Սաղմոսներ
Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։ Երբ նա փախել էր Սավուղից ու թաքնվել քարայրում+։
57 Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Աստված, բարեհա՛ճ եղիր+,
Որովհետև իմ հոգին քեզ մոտ է ապաստան գտել+.
Քո թևերի հովանու տակ եմ ապաստան գտնում, մինչև որ ձախորդություններն անցնեն+։
2 Ես Բարձրյալ Աստծուն եմ կանչում՝ ճշմարիտ Աստծուն, որը հանուն ինձ՝ դրանց վերջը կդնի+։
3 Նա օգնություն կուղարկի երկնքից ու կփրկի ինձ+։
Նա շփոթության մեջ կգցի նրան, ով ուզում է ինձ ատամներով բռնել+։ (Սելա)
Աստված կուղարկի իր սիրառատ բարությունն ու ճշմարտությունը+։
Ես ստիպված եմ պառկել խժռողների մեջ՝ մարդկանց որդիների մեջ,
Որոնց ատամները նիզակներ ու նետեր են+,
Եվ որոնց լեզուն սրածայր սուր է+։
6 Նրանք ցանց պատրաստեցին իմ ոտքերի համար+,
Հոգիս վհատված է+։
Իմ առջև ծուղակ փորեցին,
Բայց իրե՛նք ընկան դրա մեջ+։ (Սելա)
Արթնացի՛ր, տավի՛ղ, և դո՛ւ, քնա՛ր+։
Ես կարթնացնեմ լուսաբացը։