Եսայիա
64 Երանի՜ թե պատռեիր երկինքը, իջնեիր+, ու քո առաջ լեռները սասանվեին+ 2 (ինչպես որ կրակը վառում է ցախը և եռացնում ջուրը), որ քո անունը հայտնի դարձնեիր հակառակորդներիդ+, և որ քո առաջ ազգերը տագնապահար լինեին+։ 3 Վախ ներշնչող բաներ անելիս+, որոնց մենք չէինք սպասում, դու իջնում էիր, ու քո առաջ լեռները սասանվում էին+։ 4 Վաղեմի ժամանակներից ոչ ոք ո՛չ լսել է+, ո՛չ ականջ է դրել, և ո՛չ էլ ինչ-որ մեկի աչքն է տեսել քեզնից բացի որևէ Աստծու+, որը գործում է հանուն նրա, ով սպասում է իրեն+։ 5 Դու ընդառաջ ես գնում նրան, ով ցնծում և արդարությամբ է վարվում+, նրանց, ովքեր հիշում են քեզ՝ հետևելով քո ճանապարհներին+։
Դու բարկանում էիր+, երբ մենք մեղք էինք գործում+, մենք երկար ժամանակ մեղքերի մեջ էինք. կփրկվե՞նք արդյոք+։ 6 Բոլորս անմաքուր մարդու պես ենք, և մեր բոլոր արդար գործերը դաշտանի+ ժամանակ հագած հագուստի պես է։ Բոլորս տերևների պես կթառամենք+, ու մեր հանցանքները քամու պես կքշեն կտանեն մեզ+։ 7 Քո անունը կանչող չկա+, արթնացող չկա, որ կառչի քեզնից։ Դու թաքցրել ես քո երեսը մեզնից+ ու մեր հանցանքների հետևանքներով հալեցնում ես մեզ+։
8 Եվ հիմա, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես+։ Մենք կավ ենք+, իսկ դու մեր Բրուտն ես+, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք+։ 9 Սաստիկ մի՛ բարկացիր+, ո՛վ Եհովա, և հավիտյան մի՛ հիշիր մեր հանցանքը+։ Նայի՛ր, խնդրում ենք, մենք բոլորս քո ժողովուրդն ենք+։ 10 Քո սուրբ քաղաքներն+ անապատ են դարձել, Սիոնը+ անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայի վայր+։ 11 Սրբության ու գեղեցկության մեր տունը+, որտեղ մեր նախահայրերը գովաբանում էին քեզ+, հրո ճարակ է դարձել+, և մեր բոլոր ցանկալի բաները+ ամայի են դարձել։ 12 Մի՞թե այս ամենը տեսնելով՝ կշարունակես զսպել քեզ+, ո՛վ Եհովա։ Մի՞թե ոչինչ չես անի ու թույլ կտաս, որ սաստիկ հարստահարվենք+։