Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Նաում 1 ։ 1–3 ։ 19
  • Նաում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նաում
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Նաում

Նաում*

1 Նինվեի դեմ ուղղված պատգամը+։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։

2 Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող+ և վրեժխնդիր Աստված է։ Եհովան վրեժ է առնում+ և պատրաստ է թափելու իր բարկությունը+։ Եհովան վրեժ է առնում իր հակառակորդներից+ և բարկանում է իր թշնամիների վրա+։

3 Եհովան դանդաղ է բարկանալու մեջ+, մեծ զորության+ տեր է, Եհովան ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում+։

Նրա ճանապարհն անցնում է կործանող քամու և փոթորկի միջով. ամպերն ասես փոշի են նրա ոտքերի տակ+։

4 Նա սաստում է ծովին+ և ցամաքեցնում այն, չորացնում է բոլոր գետերը+։

Բասանն ու Կարմեղոսը չորացել են+, թառամել է Լիբանանի ծաղիկը։

5 Նրա պատճառով ցնցվում են լեռները, հալվում են բլուրները+։

Երկիրը կսասանվի նրա երեսից, նաև աշխարհն ու նրա բոլոր բնակիչները+։

6 Նրա դատապարտությանն ո՞վ կարող է դիմանալ+, նրա բորբոքված բարկության դեմ ո՞վ վեր կկենա+։

Նրա զայրույթը կթափվի ինչպես կրակ+, և ժայռերը փուլ կգան նրա պատճառով։

7 Եհովան բարի է+, ամրոց+՝ նեղության օրը+։

Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ+։

8 Հորդահոս հեղեղով նա ամբողջովին կկործանի դրա* տեղը+, և խավարը կհետապնդի նրա թշնամիներին+։

9 Ի՞նչ եք խորհում Եհովայի դեմ+։ Նա լիակատար կործանում կբերի։

Աղետը չի կրկնվի+։

10 Թեև նրանք խճճվել են փշերի+ պես և հարբած են ասես գարեջրով+, նրանց կլափեն, ասես բոլորովին չոր ծղոտ+։

11 Քեզնից դուրս կգա Եհովայի դեմ չարիք ծրագրողը+, անօգուտ բան խորհողը+։

12 Այսպես է ասում Եհովան. «Թեև նրանք շատ ուժեղ են ու բազմաթիվ, այնուհանդերձ բնաջինջ կլինեն+ և հարձակման կենթարկվեն։ Ես անպատճառ կճնշեմ քեզ, որպեսզի այլևս չճնշեմ+։ 13 Ես կկոտրեմ նրա լուծը քո վրայից+ և կքանդեմ կապանքներդ+։ 14 Քո մասին Եհովան պատվիրել է. «Քո անունով այլևս սերունդ չի լինի+։ Քո աստվածների տնից կվերացնեմ քանդակված պատկերն ու ձուլածո արձանը+, քեզ համար թաղման վայր կպատրաստեմ+, որովհետև դու ոչնչություն ես»։

15 Ահա լեռների վրա են նրա ոտքերը, ով բարի լուր է բերում և խաղաղություն է հռչակում+։ Ո՛վ Հուդա, նշի՛ր տոներդ+, կատարի՛ր երդումներդ+, որովհետև ոչ մի անպիտան մարդ այլևս չի անցնի քո միջով+. նա ամբողջովին կկործանվի»+։

2 Ցիրուցան անողը քո երեսի առաջ է դուրս եկել+։ Պահպանի՛ր ամրությունը, ուշադի՛ր նայիր ճանապարհին, ամրացրո՛ւ մեջքդ, լարի՛ր ուժերդ+։

2 Եհովան կվերականգնի Հակոբի վեհությունը+, ինչպես վերականգնեց Իսրայելի վեհությունը, քանի որ ամայացնողները ամայացրին նրանց+ և ավերեցին նրանց ընձյուղները+։

3 Նրա զորեղ մարդկանց վահանը կարմիր է ներկված, նրա զորավորները մուգ կարմիր են հագել+, նրա՝ պատերազմի պատրաստվելու օրը մարտակառքերի վրա կրակի պես շողշողում է երկաթե հանդերձանքը, թափահարվում են նիզակները, որ գիհու+ փայտից են։ 4 Փողոցներում մարտակառքերը սլանում են մոլեգնած+, մեծ արագությամբ անցնում-​դառնում են հրապարակներով, նման են ջահերի, անցնում են կայծակի պես+։

5 Նա կհիշի իր հզոր ռազմիկներին+։ Նրանք կսայթաքեն քայլելիս+։ Նրանք կշտապեն դեպի դրա պարիսպը, և պատնեշը կհաստատվի։ 6 Գետի դարպասները պիտի բացվեն, ու պալատը պիտի հալվի։ 7 Դա որոշված է. նա կմերկացվի, գերության կտարվի+, նրա աղախինները կմնչան աղավնիների պես+ և անդադար կուրծք կծեծեն+։ 8 Իր գոյության առաջին իսկ օրերից Նինվեն+ ջրերի+ ավազանի պես էր, բայց նրանք փախչում են։ Նրանց կանչում են՝ «կանգնե՛ք, կանգնե՛ք», բայց ոչ ոք չի շրջվում+։

9 Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք+, որովհետև գանձերն անսահման են։ Ամեն տեսակ ցանկալի բաները խիստ շատ են+։

10 Դատարկությո՜ւն, ամայությո՜ւն... քաղաքն անմարդաբնակ է դարձել+։ Սրտերը հալվում են+, ծնկները դողում են+, բոլորի մեջքերը սարսափելի ցավերով են բռնվել+, բոլորի երեսները տագնապից կարմրել են+։ 11 Որտե՞ղ է առյուծների որջը՝ հզոր առյուծների քարայրը՝ այն վայրը, որտեղ առյուծը մտնում ու ման էր գալիս+, որտեղ առյուծի կորյունն էր բնակվում, և ոչ ոք չէր վախեցնում նրանց+։ 12 Առյուծը բավականին որս էր պատառոտում իր ձագերի համար ու խեղդում էր իր էգ առյուծների համար։ Իր փոսերը նա լցնում էր որսով և իր թաքստոցները՝ պատառոտված կենդանիներով+։

13 «Ահա ես քո դեմ եմ,– ասում է Զորքերի Տեր Եհովան+,– ծխի մեջ կայրեմ քո մարտակառքերը+, և սուրը կխժռի քո առյուծներին+։ Դու այլևս որս չես անի երկրի վրա*, և այլևս չի լսվի պատգամաբերներիդ ձայնը»+։

3 Վա՜յ արյունահեղ քաղաքին+։ Նա լի է խաբեությամբ ու թալանով, երբեք առանց որսի չի մնում։ 2 Լսվում է մտրակի+ ձայնը, անիվի դղրդյունը, սլանում է նժույգը, ու ցնցվում է կառքը+։ 3 Ձիավորը, սրի փայլը, նիզակի փայլատակումը+, սպանվածների շատությունը, դիակների մեծ կույտը... մեռած մարմիններին վերջ չկա։ Նրանք ընկնում են՝ այդ մարմիններին դիպչելով։ 4 Այս ամենը նրանից է, որ հմայիչ ու գրավիչ կախարդուհի մարմնավաճառի+ մարմնավաճառությունը սահման չունի։ Նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցում ազգերին և իր կախարդությամբ+՝ տոհմերին։

5 «Ահա ես քո դեմ եմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան.– քո քղանցքները երեսիդ վրա կբարձրացնեմ ու այնպես կանեմ, որ ազգերը տեսնեն քո մերկությունը+ և թագավորությունները՝ քո անարգանքը։ 6 Նողկալի բաներ կգցեմ քեզ վրա+, քեզ արհամարհելի կդարձնեմ և ի ցույց կդնեմ+։ 7 Ով որ տեսնի քեզ, կփախչի+ ու կասի. «Նինվեն կողոպտվե՜լ է. ո՞վ կկարեկցի նրան»։ Որտեղի՞ց քեզ համար մխիթարողներ գտնեմ։ 8 Մի՞թե դու Նով-​Ամոնից+ լավն ես, որը նստած էր Նեղոսի ջրանցքների+ մոտ։ Նրա շուրջբոլորը ջուր էր, ծովը նրա հարստությունն էր, պարիսպ էր նրա համար։ 9 Եթովպիան նրա ողջ հզորությունն էր, ինչպեսև Եգիպտոսը+։ Այդ հզորությանը սահման չկար, Փութն ու լիբիացիները օգնում էին նրան+։ 10 Նրան նույնպես աքսոր էր վիճակված, և նա գերության գնաց+։ Նրա երեխաները դաժանորեն սպանվեցին բոլոր փողոցների անկյուններում+։ Նրա փառավորվածների համար վիճակ գցեցին+, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին+։

11 Դու նույնպես կհարբես+ ու կթաքնվես+։ Դու նույնպես ապաստարան կփնտրես թշնամուց+։ 12 Քո բոլոր ամրությունները նման են առաջին հասած պտուղներով թզենիների, որոնք եթե թափ տրվեն, կընկնեն ուտողի բերանը+։

13 Ահա ժողովուրդդ քո մեջ կանանց պես է+։ Երկրիդ դարպասները անպատճառ կբացվեն քո թշնամիների առաջ, կրակը կլափի քո նիգերը+։ 14 Քանի դեռ չեն պաշարել քեզ, ջուր հանիր քեզ համար+, ամրացրու ամրություններդ+, մտիր ցեխը և կոխկռտիր կավը, ամուր բռնիր աղյուսի կաղապարը։ 15 Կրակը կլափի քեզ, սուրը բնաջինջ կանի+, այն կլափի քեզ, ինչպես մորեխի+ թրթուրին։ Թրթուրների պես բազմաքանակ դարձիր, մորեխների պես բազմաքանակ դարձիր։ 16 Քո առևտրականներին երկնքի աստղերից էլ շատ ես դարձրել+։

Մորեխի թրթուրները պատռում են իրենց մաշկը և թռչում։ 17 Քո պահապանները մորեխի պես են, և քո զինվորագրող զորապետները՝ մորեխի երամի պես։ Ցուրտ օրը նրանք ճամբար են դնում քարե փարախներում, բայց հենց որ արևը շողում է, փախչում են, և նրանց տեղը հայտնի չէ+։

18 Հովիվներդ նիրհում են+, ո՛վ Ասորեստանի թագավոր, հզոր ռազմիկներդ իրենց բնակատեղերում են+, ժողովուրդդ ցիրուցան է եղել լեռների վրա, մեկը չկա, որ հավաքի նրանց+։ 19 Քո աղետին ամոքում չկա, քո վերքն անբուժելի է+։ Բոլոր նրանք, ովքեր կլսեն քո մասին, ծափ կտան+, որովհետև մի՞թե կա մեկը, որն անդադար չի տառապել քո չարությունից»+։

[Ծանոթագրություններ]

Նշ. է «մխիթարիչ»։

Այսինքն՝ Նինվեի։

Բռց.՝ «Երկրի վրայից կոչնչացնեմ քո որսը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը