Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եսայիա 53։1-12
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 53 Ո՞վ հավատաց մեր լսած լուրին+։ Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի բազուկը+։ 2 Նրա առաջ նա դուրս կգա ինչպես մի ոստ+ և ինչպես մի արմատ ծարավուտ երկրից։ Նա չունի ո՛չ փառահեղ կերպարանք, ո՛չ էլ շքեղություն+, ու երբ տեսնենք նրան, նրա տեսքը չի գրավի մեզ+։

      3 Մարդիկ արհամարհում էին նրան+ ու խուսափում էին նրանից՝ այն մարդուց, որը իմացավ, թե ինչ է ցավն ու հիվանդությունը+։ Մենք հեռացնում էինք մեր հայացքը, որ չտեսնենք նրա դեմքը+։ Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում+։ 4 Հիրավի, նա մեր հիվանդություններն էր տանում+ ու մեր ցավերն էր կրում+։ Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան տանջում+, հարվածում+ ու կեղեքում+։ 5 Բայց նա խոցվեց+ մեր անօրենությունների+ համար ու ջախջախվեց մեր հանցանքների համար+։ Նրա կրած պատիժը մեզ խաղաղություն բերեց+, ու նրա վերքերի+ շնորհիվ բուժվեցինք+։ 6 Մենք բոլորս թափառում էինք ոչխարների պես+, յուրաքանչյուրս դեպի իր ճանապարհն էր թեքվել, բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա վրա դրեց+։ 7 Նրան անչափ նեղեցին+, ու նա թույլ տվեց, որ իրեն կեղեքեն+, սակայն իր բերանը չբացեց։ Նրան մորթելու տարան, ինչպես ոչխարի+, և ինչպես մաքին է անձայն կանգնում իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը+։

      8 Նրան ճնշեցին ու վերցրին առանց արդարադատության+. ո՞ւմ կհետաքրքրի նրա ծագումը*+։ Նրան խլեցին+ ողջերի երկրից+։ Իմ ժողովրդի անօրենության պատճառով+ նա հարված ստացավ+։ 9 Նրա թաղվելու վայրը ամբարիշտների հետ կլինի+, ու երբ մահանա, հարուստների հետ կլինի+, թեև բռնություն չի արել+, ու նրա բերանում խաբեություն չի եղել+։

      10 Եհովան հաճեց ջախջախել նրան+ ու կամեցավ, որ նա տառապի+։ Եթե նրա հոգին հանցանքի ընծա դարձնես+, նա կտեսնի իր սերունդը+, կերկարացնի իր օրերը+, ու նրա ձեռքով կհաջողվի այն+, ինչ կամենում է Եհովան+։ 11 Իր հոգու նեղությունների համար+ նա կբավարարվի նրանով+, ինչ կտեսնի։ Իր գիտելիքների շնորհիվ այդ արդարը՝ իմ ծառան+, շատերին կարդարացնի+ ու կկրի նրանց հանցանքները+։ 12 Այդ պատճառով ես նրան բաժին կտամ շատերի հետ+, ու հզորների հետ նա ավար կկիսի+, որովհետև իր հոգին մահվան մատնեց+ և օրինազանցների հետ դասվեց+։ Նա կրեց շատերի մեղքերն+ ու միջնորդեց օրինազանցների համար+։

  • Դանիել 9։26
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 26 Վաթսուներկու շաբաթ հետո Մեսիան կսպանվի+ ու կմնա առանց որևէ բանի+։

      Իսկ քաղաքն ու սուրբ վայրը+ կավերվեն եկող առաջնորդի ժողովրդի կողմից+։ Դրա վերջը ջրհեղեղով կլինի։ Եվ մինչև վերջ պատերազմ կլինի. ահա թե ինչ է որոշվել՝ ավերածություն+։

  • Գործեր 4։28
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 28 որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու խորհուրդը նախապես որոշել էին, որ պիտի կատարվի+։

  • 1 Պետրոս 1։11
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 11 Նրանք անդադար քննում էին, թե Քրիստոսի հետ կապված+՝ հատկապես որ և ինչպիսի ժամանակին+ էր ակնարկում նրանց մեջ եղող ոգին+, երբ այն նախապես վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին+, ինչպես նաև դրանց հաջորդող փառավոր+ բաների մասին։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը