11 Ումի՞ց վախեցար ու զարհուրեցիր+, որ սկսեցիր ստել+։ Ինձ չհիշեցիր+, ոչինչ սրտիդ մոտ չընդունեցիր+։ Մի՞թե ես չէի լռում ու թաքցնում քո գործերը+։ Դրա համար էլ նույնիսկ ինձնից չէիր վախենում+։
2 Եթե չլսեք+, ձեր սրտում չդնեք+այդ պատվիրանը, որպեսզի իմ անվանը փառք տաք+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես անեծք կուղարկեմ ձեզ վրա+և կանիծեմ ձեր օրհնությունները+։ Այո՛, ես արդեն անիծել եմ, որովհետև իմ պատվիրանը ձեր սրտում չեք դնում»։