Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Զաքարիա 1 ։ 1–14 ։ 21
  • Զաքարիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զաքարիա
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Զաքարիա

Զաքարիա*

1 Դարեհի երկրորդ տարվա+ ութերորդ ամսում Եհովայի խոսքը եղավ Ադդոյի+ որդի Բարաքիայի որդի Զաքարիա+ մարգարեին. 2 «Եհովան խիստ վրդովված է ձեր հայրերի վրա+։

3 Նրանց կասես. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. ««Դեպի ինձ դարձեք+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և ես կդառնամ դեպի ձեզ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»»։

4 «Մի՛ եղեք ձեր հայրերի պես+, որոնց առաջվա մարգարեները կանչում էին+՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ձեր չար ճանապարհներից և ձեր չար գործերից»»»+։

«Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին ինձ»+,– ասում է Եհովան։

5 «Որտե՞ղ են ձեր հայրերը+։ Կամ մի՞թե մարգարեները+ հավիտյան պիտի ապրեին։ 6 Բայց իմ խոսքերն ու կանոնները, որ պատվիրեցի իմ ծառաներին՝ մարգարեներին+, մի՞թե չիրականացան ձեր հայրերի վրա»+։ Նրանք էլ, դա ընդունելով, ասացին. «Ինչպես որ Զորքերի Տեր Եհովան մտածում էր մեզ հետ վարվել+ մեր ճանապարհների ու մեր գործերի համեմատ, այդպես էլ արեց»»+։

7 Դարեհի երկրորդ տարվա+ տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսվա քսանչորսերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Ադդոյի+ որդի Բարաքիայի որդի Զաքարիա+ մարգարեին։ 8 Գիշերը մի մարդ+ տեսա՝ կարմիր ձի հեծած+, որ կանգնել էր ձորում եղող մրտենիների+ մեջ, իսկ նրա հետևում ձիեր կային՝ կարմիր, վառ կարմիր ու սպիտակ+։

9 Ես ասացի. «Ովքե՞ր են սրանք, տե՛ր իմ»+։

Այդ ժամանակ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց+. «Քեզ ցույց կտամ, թե ովքեր են սրանք»։

10 Մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց. «Սրանք նրանք են, որոնց Եհովան ուղարկել է երկրի մեջ շրջելու»+։ 11 Եվ նրանք ասացին Եհովայի հրեշտակին, որը կանգնած էր մրտենիների մեջ. «Մենք շրջեցինք երկրով մեկ+ և տեսանք, որ ամբողջ երկրում հանգստություն ու խաղաղություն է»+։

12 Այդ ժամանակ Եհովայի հրեշտակն ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, մինչև ե՞րբ պիտի չողորմես Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին+, որոնք արդեն յոթանասուն տարի է+, ինչ քո դատապարտության տակ են»։

13 Եհովան պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին բարի ու մխիթարական խոսքերով+, 14 և ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Կանչիր ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես խանդով պաշտպանում եմ Երուսաղեմն ու Սիոնը, և իմ խանդը մեծ է+։ 15 Ես մեծ վրդովմունքով վրդովված եմ անհոգ ապրող ազգերի վրա+, որովհետև ես մի փոքր վրդովվեցի+, բայց նրանք չարիքը ավելացրին»»+։

16 Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ես ողորմությամբ պիտի հետ դառնամ Երուսաղեմ+։ Իմ տունը այնտեղ պիտի կառուցվի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և Երուսաղեմի վրայով չափման լար պիտի ձգվի»+։

17 Դարձյալ կանչիր ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Իմ քաղաքները նորից բարությամբ պիտի լցվեն+, Եհովան նորից պիտի ափսոսա Սիոնի համար+ և նորից Երուսաղեմը պիտի ընտրի»»»+։

18 Ես բարձրացրի աչքերս, նայեցի ու չորս եղջյուր+ տեսա։ 19 Ուստի հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են»։ Նա էլ պատասխանեց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային+, Իսրայելին+ ու Երուսաղեմին»+։

20 Այնուհետև Եհովան ինձ չորս արհեստավոր ցույց տվեց։ 21 Ես հարցրի. «Սրանք ի՞նչ պիտի անեն»։

Նա էլ պատասխանեց. «Այն եղջյուրները+ Հուդային այնպես ցրեցին, որ ոչ մեկը չկարողացավ իր գլուխը բարձրացնել։ Իսկ սրանք կգան, որ նրանց վախեցնեն և վայր գցեն եղջյուրները այն ազգերի, որոնք Հուդայի երկրի դեմ եղջյուր են բարձրացրել նրա ժողովրդին ցիրուցան անելու համար+»։

2 Աչքերս բարձրացրի ու տեսա մի մարդու, որն իր ձեռքին չափման լար ուներ+։ 2 Հարցրի նրան. «Ո՞ւր ես գնում»։

Նա էլ պատասխանեց ինձ. «Երուսաղեմը չափելու, որպեսզի իմանամ, թե որքան է նրա լայնությունը, և որքան է նրա երկարությունը»+։

3 Ինձ հետ խոսող հրեշտակը առաջ գնաց, և մի ուրիշ հրեշտակ նրան ընդառաջ եկավ 4 ու ասաց. «Վազիր ու այն երիտասարդին ասա. «Երուսաղեմը մարդկանց ու անասունների շատության պատճառով պիտի բնակեցվի+ բաց ու առանց պարիսպների գյուղերի պես+։ 5 Նրա շուրջբոլորը ես կրակե պարիսպ կդառնամ+,– ասում է Եհովան,– և փառք կլինեմ նրա մեջ»»+։

6 «Հե՜յ, հե՜յ, փախե՛ք հյուսիսի երկրից»+,– ասում է Եհովան։

«Չէ՞ որ երկնքի չորս քամիների ուղղությամբ ցիրուցան եմ արել ձեզ»+,– ասում է Եհովան։

7 «Հե՜յ, Սիո՛ն+, ազատի՛ր քեզ, որ Բաբելոնի դստեր հետ ես բնակվում+։ 8 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան, ով փառավորվելով+ ինձ ուղարկել է ձեզ կողոպտող ազգերի մոտ+. «Ձեզ դիպչողը+ իմ աչքի բիբին+ է դիպչում։ 9 Ահա ես իմ ձեռքը նրանց դեմ կբարձրացնեմ+, և նրանք իրենց ստրուկների համար ավար կդառնան»+։ Եվ դուք կիմանաք, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ուղարկել+։

10 Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+, որովհետև ես պիտի գամ+ ու բնակվեմ քեզ մոտ+,– ասում է Եհովան։– 11 Այդ օրը շատ ազգեր կմիանան Եհովային+ և իմ ժողովուրդը կդառնան+, ու ես քեզ մոտ կբնակվեմ»։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ քեզ մոտ ուղարկել+։ 12 Եհովան իր տիրապետության տակ է առնելու Հուդան՝ սուրբ հողի վրա իր բաժինը+, և դարձյալ ընտրելու է Երուսաղեմը+։ 13 Լռե՛ք, ամե՛ն մարմին, Եհովայի առաջ+, որովհետև նա դուրս է գալիս+ իր սուրբ բնակավայրից+։

3 Եվ նա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին+, որ կանգնած էր Եհովայի հրեշտակի առաջ, և Սատանան*+ էլ նրա աջ կողմում էր կանգնած, որպեսզի հակառակվի+ նրան։ 2 Եհովայի հրեշտակն+ ասաց Սատանային. «Թող Եհովան քեզ սաստի+, ո՛վ Սատանա, այո՛, թող Եհովան՝ Երուսաղեմն ընտրողը+, քեզ սաստի։ Մի՞թե այս մարդը կրակի միջից հափշտակված կիսախանձ փայտ չէ»+։

3 Հեսուն, կեղտոտ հանդերձներ հագած+, կանգնել էր հրեշտակի առաջ։ 4 Հրեշտակն ասաց իր առաջ կանգնածներին. «Կեղտոտ հանդերձները հանեք նրա վրայից»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, քո մեղքը հեռացրի քո վրայից+, և դու պերճաշուք պատմուճաններ կհագնես»+։

5 Այդ ժամանակ ես ասացի. «Թող նրա գլխին մաքուր խույր դնեն»+։ Եվ նրանք մաքուր խույր դրեցին նրա գլխին ու հանդերձներ հագցրին։ Իսկ Եհովայի հրեշտակը այնտեղ կանգնած էր։ 6 Եվ Եհովայի հրեշտակը սկսեց վկայություն տալ Հեսուին՝ ասելով. 7 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եթե իմ ճանապարհներով քայլես և իմ առաջ քո պարտականությունները կատարես+, ապա դու իմ տունը կդատես+ ու իմ գավիթները կպահպանես։ Եվ ես քեզ թույլ կտամ քայլել նրանց մեջ, ովքեր կանգնած են այստեղ»։

8 «Լսի՛ր, խնդրում եմ, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող ընկերներդ, որոնք իբրև նախանշան ծառայող մարդիկ են+։ Ահա ես իմ ծառային+ պիտի բերեմ, որի անունը Ընձյուղ է+։ 9 Սա այն քարն է+, որը ես դրել եմ Հեսուի առաջ։ Այս մեկ քարի վրա յոթ աչք+ կա։ Սրա վրա ես արձանագրություն պիտի փորագրեմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և մեկ օրում այդ երկրի մեղքը պիտի հեռացնեմ»+։

10 «Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– դուք իրար կկանչեք՝ նստելով որթատունկի ու թզենու տակ»»+։

4 Ինձ հետ խոսող հրեշտակը հետ եկավ ու արթնացրեց ինձ, ինչպես որ քնած մարդուն են արթնացնում+։ 2 Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում»+։

Ես ասացի. «Մի ճրագակալ եմ տեսնում ամբողջովին ոսկուց+, գլխին՝ գավաթ։ Դրա վրա յոթ ճրագներ կան+, և վրայի ճրագները յոթ խողովակներ ունեն։ 3 Ճրագակալի կողքերին երկու ձիթենիներ կան+՝ մեկը գավաթի աջ կողմում, մյուսը՝ ձախ»։

4 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»+։ 5 Այդ ժամանակ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց. «Չգիտե՞ս՝ դրանք ինչ են նշանակում»։

Ես էլ պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»+։

6 Եվ նա ասաց ինձ. «Սա Եհովայի խոսքն է Զորաբաբելին. ««Ոչ թե զորքով+ և ոչ թե ուժով+, այլ իմ ոգով»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 7 Ո՞վ ես դու, ո՛վ մեծ լեռ+։ Զորաբաբելի+ առաջ դու հարթավայր կդառնաս։ Նա դուրս կբերի գլխաքարը+, և այդ ժամանակ կբացականչեն+. «Ի՜նչ հմայիչ է։ Ի՜նչ հմայիչ է»»»+։

8 Եվ նորից Եհովայի խոսքը ինձ եղավ. 9 «Զորաբաբելի ձեռքերը այս տան հիմքերը դրեցին+ և նրա ձեռքերն էլ կավարտեն այն+։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ուղարկել քեզ մոտ+։ 10 Ո՞վ է արհամարհում փոքր ձեռնարկումների օրը+։ Մարդիկ պիտի ուրախանան+ ու նայեն Զորաբաբելի ձեռքի ուղղալարին. նրա վրա յոթ աչքեր էլ պիտի նայեն։ Այդ յոթ աչքերը Եհովայի աչքերն են+։ Նրանք դիտում են ամբողջ երկիրը»+։

11 Ես հարցրի. «Ի՞նչ են նշանակում ճրագակալի աջ ու ձախ կողմերում եղող այս երկու ձիթենիները»+։ 12 Հետո երկրորդ անգամ հարցրի նրան. «Ի՞նչ են նշանակում ձիթենու երկու ճյուղերը, որոնցից երկու ոսկե խողովակներով ոսկե հեղուկ է հոսում»։

13 Այդ ժամանակ նա ինձ հարցրեց. «Չգիտե՞ս՝ դրանք ինչ են նշանակում»։

Ես էլ պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»+։

14 Եվ նա ասաց ինձ. «Սրանք երկու օծյալներն են+, որոնք կանգնած են ամբողջ երկրի Տիրոջ կողքին»+։

5 Դարձյալ բարձրացրի աչքերս ու տեսա մի թռչող գիրք+։ 2 Այդ ժամանակ նա հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»+։

Ես ասացի. «Մի թռչող գիրք եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։

3 Եվ նա ինձ ասաց. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին+, քանի որ ամեն գողություն անող+, ինչի մասին որ ասվում է գրքի այս մասում եղող անեծքում, անպատիժ է մնում, և ամեն երդում տվող+, ինչի մասին որ ասվում է գրքի մյուս կողմում+, անպատիժ է մնում։ 4 «Ես ուղարկել եմ նրան,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և այն պիտի մտնի գողի տուն և իմ անունով սուտ երդում անողի տուն+, կմնա նրա տանը և կոչնչացնի թե՛ տունը, թե՛ նրա գերանները և թե՛ նրա քարերը»»+։

5 Հետո ինձ հետ խոսող հրեշտակը մոտեցավ ինձ ու ասաց. «Բարձրացրու, խնդրում եմ, աչքերդ ու տես, թե ինչ է մոտենում»։

6 Ես էլ հարցրի. «Սա ի՞նչ է»։

Նա էլ պատասխանեց. «Մոտեցողը արդուի աման է*»։ Եվ շարունակեց. «Սա ամբարշտության պատկերն է ողջ երկրի վրա»։ 7 Եվ երբ կապարե կլոր կափարիչը բարձրացվեց, ահա մի կին էր նստած արդուի ամանի մեջ։ 8 Այդ ժամանակ նա ասաց. «Սա Ամբարշտությունն է»։ Եվ այդ կնոջը հետ հրեց արդուի ամանի մեջ+ ու ամանի բերանը կապարե կլոր կափարիչով փակեց։

9 Դրանից հետո աչքերս բարձրացրի ու տեսա, որ երկու կին են մոտենում, և նրանց թևերի մեջ քամի կար։ Նրանց թևերը արագիլի թևերի էին նման։ Նրանք արդուի ամանը բարձրացրին երկրի ու երկնքի մեջտեղը։ 10 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Ո՞ւր են տանում արդուի ամանը»։

11 Նա էլ ասաց ինձ. «Տանում են Սենաարի+ երկիր, որ այնտեղ այդ կնոջ համար տուն շինեն+։ Տունը պիտի հաստատվի, և նա այնտեղ իր տեղում պիտի դրվի»։

6 Դարձյալ բարձրացրի աչքերս ու տեսա չորս կառք, որոնք դուրս էին գալիս երկու լեռների արանքից, և լեռները պղնձից էին։ 2 Առաջին կառքին կարմիր ձիեր էին լծված+, երկրորդ կառքին՝ սև ձիեր+։ 3 Երրորդ կառքին սպիտակ ձիեր+ էին լծված, իսկ չորրորդին՝ պիսակավոր ու խայտաբղետ+ ձիեր։

4 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»+։

5 Հրեշտակը պատասխանեց ինձ. «Սրանք երկնքի չորս ոգիներն են+, որոնք դուրս են եկել+ ամբողջ երկրի Տիրոջ+ առջև կանգնելուց հետո+։ 6 Այն կառքը, որին սև ձիեր են լծված, գնում է դեպի հյուսիսի+ երկիր, սպիտակ ձիերը պիտի գնան ծովից այն կողմ, պիսակավոր ձիերը՝ դեպի հարավի+ երկիր, 7 իսկ խայտաբղետ+ ձիերը պիտի դուրս գան ու գնան, ուր որ պետք է, որպեսզի անցնեն երկրով մեկ»+։ Հետո նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ նրանք գնացին երկրով մեկ շրջելու։

8 Նա ձայն տվեց ինձ ու ասաց. «Տե՛ս, հյուսիսի երկիր գնացողները Եհովայի ոգուն+ հանգիստ տվեցին հյուսիսի+ երկրում»։

9 Եվ Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 10 «Աքսորյալ ժողովրդից՝ Հելդայից, Տուբիայից ու Հեդայիայից, թող վերցնեն նվիրաբերությունների մի մասը+, և նույն օրը գնա ու մտիր Բաբելոնից եկող Սոփոնիայի+ որդի Հովսիայի տուն, 11 արծաթից ու ոսկուց մի վեհաշուք պսակ շինիր+ ու դիր Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի գլխին+։ 12 Հետո ասա նրան.

«Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ահա այն մարդը+, որի անունը Ընձյուղ է+։ Նա իր տեղում պիտի աճի ու Եհովայի տաճարը պիտի կառուցի+։ 13 Նա կկառուցի Եհովայի տաճարը և իր վրա արժանապատվություն կկրի+, նա կնստի իր գահին ու կիշխի, իր գահի վրա քահանա կդառնա+, և երկուսի միջև խաղաղության խորհուրդ+ կլինի։ 14 Վեհաշուք պսակը կմնա Եհովայի տաճարում որպես հիշեցում+ Հելեմի, Տուբիայի, Հեդայիայի+ և Սոփոնիայի որդի Հենի մասին։ 15 Հեռվում եղողները պիտի գան ու Եհովայի տաճարը շինեն»+։ Եվ դուք պիտի իմանաք, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ձեզ մոտ ուղարկել+։ Այդպես կլինի, եթե դուք լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին»»+։

7 Դարեհ+ թագավորի կառավարման չորրորդ տարում՝ իններորդ ամսվա, այսինքն՝ քասղև+ ամսվա չորրորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Զաքարիային։ 2 Բեթելը ուղարկեց Սարասարին, Ռեգեմմելեքին ու նրա մարդկանց՝ Եհովայի բարեհաճությունը փնտրելու*+ 3 և Զորքերի Տեր Եհովայի տան քահանաներին+ ու մարգարեներին հարցնելու. «Պե՞տք է արդյոք հինգերորդ+ ամսում լաց լինեմ և ուտելուց հրաժարվեմ, ինչպես որ այսքան տարիներ արել եմ»+։

4 Եվ նորից Զորքերի Տեր Եհովայի խոսքը ինձ եղավ. 5 «Այս երկրի ողջ ժողովրդին ու քահանաներին ասա. «Այս յոթանասուն տարին+, երբ դուք հինգերորդ ու յոթերորդ+ ամիսներին ծոմ էիք պահում+ ու ողբում, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում+։ 6 Եվ երբ ուտում էիք ու խմում, մի՞թե ձեզ համար չէիք ուտում ու խմում։ 7 Չպե՞տք է արդյոք հնազանդվեիք Եհովայի խոսքերին+, որոնք նա ասաց առաջվա մարգարեների միջոցով+, երբ Երուսաղեմն ու նրա շրջակա քաղաքները դեռ բնակեցված էին ու հանգիստ էին և երբ Նեգևն+ ու Շեֆելան+ էլ բնակեցված էին»»։

8 Եհովայի խոսքը նորից եղավ Զաքարիային. 9 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դատեք ճշմարիտ արդարության համաձայն+, իրար հանդեպ սիրառատ բարություն*+ ու ողորմություն+ ցույց տվեք, 10 մի՛ խաբեք այրուն+ ու որբին*+, պանդուխտին+ ու կեղեքվածին+ և ձեր սրտերում իրար հանդեպ չար բան մի՛ ծրագրեք»+։ 11 Բայց նրանք լսել չուզեցին+, այլ թիկունք* դարձրին+ ու փակեցին իրենց ականջները, որ չլսեն+։ 12 Իրենց սրտերը+ հղկող քարի նման կարծրացրին, որպեսզի չհնազանդվեն այն օրենքին+ ու խոսքերին, որ Զորքերի Տեր Եհովան իր ոգով ուղարկեց+ առաջվա մարգարեների միջոցով+։ Դրա համար էլ Զորքերի Տեր Եհովան խիստ բարկացավ»+։

13 «Ինչպես որ ես կանչեցի, ու նրանք չլսեցին+, այնպես էլ երբ նրանք կանչեցին, ես չլսեցի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– 14 Ես փոթորկով ցրիվ տվեցի նրանց բոլոր ազգերի մեջ+, որոնց նրանք չէին ճանաչում+։ Եվ երկիրը ամայացավ նրանցից հետո. նրա մեջ անցուդարձ անող չկար+։ Այդ ցանկալի երկիրը+ նրանք զարհուրելի տեսարանի վերածեցին»։

8 Դարձյալ եղավ Զորքերի Տեր Եհովայի խոսքը. 2 «Այսպես է ասում Զորքերի Տեր+ Եհովան. «Ես մեծ խանդով պիտի խանդեմ Սիոնին+, մեծ բարկությամբ+ պիտի խանդեմ նրան»»։

3 «Այսպես է ասում Եհովան. «Ես կվերադառնամ Սիոն+ ու կբնակվեմ Երուսաղեմում+։ Երուսաղեմը ճշմարտության քաղաք կկոչվի+, և Զորքերի Տեր Եհովայի լեռը+՝ սուրբ լեռ»»+։

4 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Երուսաղեմի հրապարակներում նորից կնստեն ծեր տղամարդիկ ու կանայք+, ամեն մեկը ցուպն+ իր ձեռքին, որովհետև նրանք շատ օրեր պիտի ապրեն։ 5 Քաղաքի հրապարակները տղաներով ու աղջիկներով կլցվեն, որոնք կխաղան նրա հրապարակներում»»+։

6 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եթե այն օրերում սա անհնարին թվա այս ժողովրդի մնացորդի աչքին, ապա մի՞թե իմ աչքին էլ անհնարին պիտի թվա»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»։

7 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես կփրկեմ իմ ժողովրդին արևածագի երկրից ու արևամուտի երկրից+։ 8 Եվ կբերեմ նրանց Երուսաղեմ, ու նրանք այնտեղ կբնակվեն+։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն+, իսկ ես նրանց ճշմարիտ ու արդար Աստվածը կլինեմ»»+։

9 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դուք, որ այս օրերին մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը+, որոնք ասվել են այն օրը, երբ Զորքերի Տեր Եհովայի տան հիմքերն էր դրվում, զորացրե՛ք ձեր ձեռքերը+, որպեսզի տաճարը կառուցվի+, 10 որովհետև այդ օրերից առաջ մարդու համար վարձ չկար+, ոչ էլ անասունների համար վարձ կար, և ելումուտ անողի համար խաղաղություն չկար հակառակորդների պատճառով+, քանի որ բոլոր մարդկանց ես իրար դեմ էի հանել»+։

11 «Բայց հիմա այս ժողովրդի մնացորդի համար ես չեմ լինելու այնպիսին, ինչպիսին որ նախկին օրերում էի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– 12 Խաղաղության սերմ է ցանվելու+, խաղողի որթատունկը պտուղ է տալու+, երկիրն իր բերքն է տալու+, և երկինքը իր ցողն է տալու+։ Եվ ես այդ ամենը այս ժողովրդի մնացորդին+ պիտի ժառանգել տամ+։ 13 Դուք ազգերի մեջ անեծք եղաք+, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն+, բայց ես պիտի փրկեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի դառնաք+։ Մի՛ վախեցեք+։ Թող որ զորանան ձեր ձեռքերը»+։

14 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. ««Ինչպես որ մտադրվել էի ձեզ վրա աղետ բերել (քանի որ ձեր հայրերը վրդովվեցրին ինձ+),– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և չափսոսացի+, 15 այնպես էլ դարձյալ մտադրվել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին ու Հուդայի տանը+։ Մի՛ վախեցեք»»+։

16 «Սրանք են այն բաները, որ դուք պիտի անեք+. ճշմարտությունն ասեք իրար+, ճշմարտությամբ ու խաղաղություն բերող դատաստանով դատեք ձեր քաղաքների դարպասների մոտ+։ 17 Իրար հանդեպ չարիք մի՛ ծրագրեք ձեր սրտերում+ և սուտ երդում մի՛ սիրեք+, որովհետև ես ատում եմ այդ ամենը»+,– ասում է Եհովան»։

18 Եվ նորից Զորքերի Տեր Եհովայի խոսքը ինձ եղավ. 19 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Չորրորդ+ ամսվա ծոմը, հինգերորդ+ ամսվա ծոմը, յոթերորդ+ ամսվա ծոմը և տասներորդ+ ամսվա ծոմը ցնծության, խնդության և ուրախ տոների ժամանակներ պիտի դառնան Հուդայի տան համար+։ Ուստի ճշմարտություն ու խաղաղություն սիրեք»+։

20 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Նորից ժողովուրդներ ու շատ քաղաքների բնակիչներ պիտի գան+, 21 մի քաղաքի բնակիչները մյուս քաղաքի բնակիչների մոտ պիտի գնան ու ասեն. «Եկեք գնանք+ ու Եհովայի բարեհաճությունը աղերսենք*+ ու Զորքերի Տեր Եհովային փնտրենք։ Ես էլ պիտի գամ»+։ 22 Եվ շատ ժողովուրդներ ու հզոր ազգեր պիտի գան Երուսաղեմ, որպեսզի Զորքերի Տեր Եհովային փնտրեն+ ու Եհովայի բարեհաճությունը աղերսեն»։

23 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ+ կբռնեն+ հրեա+ մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ+, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»+։

9 Պատգամ+.

«Եհովայի խոսքը Հադրաքի երկրի դեմ է և ուղղված է Դամասկոսի+ դեմ, որովհետև Եհովայի աչքը մարդկանց+ և Իսրայելի բոլոր ցեղերի վրա է, 2 նաև ուղղված է Եմաթի+ դեմ, որը սահմանակից է նրան, Տյուրոսի+ և Սիդոնի+ դեմ, թեև նա շատ իմաստուն է+։ 3 Տյուրոսը իր համար բերդապատնեշ կառուցեց և արծաթը փոշու պես ու ոսկին փողոցների ցեխի պես դիզեց+։ 4 Սակայն Եհովան կզրկի նրան իր ունեցվածքից ու ծովում կխորտակի նրա զորքերին+, և կրակը կխժռի նրան+։ 5 Ասկաղոնը կտեսնի ու կվախենա, իսկ Գազան սուր ցավերով կբռնվի։ Ակկարոնը+ իր սպասված հույսի+ պատճառով կամաչի։ Գազայից թագավորը կվերանա, Ասկաղոնը չի բնակեցվի+։ 6 Ազոտոսում ապօրինի+ ծնված որդին պիտի նստի+, և ես փղշտացիների հպարտությունը բնաջինջ պիտի անեմ+։ 7 Ես կհեռացնեմ արյունոտ բաները նրա բերանից և պիղծ բաները՝ նրա ատամների արանքից+։ Նա կմնա մեր Աստծու համար և ցեղապետի+ պես կլինի Հուդայում+, իսկ Ակկարոնը հեբուսացիների+ պես կլինի։ 8 Եվ ես՝ իբրև պահապան զորք, բանակ կդնեմ իմ տան շուրջը+, այնպես որ անցուդարձ անող չլինի։ Նրանց միջով այլևս կեղեքիչ չի անցնի+, որովհետև հիմա ես իմ աչքերով տեսնում եմ դա+։

9 Մեծապես ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+։ Ցնծությամբ բացականչի՛ր+, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Ահա քո թագավորը+ քեզ մոտ է գալիս+։ Նա արդար է և հաղթանակած+, խոնարհ է+ և գալիս է էշ հեծած, այսինքն՝ էշի քուռակ հեծած+։ 10 Ես կոչնչացնեմ մարտակառքը Եփրեմից և ձին՝ Երուսաղեմից+։ Պատերազմի աղեղը+ պիտի կոտրվի, և նա ազգերի հետ խաղաղության մասին պիտի խոսի+։ Նրա իշխանությունը կլինի ծովից ծով և Գետից* մինչև երկրի ծայրերը+։

11 Ո՛վ կին, իմ ու քո միջև ուխտի արյան+ միջոցով ես կազատեմ քո գերիներին+ անջուր փոսից։

12 Հե՛տ դարձեք ամրոցը+, ո՛վ հույս ունեցող գերիներ+։

Այսօր էլ ասում եմ քեզ. «Ո՛վ կին, քեզ կրկնակի բաժին եմ տալու+։ 13 Հուդային կլարեմ իբրև աղեղ, Եփրեմին իբրև նետ կդնեմ աղեղի վրա ու քո որդիներին+, ո՛վ Սիոն, կարթնացնեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան+. և քեզ, Սիո՛ն, զորավոր մարդու սրի պես կդարձնեմ»+։ 14 Եհովան պիտի երևա նրանց վրա+, և նրա նետը կայծակի+ պես դուրս պիտի թռչի։ Գերիշխան Տեր Եհովան փող պիտի հնչեցնի+ ու պիտի գնա հարավային մրրիկների հետ+։ 15 Զորքերի Տեր Եհովան կպաշտպանի նրանց, և նրանք կխժռեն+ ու ոտնակոխ կանեն պարսատիկի քարերը։ Նրանք կխմեն+ ու կաղմկեն, ինչպես գինուց։ Նրանք պիտի լցվեն գավաթի պես, ինչպես զոհասեղանի անկյունները+։

16 Այդ օրը նրանց Աստված Եհովան պիտի փրկի նրանց+՝ իր ժողովրդին՝ իր հոտին+, որովհետև թագի քարերի պես պիտի պսպղան նրա երկրի վրա+։ 17 Որքա՜ն մեծ է նրա բարությունը+, և որքա՜ն մեծ է նրա վայելչությունը+։ Ցորենը պատանիներին կծաղկեցնի, և նոր գինին՝ կույսերին»+։

10 «Եհովայից անձրև խնդրեք+ գարնանային անձրևների ժամանակ+, Եհովայից, որը փոթորկի ամպերն է ստեղծում+ և հորդառատ անձրև է տալիս մարդկանց+, որը ամեն մեկին բուսականություն է տալիս դաշտում+։ 2 Թերափիմները+ մոգության մասին են խոսում, գուշակություն անողները ստություն են տեսնում+ և անօգուտ երազներ են պատմում, զուր են նրանք փորձում մխիթարել+։ Դրա համար էլ ոչխարների նման պիտի թափառեն մարդիկ+, նրանք պիտի տառապեն հովիվ չլինելու պատճառով+։

3 Իմ բարկությունը բորբոքվել է հովիվների վրա+։ Ես հաշիվ եմ պահանջելու+ այն առաջնորդներից, որոնք կամակոր այծերի են նման+, որովհետև Զորքերի Տեր Եհովան ուշադրություն է դարձրել իր հոտին+՝ Հուդայի տանը, և նրան պատերազմի մեջ եղող իր փառահեղ ձիու+ նման է դարձրել։ 4 Նրանից է գլխավորը+, նրանից է օգնական իշխանը+, նրանից է պատերազմի աղեղը+, նրանից է դուրս գալիս ամեն հանձնարարատու+. բոլորը նրանից են։ 5 Նրանք պիտի լինեն զորավոր տղամարդկանց պես+, որոնք կռվի ժամանակ փողոցների ցեխն են կոխ տալիս+։ Նրանք մարտի մեջ պիտի մտնեն, որովհետև Եհովան նրանց հետ է+, և թշնամու ձիավորները պիտի ամաչեն+։ 6 Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը ու Հովսեփի տունը պիտի փրկեմ+։ Նրանց պիտի բնակեցնեմ, որովհետև նրանց ողորմելու եմ+։ Նրանք կդառնան այնպիսին, ինչպիսին առաջ էին, ասես թե ես նրանց երբեք չեմ մերժել+, որովհետև ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, և ես կպատասխանեմ նրանց+։ 7 Եփրեմցիները զորավոր մարդու նման պիտի դառնան+, և նրանց սրտերը ուրախ պիտի լինեն ասես գինուց+։ Նրանց որդիները պիտի տեսնեն դա և ուրախանան+, նրանց սրտերը պիտի ցնծան Եհովայով+։

8 «Ես պիտի սուլեմ+ նրանց ու հավաքեմ։ Ես կփրկագնեմ+ նրանց, և նրանք կշատանան, ինչպես նրանք, ովքեր շատ են եղել+։ 9 Ես սերմերի պես կցրեմ նրանց ժողովուրդների մեջ+, և հեռավոր վայրերում նրանք կհիշեն ինձ+։ Նրանք իրենց որդիների հետ կենդանություն կստանան ու կվերադառնան+։ 10 Նրանց ետ պիտի բերեմ Եգիպտոսի երկրից+ ու Ասորեստանից պիտի հավաքեմ+ և Գաղաադի+ երկիր ու Լիբանան բերեմ, և այնտեղ նրանց համար տեղ չի լինի+։ 11 Ես պիտի անցնեմ ծովի միջով, աղետ պիտի բերեմ նրա վրա+, պիտի հարվածեմ ծովի ալիքներին+, և Նեղոսի բոլոր խորությունները պիտի ցամաքեն+։ Ասորեստանի հպարտությունը պիտի ցածրացվի+, և Եգիպտոսի գավազանը+ պիտի վերցվի+։ 12 Ես՝ Եհովաս, պիտի զորացնեմ նրանց+, և նրանք իմ անունով պիտի քայլեն»+,– ասում է Եհովան»։

11 «Բա՛ց արա դռներդ, ո՛վ Լիբանան+, որ կրակը լափի քո մայրիները+։ 2 Ողբա՛, գիհի՛, որովհետև մայրին ընկավ, որովհետև մեծամեծ ծառերը տապալվեցին+։ Ողբացե՛ք, Բասանի հսկա՛ ծառեր, որովհետև անանցանելի անտառը ոչնչացվեց+։ 3 Լսեցե՛ք։ Հովիվները ողբում են+, որովհետև զրկվել են իրենց փառքից+։ Լսեցե՛ք։ Առյուծները մռնչում են, որովհետև Հորդանանի փարթամ մացառուտները ոչնչացվել են+։

4 Այսպես է ասում իմ Աստված Եհովան. «Հովվիր մորթվելու ոչխարներին+, 5 որոնց գնողները մորթում են+ նրանց, բայց մեղավոր չեն համարվում+։ Իսկ նրանց վաճառողներն+ ասում են. «Օրհնյա՜լ լինի Եհովան, ես կհարստանամ»+։ Եվ նրանց հովիվները բոլորովին չեն կարեկցում նրանց»+։

6 «Ես այլևս չեմ կարեկցելու այս երկրի բնակիչներին+,– ասում է Եհովան։– Ես այնպես կանեմ, որ ամեն մարդ իր ընկերոջ ձեռքում+ և իր թագավորի ձեռքում հայտնվի+։ Նրանք կջախջախեն այս երկիրը, և ես ոչ մեկին չեմ ազատի նրանց ձեռքից»»+։

7 Հանուն ձեզ, հոտի՛ թշվառներ+, ես սկսեցի հովվել+ մորթվելու ոչխարներին+։ Ես երկու գավազան+ վերցրի, մեկը կոչեցի Հաճություն+, մյուսը՝ Միություն+։ Եվ սկսեցի հովվել հոտին։ 8 Մեկ լուսնային ամսում ես վերացրի երեք հովիվների+, քանի որ հոգիս այլևս չէր հանդուրժում նրանց+, և նրանց հոգին էլ զզվել էր ինձանից։ 9 Ի վերջո, ասացի. «Այլևս չեմ հովվելու ձեզ+։ Մեռնողը թող մեռնի, և կործանվողը թող կործանվի+, իսկ մնացողները թող ամեն մեկն իր ընկերոջ միսն ուտի»+։ 10 Ես վերցրի իմ Հաճություն+ գավազանը և կոտրեցի+, որպեսզի քանդեմ իմ ժողովրդի հետ կապած ուխտս+։ 11 Նույն օրը այն քանդվեց, և հոտի թշվառները+, որոնք սպասում էին+ ինձ, իմացան, որ դա Եհովայի խոսքն է։

12 Ես նրանց ասացի. «Եթե բարի է ձեր աչքին+, տվե՛ք ինձ իմ վարձը, իսկ եթե ոչ, մի՛ տվեք»։ Եվ նրանք վճարեցին իմ վարձը՝ երեսուն կտոր արծաթ+։

13 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Դրանք գանձարանը գցիր+. բարձր է այն գինը, որով նրանք գնահատել են ինձ»+։ Եվ ես վերցրի երեսուն կտոր արծաթն ու գցեցի Եհովայի տան գանձարանը+։

14 Հետո կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը+, որպեսզի Իսրայելի և Հուդայի միջև+ եղբայրությունը կոտրեմ+։

15 Եհովան ասաց ինձ. «Քեզ համար մի անպիտան հովվի+ գործիքներ վերցրու։ 16 Ահա ես թույլ եմ տալու, որ մի հովիվ վեր կենա այս երկրի վրա+։ Նա ուշադրություն չի դարձնելու կորչող ոչխարին+, ձագին չի փնտրելու, վիրավորին չի բուժելու+, առողջին չի կերակրելու, այլ ուտելու է գեր ոչխարի միսը+ և պոկելու է նրանց կճղակները+։ 17 Վա՜յ իմ անպետք հովվին+, որ լքում է հոտը+։ Սուրը կհարվածի նրա բազկին և նրա աջ աչքին։ Նրա բազուկը անպատճառ պիտի չորանա+, ու նրա աջ աչքը պիտի աղոտանա»։

12 Պատգամ.

«Եհովայի խոսքը Իսրայելի մասին,– ասում է Եհովան՝ Նա, ով տարածում է երկինքը+, դնում է երկրի հիմքը+ և ստեղծում է մարդու ոգին+ նրա ներսում։– 2 Երուսաղեմը+ գավաթ եմ դարձնելու, որից երերալու են շրջակա բոլոր ժողովուրդները+։ Հուդան ու Երուսաղեմը պաշարվելու են+։ 3 Այդ օրը+ ես Երուսաղեմը ծանր քար+ եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար։ Ամեն նրան բարձրացնողը անպատճառ ծանր կվնասվի, և երկրի բոլոր ազգերը նրա դեմ կհավաքվեն+։ 4 Այդ օրը+,– ասում է Եհովան,– ես ամեն ձիու+ շփոթմունքով կհարվածեմ և նրա հեծյալին՝ խելագարությամբ+։ Հուդայի տան վրա կբացեմ աչքերս+ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ կհարվածեմ։ 5 Հուդայի ցեղապետները+ կասեն իրենց սրտում. «Երուսաղեմի բնակիչները մեր զորությունն են իրենց Աստծով՝ Զորքերի Տեր Եհովայով»+։ 6 Այդ օրը Հուդայի ցեղապետներին կդարձնեմ իբրև կրակաման ծառերի մեջ+ և իբրև կրակի ջահ՝ հնձած ցորենի շարքերում+, և նրանք աջ ու ձախ կխժռեն շրջակա բոլոր ժողովուրդներին+։ Եվ Երուսաղեմի բնակիչները կբնակեցվեն իրենց քաղաքում՝ Երուսաղեմում+։

7 Եհովան առաջինը Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների գեղեցկությունը չգերազանցի Հուդայի գեղեցկությանը։ 8 Այդ օրը Եհովան ամեն կողմից կպաշտպանի Երուսաղեմի բնակիչներին+։ Այդ օրը նրանց մեջ սայթաքողը Դավթի պես ուժեղ կդառնա+, իսկ Դավթի տունը Աստծու պես զորավոր կլինի+, Եհովայի հրեշտակի պես նրանց առաջ+։ 9 Այդ օրը ես անպայման բնաջինջ կանեմ Երուսաղեմի դեմ դուրս եկող բոլոր ազգերին+։

10 Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա բարեհաճության ու աղերսանքների+ ոգի կթափեմ+, և նրանք կնայեն նրան, որին խոցեցին+, և սուգ կանեն նրա վրա, ինչպես մինուճար որդու վրա։ Դառնագին կողբան նրա վրա, ինչպես անդրանիկ որդու վրա են դառնագին ողբում+։ 11 Այդ օրը Երուսաղեմում մեծ ողբ կլինի, ինչպիսին որ Ադադ-​Ռիմմոնի ողբն էր Մեգիդոյի դաշտահովտում+։ 12 Երկիրը կողբա+, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին+։ Նաթանի+ տան ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին։ 13 Ղևիի+ տան ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին։ Սեմեիյանների+ ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին։ 14 Մնացած բոլոր ազգատոհմերից ամեն մեկը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»+։

13 «Այդ օրը+ Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի ջրհոր+ բացված կլինի, որպեսզի նրանք մաքրվեն մեղքից+ և պղծությունից+։

2 Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես պիտի ջնջեմ կուռքերի անունները երկրից+, և դրանք այլևս չեն հիշվի։ Մարգարեներին+ ու անմաքրության ոգին պիտի վերացնեմ երկրից+։ 3 Եվ եթե որևէ մեկը մարգարեանա, նրան ծնած հայրն ու մայրը պիտի ասեն. «Դու չպիտի ապրես, որովհետև Եհովայի անունով ստություն խոսեցիր»։ Եվ նրան ծնած հայրն ու մայրը պիտի խոցեն նրան իր մարգարեանալու համար+։

4 Այդ օրը մարգարեները պիտի ամաչեն+՝ ամեն մեկն իր մարգարեական տեսիլքի պատճառով։ Խաբելու համար նրանք մազոտ հանդերձ+ չեն հագնի։ 5 Նրանցից ամեն մեկը կասի. «Ես մարգարե չեմ։ Ես հողագործ եմ, որովհետև երբ դեռ պատանի էի, մի մարդ գնեց ինձ»։ 6 Նրան պիտի հարցնեն. «Այս ի՞նչ վերքեր են քո մարմնի վրա»։ Եվ նա կպատասխանի. «Այս հարվածները ինձ սիրող մարդկանց տանն եմ ստացել»»։

7 «Ո՛վ սուր, վե՛ր կաց իմ հովվի դեմ+ և այն մարդու դեմ, որն իմ ընկերն է+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Հարվածի՛ր հովվին+, և հոտի ոչխարները թող ցրվեն+։ Եվ ես բարեհաճ կլինեմ աննշանների հանդեպ»+։

8 «Ամբողջ երկրում,– ասում է Եհովան,– երկու երրորդ մասը կոչնչանա ու կմեռնի+, իսկ մեկ երրորդ մասը ողջ կմնա+։ 9 Այդ մեկ երրորդ մասին ես պիտի անցկացնեմ կրակի միջով+ և պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում+, պիտի ստուգեմ, ինչպես ոսկին են ստուգում+։ Նրանք կկանչեն իմ անունը, և ես կպատասխանեմ նրանց+։ Ես կասեմ՝ «սա իմ ժողովուրդն է»+, նրանք էլ կասեն՝ «Եհովան մեր Աստվածն է»»+։

14 «Ահա գալիս է Եհովայի օրը+, և քեզանից առնված ավարը պիտի բաժանվի քո մեջ։ 2 Բոլոր ազգերին ես պիտի հավաքեմ Երուսաղեմի դեմ պատերազմելու+։ Քաղաքը կգրավեն+, տները կթալանեն և կանանց կբռնաբարեն+։ Քաղաքի կեսը գերի կգնա+, բայց մնացած ժողովրդին+ չեն արտաքսի քաղաքից+։

3 Եհովան պիտի դուրս գա ու պատերազմի այդ ազգերի դեմ+, ինչպես իր պատերազմի՝ կռվի օրը+։ 4 Այդ օրը նրա ոտքերը պիտի կանգնեն ձիթենիների լեռան վրա, որը Երուսաղեմի դիմացն է՝ դեպի արևելք+։ Եվ ձիթենիների լեռը+ մեջտեղից պիտի ճեղքվի+՝ արևածագից մինչև արևմուտք։ Մեծ հովիտ պիտի առաջանա. լեռան կեսը պիտի շարժվի դեպի հյուսիս, իսկ մյուս կեսը՝ դեպի հարավ։ 5 Եվ դուք իմ լեռների հովիտը պիտի փախչեք+, որովհետև լեռների հովիտը պիտի հասնի մինչև Եսել։ Դուք կփախչեք, ինչպես որ երկրաշարժից փախաք Հուդայի Օզիա թագավորի օրերում+։ Եվ իմ Աստված Եհովան կգա+ իր բոլոր սրբերի հետ+։

6 Այդ օրը պայծառ լույս չի լինի+, ամեն ինչ կքարանա+։ 7 Այդ օրը կճանաչվի որպես Եհովայի օր+։ Այն չի լինի ցերեկ և չի լինի գիշեր+, և երեկոյան ժամին լուսավոր կլինի+։ 8 Այդ օրը Երուսաղեմից կենդանի ջրեր+ կհոսեն+, կեսը՝ դեպի արևելյան ծովը+, իսկ մյուս կեսը՝ դեպի արևմտյան ծովը+։ Այդպես կլինի և՛ ամռանը, և՛ ձմռանը+։ 9 Եվ Եհովան թագավոր կդառնա ամբողջ երկրի վրա+։ Այդ օրը Եհովան մեկ կլինի+, և նրա անունն էլ մեկ կլինի+։

10 Ամբողջ երկիրը՝ Գեբայից+ մինչև Ռեմոն+, որը Երուսաղեմի հարավային կողմում է, պիտի փոխվի և Արաբայի+ պես դառնա։ Երուսաղեմը պիտի բարձրանա և բնակեցվի+՝ Բենիամինի դարպասից+ մինչև Առաջին դարպասի տեղը և մինչև Անկյան դարպասը, Անանայելի աշտարակից+ մինչև թագավորի հնձանները։ 11 Մարդիկ պիտի բնակվեն այնտեղ, և այն այլևս կործանման չի մատնվի+։ Երուսաղեմը ապահով պիտի բնակվի+։

12 Սա պիտի լինի այն պատուհասը, որը Եհովան բերելու է այն բոլոր ժողովուրդների վրա, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ+. մարդու միսը պիտի փտի ոտքերի վրա կանգնած ժամանակ+, աչքերը պիտի փտեն իրենց խոռոչներում, և լեզուն պիտի փտի բերանում։

13 Այդ օրը Եհովան մեծ շփոթություն պիտի գցի նրանց մեջ+։ Ամեն ոք իր ընկերոջ ձեռքն է բռնելու, և նրա ձեռքը կբարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։ 14 Հուդան էլ պիտի պատերազմի Երուսաղեմում։ Եվ պիտի հավաքեն շրջակա բոլոր ազգերի հարստությունը՝ ոսկի, արծաթ և մեծ քանակությամբ հանդերձներ+։

15 Նույն պատուհասն է գալու նաև ձիու, ջորու, ուղտի, էշի և ամեն տեսակ անասունի վրա, որ կլինեն այն բանակներում։

16 Նրանք, ովքեր կմնան Երուսաղեմի վրա հարձակված բոլոր ազգերից+, տարեցտարի+ կգան, որպեսզի խոնարհվեն Թագավորի+՝ Զորքերի Տեր Եհովայի+ առաջ, և Տաղավարների տոնը նշեն+։ 17 Եթե երկրի որևէ ընտանիքից+ ինչ-​որ մեկը չգա+ Երուսաղեմ և չխոնարհվի Թագավորի՝ Զորքերի Տեր Եհովայի առաջ, նրանց մոտ անձրև չի լինի+։ 18 Եթե Եգիպտոսի ժողովուրդը վեր չելնի ու չգա, նրանց մոտ նույնպես անձրև չի լինի։ Եհովան այս պատուհասը կբերի այն ազգերի վրա, որոնք չեն գա Տաղավարների տոնը տոնելու։ 19 Սա կլինի Եգիպտոսի մեղքի և այն բոլոր ազգերի մեղքի պատիժը, որոնք չեն գա Տաղավարների տոնը տոնելու+։

20 Այդ օրը ձիերի զանգակների վրա գրված կլինի+՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»+։ Եհովայի տան լայնաբերան կաթսաները+ զոհասեղանի+ առաջ օգտագործվող գավաթների+ պես պիտի լինեն։ 21 Երուսաղեմում և Հուդայում ամեն լայնաբերան կաթսա սուրբ պիտի լինի և Զորքերի Տեր Եհովային պիտի պատկանի։ Զոհ մատուցող յուրաքանչյուր ոք պիտի գա, վերցնի և դրանց մեջ եփի+։ Եվ այդ օրը Զորքերի Տեր Եհովայի տանը+ ոչ մի քանանացի* այլևս չպիտի լինի»+։

[Ծանոթագրություններ]

Նշ է. «Յահը հիշել է»։

Կամ՝ «հակառակորդը»։ Տե՛ս Հոբ 1։6-ի ծնթ.։

Բռց.՝ «արդու է»։ Չափման միավոր, որը հվսր է մոտ 22 լ.։

Բռց.՝ «երեսը փափկացնելու»։

Կամ՝ «նվիրված սեր»։

Բռց.՝ «անհայր տղային»։

Բռց.՝ «կամակոր ուս»։

Բռց.՝ «երեսը փափկացնենք»։

Այսինքն՝ Եփրատից։

Կամ՝ «առևտրական»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը