 Այդ ժամանակ քո ամբարները առատորեն կլցվեն+, և հնձաններդ նոր գինով կհորդեն+։
11 Որդի՛ս, Եհովայի խրատը* մի՛ մերժիր+ և նրա հանդիմանությունից մի՛ գարշիր+, 12 որովհետև ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է+, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն+։
13 Երջանիկ է այն մարդը, որը իմաստություն է գտել+, և այն մարդը, որը խորաթափանցություն+ է ձեռք բերել, 14 քանի որ իմաստություն ձեռք բերելն ավելի լավ է, քան արծաթ ձեռք բերելը, և նրանից ստացած շահույթը ավելին է, քան ոսկուց+ ստացածը։ 15 Այն ավելի թանկ է, քան մարջանները+, և այն բոլոր բաները, որ թանկ են քեզ համար, չեն կարող հավասարվել նրան։ 16 Նրա աջ ձեռքում երկար օրեր են+, իսկ ձախ ձեռքում՝ հարստություն ու փառք+։ 17 Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր ուղիները խաղաղություն են+։ 18 Այն կյանքի ծառ է+ նրանց համար, ովքեր բռնում են նրան+, և նրան ամուր բռնողները երջանիկ կկոչվեն+։
19 Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը+։ Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը+։ 20 Նրա գիտելիքների շնորհիվ ջրերի անդունդները բաժանվեցին+, և ամպոտ երկնքից անձրև է մաղում+։ 21 Որդի՛ս, թող նրանք չհեռանան քո աչքերի առաջից+։ Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր+, 22 և դրանք կլինեն կյանք քո հոգու համար+ և հմայք՝ պարանոցիդ համար+։ 23 Այդ ժամանակ ապահով+ կքայլես քո ճանապարհով, և ոտքդ ոչ մի բանի չի դիպչի+։ 24 Երբ որ պառկես, չես սարսափի+. դու կպառկես, և քունդ հաճելի կլինի+։ 25 Չես վախենա հանկարծահաս սարսափից+, ոչ էլ ամբարշտի վրա եկող փոթորկից+, 26 քանի որ Եհովան կլինի քո վստահությունը+, և նա կպահպանի ոտքդ որոգայթից+։
27 Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն+, երբ ձեռքդ ի զորու է դա անելու+։ 28 Մի՛ ասա մերձավորիդ՝ «գնա, հետո արի և վաղը կտամ», եթե այդ պահին ունես+։ 29 Մերձավորիդ դեմ ոչ մի չար բան մի՛ ծրագրիր+, քանի դեռ նա առանց վախի ապրում է քեզ հետ+։ 30 Առանց պատճառի մի՛ վիճիր մարդու հետ+, եթե նա քեզ ոչ մի վատ բան չի արել+։
31 Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր+, ոչ էլ նրա ճանապարհներից որևէ մեկը ընտրիր+, 32 որովհետև խարդախ+ մարդը գարշելի է Եհովայի համար+, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է+։ 33 Եհովայի անեծքը ամբարշտի տան վրա է+, բայց արդարների բնակատեղին նա օրհնում է+։ 34 Ծաղրողների+ վրա նա կծիծաղի+, բայց հեզերի հանդեպ բարեհաճություն կցուցաբերի+։ 35 Իմաստունները պատվի կարժանանան+, բայց հիմարները մեծարում են այն, ինչը անպատվություն է բերում+։