Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Ամոս 1 ։ 1–9 ։ 15
  • Ամոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամոս
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Ամոս

Ամոս*

1 Ամոսի՝ Թեկուեի+ ոչխարաբույծներից մեկի խոսքերը այն մասին, թե նա տեսիլքում ինչ տեսավ Իսրայելի վերաբերյալ+ Հուդայի թագավոր Օզիայի+ և Իսրայելի թագավորի՝ Հովասի+ որդի Հերոբովամի+ օրերում՝ երկրաշարժից+ երկու տարի առաջ։ 2 Նա ասաց.

«Եհովան Սիոնից առյուծի պես կմռնչա+ և Երուսաղեմից ձայն կտա+։ Արոտավայրերը կսգան, և Կարմեղոսի գագաթը կչորանա»+։

3 «Այսպես է ասում Եհովան. ««Դամասկոսի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք կալսեցին Գաղաադը+ երկաթե կամներով։ 4 Ես կրակ+ կուղարկեմ Ազայելի+ տան վրա, և այն կլափի Բենադադի բնակելի աշտարակները+։ 5 Ես կկոտրեմ Դամասկոսի+ դարպասի նիգը, բնաջինջ կանեմ Բիկաթ-​Ավենի բնակիչներին, Բեթ-​Եդեմի գավազանը բռնողին, և Ասորիքի ժողովուրդը կաքսորվի Կիր»+,– ասում է Եհովան»։

6 Այսպես է ասում Եհովան. ««Գազայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք բոլոր գերիներին աքսորեցին+ ու տվեցին Եդոմին+։ 7 Ես կրակ կուղարկեմ Գազայի+ պարսպի վրա, և այն կլափի նրա բնակելի աշտարակները։ 8 Բնաջինջ կանեմ Ազոտոսի+ բնակիչներին և Ասկաղոնի+ գավազանը բռնողին։ Ձեռքս կմեկնեմ+ Ակկարոնի վրա+, և փղշտացիների մնացորդը կոչնչանա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

9 Այսպես է ասում Եհովան. «Տյուրոսի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք բոլոր գերիներին Եդոմին հանձնեցին ու չհիշեցին եղբայրական ուխտը+։ 10 Ես կրակ կուղարկեմ Տյուրոսի պարսպի վրա, և այն կլափի նրա բնակելի աշտարակները»+։

11 Այսպես է ասում Եհովան. «Եդոմի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նա սրով հետապնդեց իր եղբորը+, իր մեջ խեղդեց ողորմածությունը+։ Նա իր բարկությամբ շարունակ պատառոտում է, և նրա ցասումը միշտ բորբոքված է+։ 12 Ես կրակ կուղարկեմ Թեմանի+ վրա, և այն կլափի Բոսրայի+ բնակելի աշտարակները»։

13 Այսպես է ասում Եհովան. ««Ամմոնի որդիների+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի+, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց տարածքը+։ 14 Ես կհրկիզեմ Ռաբայի պարիսպը+, և կրակը կլափի նրա բնակելի աշտարակները, երբ պատերազմի օրը տագնապի ազդանշան հնչի, ու փոթորկի օրը մրրիկ բարձրանա+։ 15 Եվ նրանց թագավորը կաքսորվի իր իշխանների հետ միասին»+,– ասում է Եհովան»»։

2 «Այսպես է ասում Եհովան. ««Մովաբի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նա այրեց Եդոմի թագավորի ոսկորները՝ կիր+ շինելու համար։ 2 Ես կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և այն կլափի Կարիոթի+ բնակելի աշտարակները։ Մովաբը աղմուկ-​աղաղակի, տագնապի ազդանշանի, եղջյուրի ձայնի մեջ կմեռնի+։ 3 Ես նրա միջից բնաջինջ կանեմ դատավորին և նրա հետ կսպանեմ նրա բոլոր իշխաններին»+,– ասում է Եհովան»։

4 Այսպես է ասում Եհովան. «Հուդայի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք մերժեցին Եհովայի օրենքը+ և չպահեցին նրա կանոնները։ Նրանք մոլորվեցին այն ստերի+ պատճառով, որոնց հետևեցին իրենց նախահայրերը+։ 5 Ես կրակ կուղարկեմ Հուդայի վրա, և այն կլափի Երուսաղեմի բնակելի աշտարակները»+։

6 Այսպես է ասում Եհովան. «Իսրայելի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք արդարին ծախում են արծաթի դիմաց և աղքատին՝ մի զույգ սանդալի գնով+։ 7 Նրանք տենչում են, որ երկրի փոշին ծածկի խեղճերի գլուխը+, հեզերին հրում են ճանապարհից+։ Տղամարդն ու իր հայրը նույն աղջկա մոտ են գնում+, որ պղծեն իմ սուրբ անունը+։ 8 Ամեն զոհասեղանի+ կողքին նրանք պառկում են գրավ վերցրած հագուստի վրա+ և իրենց աստվածների տանը խմում են նրանց գինին+, ումից տուգանք են վերցրել»։

9 «Մինչդեռ իմ ժողովրդի համար ես ոչնչացրել էի ամորհացիներին+, որոնք մայրիների պես բարձրահասակ էին և վիթխարի ծառերի պես հզոր+։ Ես վերևից նրանց պտուղը ոչնչացրի, իսկ ներքևից՝ նրանց արմատները+։ 10 Ես հանեցի ձեզ Եգիպտոսից+ և քառասուն տարի ման տվեցի անապատում+, որպեսզի տիրանաք ամորհացիների երկրին+։ 11 Ձեր որդիներից մարգարեներ էի նշանակում+ և ձեր երիտասարդներից՝ ուխտավորներ+։ Մի՞թե այդպես չպիտի լինի, ո՛վ Իսրայելի որդիներ»,– ասում է Եհովան։

12 «Բայց դուք ուխտավորներին գինի էիք խմեցնում+ և մարգարեներին պատվիրում էիք ու ասում. «Մի՛ մարգարեացեք»+։ 13 Դրա համար էլ ես գետինը կերերացնեմ ձեր ոտքերի տակ, ինչպես որ երերում է նոր հնձած հացահատիկով լի սայլակառքը։ 14 Արագավազի համար ապաստարան այլևս չի լինի+, ուժեղը չի զորացնի իր ուժը, և ոչ մի հզոր մարդ չի փրկի իր հոգին+։ 15 Աղեղնավորը կանգուն չի մնա, ոչ մի արագավազ չի ազատվի, և ոչ մի ձիավոր չի փրկի իր հոգին+։ 16 Ուժեղների մեջ քաջ սիրտ ունեցողը մերկ կփախչի այդ օրը»+,– ասում է Եհովան»։

3 «Ո՛վ Իսրայելի որդիներ, լսեցեք այս խոսքը+, որ Եհովան ասում է այս ամբողջ տոհմի մասին, որին ես հանեցի Եգիպտոսից+՝ ասելով. 2 «Երկրի բոլոր տոհմերից+ ես միայն ձեզ եմ ճանաչում+, ուստի ես ձեզնից հաշիվ կպահանջեմ ձեր բոլոր հանցանքների համար+։

3 Երկուսը կգնա՞ն միասին, եթե չպայմանավորվեն հանդիպման համար+։ 4 Առյուծը կմռնչա՞ անտառում, եթե որս չի արել+։ Հզոր առյուծը իր թաքստոցից ձայն կտա՞, եթե ոչ մի բան չի բռնել։ 5 Թռչունը թակարդը կընկնի՞ երկրի վրա, եթե որոգայթ չի դրվել+։ Թակարդը կվերցնե՞ն գետնից, եթե ոչ մի բան չի բռնվել։ 6 Եթե քաղաքում եղջյուր փչեն, մի՞թե մարդիկ չեն սարսափի+։ Եթե քաղաքում աղետ լինի, մի՞թե Եհովան արած չի լինի դա։ 7 Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի, մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին+։ 8 Առյուծը մռնչացել է+, ո՞վ չի վախենա։ Գերիշխան Տեր Եհովան խոսել է, ո՞վ չի մարգարեանա»+։

9 «Հռչակեք Ազոտոսի ու Եգիպտոսի բնակելի աշտարակներից+. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների դեմ+ ու տեսե՛ք, թե ինչքան անկարգություն և խաբեություն կա նրանում+։ 10 Նրանք ճիշտն անելը չգիտեն+,– ասում է Եհովան,– նրանք իրենց բնակելի աշտարակներում բռնություն+ ու կողոպուտ են դիզում»»։

11 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հակառակորդը շրջապատել է երկիրը+։ Նա քեզ կզրկի զորությունից, և բնակելի աշտարակներդ կթալանվեն»+։

12 Այսպես է ասում Եհովան. «Ինչպես որ հովիվն է առյուծի երախից երկու սրունք կամ ականջի մի կտոր խլում+, այնպես էլ կխլեն Իսրայելի որդիներին, որոնք Սամարիայում նստած են շքեղ մահիճներին+ և դամասկյան բազմոցներին»+։

13 «Լսեցե՛ք ու վկայե՛ք+ Հակոբի տան մեջ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան՝ Զորքերի Աստվածը,– 14 որովհետև այն օրը, երբ Իսրայելից հաշիվ պահանջեմ+ նրա ապստամբության համար, նաև հաշիվ կպահանջեմ Բեթելի զոհասեղաններից+։ Եվ զոհասեղանների եղջյուրները կկտրվեն ու գետին կընկնեն+։ 15 Ես կքանդեմ ձմեռային տունը+ ամառային տան+ հետ միասին»։

«Փղոսկրե տները բնաջինջ կլինեն+, և շատ տներ կվերանան»+,– ասում է Եհովան»։

4 «Լսեցե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովեր+, որ Սամարիայի լեռան վրա եք+, որ խաբում եք խեղճերին+, զրկանք եք պատճառում աղքատներին և ձեր տերերին ասում եք. «Մի բա՛ն բեր, որ խմենք»։ 2 Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր սրբությամբ+. ««Ահա օրեր են գալիս, երբ նա կբարձրացնի ձեզ մսագործի կեռով և ձեր մնացորդին՝ ձկնորսական կարթով+։ 3 Դուք դուրս կգաք ճեղքերի միջով+՝ յուրաքանչյուրդ ձեր առաջ եղող ճեղքով, և կգցվեք Հարմոնի* մեջ»,– ասում է Եհովան»։

4 «Եկե՛ք Բեթել և անօրենությո՛ւն գործեք+, Գաղգաղայում շատ անօրենությո՛ւն գործեք+, առավոտյան բերե՛ք ձեր զոհերը և երրորդ օրը՝ ձեր տասանորդները+։ 5 Թթխմորով պատրաստվածը այրե՛ք որպես երախտագիտության զոհ+ և հայտարարե՛ք կամավոր ընծաների+ մասին։ Հայտնե՛ք այդ մասին, որովհետև դուք սիրում եք դա, ո՛վ Իսրայելի որդիներ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։

6 «Ձեզ սովի մատնեցի*+ ձեր բոլոր քաղաքներում և այնպես արեցի, որ հացի կարոտ լինեք ձեր բնակության բոլոր վայրերում+, բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։

7 «Ես զրկում էի ձեզ հորդառատ անձրևից, երբ հնձին դեռ երեք ամիս կար+։ Մի քաղաքի վրա անձրև էի բերում, մյուսի վրա՝ ոչ։ Հողի մի մասի վրա անձրև էր գալիս, իսկ մյուս մասը, որի վրա ես անձրև չէի բերում, չորանում էր+։ 8 Երկու կամ երեք քաղաքներ օրորվելով գնում էին մի քաղաք՝ ջուր խմելու+, և չէին հագենում։ Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։

9 «Ես ձեզ հարվածում էի տոթակեզ քամիով ու ալրացողով*+։ Ձեր պարտեզներն ու խաղողի այգիները շատանում էին, սակայն թրթուրը խժռում էր ձեր թզենիներն ու ձիթենիները+։ Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։

10 «Ձեզ վրա Եգիպտոսի համաճարակի պես համաճարակ էի ուղարկում+։ Ձեր երիտասարդներին սրով էի սպանում+ ու ձեր ձիերը գերի էի տանում+։ Ձեր ճամբարների գարշահոտությունը մինչև ձեր քիթն էի հասցնում+։ Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։

11 «Ես ամայացրի ձեզ Սոդոմի ու Գոմորի պես+։ Դուք կրակից փրկված գերանի պես դարձաք+, բայց չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։

12 Ուստի ահա թե ինչ եմ անելու քեզ, ո՛վ Իսրայել։ Եվ քանի որ անելու եմ դա, պատրա՛ստ եղիր դիմավորելու քո Աստծուն+, ո՛վ Իսրայել։ 13 Ահա Նա՝ լեռները Կազմավորողը+, քամու Արարիչը+, Նա, ով հայտնում է մարդուն իր մտքերը+, Նա, ով լուսաբացը խավարի է վերածում+, Նա, ով քայլում է երկրի բարձունքներով+. նրա անունը Եհովա է՝ Զորքերի Աստված»+։

5 «Լսեցե՛ք այս խոսքը, որն ասում եմ որպես ողբերգ+ ձեր մասին, ո՛վ Իսրայելի տուն.

 2 «Ընկավ+ կույս+ Իսրայելը,

Չի կարող վեր կենալ+։

Նրան լքել են իր իսկ երկրում,

Ոչ ոք նրան չի վեր կացնում»+։

3 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն քաղաքում, որտեղից հազար հոգով էին պատերազմի դուրս գալիս, հարյուր հոգի կմնա։ Իսկ այն քաղաքում, որտեղից հարյուր հոգով էին դուրս գալիս, տասը հոգի կմնա. ահա թե ինչ կպատահի Իսրայելի տանը»+։

4 Այսպես է ասում Եհովան Իսրայելի տանը. «Փնտրե՛ք ինձ+ և ողջ կմնաք+։ 5 Մի՛ փնտրեք Բեթելը+, մի՛ գնացեք Գաղգաղա+, մի՛ մտեք Բերսաբեե+, որովհետև Գաղգաղան անպատճառ կաքսորվի+, իսկ Բեթելը մոգության վայր կդառնա+։ 6 Փնտրե՛ք Եհովային և ողջ կմնաք+, ո՛վ Հովսեփի տուն+, որպեսզի նա կրակի պես չդառնա+ ու ձեզ չլափի, և չլինի այնպես, որ Բեթելը իրեն հանգցնող չունենա+, 7 ո՛վ արդարությունը օշինդր դարձնողներ+ և արդարադատությունը գետնով տվողներ+։ 8 Ահա Նա՝ Կիմա+ ու Կեսիլ+ համաստեղությունների+ Ստեղծողը, Նա, ով թանձր ստվերը+ առավոտի է վերածում, Նա, ով ցերեկը մթնեցնում է գիշերվա պես+, Նա, ով իր մոտ է կանչում ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին+. նրա անունը Եհովա է+։ 9 Նա անսպասելիորեն կողոպտում է ուժեղին, որպեսզի կողոպուտը նույնիսկ ամրության վրա հասնի։

10 Նրանք ատում են դարպասի մոտ իրենց հանդիմանողին+ և գարշում են ճշմարտությունն ասողից+։ 11 Եվ քանի որ խեղճից որպես վարձավճար պահանջում եք նրա բերքը և նրանից հացահատիկի տուրք եք վերցնում+, այդ պատճառով դուք տաշած քարից տներ կշինեք+, բայց չեք բնակվի դրանցում, խաղողի ցանկալի այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի+։ 12 Չէ՞ որ ես գիտեմ, թե որքան շատ են ձեր ապստամբությունները+ և որքան ծանր են ձեր մեղքերը+, ո՛վ արդարի հանդեպ թշնամություն ունեցողներ+, որ կաշառք եք վերցնում լուռ մնալու համար+ և աղքատներին+ դարպասի մոտ մի կողմ եք հրում+։ 13 Դրա համար հասկացողություն ունեցողը լուռ կմնա այդ ժամանակ, քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու+։

14 Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը+, որ ողջ մնաք+ և որ Եհովան՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ լինի, ինչպես որ դուք ասում եք+։ 15 Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին+, դարպասի մոտ տե՛ղ տվեք արդարությանը+։ Միգուցե Եհովան՝ Զորքերի Աստվածը, հաճություն ցույց տա+ Հովսեփի մնացորդին»+։

16 Ուստի այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստված Եհովան. «Բոլոր հրապարակներում լաց ու կոծ կլինի+ և բոլոր փողոցներում մարդիկ կասեն՝ վա՜յ, վա՜յ։ Հողագործին սգի կկանչեն+ և հմուտ ողբացողներին՝ կոծի»+։ 17 «Խաղողի բոլոր այգիներում լաց ու կոծ կլինի+, որովհետև ես կանցնեմ քո միջով»+,– ասում է Եհովան։

18 «Վա՜յ Եհովայի օրը ցանկացողներին+։ Եհովայի օրը ձեզ ի՞նչ է բերելու+։ Այն խավար է լինելու և ոչ թե լույս+, 19 ինչպես մարդ փախչի առյուծից, և նրան արջ հանդիպի, կամ տուն մտնի, ձեռքով հենվի պատին, և օձը կծի նրան+։ 20 Եհովայի օրը խավար է լինելու և ոչ թե լույս, այն մթություն է լինելու և ոչ թե պայծառություն+։ 21 Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները+։ Ձեր զոհերի հոտը ինձ տհաճ կլինի ձեր հանդիսավոր հավաքույթների ժամանակ+։ 22 Նույնիսկ եթե ողջակեզներ+՝ նվիրաբերման զոհեր մատուցեք, դրանք ինձ հաճելի չեն լինի+, ու ես չեմ նայի ձեր պարարտ կենդանիներին, որոնք կմատուցեք որպես խաղաղության զոհ+։ 23 Հեռացրե՛ք ինձնից ձեր երգերի աղմուկը, որ չլսեմ ձեր տավիղների քաղցրահունչ ձայնը+։ 24 Թող արդարությունը հորդի ջրերի պես+, և արդարադատությունը՝ անդադար հոսող գետի պես+։ 25 Մի՞թե անապատում քառասուն տարի զոհաբերություններ ու նվիրաբերման զոհեր էիք բերում ինձ, ո՛վ Իսրայելի տուն+։ 26 Դուք կտանեք Սիկութին*՝ ձեր թագավորին+, և Քիունին*, որոնք ձեր աստծու աստղի պատկերներն են, և որոնք դուք շինել եք ձեզ համար+։ 27 Ես ձեզ Դամասկոսից էլ այն կողմ կաքսորեմ»+,–ասում է նա, ում անունը Զորքերի Աստված Եհովա է»+։

6 «Վա՜յ նրանց, ովքեր անհոգ ապրում են+ Սիոնում և ապավինում են Սամարիայի լեռանը։ Նրանք ազգերի միջի ամենաականավոր ազգի նշանավորներն են, և Իսրայելի տունը նրանց մոտ է գալիս։ 2 Գնացեք Քալանե ու նայեք, այնտեղից գնացեք մարդաշատ Եմաթ+, իսկ հետո՝ Գեթ+, որտեղ փղշտացիներն են։ Մի՞թե նրանք այս թագավորություններից լավն են, կամ մի՞թե նրանց տարածքը ձեր տարածքից մեծ է+։ 3 Դուք ձեր մտքից հանո՞ւմ եք աղետալի օրը+ և բռնության աթոռին տե՞ղ եք տալիս+։ 4 Դուք պառկում եք փղոսկրե+ մահիճներին և մեկնվում բազմոցներին, ուտում եք հոտերի խոյերը և պարարտ, մատղաշ ցլերը+, 5 երգեր եք հորինում տավիղի հնչյունների տակ+, Դավթի պես երաժշտական գործիքներ եք հնարում+, 6 գավաթներից գինի եք խմում+, օծվում եք ընտիր յուղերով+ և ցավ չեք զգում՝ տեսնելով Հովսեփի աղետը+։

7 Դրա համար նրանք կաքսորվեն՝ գլխավորելով մյուս աքսորյալներին+. խրախճանք անողների ուրախությունը կդադարի։

8 Եհովան՝ Զորքերի Աստվածը, ասում է. «Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր հոգով+. «Ես զզվում եմ Հակոբի հպարտությունից+ և ատում եմ նրա բնակելի աշտարակները+։ Նրա քաղաքը և դրանում եղող ամեն ինչ թշնամու ձեռքը կմատնեմ+։ 9 Եթե մի տան մեջ տասը մարդ մնա, նրանք էլ պիտի մեռնեն+։ 10 Նրա հորեղբայրը մեկ առ մեկ դուրս կտանի նրանց ու մեկ առ մեկ կայրի։ Այդպիսով նա ոսկորները տնից կհանի+։ Եվ տան ամենախոր մասում գտնվողին կհարցնի. «Ուրիշ մարդ կա՞ այդտեղ»։ Նա էլ կպատասխանի՝ ո՛չ։ Ապա հարցնողը կասի. «Լռի՛ր, որովհետև հիմա Եհովայի+ անունը տալու ժամանակը չէ»»։

11 Ահա Եհովան հրաման է տալիս+, և նա մեծ տունը ավերակների կվերածի, իսկ փոքր տունը՝ փլատակների+։

12 Մի՞թե ձիերը կվազեն ապառաժի վրայով, և մի՞թե այնտեղ կհերկեն եզներով։ Իսկ դուք արդարությունը թունավոր բույսի եք վերածել+ և արդարադատության պտուղը՝ օշինդրի։ 13 Դուք ուրախանում եք չեղած բաներով+ և ասում. «Չէ՞ որ մեր ուժով ենք տիրացել եղջյուրներին»+։ 14 Ո՛վ Իսրայելի տուն, ահա ես ձեր դեմ մի ազգ+ եմ վեր կացնում,– ասում է Եհովան՝ Զորքերի Աստվածը,– և նա կճնշի ձեզ Եմաթի մուտքից+ մինչև Արաբա հեղեղատը»»։

7 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. նա մորեխի երամ ուղարկեց, երբ ուշ ցանքը* սկսել էր ծլել+։ Դա այն ցանքն էր, որն արվում էր թագավորի խոտը հնձելուց հետո։ 2 Երբ այն ամբողջությամբ կերավ երկրի բուսականությունը, ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, ների՛ր նրանց+։ Ինչպե՞ս որևէ մեկը կանգուն կմնա Հակոբից։ Չէ՞ որ նա փոքր է»+։

3 Եվ Եհովան ափսոսաց դրա համար+։ «Դա չի պատահի»,– ասաց Եհովան։

4 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. Գերիշխան Տեր Եհովան իր ժողովրդի հետ վեճ սկսեց, որը կրակով էր լուծվելու+։ Եվ կրակը լափեց ջրերի հսկայական անդունդը ու խժռեց մի հողակտոր։ 5 Ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, մի՛ արա+։ Ինչպե՞ս որևէ մեկը կանգուն կմնա Հակոբից։ Չէ՞ որ նա փոքր է»+։

6 Եվ Եհովան ափսոսաց դրա համար+։ «Սա էլ չի պատահի»,– ասաց Գերիշխան Տեր Եհովան։

7 Ահա թե ինչ ցույց տվեց նա ինձ. Եհովան կանգնած էր պարսպի վրա, որն ուղղալարով+ էր շինված, և նրա ձեռքին ուղղալար կար։ 8 Հետո Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»։ Ես էլ պատասխանեցի՝ ուղղալար։ Եվ Եհովան շարունակեց. «Ահա ես ուղղալար եմ կախում իմ Իսրայել ժողովրդի մեջ+։ Ես այլևս չեմ ներելու նրանց+։ 9 Իսահակի բարձունքները+ կամայանան, Իսրայելի սրբարանները+ կավերվեն+, և ես սրով դուրս կգամ Հերոբովամի* տան դեմ»+։

10 Բեթելի քահանա+ Ամասիան Իսրայելի թագավոր Հերոբովամի+ մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Ամոսը քո դեմ դավադրություն է կազմակերպել հենց Իսրայելի տան մեջ+։ Երկիրը չի կարող հանդուրժել նրա բոլոր խոսքերը+, 11 որովհետև Ամոսն այսպես է ասում. «Հերոբովամը սրով կմեռնի, իսկ Իսրայելը իր երկրից անպատճառ կաքսորվի»»+։

12 Ամասիան ասաց Ամոսին. «Ո՛վ տեսանող+, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիր։ Այնտե՛ղ հաց կեր և այնտե՛ղ մարգարեացիր։ 13 Իսկ Բեթելում այլևս չմարգարեանա՛ս+, որովհետև այն թագավորի սրբարանն է+ ու թագավորության տունը»։

14 Ի պատասխան՝ Ամոսն ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ եղել, ոչ էլ մարգարեի որդի+, այլ հովիվ+ ու ժանտաթուզ ծակող եմ եղել։ 15 Եհովան վերցրեց ինձ հոտից, և Եհովան ասաց ինձ. «Գնա՛, մարգարեացի՛ր իմ Իսրայել ժողովրդին»+։ 16 Իսկ այժմ լսի՛ր Եհովայի խոսքը. «Քանի որ դու ասում ես՝ «չմարգարեանա՛ս Իսրայելի դեմ+ ու Իսահակի տան դեմ ոչ մի բան չխոսե՛ս»+, 17 դրա համար այսպես է ասում Եհովան. «Կինդ քաղաքում մարմնավաճառ կդառնա+, որդիներդ ու աղջիկներդ սրով կընկնեն, երկիրդ չափման լարով կբաժանվի, դու անմաքուր երկրում կմեռնես+, իսկ Իսրայելը իր երկրից անպատճառ կաքսորվի»»»+։

8 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ամառային պտուղներով* մի զամբյուղ+։ 2 Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում+, Ամո՛ս»։ Ես էլ պատասխանեցի. «Ամառային պտուղներով* մի զամբյուղ»+։ Եվ Եհովան շարունակեց. «Իմ Իսրայել ժողովրդի վերջը* եկել է+։ Ես այլևս չեմ ներելու նրան+։ 3 «Տաճարում հնչող երգերը ողբի են վերածվելու այդ օրը+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Շատ դիակներ կլինեն+, դրանց կնետեն ամեն տեղ... Շ՜շ»։

4 Լսեցե՛ք սա, դուք, որ փորձում եք աղքատին կուլ տալ+, որպեսզի երկրի վրայից վերացնեք հեզերին+։ 5 Դուք ասում եք. «Ե՞րբ է վերջանալու նորալուսինը+, որ հացահատիկ վաճառենք+, նաև շաբաթը+, որ ցորեն ծախենք, պակասեցնենք արդուն+, ավելացնենք սիկղը և խաբենք խարդախ կշեռքով+, 6 որպեսզի խեղճին գնենք արծաթով, աղքատին՝ մի զույգ սանդալի գնով և վաճառենք անպետք հացահատիկը»+։

7 Եհովան երդվել է Հակոբի Մեծավայելչությամբ+. «Ես երբեք չեմ մոռանա նրանց բոլոր գործերը+։ 8 Մի՞թե երկիրը չի ցնցվի դրա պատճառով+, և մի՞թե չի սգա նրա ամեն մի բնակիչ+։ Մի՞թե նա ամբողջովին չի բարձրանա Նեղոսի պես և չի ալեկոծվի ու չի հանդարտվի Եգիպտոսի Նեղոսի պես»+։

9 «Այդ օրը,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես այնպես կանեմ, որ արևը մայր մտնի կեսօրին+ և երկրի վրա խավար լինի պայծառ օրը։ 10 Ես ձեր տոները սգի կվերածեմ+ և ձեր բոլոր երգերը՝ ողբերգի։ Բոլորի մեջքը քրձով կգոտևորեմ և բոլորի գլուխը ճաղատ կդարձնեմ+։ Այնպիսի իրավիճակ կլինի, ասես սգում են մինուճար որդու համար+, և դրա վերջը դառնալից օրվա պես կլինի»։

11 «Ահա օրեր են գալիս,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ ես սով կուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Եհովայի խոսքը լսելու սով+։ 12 Եվ նրանք կթափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևածագ։ Ամենուրեք շրջելով՝ նրանք կփնտրեն Եհովայի խոսքը, բայց չեն գտնի+։ 13 Այդ օրը ծարավից կուշաթափվեն թե՛ գեղեցիկ կույսերը, թե՛ երիտասարդները+, 14 որոնք երդվում են Սամարիայի հանցանքով+ ու ասում. «Կենդանի՛ է քո աստվածը, Դա՛ն»+ և «Կենդանի՛ է Բերսաբեե+ տանող ճանապարհը»։ Նրանք կընկնեն ու այլևս վեր չեն կենա»»+։

9 Ես տեսա Եհովային՝ կանգնած զոհասեղանի վերևում+, և նա ասաց. «Հարվածի՛ր սյան գլխին, որ հիմքն էլ սասանվի։ Կտրի՛ր նրանց գլուխները՝ բոլորի գլուխները+, իսկ մնացածին ես սրով կսպանեմ։ Փախուստի դիմողներից ոչ մեկը չի կարողանա փախչել, և ազատվածներից ոչ մեկը չի կարողանա փրկվել+։ 2 Եթե նրանք գետինը փորեն, որ գերեզմանում* թաքնվեն, այնտեղից էլ իմ ձեռքը դուրս կբերի նրանց+։ Եթե բարձրանան երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց+։ 3 Եթե թաքնվեն Կարմեղոսի գագաթին, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց+։ Եթե իմ աչքերից թաքնվեն ծովի+ հատակում, այնտեղ օձի՛ն կհրամայեմ, որ խայթի նրանց։ 4 Եվ եթե թշնամիները գերության տանեն նրանց, այնտեղ էլ սրին կհրամայեմ, որ սպանի նրանց+։ Իմ աչքերը նրանց վրա կլինի չարիքի համար և ոչ թե բարիքի+։ 5 Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, Նա է, որի հպումից երկիրը հալվում է+։ Երկրի բոլոր բնակիչները կսգան+։ Այն ամբողջովին կբարձրանա Նեղոսի պես ու կհանդարտվի Եգիպտոսի Նեղոսի պես+։

6 «Ահա՛ նա, ով աստիճաններ է շինում երկնքում+, ով իր երկնակամարն է հաստատում երկրի վրա+, ով իր մոտ է կանչում ծովի ջրերը+, որ թափի երկրի երեսին+. նրա անունը Եհովա է»+։

7 «Մի՞թե դուք, ո՛վ Իսրայելի որդիներ, քուշեցիների* որդիների պես չեք ինձ համար,– ասում է Եհովան։– Մի՞թե ես Իսրայելին չհանեցի Եգիպտոսից+, փղշտացիներին+՝ Կրետեից և Ասորիքին՝ Կիրից»+։

8 «Գերիշխան Տեր Եհովայի աչքերը մեղավոր թագավորության վրա են+, և նա կոչնչացնի այն երկրի երեսից+։ Բայց ես ամբողջովին չեմ ոչնչացնի Հակոբի տունը+,– ասում է Եհովան։– 9 Ես հրաման կտամ և բոլոր ազգերի մեջ կմաղեմ Իսրայելի տունը+, ինչպես որ հացահատիկն են մաղում, և ոչ մի քար չի ընկնի։ 10 Նրանք սրով կմեռնեն՝ իմ ժողովրդի բոլոր մեղավորները+, որոնք ասում են. «Աղետը մեզ չի մոտենա, այն չի հասնի մեզ»»+։

11 «Այդ օրը ես կբարձրացնեմ+ Դավթի ընկած+ տաղավարը+ ու կնորոգեմ նրա ճեղքերը։ Նրա ավերակները կվերականգնեմ և կշինեմ այն, ինչպես վաղեմի օրերում+, 12 որպեսզի նրանք տիրանան Եդոմից+ մնացածին, նաև բոլոր ազգերին, որոնք իմ անունով են կոչվում»+,– ասում է Եհովան՝ այս բանն անողը։

13 «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ հերկողը կհասնի հնձվորին+, խաղող ճմլողը՝ սերմ ցանողին+։ Լեռներից քաղցր գինի կկաթի+, և բոլոր բլուրները կհալվեն+։ 14 Ես կվերադարձնեմ իմ Իսրայել ժողովրդի գերիներին+, նրանք կվերաշինեն ամայացած քաղաքներն ու կբնակվեն դրանցում+։ Խաղողի այգիներ կտնկեն և կխմեն դրանց գինին, այգիներ կգցեն և կուտեն դրանց պտուղը»+։

15 «Ես կտնկեմ նրանց իրենց երկրում, և նրանք այլևս արմատախիլ չեն լինի այն երկրից, որը ես նրանց եմ տվել»+,– ասում է քո Աստված Եհովան»։

[Ծանոթագրություններ]

Նշ. է «բեռ լինել» կամ «բեռ կրել»։

«Հարմոն» տառադարձված եբր. բառի ստույգ նշ-ը պարզ չէ։

Բռց.՝ «ձեզ մաքուր ատամներ տվեցի»։

Բույսերի սնկային հիվանդություն։

Հվնբր խոսքը աստղ-​աստծու մասին է։

Հվնբր աստղ-​աստված է։ Գրծ 7։43-ում՝ «Հռեմփա»։

Տեղի էր ունենում հունվար և փետրվար ամիսներին։ Տե՛ս հավելված 18։

Այսինքն՝ Հովասի որդի Հերոբովամ II-ի։ Տե՛ս 1։1-ը։

Մասնավ. թուզ, հվնբր նաև արմավ։

Եբր.՝ քայից։ Մատնանշում է գյուղատնտեսական տարվա ավարտը։

Հաքեց (վերջ) և քայից (ամառային պտուղներ) բառերի բառախաղ։

Եբրայերեն՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։

LXXVg-ում՝ «եթովպացիների»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը