Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Մաղաքիա 1 ։ 1–4 ։ 6
  • Մաղաքիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մաղաքիա
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Մաղաքիա

Մաղաքիա*

1 Պատգամ.

Եհովայի խոսքը+ Իսրայելի մասին Մաղաքիայի միջոցով.

2 «Ես սիրել եմ ձեզ»+,– ասում է Եհովան։

Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ես ցույց տվել քո սերը մեր հանդեպ»+։

«Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր+,– ասում է Եհովան,– բայց ես Հակոբին սիրեցի+, 3 իսկ Եսավին+ ատեցի։ Ես ամայի դարձրի նրա լեռները+ և նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»+։

4 «Քանի որ Եդոմն* ասում է՝ «մենք կործանվել ենք, բայց կվերադառնանք ու կշինենք ավերակները», դրա համար Զորքերի Տեր Եհովան* այսպես է ասում. «Նրանք կշինեն, իսկ ես կքանդեմ+։ Նրանց կկոչեն ամբարշտության երկիր և Եհովայի կողմից հավիտյան* դատապարտված ժողովուրդ+։ 5 Ձեր աչքերը կտեսնեն դա, և դուք կասեք. «Թող Եհովան մեծարվի ողջ Իսրայելի երկրում»»»+։

6 ««Որդին պատվում է հորը+, ծառան՝ տիրոջը+։ Եթե ես հայր եմ+, ո՞ւր է իմ պատիվը+, եթե ես Տեր եմ, ո՞ւր է իմ հանդեպ վախը»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան ձեզ, ո՛վ քահանաներ, որ անարգում եք իմ անունը+։

«Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ենք անարգում քո անունը»»։

7 «Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով»+։

«Դուք ասում եք. «Ինչո՞վ ենք պղծել քեզ»»։

«Նրանով, որ ասում եք. «Եհովայի սեղանն+ անարգանքի է արժանի»+։ 8 Զոհաբերության համար մատուցում եք կույր կենդանի և ասում. «Դրանում վատ բան չկա»։ Կաղ կամ հիվանդ կենդանի եք մատուցում ու ասում. «Դրանում վատ բան չկա»»»+։

«Մոտեցրու, խնդրեմ, այն քո կառավարչին, տես նա կհաճի՞ կամ սիրով կընդունի՞ քեզ»,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

9 «Իսկ հիմա, խնդրում եմ, Աստծու հավանությունը փնտրեք*+, որպեսզի նա մեր հանդեպ բարեհաճություն ցուցաբերի+։ Ձեր ձեռքով եղավ դա, մի՞թե նա բարեհաճորեն կընդունի ձեզնից որևէ մեկին»,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

10 «Ավելին, ձեզնից ո՞վ է փակելու դռները+։ Դուք իմ զոհասեղանի կրակն էլ ձրի չեք վառում+։ Ես ձեզ չեմ հաճում,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և ինձ տհաճ է ձեր նվիրաբերման զոհը»+։

11 «Արևածագից մինչև արևամուտ իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ+, ամեն տեղ զոհերի ծուխ կբարձրանա+, ու իմ անվանը ընծա կմատուցվի՝ անարատ նվեր+, որովհետև իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

12 «Բայց դուք պղծում եք+ ինձ՝ ասելով. «Պիղծ է Եհովայի սեղանը, և դրա վրայի պտուղը՝ կերակուրը, անարգված է»+։ 13 Դուք ասում եք՝ «ի՜նչ հոգնեցնող է»+ և արհամարհանքով փնչացնում եք,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Դուք բերում եք հափշտակածը, կաղը և հիվանդը+, բերում եք այն որպես նվեր։ Մի՞թե ինձ հաճելի կլինի ընդունել այն ձեր ձեռքից»+,– ասում է Եհովան։

14 «Անիծյալ է նենգությամբ վարվողը, որն իր հոտում անարատ արու կենդանի ունի, բայց երդում է տալիս ու Եհովային արատավորն է զոհ մատուցում+։ Բայց չէ՞ որ ես մեծ Թագավոր եմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և իմ անունը ահ կներշնչի ազգերին»+։

2 «Եվ հիմա այս պատվիրանը ձեզ է տրվում, ո՛վ քահանաներ+։ 2 Եթե չլսեք+, ձեր սրտում չդնեք+ այդ պատվիրանը, որպեսզի իմ անվանը փառք տաք+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես անեծք կուղարկեմ ձեզ վրա+ և կանիծեմ ձեր օրհնությունները+։ Այո՛, ես արդեն անիծել եմ, որովհետև իմ պատվիրանը ձեր սրտում չեք դնում»։

3 «Ահա ձեր պատճառով ես կփչացնեմ ցանած սերմը+ և գոմաղբ ցրիվ կտամ ձեր երեսին՝ ձեր տոների ժամանակ զոհաբերված կենդանիների գոմաղբը, և ձեզ կտանեն ու կգցեն դրա մեջ։ 4 Եվ դուք կիմանաք, որ այդ պատվիրանը ես տվել եմ ձեզ+, որպեսզի Ղևիի հետ կապած իմ ուխտը+ ուժի մեջ մնա»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

5 «Նրա հետ կապած իմ ուխտը կյանքի ու խաղաղության ուխտ էր+։ Ես դրանք տվեցի նրան, որ երկյուղ ունենա, և նա շարունակ վախենում էր ինձանից+։ Իմ անունը սարսափի մեջ էր գցում նրան+։ 6 Ճշմարտության օրենքը նրա բերանում էր+, և նրա շուրթերում անարդարություն չկար։ Նա խաղաղությամբ և ուղղամտությամբ քայլեց ինձ հետ+ ու շատերին անօրենությունից հետ դարձրեց+։ 7 Չէ՞ որ քահանայի շուրթերում գիտելիքներ պետք է լինեն, և մարդիկ օրենք պետք է փնտրեն նրա բերանից+, որովհետև նա Զորքերի Տեր Եհովայի պատգամաբերն է+։

8 Բայց դուք շեղվեցիք ճանապարհից+, պատճառ եղաք, որ շատերը օրենքում սայթաքեն+։ Դուք դրժեցիք Ղևիի հետ կապած ուխտը+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– 9 Ես էլ ձեզ արհամարհելի ու ստոր կդարձնեմ ողջ ժողովրդի առաջ+, քանի որ դուք չէիք պահում իմ ճանապարհները և օրենքի մեջ կողմնապահություն էիք անում»+։

10 «Մի՞թե բոլորս մեկ հայր չունենք+, մի՞թե մեկ Աստված չէ ստեղծել մեզ+։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք նենգորեն վարվում իրար հետ+՝ դրժելով մեր նախահայրերի ուխտը+։ 11 Հուդան նենգորեն վարվեց և գարշելի բան արեց Իսրայելում ու Երուսաղեմում+։ Հուդան պղծեց Եհովայի սրբությունը+, որը Նա սիրում է, և կնության առավ օտար աստծու աղջկան+։ 12 Եհովան Հակոբի վրաններից բնաջինջ կանի յուրաքանչյուրին+, ով այդպես է վարվում, ով արթուն է, ով պատասխանում է և ով նվիրաբերման զոհ+ է մատուցում Զորքերի Տեր Եհովային»։

13 «Ահա թե էլ ինչ եք անում, ինչի պատճառով Եհովայի զոհասեղանը լցվում է արցունքներով, լացով ու հառաչանքով, այնպես որ ձեր նվիրաբերման զոհին այլևս ուշադրություն չի դարձվում և տհաճ է ձեր ձեռքից մի բան վերցնել+։ 14 Բայց դուք ասում եք. «Ինչի՞ համար»+։ Նրա համար, որ Եհովան վկա է եղել քո և երիտասարդությանդ կնոջ միջև+, որի հետ դու անհավատարմությամբ վարվեցիր, թեև նա քո ընկերն է և քո ուխտի կինը+։ 15 Բայց կար մեկը, որ այդպես չվարվեց, որովհետև նա ուներ այն, ինչ մնացել էր Աստծու ոգուց։ Ի՞նչ էր նա փնտրում. Աստծուց՝ սերունդ+։ Ուշադրությամբ հետևեք ձեր ոգուն+, և թող ոչ ոք անհավատարմությամբ չվարվի իր երիտասարդության կնոջ հետ+, 16 որովհետև ես ատում եմ ապահարզանը+,– ասում է Իսրայելի Աստված Եհովան,– և նրան, ով իր հանդերձը ծածկում է բռնությամբ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Ուշադրությամբ հետևեք ձեր ոգուն և անհավատարմությամբ մի՛ վարվեք+։

17 Դուք ձանձրացնում եք Եհովային ձեր խոսքերով+ և հարցնում. «Ինչո՞վ ենք ձանձրացնում նրան»։ Նրանով, որ ասում եք՝ «ամեն չարագործ հաճելի է Եհովայի աչքին, և նա հավանություն է տալիս այդպիսիններին»+ կամ էլ ասում եք՝ «որտե՞ղ է արդարության Աստվածը»»+։

3 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին+, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը+։ Հանկարծակի իր տաճար կգա+ ճշմարիտ Տերը+, որին դուք փնտրում եք, և ուխտի+ պատգամաբերը+, որին դուք փափագով սպասում եք+։ Նա կգա»,– ասում է Զորքերի Տեր Եհովան+։

2 «Բայց ո՞վ կդիմանա նրա գալու օրվան+, ո՞վ կանգուն կմնա, երբ նա հայտնվի+։ Չէ՞ որ նա զտողի կրակի պես կլինի+ և լվացարարների մոխրաջրի+ պես։ 3 Նա կնստի որպես արծաթ զտող+ ու մաքրող և կմաքրի Ղևիի որդիներին+։ Նա կզտի նրանց, ինչպես ոսկին+ ու արծաթը, և նրանք Եհովայի համար կդառնան մի ժողովուրդ, որն արդարությամբ է նվիրաբերման զոհ մատուցում+։ 4 Հուդայի ու Երուսաղեմի նվիրաբերման զոհը հաճելի կլինի Եհովային+, ինչպես վաղեմի օրերում և հնամենի տարիներում+։

5 Ես կգամ ձեզ մոտ, որ դատեմ ձեզ+, և պատրաստակամորեն վկայություն կտամ+ կախարդների+, շնացողների+, սուտ երդում տվողների դեմ+, նաև նրանց դեմ, ովքեր խարդախում են վարձու աշխատողի վարձը տալիս+, խաբում են այրուն+, որբին*+ և ովքեր ոտնակոխ են անում պանդուխտի իրավունքները+՝ չվախենալով ինձանից»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

6 «Չէ՞ որ ես Եհովան եմ, ես չեմ փոխվում+, դրա համար էլ դուք, ո՛վ Հակոբի որդիներ, բնաջինջ չեք եղել+։ 7 Ձեր նախահայրերի օրերից ի վեր դուք շեղվում եք իմ կանոններից ու չեք պահում դրանք+։ Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս վերադառնանք»։

8 «Մի՞թե մարդը կկողոպտի Աստծուն. իսկ դուք կողոպտում եք ինձ»։

Բայց դուք ասում եք. «Քեզնից ի՞նչ ենք կողոպտել»։

«Տասանորդներն ու նվիրաբերությունները։ 9 Անեծքով անիծում եք+ ինձ և ամբողջ ազգով կողոպտում եք ինձ։ 10 Բոլոր տասանորդները+ ամբար բերեք, որպեսզի տանս մեջ ուտելիք լինի+, և դրանով ստուգեք ինձ, խնդրեմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները+ և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի»+։

11 «Հանուն ձեզ ես կսաստեմ վնաս հասցնողին+, որ այն չավերի ձեր երկրի պտուղը, և ձեր այգու որթատունկը անպտուղ չի լինի»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

12 «Բոլոր ազգերը երանի կտան ձեզ+, և դուք ցանկալի երկիր կդառնաք»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

13 «Դուք հանդուգն խոսքեր եք ասում իմ դեմ»+,– ասում է Եհովան։

Բայց դուք ասում եք. «Իրար հետ ի՞նչ ենք խոսել քո դեմ»+։

14 «Դուք ասում եք. «Աստծուն ծառայելը զուր է+։ Ի՞նչ օգուտ, որ կատարեցինք նրա հանդեպ մեր պարտականությունները և որ հանուն Զորքերի Տեր Եհովայի ընկճված ման եկանք+։ 15 Հիմա մենք երանի ենք տալիս հանդուգն մարդկանց+։ Ամբարշտություն անողները բարգավաճում են+։ Նրանք փորձում են Աստծուն, բայց չեն պատժվում»»+։

16 Այդ ժամանակ Եհովայից վախեցողները+ խոսում էին իրար հետ՝ յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ, իսկ Եհովան ուշադիր լսում էր+։ Եվ նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում+ Եհովայից վախեցողների ու նրա անվան շուրջ խորհրդածողների մասին+։

17 «Այն օրը, երբ նրանց իմ հատուկ սեփականությունը դարձնեմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– նրանք իմը կլինեն+։ Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ մարդն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է նրան+։ 18 Եվ դուք կրկին կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը+, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը»+։

4 «Ահա գալիս է այն օրը, որ բորբոքված է հնոցի պես+, և հանդուգն ու ամբարշտություն անող բոլոր մարդիկ ծղոտի պես պիտի դառնան+։ Եվ այդ օրը, որ գալիս է, կխժռի նրանց,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– այնպես որ նրանց համար ո՛չ արմատ կթողնի, ո՛չ էլ ճյուղ+։ 2 Իսկ ձեզ՝ իմ անունից վախեցողներիդ համար, արդարության արևը կշողա+, և նրա շողերում* բուժում կլինի+։ Դուք դուրս կգաք ու պարարտ հորթերի պես կցատկոտեք»+։

3 «Դուք ոտնակոխ կանեք ամբարիշտներին, որովհետև այն օրը, երբ ես գործի անցնեմ, նրանք փոշի կդառնան ձեր ոտքերի տակ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։

4 «Հիշեք իմ ծառա Մովսեսի օրենքը՝ կանոններն ու դատավճիռները+, որ ես Քորեբում պատվիրեցի նրան ողջ Իսրայելի համար։

5 Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Եղիա մարգարեին+ նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+։ 6 Եվ նա հայրերի սիրտը հետ կդարձնի որդիներին և որդիների սիրտը՝ հայրերին, որպեսզի ես չգամ ու չզարկեմ երկիրը և այն կործանման չմատնեմ»+։

(Եբրայերեն և Արամերեն Գրությունների թարգմանության ավարտը։ Շարունակությունը Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանությունն է)։

[Ծանոթագրություններ]

Նշանակում է «իմ պատգամաբեր (հրեշտակ)»։

Եսավին տրված երկրորդ անունը՝ ըստ Ծն 25։30 և 36։1-ի։

Այս արտահայտ-ը «Մաղաքիա» գրքում հանդիպում է 24 անգամ։

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։

Բռց.՝ «երեսը փափկացրեք»։

Բռց.՝ «անհայր տղային»։

Բռց.՝ «թևերի մեջ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը