Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Սոփոնիա 1 ։ 1–3 ։ 20
  • Սոփոնիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սոփոնիա
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Սոփոնիա

Սոփոնիա*

1 Եհովայի խոսքը, որը Հուդայի թագավորի՝ Ամոնի+ որդի Հովսիայի+ օրերում եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային.

2 «Ես անպատճառ երկրի երեսից բնաջինջ կանեմ ամեն ինչ»,– ասում է Եհովան+։

3 «Բնաջինջ կանեմ մարդուն և անասունին+։ Բնաջինջ կանեմ երկնքի թռչուններին և ծովի ձկներին+, նաև գայթակղության քարերը ամբարիշտների հետ միասին+։ Բնաջինջ կանեմ մարդկանց երկրի երեսից+,– ասում է Եհովան։– 4 Ես ձեռքս կմեկնեմ Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ+, այս վայրից բնաջինջ կանեմ Բահաղի+ երկրպագուների մնացորդին և քրմերի անունը քահանաների հետ մեկտեղ+, 5 նաև նրանց, ովքեր կտուրների վրա խոնարհվում են երկնքի զորքի առաջ+, ովքեր խոնարհվում են+ ու երդումներ են տալիս Եհովային+ և միևնույն ժամանակ երդվում են Մեղքոմով+, 6 ովքեր դադարում են Եհովային հետևելուց+ և ովքեր չեն փնտրում Եհովային ու չեն հարցնում նրան»+։

7 Լռե՛ք Գերիշխան Տեր Եհովայի առաջ+, որովհետև մոտ է Եհովայի օրը+, Եհովան զոհ է պատրաստել+, սրբացրել է+ իր կողմից հրավիրվածներին։

8 «Այն օրը, երբ Եհովան զոհաբերություն անի, ես ուշադրություն կդարձնեմ իշխաններին, թագավորի որդիներին+ և բոլոր նրանց, ովքեր օտար զգեստ են հագնում+։ 9 Այն օրը ես ուշադրություն կդարձնեմ բոլոր նրանց, ովքեր բարձրանում են հարթակի* վրա, ովքեր իրենց տերերի տունը լցնում են բռնությամբ ու խաբեությամբ+։ 10 Այդ օրը,– ասում է Եհովան,– Ձկների դարպասից+ աղաղակ, քաղաքի նոր հատվածից+ ողբ և բլուրներից ուժգին թնդյուն կլսվի+։ 11 Ողբացե՛ք+, ո՛վ Մաքթեսի* բնակիչներ, որովհետև ողջ առևտրական ժողովուրդը լռության է մատնվել+, բոլոր արծաթ կշռողները կործանվել են։

12 Այդ ժամանակ ես ճրագներ կվերցնեմ ու կխուզարկեմ Երուսաղեմը+ և ուշադրություն կդարձնեմ այն մարդկանց, որոնք գինու պես նստել են իրենց մրուրի վրա+ և որոնք իրենց սրտում ասում են. «Եհովան ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք»+։ 13 Նրանց հարստությունը կթալանվի, և տները կամայանան+։ Նրանք տներ կշինեն, բայց դրանցում չեն բնակվի+, խաղողի այգիներ կտնկեն, բայց դրանց գինին չեն խմի+։

14 Մոտ է Եհովայի մեծ օրը+, մոտ է ու շատ շտապում է+։ Եհովայի օրվա ձայնը դառնալից է+։ Զորավոր մարդն անգամ կաղաղակի այդ օրը+։ 15 Ցասման օր է այդ օրը, նեղության ու տառապանքի օր+, փոթորկի ու ավերման օր, մթության ու խավարի օր+, ամպերի ու թանձր խավարի օր, 16 եղջյուրի ու պատերազմի ազդանշանի+ օր ընդդեմ բերդաքաղաքների և բարձր անկյունային աշտարակների+։ 17 Ես նեղության կմատնեմ մարդկանց, և նրանք կույրի պես ման կգան+, որովհետև Եհովայի դեմ մեղք գործեցին+։ Նրանց արյունը փոշու պես կթափվի+, և նրանց աղիքները՝ գոմաղբի պես+։ 18 Ո՛չ նրանց արծաթը և ո՛չ էլ նրանց ոսկին չեն կարողանա ազատել նրանց Եհովայի ցասման օրը+։ Նրա նախանձախնդրության կրակը կլափի ողջ երկիրը+, որովհետև նա կործանում՝ սարսափելի կործանում կբերի երկրի բոլոր բնակիչների վրա»+։

2 Հավաքվի՛ր, հավաքվի՛ր+, ո՛վ ամոթից չգունատվող ազգ+։ 2 Քանի դեռ որոշումն ուժի մեջ չի մտել+, քանի դեռ օրը մղեղի պես չի անցել, քանի դեռ ձեզ վրա Եհովայի բորբոքված բարկությունը չի հասել+, քանի դեռ ձեզ վրա Եհովայի բարկության օրը չի հասել+, 3 փնտրե՛ք Եհովային+, ո՛վ երկրի բոլոր հեզեր+, որ իրագործում եք Նրա դատավճիռները, որոնե՛ք արդարություն+, որոնե՛ք հեզություն+, գուցե+ ծածկված լինեք Եհովայի բարկության օրը+։ 4 Գազան լքված կլինի+, Ասկաղոնը ամայի կդառնա+, Ազոտոսին+ ցերեկով դուրս կանեն+, իսկ Ակկարոնն արմատախիլ կլինի+։

5 «Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթցիների ազգին+։ Եհովայի խոսքը ձեր դեմ է։ Ո՛վ Քանան՝ փղշտացիների՛ երկիր, ես կկործանեմ քեզ, այնպես որ ոչ մի բնակիչ չի մնա+։ 6 Ծովեզերքը արոտավայր կդառնա+, որտեղ ջրհորներ կլինեն հովիվների համար, և քարե փարախներ՝ ոչխարների համար։ 7 Այն Հուդայի տնից մնացածներինը կլինի+, նրանք այնտեղ կարածեն, իսկ երեկոյան կմակաղեն Ասկաղոնի տներում, որովհետև նրանց Աստվածը՝ Եհովան, ուշադրություն կդարձնի նրանց+ ու կվերադարձնի գերությունից»+։

8 «Ես լսել եմ Մովաբի նախատինքը+ և Ամմոնի որդիների վիրավորական խոսքերը+, որոնցով նրանք նախատում էին իմ ժողովրդին և մեծ-​մեծ խոսում էին նրանց երկրի դեմ։ 9 Կենդանի եմ ես+,– ասում է Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը,– Մովաբը Սոդոմի պես կլինի+, իսկ Ամմոնի որդիները+՝ Գոմորի պես՝ եղինջներով ծածկված վայր, աղի փոս և ամայի տեղ դարեդար+։ Իմ ժողովրդից մնացածները կկողոպտեն նրանց, և իմ ազգի մնացորդը կտիրանա նրանց+։ 10 Ահա թե ինչ կունենան իրենց հպարտության փոխարեն+, որովհետև նրանք նախատեցին Զորքերի Տեր Եհովայի ժողովրդին և մեծամտացան նրանց հանդեպ+։ 11 Եհովան ահարկու կլինի, երբ գործի նրանց դեմ+։ Նա ոչնչի կվերածի երկրի բոլոր աստվածներին+, և նրա առաջ կխոնարհվեն մարդիկ+՝ յուրաքանչյուրն իր տեղից, նաև ազգերի բոլոր կղզիները+։

12 Եվ դուք, եթովպացինե՛ր+, իմ սրով կսպանվեք+։

13 Նա կմեկնի իր ձեռքը դեպի հյուսիս և կկործանի Ասորեստանը+, ամայի կդարձնի Նինվեն+, անապատի պես անջուր վայր։ 14 Նրա մեջ կմակաղեն հոտերը, տարբեր ազգերի երկրներում բնակվող բոլոր գազանները+։ Հավալուսն ու փշախոզը+ նրա սյունագլուխներում կանցկացնեն գիշերը+։ Պատուհանից երգի ձայն կլսվի։ Շեմքի մոտ ամայացում կլինի, նա կպոկի փայտե երեսվածքը+։ 15 Սա է այն ցնծացող քաղաքը, որը նստած էր ապահովության մեջ+ և իր սրտում ասում էր. «Ես եմ, և ուրիշը չկա»+։ Օ՜, ի՜նչ զարհուրելի տեսարան դարձավ նա և գազանների համար մակաղելու տեղ։ Ով որ անցնի նրա կողքով, կսուլի ու կթափահարի իր ձեռքը»+։

3 Վա՜յ հարստահարող քաղաքին, որն ապստամբ է և պղծում է ինքն իրեն+։ 2 Նա չլսեց ձայնին+, չընդունեց խրատը*+, չապավինեց Եհովային+ ու չմոտեցավ իր Աստծուն+։ 3 Նրա մեջ նրա իշխանները մռնչացող առյուծներ էին+, դատավորները՝ երեկոյան գայլեր, որոնք մինչև առավոտ կրծելու ոչինչ չէին թողնում+։ 4 Նրա մարգարեներն ամբարտավան էին, դավաճաններ էին նրանք+։ Նրա քահանաները պղծում էին սուրբ բաները, ոտնահարում էին օրենքը+։ 5 Եհովան արդար էր նրանում+, անարդարացիորեն չէր վարվում+, նա ամեն առավոտ հայտնում էր իր դատավճիռները+։ Արշալույսին դրանք չէին անհետանում+, սակայն անարդարը ամոթ չէր զգում+։

6 «Ես բնաջինջ արեցի ազգերին, և նրանց անկյունային աշտարակներն ավերվեցին։ Ամայացրի նրանց փողոցները, այնպես որ ոչ ոք դրանցով չէր անցնում։ Նրանց քաղաքները ամայի են դարձել՝ ո՛չ մարդ կա, ո՛չ բնակիչ+։ 7 Ես ասացի՝ «վախեցիր ինձանից և ընդունիր խրատը»+, որ նրա բնակավայրը բնաջինջ չլինի+։ Նրանից հաշիվ եմ պահանջելու նրա գործած բոլոր մեղքերի համար+։ Սակայն նրանք, առանց վարանելու, ապականիչ գործեր էին անում+։

8 «Ուստի սպասեք ինձ+,– ասում է Եհովան,– մինչև այն օրը, երբ ես վեր կենամ, որ ավար վերցնեմ+, որովհետև իմ դատավճիռն այն է, որ ժողովեմ ազգերը+, հավաքեմ թագավորությունները, որպեսզի նրանց վրա թափեմ իմ ցասումը+, իմ ողջ բորբոքված բարկությունը։ Իմ նախանձախնդրության կրակը կլափի ողջ երկիրը+։ 9 Այդ ժամանակ ես ժողովուրդներին մաքուր լեզու կտամ+, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը+ և ուս ուսի ծառայեն նրան»+։

10 Եթովպիայի գետերի շրջանից ինձ նվեր կբերեն ինձ աղերսողները՝ իմ ցիրուցան եղած ժողովրդի դուստրը+։ 11 Այդ օրը դու չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով հանցանք գործեցիր իմ առաջ+, որովհետև այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ ամբարտավանությամբ հրճվողներին+, և դու այլևս ամբարտավանությամբ չես վարվի իմ սուրբ լեռան վրա+։ 12 Ես քո մեջ կթողնեմ խոնարհ ու հեզ ժողովրդին+, և նրանց համար Եհովայի անունը ապաստան կլինի+։ 13 Իսրայելից մնացածները+ անարդարություն չեն անի+, սուտ չեն խոսի+, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի+։ Նրանք կարածեն ու կմակաղեն+, և վախեցնող չի լինի»+։

14 Ուրախ բացականչի՛ր, ո՛վ Սիոնի դուստր։ Հրճվի՛ր+, ո՛վ Իսրայել։ Ուրախացի՛ր ու ցնծա՛ ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր+։ 15 Եհովան չեղյալ է համարում քո դեմ ուղղված դատաստանները+։ Նա հետ է մղել քո թշնամուն+։ Իսրայելի թագավորը՝ Եհովան, քո մեջ է+։ Դու այլևս չես վախենա աղետից+։ 16 Այդ օրը Երուսաղեմին կասվի. «Մի՛ վախեցիր, Սիո՛ն+, թևաթափ մի՛ եղիր+։ 17 Քո Աստված Եհովան քո մեջ է, որպես հզոր՝ նա կփրկի+։ Նա բերկրությամբ կցնծա քեզնով+, քո հանդեպ սեր ցուցաբերելով՝ անդորր կգտնի։ Նա կուրախանա քեզնով ու հրճվանքով կբացականչի։

18 Ես կհավաքեմ նրանց+, ովքեր վշտի մեջ են+, որովհետև չեն կարողանում մասնակցել քո տոներին։ Նրանք քեզ մոտ չեն, որովհետև իրենց վրա նախատինք են կրում+։ 19 Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր հարստահարում են քեզ+։ Ես կփրկեմ կաղերին+ ու կհավաքեմ ցիրուցան եղածներին+։ Այնպես կանեմ, որ նրանք գովասանքի արժանանան և լավ անուն ունենան այն երկրում, որտեղ խայտառակ են եղել։ 20 Երբ հավաքեմ ձեզ, այդ ժամանակ կբերեմ ձեզ։ Այնպես կանեմ, որ դուք լավ անուն ունենաք և գովասանքի արժանանաք երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ ձեր աչքի առաջ վերադարձնեմ ձեր գերիներին»,– ասում է Եհովան+։

[Ծանոթագրություններ]

Նշանակում է «Յահը ծածկել է [փայփայել է]»։

Հվնբր թագավորական գահի պատվանդանն է։

Հվնբր դա մի թաղամաս էր Երուսաղեմում, որը գտնվում էր Ձկների դարպասի և քաղաքի նոր հատվածի մոտ։

Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը