Միքիա*
1 Հուդայի թագավորներ+ Հովաթամի+, Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում Եհովայի խոսքը եղավ մորստացի Միքիային+, որը նա տեսիլքում տեսավ Սամարիայի+ ու Երուսաղեմի+ մասին.
2 «Լսեցե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ երկիր և դուք, որ լցնում եք այն+, և թող Գերիշխան Տեր Եհովան վկայի ձեր դեմ+՝ Եհովան իր սուրբ տաճարից+։ 3 Ահա Եհովան դուրս է գալիս իր տեղից+։ Նա կիջնի ու կկոխկռտի երկրի բարձունքները+։ 4 Լեռները կհալվեն նրա տակ+, հարթավայրերը կճեղքվեն, ինչպես մոմը կրակից+, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրից։
5 Այս ամենը Հակոբի ապստամբության՝ Իսրայելի տան մեղքերի պատճառով է+։ Ո՞վ է Հակոբի ապստամբության պատճառը. մի՞թե Սամարիան չէ+։ Ո՞վ է պատասխանատու Հուդայի բարձունքների համար+. մի՞թե Երուսաղեմը չէ։ 6 Սամարիան ես դաշտում ավերակների կույտ կդարձնեմ+ և խաղողի այգի տնկելու տեղ։ Նրա քարերը հովտի մեջ կգցեմ ու նրա հիմքը կբացեմ+։ 7 Նրա բոլոր քանդակված պատկերները ջարդուփշուր կլինեն+, և նրան որպես վարձ տրված բոլոր նվերները կրակի մեջ կայրվեն+։ Նրա բոլոր կուռքերը ես կոչնչացնեմ։ Այս ամենը նա ստացավ որպես վարձ իր մարմնավաճառության դիմաց, և դրանք որպես վարձ կտրվեն ուրիշ մարմնավաճառների»+։
8 Այդ պատճառով ես կոծ կանեմ ու կողբամ+, ոտաբոբիկ ու մերկ ման կգամ+, ես կոծ կանեմ շնագայլերի պես ու կսգամ էգ ջայլամների պես։ 9 Նրա վերքն անբուժելի է+. այն հասել է մինչև Հուդա+, պատուհասը հասել է մինչև իմ ժողովրդի դարպասը՝ մինչև Երուսաղեմ+։
10 «Գեթում մի՛ պատմեք այդ մասին, ոչ մի դեպքում լաց մի՛ եղեք+։
Աֆրայի տանը թավալվիր փոշու մեջ+։ 11 Ո՛վ Սաֆիրի բնակչուհի, անցիր ամոթալի մերկությամբ+։ Սաանանի բնակչուհին դուրս չի գալիս, Բեթ-Եսելի լաց ու կոծը ձեզ կզրկի ապաստարանից։ 12 Մարոթի բնակչուհին բարիք է սպասել+, բայց Եհովայից չարիք է հասել Երուսաղեմի դարպասին+։ 13 Նժույգներ լծիր կառքին, ո՛վ Լաքիսի բնակչուհի+։ Սիոնի դստեր համար նա մեղքի սկիզբն էր+, քանի որ քո մեջ են Իսրայելի ապստամբությունները+։ 14 Այդ պատճառով հրաժեշտի նվերներ կտաս Մորեսետ-Գեթին+։ Աքզիբի+ տները խաբեցին Իսրայելի թագավորներին։ 15 Ես քեզ վրա կբերեմ նրան, ով կզրկի քեզ սեփականությունից+, ո՛վ Մարեսայի բնակչուհի+։ Իսրայելի փառավորը* կհասնի մինչև Ոդողոմ+։ 16 Կտրիր մազերդ և սափրիր գլուխդ քո սիրելի որդիների պատճառով+։ Արծվի պես ճաղատ դարձիր, որովհետև նրանք քո մոտից աքսորվեցին»+։
2 «Վա՜յ նրանց, ովքեր իրենց անկողնում վնասաբեր բան են ծրագրում և միտք են դնում չարիք անելու+։ Երբ բացվում է առավոտը, նրանք կատարում են իրենց ծրագրերը+, որովհետև ի զորու են դա անելու+։ 2 Ցանկանում են արտեր և զավթում են դրանք+, ցանկանում են տներ և խլում են դրանք։ Խաբում են մարդուն ու նրա տնեցիներին+ և վերցնում նրա ժառանգական կալվածքը+։
3 Դրա համար այսպես է ասում Եհովան. «Ես աղետ եմ ծրագրում+ այս ընտանիքի դեմ+, որից դուք չեք կարողանա ձեր պարանոցը հետ պահել+, և դուք այլևս ամբարտավանությամբ չեք քայլի+, քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու+։ 4 Այդ օրը ձեր մասին առակ+ կասեն, ողբ՝ դառնագին ողբ+ կբարձրացնեն ու կասեն. «Մենք ամբողջովին կողոպտվել ենք+։ Նա ուրիշներին է տալիս մեր ժողովրդի բաժինը+։ Նա այն խլում է մեզնից, մեր արտերը տալիս է անհավատարիմ մարդուն»։ 5 Ուստի Եհովայի ժողովում ոչ ոք չի լինի, որ քեզ համար վիճակով բաժանված երկիրը պարանով չափի+։ 6 Մի՛ խոսեք+։ Նրանք խոսում են, բայց այլևս չեն խոսի այս բաների մասին։ Ստորացումը անխուսափելի կլինի+։
7 Ո՛վ Հակոբի տուն+, դու այսպե՞ս ես ասում. «Եհովայի ոգին դժգո՞հ է, կամ սրա՞նք են Նրա գործերը»+։ Մի՞թե իմ խոսքերը բարիք չեն բերում+ ուղղամտությամբ քայլողին+։
8 Բայց երեկ իմ ժողովուրդն իսկական թշնամու պես վարվեց+։ Դուք պոկում եք փառահեղ զարդարանքը այն մարդկանց հագուստի առջևի մասից, որոնք հանգիստ անցնում են, ասես պատերազմից են վերադարձել։ 9 Իմ ժողովրդի կանանց դուք վռնդում եք այն տներից, որտեղ նրանք հարմարավետ ապրում են։ Նրանց երեխաներից առհավետ խլում եք այն փառահեղ բաները, որոնցով օրհնել եմ նրանց+։ 10 Վե՛ր կացեք ու գնացե՛ք+, որովհետև այստեղ այլևս հանգիստ չեք ունենալու+։ Նրա անմաքրության+ պատճառով նա կործանվում է, և այդ կործանումը ցավ է պատճառում+։ 11 Եթե մարդ, քամու և ստության հետևից գնալով, սուտ խոսի+, թե՝ «ես կպատմեմ քեզ գինու և ոգելից խմիչքի մասին», ապա հենց նա էլ կդառնա այն մարդը, որը կխոսի այս ժողովրդի հետ+։
12 Ես անպատճառ կհավաքեմ քեզ ամբողջությամբ, ո՛վ Հակոբ+։ Անպայման կժողովեմ Իսրայելից մնացածներին+։ Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում և ինչպես երամակը արոտավայրում+։ Այդ տեղը աղմկոտ կլինի մարդկանց պատճառով»+։
13 Նրանց առջևից կգնա խրամատ փորողը+, և նրանք կանցնեն դրա միջով։ Նրանք կանցնեն ու դուրս կգան դարպասով+։ Նրանց թագավորը կանցնի նրանց առջևով, և Եհովան նրանց պարագլուխը կլինի»+։
3 Ես ասացի. «Լսեցե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ+։ Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչ է արդարությունը+։ 2 Ո՛վ բարին ատողներ+ ու չարը սիրողներ+, որ մաշկում եք մարդկանց և պոկում եք միսը նրանց ոսկորներից+։ 3 Դուք ուտում եք իմ ժողովրդի միսը+, քերթում եք նրա կաշին, փշրում եք ոսկորները, կոտրում եք դրանք, ինչպես ոսկորներն են կոտրում կաթսայի մեջ եփելու համար, և ինչպես միսը՝ պուտուկի մեջ եփելու համար+։ 4 Այդ ժամանակ նրանք օգնության կկանչեն Եհովային, բայց նա չի պատասխանի+։ Ի պատասխան նրանց չար գործերի+՝ նա կծածկի իր երեսը նրանցից այդ ժամանակ+։
5 Այսպես է ասում Եհովան մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին+, կծում են իրենց ատամներով+ ու գոռում՝ խաղաղությո՜ւն+, և որոնք պատերազմ են հայտարարում* նրանց դեմ, ովքեր նրանց բերանը ոչինչ չեն դնում+։ 6 «Դրա համար ձեզ մոտ գիշեր կլինի+, որ տեսիլք չտեսնեք+, խավար կլինի, որ գուշակություն չանեք, արևը մայր կմտնի մարգարեների վրա, և օրը կմթնի նրանց վրա+։ 7 Տեսանողները+ կամաչեն+, գուշակները+ կհիասթափվեն։ Նրանք բոլորը ստիպված կլինեն ծածկել իրենց բերանը*+, քանի որ Աստծուց պատասխան չկա»»+։
8 Իսկ ես Եհովայի ոգու շնորհիվ լցված եմ զորությամբ, արդարությամբ ու քաջությամբ+, որպեսզի Հակոբին պատմեմ իր ապստամբության և Իսրայելին՝ իր մեղքի մասին+։
9 Լսեցե՛ք սա, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ+, դուք, որ գարշում եք արդարությունից և ծռում եք այն ամենը, ինչ ուղիղ է+, 10 Սիոնը արյունով եք շինում և Երուսաղեմը՝ անարդարությամբ+։ 11 Նրա գլխավորները կաշառքով են դատում+, նրա քահանաները վարձով են սովորեցնում+, նրա մարգարեները փողով են գուշակություն անում+, բայց միևնույն ժամանակ հույս են դնում Եհովայի վրա՝ ասելով. «Չէ՞ որ Եհովան մեր մեջ է+, մեզ վրա ոչ մի աղետ չի գա»+։ 12 Ուստի ձեր պատճառով Սիոնը արտի պես պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա+, իսկ Աստծու տան սարը անտառապատ բարձունքի պես պիտի լինի։
4 Վերջին օրերում+ Եհովայի տան+ լեռը+ կհաստատվի լեռների գագաթներից վեր ու կբարձրանա բլուրներից վեր+, և ժողովուրդները կհորդեն դեպի այն+։ 2 Շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք+, վե՛ր գնանք Եհովայի լեռը և Հակոբի Աստծու տունը+։ Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները+, և մենք կքայլենք նրա ուղիներով»+։ Չէ՞ որ Սիոնից օրենք է դուրս գալու, և Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը+։ 3 Նա դատավոր կլինի շատ ժողովուրդների մեջ+ և ամեն ինչ կշտկի+ հօգուտ հեռվում գտնվող զորավոր ազգերի+։ Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ+։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել+։ 4 Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ+, և ոչ ոք նրանց չի վախեցնի+, որովհետև Զորքերի Տեր Եհովայի բերանով է դա ասվել+։
5 Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն+, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք+ դարեդար, հավիտյան+։
6 «Այդ օրը,– ասում է Եհովան,– ես կհավաքեմ կաղ ժողովրդին+ ու կժողովեմ ցիրուցան եղածին+՝ այն ժողովրդին, ում հետ խիստ եմ վարվել։ 7 Ես մնացորդ կթողնեմ կաղ ժողովրդից+ և հեռու քշվածներին զորավոր ազգ կդարձնեմ+։ Սիոն լեռան վրա Եհովան նրանց վրա կթագավորի այժմ և հավիտյան+։
8 Իսկ քեզ, ո՛վ հոտի աշտարակ, ո՛վ Սիոնի դստեր բլուր+, առաջին իշխանությունը՝ Երուսաղեմի դստեր թագավորությունը+, քեզ կվերադառնա, այո՛, քեզ կվերադառնա+։
9 Այդ դեպքում ինչո՞ւ ես բարձր գոռում+։ Մի՞թե դու թագավոր չունես, կամ մի՞թե քո խորհրդականը մահացել է, որ ցավերը բռնել են քեզ, ինչպես ծննդաբերող կնոջը+։ 10 Սաստիկ ցավ քաշիր ու տանջվիր ծննդաբերող կնոջ պես+, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև այդ ժամանակ դուրս կգաս քաղաքից ու դաշտում կապրես+։ Դու կհասնես մինչև Բաբելոն+։ Այնտեղ ազատ կարձակվես+, և Եհովան այնտեղ կփրկագնի քեզ թշնամիների ձեռքից+։
11 Քո դեմ շատ ազգեր կհավաքվեն, որոնք ասում են. «Թող նա պղծվի, և թող մեր աչքերը հաղթանակած նայեն Սիոնին»+։ 12 Բայց նրանք չգիտեն Եհովայի մտքերը ու չեն հասկանում նրա մտադրությունները+. նա հավաքելու է նրանց, ինչպես նոր հնձած հացահատիկն են հավաքում կալի մեջ+։
13 Վե՛ր կաց ու կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+, որովհետև քո եղջյուրը երկաթի կվերածեմ և քո կճղակները՝ պղնձի. դու շատ ժողովուրդներ կմանրացնես+։ Նրանց անարդար եկամուտը կնվիրես Եհովային+ և նրանց հարստությունը՝ ողջ երկրի ճշմարիտ Տիրոջը+՝ դրանց վրա արգելք դնելով»։
5 «Հիմա դու կտրվածքներ ես անում քեզ վրա+, ո՛վ արշավանքի դուստր։ Մեզ պաշարել են+։ Գավազանով կզարկեն Իսրայելի դատավորի այտին+։
2 Եվ դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա+, շատ փոքր ես, որ Հուդայի հազարավորների մեջ լինես+, սակայն քեզնից+ դուրս կգա նա, ով իշխան կլինի Իսրայելում ինձ համար+, որի ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից*+։
3 Դրա համար նա կլքի+ նրանց մինչև ծննդաբերողի ծնելը+։ Եվ նրա եղբայրների մնացորդը կվերադառնա Իսրայելի որդիների մոտ։
4 Նա կկանգնի ու կհովվի Եհովայի ուժով+, իր Աստված Եհովայի անվան մեծափառությամբ+։ Նրանք ապահով կբնակվեն+, որովհետև այդ ժամանակ նրա մեծությունը կհասնի մինչև երկրի ծայրերը+։ 5 Նա խաղաղություն կբերի+, և երբ ասորեստանցին մտնի մեր երկիր ու կոխկռտի մեր բնակելի աշտարակները+, նրա դեմ յոթ հովիվներ կհանենք, ութ իշխաններ՝ մարդկանց միջից։ 6 Նրանք Ասորեստանի երկիրը սրով կհովվեն+ և Նեբրովթի երկիրը+՝ դրա մուտքերի մոտ։ Երբ ասորեստանցին գա մեր երկիր ու ոտնակոխ անի մեր տարածքները, նա կազատի մեզ նրանից+։
7 Շատ ժողովուրդների մեջ Հակոբի մնացորդը+ Եհովայից եկած ցողի պես կլինի+, բույսերի վրա տեղացող հորդառատ անձրևի պես+, որոնք հույս չեն դնում մարդու վրա և չեն սպասում մարդկանց որդիներին+։ 8 Հակոբի մնացորդը ազգերի՝ շատ ժողովուրդների մեջ կլինի այնպես, ինչպես առյուծը անտառի գազանների մեջ, ինչպես հզոր առյուծը ոչխարների հոտերի մեջ, որը դրանց միջով անցնելիս կոխկռտում ու պատառոտում է+, և չկա մեկը, որ ազատի։ 9 Քո ձեռքը բարձր կլինի հակառակորդներիդ վրա+, և բոլոր թշնամիներդ բնաջինջ կլինեն»+։
10 «Այդ օրը,– ասում է Եհովան,– ես կվերացնեմ քո ձիերը և կոչնչացնեմ քո կառքերը+։ 11 Քո երկրից բնաջինջ կանեմ քաղաքները և կքանդեմ քո բոլոր ամրությունները+։ 12 Ձեռքիցդ կվերցնեմ կախարդությունը, և քո մեջ այլևս մոգությամբ զբաղվողներ չեն լինի+։ 13 Քո միջից բնաջինջ կանեմ քանդակված պատկերներդ ու սյուներդ, և դու այլևս չես խոնարհվի ձեռքիդ գործի առաջ+։ 14 Ես քո միջից արմատախիլ կանեմ սուրբ ձողերդ+ և կկործանեմ քաղաքներդ։ 15 Բարկությամբ ու ցասումով վրեժխնդիր կլինեմ անհնազանդ ազգերից»+։
6 Լսե՛ք, խնդրեմ, թե ինչ է ասում Եհովան+։ Վե՛ր կացեք, դա՛տ արեք լեռների առաջ, և թող բլուրները լսեն ձեր ձայնը+։ 2 Լսե՛ք Եհովայի դատական գործը, ո՛վ լեռներ, և դուք, հաստատություննե՛ր ու երկրի հիմքե՛ր+, որովհետև Եհովան իր ժողովրդի հետ դատական գործ ունի, և նա վիճելու է Իսրայելի հետ+։
3 «Ո՛վ իմ ժողովուրդ+, ի՞նչ եմ արել քեզ։ Ինչո՞վ եմ հոգնեցրել քեզ+։ Վկայի՛ր իմ դեմ+։ 4 Ես հանեցի քեզ Եգիպտոսի երկրից+ և փրկագնեցի քեզ ստրուկների տնից+։ Ես քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին+։ 5 Ո՛վ իմ ժողովուրդ, հիշի՛ր+, խնդրում եմ, թե Մովաբի թագավոր Բաղակը ինչ ծրագրեց+, և թե Բեորի որդի Բաղաամը ինչ պատասխանեց նրան+։ Հիշի՛ր, թե ինչ եղավ Սատիմից+ մինչև Գաղգաղա+ ընկած ճանապարհին, որպեսզի Եհովայի արդար գործերը հայտնի դառնային»+։
6 Եհովայի առաջ ինչո՞վ գնամ+, ինչո՞վ խոնարհվեմ բարձունքում բնակվող Աստծու առաջ+։ Նրան ընդառաջ գնամ ողջակեզներո՞վ+, մի տարեկան հորթերո՞վ։ 7 Մի՞թե Եհովան կհաճի հազարավոր խոյերի, տասնյակ հազարավոր յուղի հեղեղների+։ Իմ անդրանիկ որդուն տա՞մ իմ ապստամբության համար, իմ որովայնի պտուղը՝ իմ հոգու մեղքի համար+։ 8 Նա ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին+։ Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց+, բարություն*+ սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ+ քայլելուց+, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից։
9 Եհովայի ձայնը քաղաքին է ուղղված+, և իմաստություն ունեցողը կվախենա քո անունից+։ Լսե՛ք գավազանին և նրան նշանակողին+։ 10 Ամբարշտի տանը դեռ կա՞ն ամբարշտության գանձեր+ և պակասեցրած արդու, ինչը դատապարտելի է։ 11 Մի՞թե կարող եմ մաքուր լինել անարդար կշեռքով և խարդախ կշռաքարերով լցված պայուսակով+։ 12 Նրա հարուստները բռնությամբ են լցված, նրա բնակիչները սուտ են խոսում+, և նրանց բերանում նենգ լեզու կա+։
13 «Ուստի հարվածներ հասցնելով՝ քեզ հիվանդ կդարձնեմ+, և դու կամայանաս քո մեղքերի պատճառով+։ 14 Դու կուտես, բայց չես կշտանա, և ներսդ դատարկ կլինի+։ Իրերդ կտանես մի ապահով տեղ, բայց չես կարողանա դրանք պահպանել. ես դրանք սրի կմատնեմ+։ 15 Դու սերմ կցանես, բայց չես հնձի։ Ձիթապտուղ կճմլես, բայց յուղով չես օծվի, նաև խաղողից քաղցր գինի կստանաս, բայց չես խմի+։ 16 Քանի որ դուք պահում եք Ամրիի+ կանոնները, կատարում եք Աքաաբի տան բոլոր գործերը+ ու քայլում եք նրանց խորհուրդներով+, դրա համար ձեզ զարհուրելի տեսարան կդարձնեմ, և մարդիկ զարմանքից կսուլեն՝ նայելով քաղաքի բնակիչներին+։ Եվ դուք կկրեք ժողովուրդների նախատինքը»+։
7 Վա՜յ ինձ+, որովհետև ես դարձել եմ այն մարդու պես, որը ամառային պտղաքաղից և խաղողի ճռաքաղից+ հետո խաղողի ոչ մի ողկույզ չի գտնում, նաև վաղահաս թուզ, որն իմ հոգին այդքան սիրում է+։ 2 Նվիրված մարդը* վերացել է երկրի վրայից, և մարդկանց մեջ ոչ մի ուղղամիտ չկա+։ Նրանք բոլորը արյուն թափելու համար դարան են մտնում+։ Յուրաքանչյուրն իր եղբորը ցանցով է որսում+։ 3 Նրանց ձեռքերը վարպետորեն չար բան են անում+։ Իշխանը պահանջում է, դատավորը վարձատրության դիմաց է դատում+, մեծավորն իր հոգու ցանկությունն է արտահայտում+, և այդպես նրանք դավ են նյութում։ 4 Նրանցից լավագույնը փշի նման է, նրանցից ամենաուղղամիտը փշոտ ցանկապատից էլ վատն է+։ Բայց կգա քո դետերի օրը, և քեզ ուշադրություն կդարձվի+։ Այդ ժամանակ դու շփոթմունքի մեջ կլինես+։
5 Մի՛ հավատացեք ընկերոջը, մի՛ վստահեք մտերիմ ընկերոջը+։ Բերանիդ դռները փա՛կ պահիր ծոցումդ պառկողի մոտ+, 6 որովհետև որդին արհամարհում է իր հորը, աղջիկը իր մոր դեմ է դուրս գալիս+, հարսը՝ իր սկեսրոջ+։ Մարդու թշնամիներն իր տան անդամներն են+։
7 Իսկ ես արթնությամբ կսպասեմ Եհովային+։ Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն+։ Իմ Աստվածը կլսի ինձ+։
8 Մի՛ ուրախացիր, ո՛վ ինձ հետ թշնամություն անող կին+։ Թեև ես ընկել եմ, վեր կկենամ+, թեև խավարի մեջ եմ բնակվում+, Եհովան լույս կլինի ինձ համար+։ 9 Ես կկրեմ Եհովայի ցասումը, որովհետև մեղք եմ գործել նրա դեմ+, մինչև որ նա վարի իմ դատական գործը և արդարություն գործադրի հանուն ինձ+։ Նա ինձ դեպի լույսը կտանի, ու ես կտեսնեմ նրա արդարությունը+։ 10 Իմ թշնամին կտեսնի դա, և ով որ ինձ ասում էր՝ «ո՞ւր է նա՝ քո Աստված Եհովան»+, ամոթով կմնա+։ Իմ աչքերը կտեսնեն նրա աղետը+։ Նրան կկոխկռտեն փողոցի ցեխի պես+։
11 Այն օրը, երբ կառուցեն քարե պարիսպներդ, քո մասին որոշումը հեռու կլինի+։ 12 Այդ օրը նրանք քեզ մոտ կգան ամեն տեղից՝ Ասորեստանից, Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Գետը*+ ընկած տարածքից՝ ծովից ծով, լեռից լեռ+։ 13 Երկիրն ամայի կդառնա իր բնակիչների՝ նրանց գործերի պտղի պատճառով+։
14 Քո ցուպով հովվի՛ր ժողովրդիդ+՝ քո ժառանգության հոտը, որը մենակ ապրում էր անտառում՝ այգու մեջ+։ Թող նրանք արածեն Բասանում ու Գաղաադում+, ինչպես վաղեմի օրերում+։
15 «Ես ձեզ հրաշքներ ցույց կտամ, ինչպես այն օրերում, երբ դուրս եկաք Եգիպտոսից+։ 16 Ազգերը կտեսնեն ու կամաչեն իրենց ողջ զորությունից+, իրենց ձեռքը կդնեն իրենց բերանին+ և կխլացնեն իրենց ականջները։ 17 Նրանք օձերի պես կլիզեն փոշին+, երկրի սողունների պես տագնապահար դուրս կգան ապաստարաններից+։ Նրանք դողալով կգան մեր Աստծու՝ Եհովայի մոտ ու կվախենան քեզնից»+։
18 Ո՞վ է Աստված քեզ նման+, որը ներում է հանցանքը և անցնում իր ժառանգության մնացորդի+ անօրենության կողքով+։ Դու հավիտյան չես բարկանում, քանի որ քեզ հաճելի է սիրառատ բարություն* դրսևորելը+։ 19 Դու կրկին ողորմած կլինես մեր հանդեպ+ և ոտնակոխ կանես մեր հանցանքները+։ Ծովի խորքերը կնետես մեր բոլոր մեղքերը+։ 20 Հավատարմություն և սիրառատ բարություն ցույց կտաս մեր հանդեպ՝ անելով այն, ինչ վաղեմի օրերում խոստացար մեր նախահայրերին՝ Հակոբին ու Աբրահամին+։
[Ծանոթագրություններ]
Միքայահ (ո՞վ է նման Եհովային) անվան կրճտ ձևն է։
Բռց.՝ «Իսրայելի փառքը»։
Բռց.՝ «սրբացնում»։
Կամ՝ «բեղերը»։
Կամ՝ «դարերից ի վեր»։
Կամ՝ «սիրառատ բարություն, նվիրված սեր»։
Կամ՝ «սիրառատ բարություն ցույց տվողը»։
Այսինքն՝ Եփրատը։
Կամ՝ «նվիրված սեր»։