Սաղմոսներ 91։12 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 12 Նրանք իրենց ձեռքերի վրա քեզ կտանեն+,Որ ոտքդ քարի չխփես+։ Սաղմոսներ 121։3 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 3 Նա թույլ չի տա, որ ոտքդ սասանվի+։ Քո Պահապանը չի կարող քնի մեջ ընկնել+։ Առակներ 4։12 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 12 Երբ քայլես, քո ընթացքը չի խափանվի+, և եթե վազես, չես սայթաքի+։ Եսայիա 26։7 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 7 Արդարի ճանապարհը ուղղամտություն է+։ Դու ուղղամիտ ես, այդ պատճառով էլ կհարթես արդարի ճամփան+։