6 Մեզ համար մի երեխա ծնվեց+, մեզ մի որդի տրվեց+։ Իշխանությունը նրա ուսերին կլինի+։ Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու+, Հզոր Աստված*+, Հավերժական Հայր+, Խաղաղության Իշխան+։
5 «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես Դավթի համար մի արդար ընձյուղ եմ վեր հանելու+. նա իշխելու է իբրև թագավոր+, խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու+։
2 Եվ դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա+, շատ փոքր ես, որ Հուդայի հազարավորների մեջ լինես+, սակայն քեզնից+դուրս կգա նա, ով իշխան կլինի Իսրայելում ինձ համար+, որի ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից*+։
3«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին+, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը+։ Հանկարծակի իր տաճար կգա+ճշմարիտ Տերը+, որին դուք փնտրում եք, և ուխտի+պատգամաբերը+, որին դուք փափագով սպասում եք+։ Նա կգա»,– ասում է Զորքերի Տեր Եհովան+։
44 Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի+, ասացի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում+և Սաղմոսներում+իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»։