Սաղմոսներ
Նվագավարին։ Իդիթուն*+։ Դավթի երգը։
39 Ես ասացի. «Պիտի հսկեմ իմ ճանապարհները+,
Որ լեզվովս մեղք չգործեմ+։
Սանձ* պիտի դնեմ բերանիս՝ որպես պահապան+,
Քանի դեռ ամբարիշտն իմ առջև է»+։
4 «Իմացրո՛ւ ինձ, Եհո՛վա, իմ վախճանը+,
Եվ թե որքան է իմ օրերի չափը+,
Որպեսզի իմանամ, թե ինչքան անցավոր եմ ես+։
5 Ահա իմ օրերը փոքրաթիվ ես արել+,
Եվ կյանքիս տևողությունը ոչինչ է քո առաջ+։
Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+, որքան էլ որ հաստատ կանգնած լինի նա։ (Սելա)
6 Իսկապես, մարդը շրջում է ինչպես մի ստվեր+։
Զուր են մարդիկ իրարանցման մեջ ընկնում+։
Մարդը դիզում է և չգիտի, թե դա ում է հասնելու+։
11 Անօրենության համար հանդիմանելով՝ դու ուղղում ես մարդուն+
Եվ ցեցի+ պես մաշեցնում ես նրա սիրելի բաները։
Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+։ (Սելա)