Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Հովնան 1 ։ 1–4 ։ 11
  • Հովնան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովնան
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Հովնան

Հովնան*

1 Եհովայի խոսքը եղավ Ամաթի որդի Հովնանին+, և նրան ասվեց. 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և հայտարարիր, որ նրա չար գործերն ինձ են հասել»+։

3 Հովնանը վեր կացավ ու Եհովայի առաջից փախավ+ դեպի Թարսիս+։ Նա եկավ Հոպպե+ և Թարսիս գնացող մի նավ գտավ։ Գինը վճարելուց հետո մտավ նավը, որպեսզի նրանց հետ Թարսիս գնա Եհովայի առաջից։

4 Բայց Եհովան մի մեծ քամի բերեց ծովի վրա+, և մի մեծ փոթորիկ+ բարձրացավ, ու քիչ էր մնում, որ նավը խորտակվեր։ 5 Ծովայինները վախեցան, և յուրաքանչյուրը սկսեց օգնության կանչել իր աստծուն+։ Նրանք սկսեցին նավի վրա եղած իրերը ծովը նետել, որպեսզի թեթևացնեն այն+։ Իսկ Հովնանը իջել էր նավի ամենացածր տեղը, պառկել էր ու խոր քուն մտել+։ 6 Ավելի ուշ նավապետը մոտեցավ նրան ու ասաց. «Ի՞նչ ես քնել։ Վե՛ր կաց, կանչի՛ր քո աստծուն+։ Միգուցե ճշմարիտ Աստված հոգ տանի մեր մասին, ու մենք չկորչենք»+։

7 Հետո իրար ասացին. «Եկեք վիճակ գցենք+, որ իմանանք, թե ում պատճառով է այս աղետը եկել մեզ վրա»+։ Նրանք սկսեցին վիճակ գցել, և այն Հովնանի վրա ընկավ+։ 8 Ուստի նրան ասացին. «Խնդրում ենք, ասա մեզ, թե ում պատճառով է այս աղետը եկել մեզ վրա+։ Ինչո՞վ ես զբաղվում և որտեղի՞ց ես եկել։ Ո՞ր երկրից և ո՞ր ժողովրդից ես»։

9 Նա էլ պատասխանեց. «Ես եբրայեցի եմ+ և վախենում եմ+ երկնքի Աստված Եհովայից+՝ Նրանից, ով ստեղծել է ծովն ու ցամաքը»+։

10 Այդ մարդիկ շատ վախեցան ու ասացին. «Այդ ի՜նչ ես արել»+։ (Նրանք արդեն գիտեին, որ նա Եհովայի առաջից է փախչում, որովհետև պատմել էր նրանց այդ մասին)։ 11 Քանի որ ծովը գնալով ավելի ու ավելի էր մոլեգնում, նրանք հարցրին. «Ի՞նչ անենք քեզ+, որ ծովը հանդարտվի»։ 12 Նա էլ ասաց. «Ինձ վերցրեք ու ծովը գցեք, և այն կհանդարտվի, որովհետև գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ փոթորիկը եկել ձեզ վրա»+։ 13 Բայց այդ մարդիկ փորձում էին անցնել փոթորկի միջով, որպեսզի նավը հետ բերեն ցամաք։ Սակայն անկարող էին, քանի որ ծովը գնալով ավելի ու ավելի էր մոլեգնում+։

14 Այդ ժամանակ նրանք կանչեցին Եհովային ու ասացին+. «Օ՜, Եհո՜վա, խնդրում ենք, թույլ մի՛ տուր, որ կորչենք այս մարդու* պատճառով։ Անմեղ արյուն մի՛ բեր մեզ վրա+, քանի որ այս ամենը քո կամքով է+, ո՛վ Եհովա»։ 15 Ուստի նրանք վերցրին Հովնանին ու ծովը գցեցին, և ծովի մոլեգնությունը սկսեց դադարել+։ 16 Եվ մարդիկ Եհովայից շատ վախեցան+, Եհովային զոհ մատուցեցին+ ու երդումներ տվեցին+։

17 Եհովան մի մեծ ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին+, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնաց+։

2 Այդ ժամանակ Հովնանը ձկան փորից աղոթեց իր Աստված Եհովային+։ 2 Նա ասաց.

«Իմ նեղության մեջ ես կանչեցի Եհովային+, և նա պատասխանեց ինձ+։

Գերեզմանի* փորից ես օգնության կանչեցի+։

Դու լսեցիր իմ ձայնը+։

 3 Երբ ինձ գցեցիր խորքերը՝ ծովի սրտի մեջ+,

Ջրի հոսանքները շրջապատեցին ինձ։

Քո բոլոր կոհակներն ու ալիքները անցան իմ վրայով+։

 4 Ես ասացի. «Քո աչքերի առաջից ես քշվեցի+։

Արդյոք նորից կտեսնե՞մ քո սուրբ տաճարը»+։

 5 Ջրերը մինչև հոգիս շրջապատեցին ինձ+, ջրերի անդունդը պաշարել էր ինձ։

Ջրիմուռները փաթաթվել էին գլխիս։

 6 Ես իջա մինչև լեռների հիմքերը։

Երկրի նիգերը փակվեցին իմ հետևից հավիտյան։

Բայց դու ինձ կենդանի հանեցիր փոսից, ո՜վ իմ Աստված Եհովա+։

 7 Երբ հոգիս թուլացավ իմ մեջ+, ես Եհովային հիշեցի+։

Իմ աղոթքը քեզ հասավ, քո սուրբ տաճար հասավ+։

 8 Ովքեր սուտ կուռքերին են նվիրված, իրենք իրենց զրկում են սիրառատ բարությունից+։

 9 Իսկ ես շնորհակալական խոսքերով քեզ զոհ կմատուցեմ+։

Այն, ինչ երդվել եմ, կանեմ+։ Փրկությունը Եհովայից է»+։

10 Որոշ ժամանակ անց Եհովան հրամայեց ձկանը, և ձուկը Հովնանին փսխեց ցամաքի վրա+։

3 Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և նրան ասվեց+. 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր+ նրան այն, ինչ ասում եմ քեզ»։

3 Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե, ինչպես որ Եհովան ասել էր+։ Նինվեն Աստծու համար մեծ քաղաք էր+, և այն ոտքով անցնելու համար երեք օր էր հարկավոր։ 4 Հովնանը մտավ քաղաք ու կտրեց-​անցավ այնքան ճանապարհ, որը կարելի է անցնել մեկ օրում։ Նա հայտարարում էր. «Եվս քառասուն օր, և Նինվեն կտապալվի»+։

5 Նինվեի բնակիչները հավատ ընծայեցին Աստծուն+, ծոմ հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան+։ 6 Երբ լուրը հասավ Նինվեի թագավորին+, նա վեր կացավ իր գահից, հանեց իր արքայական հանդերձը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ+։ 7 Բացի դրանից, նա հրամայեց, որ Նինվեում հայտարարվի և թագավորի ու նրա մեծամեծների անունից հետևյալն ասվի.

«Ոչ մի մարդ, ոչ մի ընտանի կենդանի, ոչ մի խոշոր կամ մանր անասուն չպետք է որևէ բան ուտի։ Ոչ ոք թող կերակուր չուտի։ Նույնիսկ ջուր թող չխմի+։ 8 Թող մարդիկ թե՛ իրենց և թե՛ ընտանի կենդանիներին քրձով ծածկեն, ամբողջ ուժով կանչեն Աստծուն, և յուրաքանչյուրը թող հետ դառնա+ իր չար ճանապարհից և այն բռնությունից, որ իր ձեռքերով գործում էր։ 9 Ո՞վ գիտի, միգուցե ճշմարիտ Աստված հետ դառնա, ափսոսա+ և հետ կանգնի իր բորբոքված բարկությունից, ու մենք չկորչենք»+։

10 Ճշմարիտ Աստված տեսավ նրանց գործերը+, տեսավ, որ նրանք հետ էին դարձել իրենց չար ճանապարհից+, և ճշմարիտ Աստված ափսոսաց+, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց+։

4 Բայց Հովնանին դա ընդհանրապես դուր չեկավ+, և նա խիստ վրդովվեց։ 2 Ուստի աղոթեց Եհովային՝ ասելով. «Ա՜խ, ո՜վ Եհովա, մի՞թե սա չէր իմ մտահոգությունը, երբ դեռ իմ երկրում էի։ Դա էր պատճառը, որ սկզբում փախա Թարսիս+, որովհետև գիտեի, որ դու գթառատ ու ողորմած Աստված ես+, չես շտապում բարկանալ և լի ես սիրառատ բարությամբ*+, որ միտքդ փոխում ես ու աղետ չես բերում+։ 3 Եվ հիմա, ո՜վ Եհովա, խնդրում եմ, ինձնից վերցրու իմ հոգին+, քանի որ մեռնելս ապրելուցս լավ է»+։

4 Իսկ Եհովան ասաց. «Մի՞թե ճիշտ ես վարվում, որ բարկանում ես»+։

5 Հետո Հովնանը դուրս եկավ քաղաքից ու նստեց քաղաքի արևելյան կողմում։ Իր համար մի տաղավար շինեց, որ նստի դրա ստվերում+, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու+։ 6 Այդ ժամանակ Եհովա Աստված մի շշադդում աճեցրեց, որ այն բարձրանա Հովնանից վեր ու ստվեր գցի նրա գլխին, որպեսզի թշվառ վիճակից հանի նրան+։ Դդմենին տեսնելով՝ Հովնանը շատ ուրախացավ։

7 Սակայն հաջորդ օրը՝ լույսը բացվելուն պես, ճշմարիտ Աստված այնպես արեց, որ մի որդ+ փչացնի դդմենին, և այն աստիճանաբար չորացավ+։ 8 Իսկ երբ արևը շողաց, Աստված նաև արևելյան տոթակեզ քամի+ ուղարկեց, և արևն այնպես հարվածեց Հովնանի գլխին, որ քիչ էր մնում կորցներ գիտակցությունը+։ Նա խնդրում էր, որ իր հոգին մեռնի, և ասում էր. «Մեռնելս ապրելուցս լավ է»+։

9 Աստված հարցրեց Հովնանին. «Մի՞թե ճիշտ ես վարվում, որ բարկանում ես դդմենու համար»+։

Նա էլ պատասխանեց. «Այո՛, ճիշտ եմ վարվում։ Այնքան բարկացած եմ, որ մեռնել եմ ուզում»։ 10 Բայց Եհովան ասաց. «Դու ափսոսացիր դդմենին, որը ո՛չ մշակել ես, ո՛չ էլ մեծացրել, որը մի գիշերվա մեջ աճեց ու մի գիշերվա մեջ էլ վերացավ։ 11 Չպե՞տք է արդյոք ես էլ խղճայի Նինվե մեծ քաղաքին+, որում հարյուր քսան հազարից ավել մարդ կա, ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից, էլ չեմ ասում, թե որքան շատ ընտանի կենդանիներ կան»+։

[Ծանոթագրություններ]

Նշ. է «աղավնի»։

Բռց.՝ «մարդու հոգու»։

Եբրայերեն՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։

Կամ՝ «նվիրված սիրով»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը