1 Տարեգրություն
13 Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր առաջնորդների հետ,+ 2 ապա Իսրայելի ողջ ժողովին ասաց. «Եթե ձեզ համար հաճելի է և եթե մեր Աստված Եհովայի համար ընդունելի է, եկեք մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր տարածքներում ապրող մեր մյուս եղբայրների, նաև քահանաների ու ղևտացիների մոտ՝ նրանց քաղաքներ,*+ որպեսզի գան միանան մեզ, 3 և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք»+ (քանի որ Սավուղի օրոք տապանակը անուշադրության էր մատնված):+ 4 Ողջ ժողովը համաձայնվեց, որովհետև դա անելը ճիշտ համարեց: 5 Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի գետից* մինչև Եմաթ,*+ որ ճշմարիտ Աստծու տապանակը Կարիաթարիմից բերեն:+
6 Դավիթը և ողջ Իսրայելը գնացին Բաալա,+ այսինքն՝ Կարիաթարիմ, որը Հուդայում է, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը, որի առջև կանչում են Եհովայի անունը՝ նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+ 7 Ճշմարիտ Աստծու տապանակը մի նոր սայլի վրա դրեցին,+ որ բերեն Աբինադաբի տնից: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Օզան և Աքիովը:+ 8 Դավիթը և բոլոր իսրայելացիները մեծ ոգևորությամբ* նշում էին այդ իրադարձությունը ճշմարիտ Աստծու առաջ՝ երգեր էին երգում, քնարներ, լարային այլ գործիքներ և դափեր նվագում,+ ծնծղաներ+ ու շեփորներ հնչեցնում:+ 9 Բայց երբ նրանք հասան Քիդոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց տապանակը, որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային: 10 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ, և Նա մահով պատժեց նրան, քանի որ ձեռքը մեկնել էր տապանակին:+ Օզան այնտեղ՝ Աստծու առաջ մեռավ:+ 11 Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում:
12 Դավիթն այդ օրը ահով լցվեց ճշմարիտ Աստծու հանդեպ և ասաց. «Ճշմարիտ Աստծու տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+ 13 Եվ նա տապանակը չտեղափոխեց իր մոտ՝ Դավթի քաղաք, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն: 14 Ճշմարիտ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմի ընտանիքը և այն ամենը, ինչ նա ուներ:+