23 Բայց սա հետ չկանգնեց նրանից, և այդ ժամանակ Աբեները նիզակի հետևի ծայրը խրեց նրա որովայնը+, այնպես, որ նիզակը մյուս կողմից դուրս եկավ. նա ընկավ այնտեղ ու տեղում մեռավ։ Ովքեր Ասայելի ընկած ու մեռած տեղն էին գալիս, կանգ էին առնում+։
27 Երբ Աբեները վերադարձավ Քեբրոն+, Հովաբը նրան մի կողմ տարավ՝ դարպասներից ներս, որ նրա հետ առանձին խոսի+։ Բայց այնտեղ նա խոցեց նրա որովայնը+իր եղբայր Ասայելի+արյան համար, և Աբեները մեռավ։
10 Ամեսան չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից. Հովաբը սուրը խրեց+նրա որովայնը, ու նրա փորոտիքը գետին թափվեց։ Նա ստիպված չեղավ հարվածը կրկնելու, որովհետև Ամեսան արդեն մեռնում էր։ Ապա Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին Բիքրիի որդի Սաբային հետապնդելու։