Մատթեոս
18 Այդ ժամանակ աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ո՞վ է մեծ երկնքի թագավորության մեջ»+։ 2 Նա էլ, իր մոտ կանչելով մի փոքր երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղն+ 3 ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման+, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորություն+։ 4 Ուստի ով իր անձը խոնարհեցնի+ այս երեխայի նման, նա մեծ կլինի երկնքի թագավորության մեջ+, 5 և ով մի այսպիսի երեխայի ընդունի իմ անունով, ինձ ընդունած կլինի+։ 6 Բայց ով գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որը հավատում է ինձ, ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար*+ կախվի, և նա խոր ծովի մեջ ընկղմվի+։
7 Վա՜յ աշխարհին գայթակղությունների համար։ Անշուշտ, գայթակղություններ պիտի լինեն+, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով դրանք կլինեն+։ 8 Ուստի եթե քո ձեռքը կամ ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու դեն գցիր+։ Ավելի լավ է, որ խեղանդամ կամ կաղ մտնես կյանք, քան թե երկու ձեռքով ու երկու ոտքով նետվես հավիտենական կրակի մեջ+։ 9 Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու դեն գցիր։ Ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես կյանք, քան թե երկու աչքով նետվես կրակե գեհենի*+ մեջ։ 10 Զգույշ եղեք, որ չարհամարհեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները+ միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը+։ 11 ....*
12 Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը մոլորվի+, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկ մոլորվածին+։ 13 Եվ եթե գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, նա այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել+։ 14 Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի+։
15 Եթե քո եղբայրը մեղք գործի, գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք+։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը+։ 16 Իսկ եթե չլսի, վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով* ամեն բան* հաստատվի+։ 17 Եթե նրանց էլ չլսի, ասա ժողովին։ Իսկ եթե ժողովին էլ չլսի, թող քեզ համար լինի ինչպես այլազգի+ և հարկահավաք+։
18 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ինչ որ կապեք երկրի վրա, երկնքում արդեն կապված կլինի, և ինչ որ արձակեք երկրի վրա, երկնքում արդեն արձակված կլինի+։ 19 Դարձյալ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկուսը երկրի վրա իրար հետ համաձայնության գան որևէ կարևոր բան խնդրելու, իմ Հայրը, որ երկնքում է, կկատարի այն+, 20 որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով+, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ»+։
21 Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ ու հարցրեց նրան. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան+։ Մինչև յո՞թ անգամ»+։ 22 Հիսուսն ասաց. «Ասում եմ քեզ, ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ+։
23 Ահա թե ինչու երկնքի թագավորությունը նման է մի թագավորի+, որը պահանջեց, որ ծառաները վճարեն իրենց պարտքերը+։ 24 Երբ նա սկսեց պարտքերն ընդունել, նրա մոտ բերեցին մի մարդու, որը նրան տասը հազար տաղանդ* էր պարտք։ 25 Բայց քանի որ միջոցներ չուներ, որ վճարեր, տերը հրամայեց, որ նրան, նրա կնոջն ու երեխաներին և նրա ողջ ունեցվածքը վաճառեն, և պարտքը վճարվի+։ 26 Ծառան էլ, ոտքերն ընկնելով ու նրա առաջ խոնարհվելով, ասաց. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես ամբողջը կվճարեմ քեզ»։ 27 Ծառայի տերը խղճաց ու բաց թողեց նրան+ և նրա պարտքը ներեց+։ 28 Բայց ծառան դուրս գնաց, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք+, բռնեց նրան և սկսեց խեղդել ու ասել. «Վճարի՛ր, ինչ որ պարտք ես»։ 29 Ծառայակիցն էլ նրա ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել՝ ասելով. «Համբերո՛ղ եղիր+ իմ հանդեպ, և ես կվճարեմ քեզ»։ 30 Բայց նա չուզեց լսել, այլ գնաց ու բանտը գցեց նրան, մինչև որ պարտքը վճարի։ 31 Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և գնացին ու իրենց տիրոջը պատմեցին ողջ եղելությունը+։ 32 Այդ ժամանակ նրա տերը կանչեց նրան ու ասաց. «Չա՛ր ծառա, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի, երբ դու աղաչեցիր ինձ։ 33 Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր+ քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես ողորմած եղա+ քո հանդեպ»։ 34 Նրա տերը զայրացավ+ ու նրան բանտապահներին հանձնեց, մինչև որ ամբողջ պարտքը վճարի։ 35 Նույն ձևով էլ+ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների»+։