Ամբակում*
1 Պատգամը, որն Ամբակում մարգարեն տեսավ տեսիլքում։ 2 Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես+։ Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից+։ 3 Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում+։
4 Դրա համար էլ օրենքը կորցրել է իր ուժը, ու երբեք արդարություն գործի չի դրվում+։ Քանի որ ամբարիշտը շրջապատել է արդարին, արդարությունն աղավաղվում է+։
5 «Նայե՛ք ազգերին, տեսե՛ք և ապշահար իրա՛ր նայեք+։ Ապշահա՛ր եղեք, որովհետև ձեր օրերում մի այնպիսի գործ է կատարվում, որի մասին նույնիսկ եթե պատմեին ձեզ, չէիք հավատա+։ 6 Ահա ես վեր եմ կացնում քաղդեացիներին+՝ կատաղի և արագընթաց ազգին, որը գնում է երկրի լայնարձակ տեղերով, որ տիրանա իրեն չպատկանող բնակատեղերին+։ 7 Նա սոսկալի ու վախազդու է։ Նա արդարության ի՛ր չափանիշներն է հաստատում և ինքն է իրեն պատվի արժանացնում+։ 8 Նրա ձիերը ընձառյուծներից սրընթաց են և երեկոյան գայլերից+՝ կատաղի։ Նրա նժույգները դոփում են գետնին, դրանք հեռվից են գալիս։ Նրանք որսի վրա սլացող արծվի նման են թռչում+։ 9 Բոլորը գալիս են, որ բռնություն անեն+։ Երբ միասին առաջ են ընթանում, նրանց երեսները նման են արևելյան քամու+, և նա ավազի չափ գերիներ է հավաքում։ 10 Այդ ազգը ծաղրում է թագավորներին, բարձրաստիճան պաշտոնյաները ծիծաղի առարկա են նրա համար+, նա ծիծաղում է ամեն ամրության վրա+, հողաթմբեր է կանգնեցնում և գրավում այն։ 11 Այդ ժամանակ նա քամու պես առաջ կշարժվի, կանցնի երկրի միջով ու հանցավոր կդառնա+։ Նրա ուժն իր աստվածն է+»։
12 Մի՞թե դու հնուց ի վեր գոյություն չունես, ո՛վ Եհովա+։ Ո՛վ իմ Աստված, իմ Սո՛ւրբ, դու չես մահանում*+։ Ո՛վ Եհովա, դատաստան անելու համար նշանակեցիր նրան, ո՛վ Վեմ+, հանդիմանելու+ համար հաստատեցիր նրան։
13 Քո աչքերը չափազանց մաքուր են, որ նայեն չարիքին, և դու չես կարող նայել ամբարշտությանը+։ Ուրեմն ինչո՞ւ ես նայում դավաճաններին+ և լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին+։ 14 Ինչո՞ւ ես մարդուն ծովի ձկների ու սողունների պես դարձնում, որոնց վրա ոչ ոք չի իշխում+։ 15 Նրանց բոլորին նա կարթով է հանել+։ Նա քաշում է նրանց իր ուռկանով և հավաքում է իր ձկնորսական ցանցի մեջ+. ահա թե ինչու է ուրախանում և ցնծում+։ 16 Այդ պատճառով նա զոհ է մատուցում իր ուռկանին և զոհերի ծուխ՝ իր ձկնորսական ցանցին, որովհետև դրանց շնորհիվ նրա բաժինը յուղալի է, և կերակուրը՝ առողջարար+։ 17 Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ նա լցնի ու դատարկի իր ուռկանները, մի՞թե նա առանց կարեկցելու անդադար կոտորելու է ազգերին+։
2 Իմ պահակակետում ես կանգնած կմնամ+ և կշարունակեմ պատվարի վրա կանգնել, ուշադիր կնայեմ+, որ տեսնեմ, թե ինչ կասի նա իմ միջոցով+ և թե հանդիմանվելիս ինչ կպատասխանեմ+։
2 Եհովան պատասխանեց ինձ. «Գրի՛ առ այս տեսիլքը և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր+, որպեսզի բարձրաձայն ընթերցողը կարողանա սահուն կարդալ+, 3 որովհետև տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին+. այն շտապում է իր ավարտին և չի ստի։ Եթե հապաղի էլ, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի+, այն չի ուշանա։
4 Ահա նրա հոգին ուռճացել է+, այն ազնիվ չէ նրանում։ Բայց արդարն իր հավատարմության շնորհիվ կապրի+։ 5 Քանի որ գինին նենգորեն է գործում+, մարդը մեծամիտ է դառնում+։ Նա չի հասնի իր նպատակին+՝ նա, ով իր հոգին գերեզմանի* պես լայնարձակ է դարձրել, ով նման է մահվան ու չի կշտանում+։ Նա իր մոտ է ժողովում բոլոր ազգերին և հավաքում բոլոր ժողովուրդներին+։ 6 Բայց չէ՞ որ նրանք բոլորը առակներով+ ու ակնարկներով՝ դատապարտելով կխոսեն նրա դեմ։ Հետո կասեն.
«Վա՜յ նրան, ով շատացնում է այն, ինչ իրենը չէ+ (մինչև ե՞րբ)+, և ով իրեն ծանրաբեռնում է պարտքերով։ 7 Չէ՞ որ հանկարծակի քո դեմ վեր կկենան քեզնից տոկոս պահանջողները, չէ՞ որ կարթնանան քեզ ուժգին ցնցողները, և դու նրանց համար ավար կդառնաս+։ 8 Քանի որ շատ ազգերի կողոպտեցիր, ժողովուրդների ողջ մնացորդն էլ քեզ կկողոպտի+։ Նա քեզ կկողոպտի մարդկային արյուն թափելու և երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների հանդեպ բռնություն անելու համար+։
9 Վա՜յ նրան, ով անազնիվ շահ է ստանում իր տան համար+, որպեսզի իր բույնը բարձր տեղում դնի և ազատվի աղետի ձեռքից+։ 10 Դու ամոթալի բան ես ծրագրել տանդ համար՝ ծրագրել ես շատ ժողովուրդների բնաջինջ անել+, և քո հոգին մեղք է գործում+։ 11 Նույնիսկ պատի միջի քարը աղիողորմ կաղաղակի, և տանիքից գերանը կպատասխանի նրան+։
12 Վա՜յ նրան, ով արյունով է շինում քաղաքը և անարդարությամբ է քաղաք հիմնում+։ 13 Մի՞թե Զորքերի Տեր Եհովայից չէ, որ ժողովուրդները տքնելու են, բայց լոկ կրակի համար, և ազգությունները զուր տեղն են իրենց ուժերը սպառելու+։ 14 Որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը+։
15 Վա՜յ նրան, ով իր մերձավորներին խմիչք է տալիս՝ դրան խառնելով իր ցասումն ու բարկությունը, որպեսզի նրանց հարբեցնի+ և տեսնի նրանց ամոթալի տեղերը+։ 16 Փառքի փոխարեն՝ անպատվությամբ կկշտանաս+։ Դու էլ խմիր+ և անթլփատ համարվիր+։ Եհովայի աջ ձեռքում գտնվող բաժակը քեզ էլ կհասնի+, և քո փառքի վրա անարգանք կլինի, 17 որովհետև Լիբանանի+ հանդեպ արված բռնությունը և գազանների անհագ կերպով բնաջնջումը, ինչը սարսափեցնում է նրանց, կծածկի քեզ մարդկային արյուն թափելու և երկրի+, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների հանդեպ բռնություն գործադրելու+ համար։ 18 Ի՞նչ օգուտ կա արհեստավորի քանդակած պատկերից+, ձուլածո արձանից և ստություն սովորեցնող ուսուցչից+։ Այն շինողն այնքան է ապավինում դրան+, որ փուչ աստվածներ է պատրաստում, որոնք համր են+։
19 Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ արթնացի՛ր և համր քարին. «Զարթնի՛ր։ Մեզ խրա՛տ տուր+»։ Այն պատված է ոսկով ու արծաթով+, և նրանում ոչ մի շունչ չկա+։ 20 Բայց Եհովան իր սուրբ տաճարում է+։ Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ երկիր»»+։
3 Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը. 2 «Ո՛վ Եհովա, ես լուր եմ լսել քո մասին+։ Քո գործերից ես վախով եմ լցվել, ո՛վ Եհովա+։
Քեզ հարմար ժամանակին* կյանքի բեր դրանց, քեզ հարմար ժամանակին հայտնիր դրանց մասին։ Բարկությունդ թափելիս հիշիր քո ողորմության մասին+։
3 Աստված եկավ Թեմանից, Սուրբը՝ Փառան լեռից+։ (Սելա*)+
Նրա վեհությունը ծածկեց երկինքը+, և երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ+։
4 Նրա պայծառությունը լույսի պես էր+, երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից, և դրանում էր նրա զորության թաքստոցը+։
5 Նրա առաջից համաճարակ էր գնում+, և նրա ոտքերից տենդ էր դուրս գալիս+։
6 Նա կանգ առավ, որ ցնցի երկիրը+։ Նայեց, ու ազգերը վախից վեր թռան+։
Հավերժական լեռները ջարդուփշուր եղան+, դարավոր բլուրները խոնարհվեցին+։ Այսպիսին են նրա վաղեմի ճանապարհները։
7 Ես տեսա, որ Քուշանի վրանները տանջվում էին։ Մադիանի+ վրանի պաստառները տագնապահար եղան+։
8 Մի՞թե գետերի վրա, ո՛վ Եհովա, մի՞թե գետերի վրա էր բորբոքվել բարկությունդ+, կամ մի՞թե ծովի հանդեպ էիր ցասումով լցվել+, երբ հեծել էիր ձիերդ+. կառքերդ փրկություն էին բերում+։
9 Քո աղեղը մերկացել է+, ցեղերն արդեն երդումներ են տվել+։ (Սելա) Երկիրը գետերով ես բաժանել+։
10 Լեռները տեսան քեզ, և սուր ցավը խոցեց նրանց+։ Ամպրոպ անցավ, ջրերի անդունդը ձայն տվեց+ և վեր բարձրացրեց իր ձեռքերը։
11 Արևն ու լուսինը կանգ առան+ իրենց վեհաշուք բնակատեղում+։ Լույսի պես էին թռչում քո նետերը+։ Նիզակդ կայծակի պես փայլատակում էր+։
12 Դատապարտությամբ էիր քայլում երկրով մեկ, բարկությամբ կալսում էիր ազգերին+։
13 Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար+, որպեսզի փրկես օծյալիդ։ Գլխավորին կտոր-կտոր արեցիր ամբարշտի տանը+։ Մինչև կտուրը այն քարուքանդ է եղել, և բացվել է նրա հիմքը+։ (Սելա)
14 Նրա իսկ զենքով դու խոցեցիր+ նրա ռազմիկների գլուխը, երբ փոթորկի պես եկան ինձ ցիրուցան անելու+։ Նրանք ցնծում էին նրանց պես, ովքեր մտադրվում են ծածուկ տեղում խժռել հարստահարվածին+։
15 Քո ձիերով դու անցար ծովի միջով, շատ ջրերի հորձանքով+։
16 Ես լսեցի, և ներսս դող ընկավ։ Այդ լուրից շուրթերս դողացին, ոսկորներիս մեջ փտություն մտավ+, այդ ժամանակ տագնապահար եղա։ Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան+, որը գալու է և հարձակվելու է ժողովրդի վրա+։
17 Նույնիսկ եթե թզենին չծաղկի+ ու որթատունկի վրա պտուղ չլինի, նույնիսկ եթե ձիթենին բերք չտա և դարավանդները՝ կերակուր+, նույնիսկ եթե հոտերին դուրս անեն փարախներից և ցանկապատի հետևում նախիր չլինի+,
18 Ես, միևնույնն է, կցնծամ Եհովայով+, կուրախանամ իմ փրկության Աստծով+։
19 Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է+. նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնի+ և ինձ բարձր տեղերով կքայլեցնի»+։
Նվագավարին՝ իմ
լարային նվագարաններով։
[Ծանոթագրություններ]
Նշանակում է «ջերմ գրկախառնություն»։
Եբր.՝ լօ թա մութ։ Այսպես էր բնագրում, բայց սոփերիմները փոխեցին և գրեցին լօ նա մութ, այսինքն՝ «մենք չենք մեռնելու»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Բռց.՝ «տարիների մեջ»։
Երաժշտ. դադար։ Տե՛ս Սղ 3։2-ի ծնթ.։