Ավետարան ըստ Մարկոսի
1 Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրի սկիզբը։ 2 Եսայիա մարգարեի գրքում գրված է. «(Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ, նա կպատրաստի քո ճանապարհը)*+։ 3 Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները»»+։ 4 Հովհաննես Մկրտիչը եկավ անապատ և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+։ 5 Ուստի Հրեաստանի ողջ երկիրը և Երուսաղեմի բոլոր բնակիչները գնում էին նրա մոտ և Հորդանան գետում մկրտվում նրա կողմից՝ բացահայտորեն խոստովանելով իրենց մեղքերը+։ 6 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի+ ուներ։ Նա մորեխ+ ու վայրի մեղր+ էր ուտում։ 7 Հովհաննեսը քարոզում էր՝ ասելով. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից ավելի զորավոր է, և ես արժանի չեմ կռանալու և նրա սանդալների կապերն արձակելու+։ 8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա սուրբ ոգով կմկրտի»+։
9 Այդ օրերին Հիսուսը եկավ Գալիլեայի Նազարեթից և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում+։ 10 Ջրից դուրս գալուց անմիջապես հետո նա տեսավ երկինքը բացվելիս և ոգին աղավնու նման իր վրա իջնելիս+։ 11 Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։
12 Ոգին անմիջապես մղեց Հիսուսին գնալու անապատ+։ 13 Նա քառասուն օր+ մնաց անապատում և Սատանայի կողմից փորձության ենթարկվեց+։ Այնտեղ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան+։
14 Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա+։ Այնտեղ նա քարոզում էր Աստծու բարի լուրը+ 15 և ասում. «Նշանակված ժամանակը լրացել է+, և մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք+ ու հավատացե՛ք բարի լուրին»։
16 Գալիլեայի ծովի* եզերքով քայլելիս նա տեսավ Սիմոնին+ և Սիմոնի եղբայր Անդրեասին, որոնք իրենց ցանցերը ծովն էին նետում, քանի որ ձկնորսներ էին+։ 17 Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»+։ 18 Նրանք էլ իսկույն թողեցին իրենց ցանցերն ու գնացին նրա հետևից+։ 19 Մի փոքր առաջ գնալով՝ նա տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք նավակի մեջ իրենց ցանցերն էին նորոգում+, 20 և առանց հապաղելու՝ կանչեց նրանց։ Նրանք էլ իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավակի մեջ թողնելով, գնացին նրա հետևից։ 21 Եվ նրանք եկան Կափառնայում+։
Հենց որ շաբաթ եղավ, նա մտավ ժողովարան ու սկսեց սովորեցնել։ 22 Մարդիկ զարմանում էին նրա սովորեցնելու կերպի վրա+, որովհետև նրանց սովորեցնում էր ինչպես իշխանություն ունեցող մեկը և ոչ թե ինչպես դպիրները+։ 23 Հենց այդ ժամանակ մի մարդ կար նրանց ժողովարանում, որ անմաքուր ոգու ազդեցության տակ էր։ Նա բղավեց+. 24 «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս նազովրեցի+։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ+, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»+։ 25 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից»+։ 26 Եվ անմաքուր ոգին, ցնցելով նրան ու իր ողջ ձայնով գոռալով, դուրս եկավ նրա միջից+։ 27 Բոլորն այնքան ապշեցին, որ սկսեցին իրար մեջ քննարկել ու ասել. «Սա ի՞նչ է։ Մի նոր ուսմո՛ւնք է։ Նա նույնիսկ անմաքուր ոգիներին է իշխանությամբ հրամայում, և հնազանդվում են նրան»+։ 28 Եվ նրա համբավը իսկույն տարածվեց բոլոր ուղղություններով՝ Գալիլեայի բոլոր կողմերը+։
29 Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ նրանք գնացին Սիմոնի+ և Անդրեասի տուն։ 30 Սիմոնի զոքանչը+ ջերմության մեջ պառկած էր+, և այդ մասին իսկույն հայտնեցին նրան։ 31 Նա էլ մոտեցավ նրան, ձեռքից բռնելով՝ վեր կացրեց, և ջերմությունը թողեց նրան+, ու նա սկսեց ծառայել նրանց+։
32 Երեկոյան, երբ արևն արդեն մայր էր մտել, մարդիկ Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին+ ու դիվահարներին+։ 33 Ամբողջ քաղաքը հավաքվել էր դռան առաջ։ 34 Նա տարբեր հիվանդություններով+ տառապող բազում մարդկանց բուժեց, և շատ դևեր հանեց, բայց թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետև գիտեին, որ նա Քրիստոսն է+։
35 Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, նա վեր կացավ և դուրս գալով՝ գնաց ամայի մի տեղ+ ու սկսեց աղոթել+։ 36 Սիմոնը և նրա հետ եղողները գնացին նրան փնտրելու 37 և երբ գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։ 38 Բայց նա ասաց. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ+, որովհետև հենց այս նպատակով եմ եկել»+։ 39 Եվ գնաց ու ողջ Գալիլեայով մեկ քարոզում էր նրանց ժողովարաններում և դևեր էր հանում+։
40 Նրա մոտ մի բորոտ եկավ ու ծնկի եկած աղաչում էր նրան. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»+։ 41 Նա էլ խղճահարվեց+ և ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր+»։ 42 Եվ հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից, և նա մաքրվեց+։ 43 Նա էլ անմիջապես ուղարկեց նրան և խստորեն պատվիրեց. 44 «Տե՛ս, ոչ մեկի չպատմես, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մաքրվելուդ համար մատուցիր Մովսեսի պատվիրած բաները+՝ նրանց վկայություն լինելու համար»+։ 45 Բայց այդ մարդը հեռանալով սկսեց պատահածի մասին բոլորին հայտարարել և այդ լուրը ամենուրեք տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ որևէ քաղաք մտնել, այլ դրսում՝ ամայի տեղերում էր մնում։ Սակայն բոլոր կողմերից նրա մոտ էին գալիս+։
2 Մի քանի օր հետո նա նորից եկավ Կափառնայում, և լուր տարածվեց, որ նա տանն է+։ 2 Ուստի շատ մարդիկ հավաքվեցին, այնքան շատ, որ տեղ չկար, նույնիսկ դռան մոտ չկար, և նա սկսեց Աստծու խոսքը+ քարոզել նրանց։ 3 Չորս հոգի եկան՝ բերելով մի անդամալույծի+։ 4 Բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան Հիսուսի մոտ բերել, ուստի քանդեցին տանիքի այն մասը, որի տակ նա էր գտնվում, և անցք բացելով՝ անդամալույծին պատգարակի վրա պառկած իջեցրին+։ 5 Նրանց հավատը+ տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Զավա՛կս, քո մեղքերը ներված են»+։ 6 Այնտեղ նստած դպիրներից մի քանիսը իրենց սրտերում խորհում էին+. 7 «Ինչո՞ւ է այս մարդը այսպես խոսում։ Նա հայհոյում է։ Աստծուց բացի ո՞վ կարող է մեղքեր ներել»+։ 8 Բայց Հիսուսը անմիջապես հասկացավ, որ նրանք իրենց մեջ այդպես են խորհում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտերում+։ 9 Ո՞րն է ավելի հեշտ. անդամալույծին ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց, վերցրու պատգարակդ ու քայլիր»+։ 10 Սակայն որպեսզի իմանաք, որ մարդու Որդին+ երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու+...– դիմելով անդամալույծին՝ ասաց,– 11 ասում եմ քեզ, վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ և տո՛ւն գնա»+։ 12 Եվ նա վեր կացավ, իսկույն վերցրեց իր պատգարակը ու բոլորի առաջ դուրս եկավ+, այնպես որ ամենքը ապշած մնացին ու փառավորեցին Աստծուն՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»+։
13 Դարձյալ նա ծովեզերք դուրս եկավ։ Ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա սովորեցնում էր նրանց։ 14 Այնտեղից գնալիս նա տեսավ Ղևիին+՝ Ալփեոսի որդուն՝ մաքսատանը նստած, և ասաց նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ Նա էլ վեր կացավ ու գնաց նրա հետևից։ 15 Ավելի ուշ Հիսուսը նրա տանը թիկնել էր սեղանի շուրջ, և շատ հարկահավաքներ+ ու մեղավորներ էլ էին թիկնել Հիսուսի ու նրա աշակերտների հետ, որովհետև նրանցից շատերը սկսել էին հետևել նրան+։ 16 Բայց երբ փարիսեցիներից եղող դպիրները տեսան, որ նա ուտում է մեղավորների ու հարկահավաքների հետ, ասացին նրա աշակերտներին. «Նա հարկահավաքների ու մեղավորների հե՞տ է հաց ուտում»+։ 17 Լսելով դա՝ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին»+։
18 Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ուստի նրա մոտ եկան ու հարցրին. «Ինչո՞ւ Հովհաննեսի և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»+։ 19 Հիսուսն էլ նրանց ասաց. «Մի՞թե փեսայի ընկերները պետք է ծոմ պահեն, քանի դեռ փեսան իրենց հետ է+։ Քանի դեռ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ նրանք ծոմ պահեն+։ 20 Սակայն օրեր կգան, երբ փեսան կվերցվի նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն+։ 21 Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, այլապես կարկատանը կմտնի, այսինքն՝ նոր կտորը կմտնի ու հինը կպատռի, և պատռվածքը ավելի մեծ կլինի+։ 22 Եվ ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես գինին տիկերը կպատռի, և ինչպես գինին, այնպես էլ տիկերը կկորչեն+։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում»+։
23 Մի շաբաթ օր Հիսուսը անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները ճանապարհին սկսեցին ցորենի հասկեր+ պոկել+։ 24 Ուստի փարիսեցիներն ասացին նրան. «Նայի՛ր, ինչո՞ւ են նրանք շաբաթ օրով անում այն, ինչը օրենքով անթույլատրելի է»+։ 25 Բայց նա ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը+, երբ նա և իր հետ եղող մարդիկ կարիքի մեջ հայտնվեցին և սովածացան+. 26 թե ինչպես նա Աստծու տուն մտավ (ինչպես որ գրված է ավագ քահանա Աբիաթարի+ մասին պատմության մեջ) և կերավ ընծայված հացերը+, որոնք, բացի քահանաներից, ոչ մեկին օրենքով չէր թույլատրվում ուտել+, ու իր հետ եղողներին էլ տվեց»+։ 27 Ապա ավելացրեց. «Շաբաթը մարդու համար առաջ եկավ+, և ոչ թե մարդը՝ շաբաթի+։ 28 Ուրեմն մարդու Որդին նաև շաբաթի Տերն է»+։
3 Դարձյալ նա ժողովարան մտավ։ Այնտեղ չորացած ձեռքով մի մարդ կար+։ 2 Փարիսեցիները ուշադիր հետևում էին՝ տեսնելու համար, թե արդյոք նա շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, որպեսզի մեղադրեն նրան+։ 3 Նա չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց ու մեջտե՛ղ արի»։ 4 Ապա ասաց նրանց. «Օրենքով թույլատրելի է շաբաթ օրով բարի՞ գործ անել, թե՞ չար գործ, մի հոգի փրկե՞լ, թե՞ սպանել»+։ Բայց նրանք լուռ մնացին։ 5 Իր շուրջը եղողներին բարկացած նայելով՝ խորապես տրտմեց նրանց սրտերի անզգայության համար+ ու այդ մարդուն ասաց. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց ձեռքը, և այն առողջացավ+։ 6 Փարիսեցիները դուրս գնացին ու Հերովդեսի կողմնակիցների+ հետ անմիջապես սկսեցին խորհուրդ անել նրա դեմ, որ վերացնեն նրան+։
7 Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ ծովը գնաց։ Գալիլեայից ու Հրեաստանից մի մեծ բազմություն նրա հետևից էր գնում+։ 8 Նույնիսկ Երուսաղեմից, Իդումեայից, Հորդանանի մյուս կողմից և Տյուրոսի+ ու Սիդոնի շրջակայքից մի մեծ բազմություն, լսելով, թե որքան շատ գործեր էր նա անում, եկավ նրա մոտ։ 9 Եվ նա իր աշակերտներին ասաց, որ միշտ մի նավակ պատրաստ ունենան իր համար, որպեսզի բազմությունը չնեղի իրեն։ 10 Քանի որ նա շատերին էր բուժել, բոլոր նրանք, ովքեր տառապում էին ծանր հիվանդություններով, կիտվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան+։ 11 Նույնիսկ անմաքուր ոգիները+, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ և աղաղակելով ասում. «Դու Աստծու Որդին ես»+։ 12 Բայց շատ անգամ նա խստորեն պատվիրում էր նրանց իր ով լինելը չհայտնել+։
13 Այնուհետև նա լեռը բարձրացավ ու կանչեց նրանց, ում որ կամեցավ+, և նրանք գնացին նրա մոտ+։ 14 Նա տասներկու հոգուց բաղկացած մի խումբ կազմեց, որոնց նաև «առաքյալներ» անվանեց, որ իր հետ լինեն և որպեսզի նրանց ուղարկի քարոզելու+, 15 և նրանք իշխանություն ունենան դևեր հանելու+։
16 Այդ տասներկուսը, որոնցից նա խումբ կազմեց, սրանք էին՝ Սիմոնը, որին նաև Պետրոս անվանեց+, 17 Հակոբոսը՝ Զեբեդեոսի որդին, և Հակոբոսի եղբայր Հովհաննեսը+ (սրանց նաև Բաներեգես անվանեց, որ նշանակում է «որոտի որդիներ»), 18 Անդրեասը, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Թադեոսը, Սիմոն Կանանացին* 19 և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան+։
Հետո Հիսուսը տուն մտավ։ 20 Նորից մարդկանց բազմություն հավաքվեց, այնպես որ նրանք հաց էլ չկարողացան ուտել+։ 21 Բայց երբ նրա ազգականները+ լսեցին այդ մասին, եկան, որ բռնեն նրան, որովհետև ասում էին՝ խելագարվել է+։ 22 Դպիրներն էլ, որ իջել էին Երուսաղեմից, ասում էին. «Բեհեղզեբուղ ունի և դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»+։ 23 Նրանց իր մոտ կանչելով՝ նա սկսեց օրինակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է Սատանան Սատանային հանել։ 24 Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ+, 25 և եթե տունը իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ+։ 26 Ուրեմն եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս եկել ու բաժանվել, նա չի կարող կանգուն մնալ, այլ իր վախճանին է հասել+։ 27 Ոչ ոք, ուժեղ մարդու տուն մտնելով, չի կարող կողոպտել+ նրա կահ-կարասին, եթե նախ չկապի այդ մարդուն և հետո միայն կողոպտի նրա տունը+։ 28 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամեն բան կներվի մարդկանց որդիներին, ինչ մեղքեր ու հայհոյություններ էլ որ արած լինեն+, 29 բայց ով սուրբ ոգու դեմ է հայհոյում, հավիտյան ներում չունի, այլ հանցավոր է հավիտենական մեղքով»+։ 30 Նա այսպես ասաց, քանի որ ասում էին. «Նրա մեջ անմաքուր ոգի կա»+։
31 Նրա մայրն ու եղբայրները+ եկան և դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին, որ կանչեն նրան+։ 32 Մարդկանց մի մեծ բազմություն նստած էր նրա շուրջը։ Նրան ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են և քեզ են փնտրում»+։ 33 Իսկ նա պատասխանեց նրանց. «Ովքե՞ր են իմ մայրը և իմ եղբայրները»+։ 34 Եվ նայելով իր շուրջբոլորը նստածներին՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները+։ 35 Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»+։
4 Հիսուսը նորից սկսեց սովորեցնել ծովեզերքի+ մոտ։ Նրա մոտ այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա մի նավակ մտավ և ափից փոքր-ինչ հեռացավ, իսկ ծովի մոտ գտնվող ամբողջ բազմությունը մնաց ափին+։ 2 Եվ սկսեց առակներով+ շատ բաներ սովորեցնել նրանց+։ Նա ասաց. 3 «Լսեցե՛ք։ Սերմնացանը գնաց սերմ ցանելու+։ 4 Ցանելիս սերմերից մեկն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան+։ 5 Մեկ ուրիշն ընկավ ժայռոտ տեղ, որտեղ շատ հող չկար, և անմիջապես ծիլ տվեց, քանի որ հողը խորը չէր+։ 6 Բայց երբ արևը ծագեց, ծիլը խանձվեց և քանի որ արմատ չուներ, չորացավ+։ 7 Մեկ ուրիշն էլ ընկավ փշերի մեջ, փշերը ելան ու խեղդեցին նրան, և նա պտուղ չտվեց+։ 8 Իսկ մյուսներն ընկան լավ հողի+ մեջ և բուսնելով ու աճելով՝ սկսեցին պտուղ տալ՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ ու հարյուրապատիկ»+։ 9 Ապա նա ավելացրեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։
10 Երբ մենակ մնաց, նրա շուրջը եղողները, որ տասներկու առաքյալների հետ էին, սկսեցին նրան հարցեր տալ առակների մասին+։ 11 Նա էլ ասաց նրանց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը+, բայց դրսինների համար այս ամենը պարզապես առակներ են+, 12 որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն և ոչ էլ երբևիցե հետ դառնան ու ներում ստանան»+։ 13 Ապա ասաց նրանց. «Եթե այս առակը չեք հասկանում, ինչպե՞ս պիտի մյուս բոլոր առակները հասկանաք։
14 Սերմնացանը ցանում է խոսքը+։ 15 Ճանապարհի եզրինը նրանք են, որոնց մեջ խոսքը ցանվում է, բայց հենց որ լսում են, Սատանան գալիս+ ու տանում է նրանց մեջ ցանված խոսքը+։ 16 Այդպես էլ ժայռոտ տեղերում ցանվածները, երբ լսում են խոսքը, անմիջապես ուրախությամբ ընդունում են այն+։ 17 Բայց իրենց մեջ արմատ չունենալով՝ մի որոշ ժամանակ են մնում, և հենց որ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, գայթակղվում են+։ 18 Փշերի մեջ ցանված սերմերը նրանք են, որ լսում են խոսքը+, 19 բայց աշխարհի* հոգսերը+, հարստության խաբելու զորությունը+ և ուրիշ բաների հանդեպ ցանկությունները+ ներխուժում են ու խոսքը խեղդում, և այն անպտուղ է դառնում+։ 20 Իսկ լավ հողի մեջ ցանվածները նրանք են, որ լսում են խոսքը, սիրահոժար կերպով ընդունում են այն ու պտուղ են տալիս երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»+։
21 Նա շարունակեց. «Մի՞թե ճրագը գրվանի* կամ մահճակալի տակ են դնում։ Չէ՞ որ ճրագակալի վրա են դնում+, 22 որովհետև չկա մի թաքուն բան, որ ի վերջո հայտնի չդառնա, և պահված մի բան, որ չբացահայտվի+։ 23 Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։
24 Այնուհետև նրանց ասաց. «Ուշադրություն դարձրեք ձեր լսածին+։ Ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ կչափեն+, և ավելին կտրվի ձեզ+։ 25 Ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նույնիսկ իր ունեցածը կվերցվի նրանից»+։
26 Եվ շարունակելով ասաց. «Աստծու թագավորությունը կարելի է համեմատել այն բանի հետ, երբ մի մարդ հողի մեջ սերմ է ցանում+։ 27 Գիշերը քնում է ու ցերեկը վեր կենում, և սերմը ծլում է ու աճում, իսկ թե ինչպես, նա չի իմանում+։ 28 Հողը ինքնիրեն պտուղ է տալիս. դուրս է գալիս նախ ցողունը, հետո հասկը, ապա հասած ցորենը՝ հասկի մեջ։ 29 Իսկ հենց որ պտուղ է տալիս, մարդը գործի է դնում մանգաղը, որովհետև հնձի ժամանակը եկել է»։
30 Հիսուսն ասաց. «Աստծու թագավորությունը ինչի՞ն նմանեցնենք կամ ի՞նչ առակով ներկայացնենք+։ 31 Այն նման է մանանեխի հատիկի, որը հողի մեջ ցանելու ժամանակ երկրի վրա գտնվող բոլոր սերմերի մեջ ամենափոքրն է+, 32 բայց երբ ցանում են, այն բուսնում է և մյուս բոլոր բանջարներից ավելի մեծ է դառնում ու մեծ ճյուղեր է արձակում+, այնպես որ երկնքի թռչունները+ բնակվելու տեղ են գտնում նրա ստվերի տակ»+։
33 Հիսուսը նման շատ առակներով+ էր նրանց քարոզում խոսքը։ Նա պատմում էր այնքան, որքան որ նրանք կարող էին հասկանալ։ 34 Առանց առակի չէր խոսում նրանց հետ, սակայն իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր+։
35 Նույն օրը, երբ երեկոն իջավ, նա ասաց նրանց. «Եկեք մյուս ափը անցնենք»+։ 36 Ժողովրդին բաց թողնելուց հետո նրանք նավակի մեջ վերցրին նրան. և ուրիշ նավակներ էլ կային+։ 37 Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ, ու ալիքները խփվում էին նավակին, այնպես որ նավակը ջրով էր լցվել ու գրեթե ընկղմվում էր+։ 38 Իսկ Հիսուսը նավախելի կողմը բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Ուսուցի՛չ, հոգդ չէ՞, որ մենք կործանվում ենք»+։ 39 Նա էլ արթնանալով՝ սաստեց քամուն և ծովին ասաց. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»+։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց+։ 40 «Ինչո՞ւ եք վախեցած,– հարցրեց նրանց,– մի՞թե մինչև հիմա հավատ չունեք»։ 41 Բայց նրանք սաստիկ վախեցած էին և իրար ասում էին. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան»+։
5 Նրանք հասան ծովի մյուս կողմը՝ գերասացիների երկիրը+։ 2 Հենց որ նա դուրս եկավ նավակից, գերեզմաններից եկող մի մարդ հանդիպեց նրան, որը անմաքուր ոգու ազդեցության տակ էր+։ 3 Նրա ապաստանը գերեզմաններում էր, և մինչ այդ ոչ մեկը չէր կարողացել նրան նույնիսկ շղթաներով կապել։ 4 Շատ անգամ էին փորձել ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց շղթաները կոտրել էր ու ոտնակապերը փշրել, և ոչ ոք ի վիճակի չէր եղել զսպելու նրան։ 5 Գիշեր ու ցերեկ նա անդադար գերեզմաններում ու սարերում աղաղակում էր և ինքն իրեն քարերով ճղոտում։ 6 Բայց երբ հեռվից տեսավ Հիսուսին, վազեց ու խոնարհվեց նրա առաջ 7 և բարձր ձայնով աղաղակեց+. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի+։ Երդվեցնում եմ+ քեզ Աստծով, ինձ մի՛ տանջիր»+։ 8 Նա այդպես աղաղակում էր, քանի որ Հիսուսն ասում էր. «Դո՛ւրս արի այդ մարդու միջից, անմաքո՛ւր ոգի»+։ 9 Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց. «Անունս Լեգեոն է+, որովհետև մենք շատ ենք»+։ 10 Եվ նրան շատ աղաչեց, որ ոգիներին այդ երկրից դուրս չուղարկի+։
11 Այնտեղ՝ լեռան մոտ, խոզերի+ մի մեծ երամակ էր արածում+։ 12 Ուստի աղաչեցին նրան. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, թույլ տուր՝ մտնենք նրանց մեջ»։ 13 Եվ նա թույլ տվեց նրանց։ Անմաքուր ոգիները դուրս եկան ու խոզերի մեջ մտան։ Երամակը գահավեժ տեղից ցած նետվեց ծովը. նրանց թիվը մոտ երկու հազար էր, և մեկը մյուսի հետևից խեղդվեցին ծովում+։ 14 Իսկ խոզարածները փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին այդ մասին։ Մարդիկ եկան պատահածը տեսնելու+։ 15 Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ դիվահար մարդը, որը լեգեոն ուներ, հագնված նստած է, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին։ 16 Ականատեսներն էլ նրանց պատմեցին դիվահար մարդու հետ պատահածը, նաև պատմեցին խոզերի մասին։ 17 Եվ աղաչեցին նրան, որ իրենց սահմաններից հեռանա+։
18 Երբ նա նավակը մտավ, այն մարդը, որ դիվահար էր, սկսեց աղաչել, որ թույլ տա իր հետ մնալ+։ 19 Բայց նա թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա տուն՝ քո ազգականների+ մոտ, և պատմիր նրանց այն ամենը, ինչ Եհովան+ արեց քեզ համար, և այն ողորմության+ մասին, որ քո հանդեպ ցուցաբերվեց»։ 20 Նա էլ գնաց ու սկսեց Դեկապոլիսում+ պատմել այն ամենը, որ Հիսուսն արեց իր համար, և բոլորը զարմանում էին+։
21 Երբ Հիսուսը նավակով նորից դիմացի ափը գնաց, մի մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ՝ ծովի եզերքին+։ 22 Ժողովարանի պետերից մեկը, որի անունը Հայրոս էր, եկավ ու նրան տեսնելով՝ ոտքերն ընկավ+ 23 ու շատ աղաչեց՝ ասելով. «Աղջիկս ծանր վիճակում է։ Խնդրում եմ, արի և ձեռքերդ+ նրա վրա դիր, որ առողջանա ու ապրի»+։ 24 Եվ նա գնաց նրա հետ։ Մարդկանց մի մեծ բազմություն գնում էր նրա հետևից ու նեղում էր նրան+։
25 Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն+ ուներ+, 26 և շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել+, ծախսել էր իր ողջ ունեցածը և ոչ մի օգուտ չէր ստացել, հակառակը՝ նրա վիճակն ավելի էր վատացել։ 27 Լսելով Հիսուսի մասին՝ ամբոխի մեջ հետևից մոտեցավ ու դիպավ+ նրա վերնահագուստին, 28 քանի որ ասում էր. «Եթե միայն նրա վերնահագուստին դիպչեմ, կլավանամ»+։ 29 Եվ իսկույն նրա արյունահոսությունը դադարեց, և նա զգաց, որ տանջող հիվանդությունից բուժվեց+։
30 Այդ նույն պահին Հիսուսը զգաց, որ իրենից զորություն+ դուրս եկավ, և ամբոխի մեջ շրջվելով՝ հարցրեց. «Ո՞վ դիպավ իմ վերնահագուստին»+։ 31 Նրա աշակերտներն ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ+, և դու հարցնում ես, թե՝ «ո՞վ դիպավ ինձ»»։ 32 Իսկ նա շուրջն էր նայում, որ տեսնի այն կնոջը, որն արեց այդ բանը։ 33 Իսկ կինը, իմանալով, թե ինչ կատարվեց իր հետ, վախից դողալով մոտեցավ, ընկավ նրա առաջ ու ողջ ճշմարտությունը պատմեց+։ 34 Նա էլ ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ+ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր»+։
35 Երբ նա դեռ խոսում էր, ժողովարանի պետի տնից մարդիկ եկան ու ասացին. «Աղջիկդ մահացավ։ Էլ ինչո՞ւ ես անհանգստացնում ուսուցչին»+։ 36 Բայց Հիսուսը, լսելով այդ խոսքերը, ժողովարանի պետին ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»+։ 37 Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբայր Հովհաննեսից+։
38 Երբ հասան ժողովարանի պետի տուն, նա տեսավ, որ իրարանցում է, և մարդիկ լացուկոծ են անում ու ողբում, 39 ուստի ներս մտնելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք իրարանցման մեջ և ինչո՞ւ եք լաց լինում։ Երեխան չի մահացել, այլ քնած է»+։ 40 Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս հանեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եղող աշակերտներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած+։ 41 Բռնելով երեխայի ձեռքը՝ ասաց նրան՝ «տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կ, վե՛ր կաց»+։ 42 Աղջիկը, որը տասներկու տարեկան էր, իսկույն վեր կացավ ու սկսեց քայլել։ Այդ պահին նրա ծնողները մեծ ցնծություն ապրեցին+։ 43 Իսկ նա խստիվ պատվիրեց նրանց ոչ մեկին չպատմել+ այդ մասին և ասաց, որ աղջկան ուտելու բան տան։
6 Նա հեռացավ այնտեղից ու եկավ իր հայրենի վայրերը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից+։ 2 Երբ շաբաթ եղավ, նա սկսեց սովորեցնել ժողովարանում, և շատերը, որ լսում էին նրան, զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց այս մարդուն այս ամենը+։ Ինչո՞ւ է այս իմաստությունը այս մարդուն տրվել, և ինչո՞ւ են այսպիսի հրաշքները նրա ձեռքով կատարվում։ 3 Սա այն ատաղձագործը չէ՞+՝ Մարիամի որդին+ և Հակոբոսի+, Հովսեփի, Հուդայի ու Սիմոնի+ եղբայրը։ Եվ նրա քույրերն արդյոք այստեղ մեզ հետ չե՞ն»։ Եվ գայթակղվում էին նրա պատճառով+։ 4 Հիսուսն էլ ասաց նրանց. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում+, իր ազգականների մեջ և իր սեփական տանը»+։ 5 Ուստի նա ոչ մի զորավոր գործ չկարողացավ անել այնտեղ, այլ միայն ձեռքերը մի քանի հիվանդների վրա դրեց ու բուժեց նրանց։ 6 Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։ Նա շրջում էր մոտակա գյուղերում ու սովորեցնում+։
7 Հետո նա իր մոտ կանչեց տասներկու առաքյալներին ու երկու-երկու ուղարկեց նրանց+՝ իշխանություն տալով անմաքուր ոգիների վրա+։ 8 Նաև պատվիրեց, որ ճանապարհի համար, բացի ցուպից, ուրիշ ոչինչ չվերցնեն, ո՛չ հաց, ո՛չ ուտելիքի պարկ+, ո՛չ էլ պղնձադրամ իրենց գոտիների քսակներում+, 9 այլ սանդալներ հագնեն և իրենց հետ չունենան երկու ներքնազգեստ*+։ 10 Այնուհետև ասաց նրանց. «Որտեղ էլ որ մի տուն մտնեք+, մնացեք այնտեղ, մինչև որ դուրս գաք այդ վայրից+։ 11 Եթե մի տեղ ձեզ չընդունեն կամ ձեզ չլսեն, այնտեղից դուրս գալիս թափ տվեք ձեր ոտքերի տակի հողը*՝ նրանց վկայություն լինելու համար»+։ 12 Նրանք էլ գնացին ու սկսեցին քարոզել, որ մարդիկ զղջան+։ 13 Նրանք շատ դևեր էին հանում+, բազում հիվանդների օծում էին յուղով+ ու բուժում+։
14 Այդ ամենը Հերովդես թագավորի ականջին հասավ, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և մարդիկ ասում էին. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել, ու դրա համար զորավոր գործեր են արվում նրա ձեռքով»+։ 15 Ոմանք ասում էին. «Սա Եղիան է»+։ Ոմանք էլ ասում էին. «Սա մի մարգարե է՝ մարգարեներից մեկի նման»+։ 16 Երբ Հերովդեսը լսեց սա, ասաց. «Հովհաննեսը, որին գլխատեցի, հարություն է առել»+։ 17 Մինչ այդ Հերովդեսը մարդ էր ուղարկել՝ Հովհաննեսին ձերբակալելու, կապել էր նրան ու բանտ նետել իր եղբայր Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ ինքը ամուսնացել էր նրա հետ+, 18 իսկ Հովհաննեսը Հերովդեսին բազմիցս ասել էր. «Օրենքին դեմ է, որ քո եղբոր կնոջը կնության առնես»+։ 19 Իսկ Հերովդիան ոխ էր պահել+ նրա դեմ և ուզում էր նրան սպանել, բայց չէր կարողանում+, 20 որովհետև Հերովդեսը վախենում էր+ Հովհաննեսից, քանի որ գիտեր, որ նա արդար ու սուրբ մարդ է+, և պաշտպանում էր նրան։ Նրան լսելով+՝ նա անելանելի վիճակի մեջ էր ընկնում՝ չիմանալով, թե ինչ անի, սակայն շարունակում էր հաճույքով լսել։
21 Մի անգամ Հերովդիայի համար հարմար առիթ ստեղծվեց+։ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի+ կապակցությամբ ընթրիք էր կազմակերպել իր մեծամեծների, զորապետների ու Գալիլեայի երևելի մարդկանց համար։ 22 Եվ հենց այս Հերովդիայի աղջիկը ներս մտավ ու սկսեց պարել։ Նա հաճեցրեց Հերովդեսին ու նրա հետ սեղանի մոտ թիկնածներին+։ Թագավորն ասաց աղջկան. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և կտամ քեզ»։ 23 Նա երդվեց. «Ինչ էլ որ ինձանից խնդրես, կտա՛մ քեզ+, մինչև իսկ իմ թագավորության կեսը»+։ 24 Նա էլ դուրս եկավ ու հարցրեց իր մորը. «Ի՞նչ խնդրեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»+։ 25 Եվ նա իսկույն շտապելով մտավ թագավորի մոտ ու խնդրեց նրան. «Ուզում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա ինձ Հովհաննես Մկրտչի գլուխը տաս»։ 26 Թագավորը թեև խորապես տխրեց, բայց իր տված երդումների ու սեղանի մոտ թիկնածների պատճառով չցանկացավ նրան մերժել+։ 27 Ուստի թագավորը անմիջապես թիկնապահներից մեկին ուղարկեց և հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Նա էլ գնաց, բանտի մեջ գլխատեց նրան+ 28 և սկուտեղի վրա բերեց նրա գլուխն ու տվեց աղջկան, աղջիկն էլ տվեց իր մորը+։ 29 Երբ նրա աշակերտները լսեցին այդ մասին, եկան, վերցրին նրա մարմինը ու դրեցին գերեզմանում+։
30 Առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ ու պատմեցին նրան այն ամենը, ինչ որ արել էին և ինչ որ սովորեցրել էին+։ 31 Եվ նա ասաց նրանց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր+ գնանք և մի փոքր հանգիստ առեք»+։ Եկող-գնացողները այնքան շատ էին, որ նրանք անգամ հաց ուտելու ժամանակ չունեին+։ 32 Ուստի նավակով առանձին մի մեկուսի վայր գնացին+։ 33 Սակայն մարդիկ տեսան, որ նրանք գնում են, և շատերը իմանալով այդ մասին՝ բոլոր քաղաքներից այնտեղ վազեցին ու նրանցից առաջ ընկան+։ 34 Դուրս ելնելով՝ նա մի մեծ բազմություն տեսավ և խղճաց նրանց+, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման+։ Ուստի սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց+։
35 Երբ արդեն կեսօրից բավական անցել էր, նրա աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Տեղը ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է+։ 36 Արձակիր նրանց, որ գնան շրջակա ագարակներն ու գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»+։ 37 Նա ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք էլ հարցրին. «Գնանք և երկու հարյուր դինարի* հա՞ց գնենք ու մարդկանց տանք, որ ուտեն»+։ 38 Նա ասաց. «Քանի՞ հաց ունեք։ Գնացեք տեսեք»։ Պարզելուց հետո ասացին. «Հինգ հաց ու երկու ձուկ»+։ 39 Հիսուսը պատվիրեց մարդկանց խումբ-խումբ նստել+ կանաչ խոտի վրա+։ 40 Եվ նրանք խմբերով նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն+։ 41 Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ նա դեպի երկինք նայեց, օրհնեց+, ապա կոտրեց+ հացերը ու տվեց աշակերտներին, որպեսզի դնեն ժողովրդի առաջ։ Եվ նա երկու ձուկը բաժանեց բոլորին։ 42 Բոլորը կերան ու կշտացան+։ 43 Հետո հավաքեցին կտորտանքները՝ տասներկու լիքը զամբյուղ՝ չհաշված ձկները։ 44 Իսկ հացը ուտողները հինգ հազար հոգի էին+։
45 Ապա առանց հապաղելու՝ նա ստիպեց իր աշակերտներին նավ մտնել և իրենից առաջ գնալ դիմացի ափը՝ Բեթսայիդայի կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի+։ 46 Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո նա լեռը բարձրացավ՝ աղոթելու+։ 47 Երբ երեկոն իջավ, նավակը ծովի մեջտեղում էր, իսկ ինքը մենակ ցամաքի վրա էր+։ 48 Տեսնելով, որ նրանք դժվարությամբ էին թիավարում+, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում՝ գիշերվա չորրորդ պահին*, ծովի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանց կողքով անցնել։ 49 Տեսնելով նրան ծովի վրայով քայլելիս՝ նրանք մտածեցին՝ «սա ուրվական է», և բարձր ձայնով գոռացին+, 50 որովհետև բոլորը տեսան նրան ու շփոթվեցին։ Բայց հենց այդ պահին նա ասաց նրանց. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»+։ 51 Եվ նա նավակ մտավ՝ նրանց մոտ, ու քամին դադարեց։ Սա տեսնելով՝ նրանք շատ զարմացան+, 52 որովհետև դեռ չէին հասկացել այն բանի իմաստը, թե ինչ կատարվեց հացերի հետ, և նրանց միտքը դեռ փակ էր հասկանալու համար+։
53 Անցնելով հանդիպակաց կողմը՝ եկան Գեննեսարեթ ու ափի մոտ խարիսխ գցեցին+։ 54 Բայց հենց որ նավակից դուրս եկան, մարդիկ ճանաչեցին նրան 55 և այդ ամբողջ շրջանով մեկ այս ու այն կողմ վազելով և հետո իմանալով, թե որտեղ է նա՝ հիվանդներին պատգարակներով բերեցին նրա մոտ։ 56 Ուր որ նա մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ+, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում էին, որ գոնե թույլ տա դիպչել+ իր վերնահագուստի ծոպերին+։ Եվ ովքեր դիպան, առողջացան+։
7 Փարիսեցիները և դպիրներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղեմից, հավաքվեցին նրա շուրջը+։ 2 Նրանք տեսան, որ նրա աշակերտներից ոմանք պիղծ, այսինքն՝ անլվա ձեռքերով հաց են ուտում+։ 3 Իսկ փարիսեցիները և բոլոր հրեաները չեն ուտում, մինչև որ նախապես իրենց ձեռքերը մինչև արմունկները չլվանան, քանի որ կառչած են նախնիների ավանդույթից, 4 և երբ շուկայից գալիս են, չեն ուտում, մինչև որ չմաքրվեն՝ իրենց վրա ջուր շաղ տալով։ Եվ ուրիշ շատ ավանդույթներ+ էլ կան, որոնցից նրանք կառչած են. օրինակ՝ գավաթների, սափորների ու պղնձե անոթների ընկղմումը ջրի մեջ+։ 5 Ուստի այդ փարիսեցիներն ու դպիրները հարցրին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթի համաձայն չեն վարվում, այլ պիղծ ձեռքերով են հաց ուտում»+։ 6 Նա էլ ասաց. «Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր՝ կեղծավորներիդ մասին, ինչպես որ գրված է+. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, բայց նրա սիրտը հեռացած է ինձանից+։ 7 Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են»+։ 8 Դուք Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդույթից եք կառչում»+։
9 Այնուհետև ասաց նրանց. «Լա՛վ եք արհամարհում Աստծու պատվիրանը+, որպեսզի ձեր ավանդույթը պահեք։ 10 Մովսեսն, օրինակ, ասաց՝ «պատվիր քո հորը և մորը»+ և «իր հորը կամ մորը չարախոսողը պիտի մեռնի»+։ 11 Իսկ դուք ասում եք՝ «եթե մարդ իր հորը կամ մորը ասում է՝ «ինչ որ ես ունեմ, որից դու կարող ես օգտվել, կորբան է+ (այսինքն՝ Աստծուն նվիրված ընծա+)»...», 12 և այլևս թույլ չեք տալիս նրան, որ իր հոր կամ մոր համար մի բան անի+. 13 այդպիսով Աստծու խոսքը+ անվավեր եք դարձնում ձեր ավանդույթով, որ փոխանցել եք ուրիշներին։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ+ էլ եք անում»։ 14 Ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Ինձ լսեք բոլորդ և հասկացեք իմ ասածների իմաստը+։ 15 Չկա մի բան, որ մարդու մեջ մտնելով՝ կարողանա պղծել նրան, այլ ինչ որ դուրս է գալիս մարդուց, այն է պղծում նրան»+։ 16 ....*
17 Ժողովրդից հեռանալով՝ նա տուն մտավ։ Նրա աշակերտները սկսեցին հարցնել նրան իր բերած օրինակի մասին+։ 18 Նա էլ ասաց նրանց. «Դո՞ւք էլ նրանց նման չեք հասկանում+։ Մի՞թե չգիտեք, որ ինչ որ մարդու մեջ է մտնում, չի կարող պղծել նրան, 19 քանի որ ոչ թե սիրտն է մտնում, այլ որովայնը, ապա դուրս է ելնում ու թափվում արտաքնոցը»+։ Այսպիսով՝ նա ամեն կերակուր մաքուր հայտարարեց+։ 20 Հետո ավելացրեց. «Ինչ որ դուրս է գալիս մարդու միջից, այն է պղծում նրան+, 21 որովհետև ներսից՝ մարդու սրտից+ են դուրս գալիս վնասակար մտքերը, որոնց էլ հետևում են պոռնկությունը+, գողությունը, սպանությունը+, 22 շնությունը, ուրիշի ունեցածը ցանկանալը+, չար գործերը, նենգությունը, անառակ վարքը+, նախանձոտ աչքերը, հայհոյանքը, գոռոզությունը, անխոհեմությունը։ 23 Այս բոլոր չար բաները ներսից են դուրս գալիս և պղծում են մարդուն»+։
24 Այնտեղից նա վեր կացավ ու գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը+։ Նա մի տուն մտավ ու չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը իմանար այդ մասին, սակայն չկարողացավ աննկատ մնալ+։ 25 Մի կին, որի աղջիկը անմաքուր ոգի ուներ, լսելով նրա մասին, անմիջապես եկավ ու նրա ոտքերն ընկավ+։ 26 Այդ կինը հույն էր և ապրում էր ասորափյունիկեցիների մեջ։ Նա խնդրում էր նրան, որ իր աղջկա միջից դևին հանի+։ 27 Բայց Հիսուսն ասաց. «Նախ երեխաները թող կշտանան, որովհետև ճիշտ չէ երեխաների հացը վերցնել+ և շնիկների առաջ գցել»+։ 28 Սակայն կինն ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շնիկներն էլ սեղանի տակ փոքր երեխաների փշրանքներից+ են ուտում»+։ 29 Նա էլ ասաց նրան. «Այդ խոսքիդ համար գնա՛. դևը դուրս եկավ աղջկադ միջից»+։ 30 Կինը տուն գնաց ու երեխային գտավ+ մահճակալի վրա պառկած. դևը դուրս էր եկել նրա միջից։
31 Վերադառնալով Տյուրոսի կողմերից՝ նա Սիդոնի միջով գնաց դեպի Գալիլեայի ծովը՝ անցնելով Դեկապոլիսի կողմերով+։ 32 Այնտեղ նրա մոտ բերեցին խուլ և լեզվի արատ ունեցող մի մարդու և աղաչեցին, որ իր ձեռքը նրա վրա դնի+։ 33 Ամբոխից նրան մի կողմ տանելով՝ նա իր մատները դրեց այդ մարդու ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին+։ 34 Ապա դեպի երկինք նայելով+՝ խոր հոգոց հանեց+ ու ասաց՝ «եփփաթա՛», որ նշանակում է «բացվի՛ր»։ 35 Նրա լսողությունը բացվեց+, և լեզվի կապանքներն արձակվեցին, ու նա սկսեց պարզ խոսել։ 36 Հիսուսը մարդկանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն+, բայց ինչքան որ պատվիրում էր, այնքան ավելի շատ էին հռչակում+։ 37 Մարդիկ ապշում էին+ ու ասում. «Նա ամեն բան լավ է անում։ Նույնիսկ խուլերին է լսել տալիս և համրերին՝ խոսել»+։
8 Այն օրերին, երբ դարձյալ շատ ժողովուրդ էր հավաքվել, և նրանք ուտելու ոչինչ չունեին, Հիսուսը կանչեց իր աշակերտներին ու ասաց+. 2 «Խղճում եմ+ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ոչինչ չունեն ուտելու։ 3 Եթե նրանց քաղցած ուղարկեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, քանի որ նրանցից ոմանք հեռու տեղից են եկել»։ 4 Բայց աշակերտներն ասացին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող է ինչ-որ մեկը հաց գտնել ու կշտացնել այս ժողովրդին»+։ 5 Նա հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանեցին՝ յոթ+։ 6 Ապա պատվիրեց ժողովրդին գետնին նստել, վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց+ Աստծուն, կոտրեց դրանք ու տվեց իր աշակերտներին, որ բաժանեն, նրանք էլ բաժանեցին ժողովրդին+։ 7 Նրանք մի քանի փոքր ձկներ էլ ունեին։ Օրհնելուց հետո նա պատվիրեց, որ դրանք նույնպես բաժանեն+։ 8 Ժողովուրդը կերավ ու կշտացավ, հետո վերցրին ավելացած կտորտանքները՝ յոթ լիքը կողով+։ 9 Իսկ այնտեղ մոտ չորս հազար տղամարդ կար։ Հետո նա արձակեց նրանց+։
10 Իր աշակերտների հետ նա շտապ նավակ նստեց ու եկավ Դալմանութայի կողմերը+։ 11 Ապա փարիսեցիները եկան ու սկսեցին վիճաբանել նրա հետ և փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից+։ 12 Նա էլ խոր հառաչեց+ ու ասաց. «Այս սերունդը ինչո՞ւ է նշան ուզում։ Ճշմարիտ ասում եմ. այս սերնդին ոչ մի նշան չի տրվի»+։ 13 Եվ թողնելով նրանց՝ նորից նավակը մտավ ու դիմացի ափը գնաց։
14 Սակայն աշակերտները մոռացել էին իրենց հետ հաց վերցնել և նավակում իրենց մոտ, բացի մեկ հացից, ոչինչ չունեին+։ 15 Հիսուսը զգուշացրեց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից»+։ 16 Նրանք էլ սկսեցին վիճել իրար հետ այն բանի համար, որ հաց չունեն+։ 17 Նկատելով դա՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք վիճում, թե հաց չունեք+։ Դուք դեռ չե՞ք հասկանում և ասածներիս իմաստը չե՞ք ըմբռնում։ Մի՞թե ձեր միտքը փակ է հասկանալու համար+։ 18 Աչքեր ունեք և չե՞ք տեսնում, ականջներ ունեք և չե՞ք լսում+։ Չե՞ք հիշում, 19 երբ հինգ հազարի համար այն հինգ հացերը+ կտրեցի, քանի՞ զամբյուղ լիքը կտորտանքներ վերցրիք»։ Նրանք էլ ասացին. «Տասներկու»+։ 20 «Իսկ երբ չորս հազարի համար այն յոթ հացերը կտրեցի, քանի՞ կողով լիքը կտորտանքներ վերցրիք»։ Նրանք պատասխանեցին. «Յոթ»+։ 21 Նա ասաց. «Եվ դեռ սրա իմաստը չե՞ք հասկանում»+։
22 Նրանք եկան Բեթսայիդա։ Նրա մոտ մի կույր մարդու բերեցին և աղաչեցին, որ նրան դիպչի+։ 23 Նա էլ կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ և թքելով+ նրա աչքերին՝ ձեռքերը դրեց նրա վրա ու հարցրեց. «Որևէ բան տեսնո՞ւմ ես»։ 24 Մարդը վեր նայեց ու ասաց. «Մարդկանց եմ տեսնում. բաներ եմ տեսնում, որ ասես ծառեր լինեն, բայց քայլում են»։ 25 Ապա դարձյալ իր ձեռքերը դրեց այդ մարդու աչքերին, և մարդը պարզ տեսավ. նա առողջացավ և ամեն ինչ հստակ տեսնում էր։ 26 Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Միայն թե գյուղ չմտնես»+։
27 Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպոսի Կեսարիայի գյուղերը։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»+։ 28 Նրանք պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը+, մյուսները, թե՝ Եղիան+, իսկ ուրիշներն էլ ասում են, թե՝ մարգարեներից մեկը»+։ 29 Եվ նա հարցրեց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես»+։ 30 Նա էլ խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չասեն+։ 31 Նաև սկսեց սովորեցնել նրանց, որ մարդու Որդին շատ չարչարանքներ պետք է կրի և մերժվի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից, պետք է սպանվի+ ու երեք օր հետո հարություն առնի+։ 32 Այդ մասին նա բացահայտորեն էր խոսում։ Բայց Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց սաստել+։ 33 Նա էլ շրջվեց, նայեց իր աշակերտներին ու Պետրոսին սաստելով՝ ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց»+։
34 Հիսուսը ժողովրդին և իր աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի+։ 35 Ով ուզում է փրկել իր հոգին*, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար և բարի լուրի համար, կփրկի այն+։ 36 Եվ իրոք, ի՞նչ օգուտ է մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց+։ 37 Կամ ի՞նչ կտա մարդը իր հոգու դիմաց+։ 38 Ով այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ ամաչի ասել, որ իմ աշակերտն է, և ամաչի իմ խոսքերը դավանել, մարդու Որդին էլ կամաչի+ ասել, որ նա իր աշակերտն է, երբ սուրբ հրեշտակների հետ գա իր Հոր փառքով»+։
9 Ապա նրանց ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունը զորությամբ եկած»+։ 2 Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ տարավ։ Նա այլակերպվեց նրանց առաջ+, 3 և նրա վերնազգեստը փայլուն դարձավ, այնքան սպիտակ, որ երկրի վրա ոչ մի լվացարար չի կարող այդպես սպիտակեցնել+։ 4 Նաև երևացին Եղիան ու Մովսեսը, և նրանք խոսում էին Հիսուսի հետ+։ 5 Ուստի Պետրոսն ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Թույլ տուր երեք վրան կանգնեցնենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի»+։ 6 Իրականում նա չգիտեր, թե ինչ ասեր, որովհետև շատ էին վախեցել։ 7 Հանկարծ մի ամպ հայտնվեց ու ծածկեց նրանց, և ամպի միջից մի ձայն+ լսվեց. «Սա՛ է իմ սիրելի Որդին+, նրա՛ն լսեք»+։ 8 Իրենց շուրջը նայելով՝ նրանք, Հիսուսից բացի, ուրիշ ոչ մեկի չտեսան իրենց հետ+։
9 Երբ իջնում էին լեռան վրայից, նա կարգադրեց նրանց, որ իրենց տեսածը ոչ մեկի չպատմեն+, մինչև որ մարդու Որդին հարություն առնի+։ 10 Նրանք պահեցին այդ խոսքը, սակայն իրար մեջ քննարկում էին, թե ինչ է նշանակում հարություն առնելը։ 11 Եվ սկսեցին հարցնել նրան. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե նախ Եղիան+ պիտի գա»+։ 12 Նա էլ ասաց. «Անշուշտ նախ Եղիան պիտի գա ու ամեն բան պիտի վերականգնի+, սակայն ինչո՞ւ է մարդու Որդու մասին գրված, թե նա շատ չարչարանքների պիտի ենթարկվի+ ու անարգական վերաբերմունքի արժանանա+։ 13 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան+ եկել է, և նրա հետ վարվեցին իրենց ուզածի պես, ինչպես և գրված է նրա մասին»+։
14 Երբ նրանք եկան մյուս աշակերտների մոտ, տեսան նրանց շուրջը հավաքված մի մեծ բազմություն, նաև դպիրների, որոնք վիճում էին նրանց հետ+։ 15 Հենց որ ժողովուրդը տեսավ նրան, զարմացավ ու վազելով նրան ընդառաջ՝ սկսեց ողջունել նրան։ 16 Նա հարցրեց նրանց. «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ»։ 17 Բազմության միջից մեկը պատասխանեց. «Ուսուցի՛չ, իմ որդուն քեզ մոտ բերեցի, որովհետև համր ոգի ունի+, 18 և որտեղ որ բռնում է նրան, գետին է զարկում, և նրա բերանը փրփրում է, ու նա ատամները կրճտացնում է և ուժասպառ է լինում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»+։ 19 Նա էլ ասաց նրանց. «Ո՜վ անհավատ սերունդ+, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ։ Մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ։ Ինձ մոտ բերեք նրան»+։ 20 Եվ տղային բերեցին նրա մոտ։ Հիսուսին տեսնելով՝ ոգին իսկույն ցնցեց երեխային, և երեխան, գետին ընկնելով, թավալվում էր, ու բերանից փրփուր էր դուրս գալիս+։ 21 Նա հարցրեց տղայի հորը. «Որքա՞ն ժամանակ է, որ այս բանը նրա հետ տեղի է ունենում»։ Նա էլ ասաց. «Մանկությունից։ 22 Շատ անգամ ոգին գցել է նրան կրակի ու ջրի մեջ, որ սպանի+։ Բայց եթե կարող ես որևէ բան անել, խղճա՛ մեզ և օգնի՛ր»։ 23 Հիսուսն ասաց. «Ասացիր՝ «եթե կարող ես». հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»+։ 24 Երեխայի հայրը իսկույն բացականչեց. «Հավատում եմ։ Օգնի՛ր ինձ, եթե ինչ-որ տեղ հավատի պակաս ունեմ»+։
25 Նկատելով, որ մարդկանց բազմությունը վազելով իրենց կողմն է գալիս՝ Հիսուսը սաստեց+ անմաքուր ոգուն ու ասաց. «Հա՛մր ու խո՛ւլ ոգի, հրամայո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս եկ նրանից և այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ 26 Ճչալով և տղային ուժգին ցնցելով՝ ոգին դուրս եկավ+. իսկ տղան մեռելի պես եղավ, այնպես, որ մարդկանց մեծ մասն ասում էր՝ մեռավ։ 27 Բայց Հիսուսը, բռնելով նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա վեր կացավ+։ 28 Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտները առանձին հարցրին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»+։ 29 Նա ասաց. «Այս տեսակ ոգին ուրիշ բանով չի կարող դուրս գալ, եթե ոչ աղոթքով»+։
30 Այնտեղից հեռանալով՝ նրանք անցան Գալիլեայի միջով, սակայն նա չէր ուզում, որ որևէ մեկն իմանա այդ մասին, 31 որովհետև իր աշակերտներին սովորեցնում էր և ասում. «Մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի, և նրանք կսպանեն նրան+։ Թեպետ նա կսպանվի, բայց երեք օր հետո հարություն կառնի»+։ 32 Սակայն նրանք չէին հասկանում նրա ասածները և վախենում էին հարցնելուց+։
33 Հետո նրանք եկան Կափառնայում։ Երբ նա տանն էր, նրանց հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին»+։ 34 Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է ավելի մեծ+։ 35 Նա էլ նստեց ու իր մոտ կանչելով տասներկու առաքյալներին՝ ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, նա բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի»+։ 36 Ապա վերցրեց մի փոքր երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղը և նրան գրկելով՝ ասաց+. 37 «Ով որ այսպիսի երեխաներից մեկին ընդունի իմ անունով, ինձ ընդունած կլինի։ Եվ ով որ ինձ ընդունի, ոչ միայն ինձ ընդունած կլինի, այլև ինձ ուղարկողին»+։
38 Հովհաննեսն ասաց նրան. «Ուսուցի՛չ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք արգելել նրան+, որովհետև նա մեզ հետ չի շրջում»+։ 39 Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի և անմիջապես հետո չարախոսի ինձ+, 40 որովհետև նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է+։ 41 Ով ձեզ մի բաժակ+ խմելու ջուր տա այն բանի համար, որ դուք Քրիստոսի հետևորդներն եք+, ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր վարձը չի կորցնի։ 42 Բայց ով գայթակղեցնի ինձ հավատացող այս փոքրերից մեկին, նրա համար ավելի լավ կլինի, որ նրա վզին մի աղացքար* կապվի, և նա ծովը գցվի+։
43 Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն։ Ավելի լավ է, որ խեղանդամ մտնես կյանք, քան թե երկու ձեռքով գնաս գեհեն*՝ չմարող կրակի մեջ+։ 44 ....* 45 Եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն։ Ավելի լավ է, որ կաղ մտնես կյանքը+, քան թե երկու ոտքով գցվես գեհենը+։ 46 ....* 47 Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, դեն գցիր այն+։ Ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես Աստծու թագավորություն, քան թե երկու աչքով գցվես գեհենը+, 48 որտեղ որդը չի մեռնում, և կրակը չի մարում+։
49 Ամեն մարդ կրակով պետք է աղվի+։ 50 Աղը լավ բան է, բայց եթե այն կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը+։ Աղ ունեցեք+ ձեր մեջ և իրար միջև խաղաղություն պահպանեք»+։
10 Այնտեղից Հիսուսը վեր կացավ ու եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա մոտ դարձյալ ժողովուրդ հավաքվեց, նա էլ, իր սովորության համաձայն, նորից սկսեց սովորեցնել նրանց+։ 2 Փարիսեցիները մոտեցան ու նրան փորձելու համար հարցրին, թե արդյոք օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը բաժանվի իր կնոջից+։ 3 Նա էլ հարցրեց. «Մովսեսը ձեզ ի՞նչ պատվիրեց»։ 4 Նրանք ասացին. «Մովսեսը թույլ տվեց բաժանման վկայական գրել ու բաժանվել կնոջից»+։ 5 Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր սրտերի կարծրության պատճառով էր+, որ նա այդ պատվիրանը գրեց ձեզ։ 6 Սակայն արարչագործության սկզբում «Նա տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ 7 Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը, 8 և երկուսը մեկ մարմին կլինեն»+։ Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ 9 Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»+։ 10 Երբ դարձյալ տանն էին+, աշակերտները հարցրին նրան այդ մասին։ 11 Նա էլ ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում+ նրա դեմ. 12 և եթե մի կին իր ամուսնուց բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում»+։
13 Մարդիկ Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որպեսզի նա դիպչի նրանց, բայց աշակերտները սաստեցին բերողներին+։ 14 Սա տեսնելով՝ Հիսուսը վրդովվեց ու ասաց նրանց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը+։ 15 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»+։ 16 Եվ նա գրկեց երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով+։
17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկավ, մի մարդ վազելով եկավ նրա մոտ, նրա առաջ ծնկի իջավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։ 18 Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում+։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված+։ 19 Դու գիտես պատվիրանները՝ «մի՛ սպանիր+, շնություն մի՛ գործիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, մի՛ խաբիր+, պատվի՛ր քո հորը և մորը»»+։ 20 Այդ մարդն ասաց նրան. «Ուսուցի՛չ, այդ ամենը ես մանկությունից պահել եմ»։ 21 Հիսուսը նայեց նրան ու նրա հանդեպ սիրով լցվելով՝ ասաց. «Դեռ մի բան կա, որ պիտի անես. գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։ 22 Իսկ նա տխրեց այս խոսքերից ու տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ+։
23 Շուրջը նայելով՝ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Որքա՜ն դժվար կլինի հարուստների+ համար Աստծու թագավորություն մտնել»+։ 24 Սակայն աշակերտները զարմացան+ նրա խոսքերի վրա։ Հիսուսը նորից ասաց. «Զավակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու թագավորություն մտնել։ 25 Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։ 26 Նրանք է՛լ ավելի զարմացան ու ասացին նրան. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»+։ 27 Հիսուսն էլ նայեց նրանց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար՝ ոչ, որովհետև Աստծու համար ամեն բան հնարավոր է»+։ 28 Իսկ Պետրոսն ասաց նրան. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք»+։ 29 Հիսուսն էլ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ արտեր իմ անվան և բարի լուրի համար+, 30 որ այժմ՝ այս ժամանակում, չստանա հարյուրապատիկը+՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր՝ հալածանքների հետ մեկտեղ+, իսկ գալիք աշխարհում*՝ հավիտենական կյանք։ 31 Սակայն շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»+։
32 Հիսուսն ու իր աշակերտները գնում էին Երուսաղեմ բարձրացող ճանապարհով։ Հիսուսը նրանց առաջից էր գնում։ Նրա աշակերտները զարմացած էին, իսկ հետևից եկողները վախի մեջ էին։ Նա դարձյալ մի կողմ տարավ տասներկու առաքյալներին ու սկսեց նրանց ասել, թե ինչ է պատահելու իրեն+. 33 «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան, ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց+, 34 որոնք կծաղրեն նրան ու կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան, բայց երեք օր հետո նա հարություն կառնի»+։
35 Զեբեդեոսի+ երկու որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք, որ մեր խնդրանքը կատարես»+։ 36 Նա հարցրեց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 37 Նրանք էլ ասացին. «Թո՛ւյլ տուր, որ քո փառքի մեջ մեկս նստի քո աջ կողմը, իսկ մյուսս՝ քո ձախ կողմը»+։ 38 Բայց Հիսուսն ասաց. «Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որից ես եմ խմում, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում»+։ 39 Նրանք ասացին. «Կարո՛ղ ենք»։ Հիսուսն էլ ասաց. «Այն բաժակից, որից ես եմ խմում, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում, կմկրտվեք+։ 40 Բայց իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ+։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստվել են»։
41 Երբ մնացած տասը լսեցին այդ մասին, սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա+։ 42 Հիսուսն էլ, իր մոտ կանչելով նրանց, ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի իշխաններ համարվողները տիրում են ժողովրդի վրա, և նրանց մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա+։ 43 Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի+, 44 և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի բոլորի ծառան լինի+, 45 որովհետև մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն+, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը* փրկանք+ տա շատերի փոխարեն»+։
46 Նրանք եկան Երիքով։ Իսկ երբ նա և իր աշակերտները մի մեծ բազմության հետ դուրս էին գալիս Երիքովից, Բարտիմեոսը (Տիմեոսի որդին), որը մի կույր մուրացկան էր, նստած էր ճանապարհի եզրին+։ 47 Լսելով, որ Հիսուս նազովրեցին է անցնում, նա սկսեց բղավել ու ասել. «Դավթի՛ Որդի+, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»+։ 48 Շատերը խստորեն պատվիրեցին նրան լռել, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։ 49 Հիսուսը կանգ առավ ու ասաց. «Կանչե՛ք նրան»։ Եվ կույրին կանչեցին ու ասացին. «Քաջացի՛ր, վե՛ր կաց, նա կանչում է քեզ»+։ 50 Մի կողմ նետելով իր վերնազգեստը՝ նա վեր ցատկեց ու գնաց դեպի Հիսուսը։ 51 Հիսուսը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»+։ Կույրն էլ ասաց. «Ռաբբունի՛, այնպես արա, որ աչքերս նորից տեսնեն»+։ 52 Հիսուսն ասաց. «Գնա՛, քո հավատը բուժեց քեզ»+։ Նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց+, և նա ճանապարհով նրա հետևից գնաց+։
11 Երբ նրանք մոտենում էին Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային+՝ Ձիթենյաց լեռան վրա, նա ուղարկեց իր աշակերտներից երկուսին+ 2 ու ասաց նրանց. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի կապած էշի քուռակ կգտնեք, որի վրա ոչ մի մարդ դեռ չի նստել։ Արձակեք նրան ու բերեք+։ 3 Եթե մեկը ձեզ հարցնի՝ «ինչո՞ւ եք արձակում», ասացեք՝ «Տիրոջը պետք է, շուտով նա հետ կուղարկի այն»»+։ 4 Նրանք էլ գնացին ու գտան էշի քուռակին դրսում՝ փողոցի կողմից դռան մոտ կապած, և արձակեցին նրան+։ 5 Բայց այնտեղ կանգնածներից ոմանք հարցրին. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում քուռակին»+։ 6 Աշակերտները նրանց պատասխանեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր ասել։ Նրանք էլ թույլ տվեցին, որ գնան+։
7 Նրանք Հիսուսի մոտ բերեցին էշի քուռակին+ ու իրենց վերնահագուստները վրան գցեցին, և նա նստեց քուռակի վրա+։ 8 Շատերը իրենց վերնահագուստներն+ էին փռում ճանապարհին, իսկ մյուսները՝ տերևախիտ ճյուղեր+, որ կտրել էին դաշտի ծառերից+։ 9 Առջևից գնացողներն ու հետևից եկողները աղաղակում էին ու ասում. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+։ 10 Օրհնյա՜լ է մեր հայր Դավթի թագավորությունը, որ գալիս է+։ Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր, դո՛ւ, որ բարձունքներում ես»։ 11 Հիսուսը մտավ Երուսաղեմ ու գնաց տաճար, որտեղ իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց, և քանի որ ժամն արդեն ուշ էր, տասներկու առաքյալների հետ գնաց Բեթանիա+։
12 Հաջորդ օրը, երբ նրանք դուրս եկան Բեթանիայից, նա քաղց զգաց+։ 13 Հեռվում մի թզենի տեսավ, որը տերևներ ուներ, և գնաց տեսնելու, թե արդյոք մի բան կգտնի նրա վրա։ Սակայն երբ մոտեցավ, տերևներից բացի, ոչինչ չգտավ, որովհետև թզի ժամանակը չէր+։ 14 Ուստի ասաց թզենուն. «Թող այսուհետև քեզանից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»+։ Իսկ նրա աշակերտները լսում էին։
15 Նրանք եկան Երուսաղեմ։ Այնտեղ նա տաճար մտավ ու սկսեց վռնդել բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները+ 16 և թույլ չէր տալիս, որ մեկը տաճարի միջով որևէ բան անցկացնի, 17 այլ սովորեցնում էր ու ասում. «Գրված չէ՞ արդյոք՝ «իմ տունը աղոթքի տուն+ պիտի կոչվի բոլոր ազգերի համար»+։ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»+։ 18 Ավագ քահանաներն ու դպիրները լսեցին այս և սկսեցին հնար փնտրել, թե ինչպես սպանեն նրան+։ Նրանք վախենում էին նրանից, քանի որ ամբողջ ժողովուրդը չէր դադարում զարմանալ նրա ուսուցանելու կերպի վրա+։
19 Երբ երեկոն մոտենում էր, նրանք սովորականի պես քաղաքից դուրս եկան։ 20 Իսկ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, թզենու մոտով անցնելիս տեսան, որ այն արմատից չորացել է+։ 21 Պետրոսը, հիշելով Հիսուսի խոսքերը, որ ասել էր թզենուն, ասաց նրան. «Ռաբբի՛, տե՛ս, այն թզենին, որին դու անիծեցիր, չորացել է»+։ 22 Հիսուսն էլ ասաց. «Հավա՛տ ունեցեք Աստծու հանդեպ։ 23 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով այս սարին ասի՝ «վեր կաց և ծովն ընկիր», և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ ասում է, կկատարվի, այդպես էլ կլինի+։ 24 Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչի համար աղոթում ու խնդրում եք, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կունենաք+։ 25 Երբ կանգնում եք աղոթելու, եթե ինչ-որ մեկի դեմ բան ունեք, ներե՛ք+ նրան, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները»+։ 26 ....*
27 Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Երբ նա շրջում էր տաճարում, ավագ քահանաները, դպիրներն ու երեցները նրա մոտ եկան+ 28 ու ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս բաներն անելու իշխանությունը»+։ 29 Հիսուսն ասաց նրանց. «Մի հարց տամ ձեզ։ Եթե դուք պատասխանեք ինձ, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը+։ 30 Հովհաննեսի կատարած մկրտությունը+ երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից։ Պատասխանե՛ք ինձ»+։ 31 Նրանք էլ սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա կասի. «Իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան»+։ 32 Բայց եթե ասենք՝ մարդկանցից...»։ Նրանք վախենում էին ժողովրդից, որովհետև բոլորն ընդունում էին, որ Հովհաննեսն իրոք մարգարե էր+։ 33 Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը»+։
12 Հիսուսը սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ խաղողի այգի տնկեց+ և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձանի համար փոս փորեց ու աշտարակ կանգնեցրեց+ և այն վարձով տալով մշակներին+՝ գնաց օտար երկիր+։ 2 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ խաղողի այգու բերքից իր բաժինը վերցնի+։ 3 Բայց նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 4 Դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրա գլխին հարվածեցին ու անարգեցին նրան+։ 5 Ապա մեկ ուրիշին ուղարկեց։ Իսկ այս մեկին սպանեցին։ Ուրիշ շատերին էլ ուղարկեց, որոնցից մի քանիսին ծեծեցին, մի քանիսին էլ սպանեցին։ 6 Նա մի սիրելի որդի+ ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»+։ 7 Բայց այդ մշակները իրար ասացին. «Սա է ժառանգը+։ Եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի»+։ 8 Եվ բռնեցին նրան, սպանեցին+ ու խաղողի այգուց դուրս շպրտեցին+։ 9 Ուստի այգու տերը ի՞նչ կանի։ Կգա ու կսպանի մշակներին, իսկ այգին+ ուրիշներին կտա+։ 10 Երբևէ չե՞ք կարդացել Գրքի այս հատվածը. «Այն քարը+, որ շինարարները մերժեցին, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը+։ 11 Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»»+։
12 Նրանք հնար էին փնտրում, թե ինչպես բռնեն նրան, որովհետև հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով։ Բայց քանի որ ժողովրդից վախենում էին, թողեցին նրան ու հեռացան+։
13 Ապա փարիսեցիներից ու Հերովդեսի կողմնակիցներից+ մի քանիսին նրա մոտ ուղարկեցին, որպեսզի նրան իր իսկ խոսքերով բռնեն+։ 14 Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես սովորեցնում+։ Օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ։ 15 Տա՞նք, թե՞ չտանք»+։ Նկատելով նրանց կեղծավորությունը՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի դինար* բերեք՝ տեսնեմ»+։ 16 Եվ նրանք բերեցին։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»+։ 17 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք+, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ Եվ նրանք շատ տպավորվեցին նրա խոսքերից+։
18 Նրա մոտ եկան սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, և հարցրին+. 19 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրեց մեզ, որ եթե մեկի եղբայրը մահանա առանց երեխա ունենալու, նրա եղբայրը+ պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի+։ 20 Ուստի յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, բայց մահացավ ու սերունդ չթողեց+։ 21 Հետո երկրորդը ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մահացավ՝ առանց սերունդ թողնելու։ Նույնը պատահեց նաև երրորդին։ 22 Ի վերջո յոթն էլ սերունդ չթողեցին։ Բոլորից հետո կինն էլ մահացավ+։ 23 Հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ յոթն էլ նրա հետ ամուսնացան»+։ 24 Հիսուսն ասաց նրանց. «Սա չէ՞ պատճառը, որ դուք սխալվում եք. ո՛չ Սուրբ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը+։ 25 Հարություն առնողներից ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք, այլ նրանք երկնքի հրեշտակների նման են լինելու+։ 26 Ինչ վերաբերում է նրան, որ մահացածները հարություն են առնելու, Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող թփի պատմությունը, թե Աստված ինչ ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ 27 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի։ Դուք խիստ մոլորված եք»+։
28 Դպիրներից մեկը, որ մոտեցել ու լսում էր, թե ինչպես էին նրանք վիճաբանում, տեսնելով, որ նրանց լավ պատասխանեց, հարցրեց նրան. «Ո՞րն է բոլոր պատվիրաններից առաջինը»+։ 29 Հիսուսը պատասխանեց. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է+։ 30 Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»+։ 31 Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ 32 Դպիրն ասաց նրան. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր ու ճշմարիտ, թե՝ «նա մեկն է, և նրանից բացի, ուրիշը չկա»+, 33 և նրան ամբողջ սրտով, ամբողջ հասկացողությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպեսև մերձավորին սեփական անձի պես սիրելը շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»+։ 34 Տեսնելով, որ խելացի պատասխան տվեց՝ Հիսուսն ասաց նրան. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ հարց տալ+։
35 Տաճարում սովորեցնելիս Հիսուսն ասաց. «Ինչպե՞ս են դպիրներն ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է+։ 36 Դավիթն ինքը սուրբ ոգով+ ասաց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»+։ 37 Դավիթը նրան «Տեր» է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա նրա որդին»+։
Մարդկանց մեծ բազմությունը հաճույքով լսում էր նրան+։ 38 Ուսուցանելիս նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից+, որ սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, 39 ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը+։ 40 Նրանք կուլ են տալիս այրիների տները+ և ցուցադրաբար երկար աղոթքներ անում։ Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան»+։
41 Հիսուսը նստեց մի տեղ, որտեղից երևում էին գանձանակները+, ու սկսեց նայել, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակների մեջ։ Շատ հարուստներ շատ փող էին գցում+։ 42 Մի աղքատ այրի էլ եկավ ու երկու փոքր մետաղադրամ գցեց, որոնք շատ չնչին արժողություն ունեին+։ 43 Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին գանձանակի մեջ ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը+, 44 որովհետև ամենքը իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը»+։
13 Երբ նա դուրս էր գալիս տաճարից, աշակերտներից մեկն ասաց նրան. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»+։ 2 Սակայն Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները+։ Քարը քարի վրա չի մնա այստեղ+, բոլորն էլ կքանդվեն»+։
3 Երբ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, որտեղից երևում էր տաճարը, Պետրոսը+, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին հարցրին նրան+. 4 «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու այս բոլոր բաների վախճանի նշանը»+։ 5 Հիսուսն էլ ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ+։ 6 Շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ե՛ս եմ նա» և շատերին կմոլորեցնեն+։ 7 Երբ պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր լսեք, մի՛ սարսափեք. այս բաները պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ+։
8 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ+, տեղ-տեղ երկրաշարժեր+ ու սովեր կլինեն+։ Սակայն սրանք ցավերի սկիզբն են+։
9 Բայց դուք զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար։ Իմ պատճառով ձեզ դատարաններին կմատնեն+, ժողովարաններում կծեծեն+ և կկանգնեցնեն կառավարիչների ու թագավորների առաջ՝ նրանց վկայություն լինելու համար+։ 10 Եվ բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը+ պիտի քարոզվի+։ 11 Սակայն երբ ձեզ տանեն դատարանին մատնելու, նախապես մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք+, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յն խոսեք, որովհետև դուք չեք խոսողը, այլ սուրբ ոգին+։ 12 Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի, հայրը՝ զավակին+, և երեխաները ծնողների դեմ պիտի վեր կենան ու սպանել տան նրանց+։ 13 Իմ անվան պատճառով բոլոր մարդկանց կողմից ատված կլինեք+։ Բայց ով որ մինչև վերջ համբերի*+, նա՛ կփրկվի+։
14 Սակայն երբ տեսնեք ամայացում բերող+ պղծությունը+՝ կանգնած այնտեղ, ուր չպետք է լինի (կարդացողը թող խորաթափանց լինի+), այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն+։ 15 Ով տանիքի վրա է, թող ցած չիջնի, ոչ էլ ներս մտնի՝ տնից որևէ բան վերցնելու+, 16 և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր վերնահագուստը վերցնելու+։ 17 Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին+։ 18 Աղոթեք, որ դա ձմռանը չլինի+, 19 որովհետև այդ օրերը նեղության օրեր+ կլինեն, որոնց նմանը չի եղել Աստծու արարչագործության սկզբից մինչև այդ ժամանակը և չի էլ լինի+։ 20 Իրականում, եթե Եհովան+ այդ օրերը չկարճացնի, ոչ մի մարմին չի փրկվի։ Բայց հանուն իր ընտրյալների+ այդ օրերը կկարճացվեն+։
21 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է» կամ «այնտեղ է»+, մի՛ հավատացեք+, 22 որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն+ և նշաններ ու հրաշքներ կանեն+, որպեսզի, եթե հնարավոր լինի, ընտրյալներին շեղեն+։ 23 Բայց դուք զգո՛ւյշ եղեք+, ձեզ նախօրոք ամեն ինչ ասացի+։
24 Այն օրերին այդ նեղությունից հետո արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, 25 աստղերը կընկնեն երկնքից, և երկնքում եղող զորությունները կշարժվեն+։ 26 Այդ ժամանակ մարդու Որդուն+ կտեսնեն ամպերի մեջ մեծ զորությամբ ու փառքով գալիս+։ 27 Այդ ժամանակ նա կուղարկի հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին+ չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը+։
28 Թզենին թող օրինակ լինի ձեզ. հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է+։ 29 Նմանապես, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին+։ 30 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն+։ 31 Երկինքն+ ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը+ չեն անցնի+։
32 Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը+։ 33 Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք+, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը+։ 34 Դա նման է նրան, որ օտար երկիր գնացող մի մարդ+ իր տունը ծառաների խնամքին է հանձնում՝ ամեն մեկին տալով իր գործը, և դռնապանին հրամայում է, որ արթուն մնա։ 35 Ուստի արթո՛ւն եղեք+, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն*, թե՞ կեսգիշերին*, աքլորականչի՞ն*, թե՞ վաղ առավոտյան*+, 36 որպեսզի երբ հանկարծակի նա գա, ձեզ քնած չգտնի+։ 37 Բայց ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք»+։
14 Երկու օր հետո Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը+։ Ավագ քահանաներն ու դպիրները հնար էին փնտրում, թե ինչպես խորամանկությամբ բռնեն նրան ու սպանեն+, 2 սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»+։
3 Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը+, և ճաշի էր նստել, մի կին եկավ, որ ալաբաստրե անոթով ազնիվ նարդոսից պատրաստված անուշահոտ յուղ ուներ իր հետ, որը շատ թանկ արժեր։ Կոտրելով ալաբաստրե անոթը՝ նա յուղը լցրեց նրա գլխին+։ 4 Սակայն ոմանք վրդովվեցին ու իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար եղավ անուշահոտ յուղի այս վատնումը+։ 5 Կարելի էր այս յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դինարով* և տալ աղքատներին»։ Եվ նրանք զայրացան կնոջ վրա+։ 6 Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք նրան։ Ինչո՞ւ եք անհանգստացնում։ Նա բարի գործ արեց ինձ համար+։ 7 Աղքատները միշտ ձեզ հետ են+, և երբ որ ուզենաք, միշտ էլ կարող եք նրանց բարիք անել, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ+։ 8 Նա արեց այն, ինչ կարող էր. անուշահոտ յուղը իմ մարմնի վրա լցնելով՝ նախապես մարմինս պատրաստեց թաղման համար+։ 9 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի+, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար»+։
10 Հուդա Իսկարիովտացին՝ տասներկու առաքյալներից մեկը, գնաց ավագ քահանաների մոտ, որ Հիսուսին մատնի նրանց ձեռքը+։ 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան արծաթե դրամ տալ+։ Եվ նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի նրան+։
12 Անթթխմոր+ հացերի տոնի առաջին օրը, երբ ըստ սովորության՝ Պասեքի զոհն էր մատուցվում, նրա աշակերտները+ հարցրին նրան. «Որտե՞ղ ես ուզում, որ գնանք ու քեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստենք»+։ 13 Նա էլ իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք քաղաք, այնտեղ ձեզ մի մարդ կհանդիպի ջրի սափոր տանելիս+։ Նրա հետևից գնացեք, 14 և ուր որ նա մտնի, տանտիրոջն ասացեք. «Ուսուցիչը հարցնում է. «Որտե՞ղ է ինձ համար պատրաստված այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի+ ընթրիքը պիտի ուտեմ»»+։ 15 Նա կահավորված ու պատրաստված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտեղ պատրաստեք մեզ համար+»։ 16 Ուստի աշակերտները գնացին, մտան քաղաք, և ինչպես որ իրենց ասել էր, այնպես եղավ։ Եվ Պասեքի պատրաստությունները տեսան+։
17 Երբ երեկոն իջավ, նա տասներկու առաքյալների հետ միասին եկավ+։ 18 Ու երբ նրանք սեղանի շուրջ թիկնած ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը, որ ինձ հետ ուտում է+, մատնելու է ինձ»+։ 19 Նրանք տրտմեցին ու մեկը մյուսի հետևից հարցրին. «Մի՞թե ես եմ»+։ 20 Նա էլ ասաց. «Տասներկուսիցդ մեկն է, նա, ով իր ձեռքը ինձ հետ նույն ամանի մեջ կմտցնի+։ 21 Ճիշտ է, մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»+։
22 Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց և կոտրելով տվեց նրանց ու ասաց. «Վերցրե՛ք, սա խորհրդանշում է իմ մարմինը»+։ 23 Ապա վերցրեց բաժակը, շնորհակալություն հայտնեց ու տվեց նրանց, և բոլորը խմեցին այդ բաժակից+։ 24 Այնուհետև ասաց. «Սա խորհրդանշում է իմ «արյունը+ ուխտի»+, որ թափվելու է շատերի համար+։ 25 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այսուհետև այլևս չեմ խմի որթատունկի այս բերքից մինչև այն օրը, երբ նորը խմեմ Աստծու թագավորության մեջ»+։ 26 Վերջում գովաբանության երգեր երգելուց+ հետո նրանք գնացին դեպի Ձիթենյաց լեռը+։
27 Հիսուսն ասաց նրանց. «Դուք բոլորդ կգայթակղվեք, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին+, և ոչխարները կցրվեն»+։ 28 Բայց երբ հարություն առնեմ, ձեզանից առաջ կգնամ Գալիլեա»+։ 29 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»+։ 30 Հիսուսն էլ նրան ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, նույնիսկ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ 31 Բայց նա ավելի էր պնդում ու ասում. «Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, քեզ երբեք չեմ ուրանա»։ Մյուսները նույնպես նույն բանն էին ասում+։
32 Ապա եկան այն վայրը, որը Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, մինչև ես աղոթք անեմ»+։ 33 Դա ասելուց հետո նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին+ ու գնաց։ Հետո նա խիստ հուզվեց ու սկսեց սաստիկ տագնապել+։ 34 Եվ ասաց նրանց. «Հոգիս խորապես տրտմած է+, մինչև իսկ մեռնելու աստիճան։ Այստե՛ղ մնացեք և արթո՛ւն եղեք»+։ 35 Ապա մի փոքր առաջ գնալով՝ երեսնիվայր ընկավ ու սկսեց աղոթել, որ եթե հնարավոր է, այդ ժամն անցնի իրենից+։ 36 Նա ասում էր. «Ա՛բբա, Հա՛յր+, քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»+։ 37 Նա եկավ ու նրանց քնած տեսնելով՝ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես։ Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու+։ 38 Արթո՛ւն մնացեք և աղոթե՛ք+, որ փորձության մեջ չընկնեք։ Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»+։ 39 Եվ նորից գնաց ու աղոթք արեց՝ նույն խոսքերն ասելով+։ 40 Ապա դարձյալ եկավ ու նրանց քնած գտավ, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին, և չգիտեին, թե ինչ պատասխանեին նրան+։ 41 Երրորդ անգամ եկավ ու ասաց նրանց. «Եվ այսպիսի ժամանակ դուք քնում ու հանգստանո՞ւմ եք։ Բավակա՛ն է։ Ժամը եկել է+։ Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը+։ 42 Վե՛ր կացեք, գնա՛նք+։ Ահա մոտեցել է ինձ մատնողը»+։
43 Այդ պահին, մինչ նա խոսում էր, Հուդան՝ տասներկու առաքյալներից մեկը, եկավ, նրա հետ նաև սրերով ու մահակներով մի մեծ ամբոխ՝ ավագ քահանաների, դպիրների ու երեցների կողմից ուղարկված+։ 44 Նրա մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է։ Ձերբակալեք նրան և պահակների հսկողությամբ տարեք»+։ 45 Գալով ուղիղ դեպի Հիսուսը՝ նա մոտեցավ ու ասաց՝ «Ռաբբի՛» և համբուրեց+ նրան։ 46 Նրանք բռնեցին նրան ու ձերբակալեցին+։ 47 Սակայն նրա կողքին կանգնածներից մեկը հանեց իր սուրը և քահանայապետի ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը+։ 48 Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք, որ ձերբակալեք ինձ+։ 49 Ամեն օր տաճարում ձեզ հետ էի ու սովորեցնում էի+, և դուք չձերբակալեցիք ինձ։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի Գրքերում գրվածները+ կատարվեն»+։
50 Այդ ժամանակ բոլորը լքեցին նրան+ ու փախան+։ 51 Սակայն մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա բարձրորակ կտավից հագուստ էր հագել, սկսեց մոտիկից հետևել նրան։ Նրանք փորձեցին բռնել նրան+, 52 բայց նա թողեց իր կտավե հագուստը և մերկ փախավ։
53 Հիսուսին տարան քահանայապետի մոտ։ Բոլոր ավագ քահանաները, երեցներն ու դպիրները մեկտեղ հավաքվեցին+։ 54 Բայց Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց+ մինչև քահանայապետի բակը։ Նա նստեց սպասավորների հետ ու կրակի առաջ տաքանում էր։ 55 Այդ նույն ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* վկայություն էին փնտրում Հիսուսի դեմ, որ նրան մահվան մատնեն+, բայց ոչ մի բան չէին գտնում+։ 56 Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ+, սակայն նրանց վկայությունները չէին համընկնում+։ 57 Ոմանք վեր էին կենում ու սուտ վկայություն էին տալիս նրա դեմ՝ ասելով. 58 «Լսեցինք սրան, որ ասում էր. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»+։ 59 Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում։
60 Ապա քահանայապետը վեր կացավ, կանգնեց նրանց մեջտեղում ու հարցրեց Հիսուսին. «Ոչինչ չե՞ս պատասխանում։ Սրանք ի՞նչ են վկայում քո դեմ»+։ 61 Բայց նա լուռ էր մնում ու ոչինչ չէր պատասխանում+։ Քահանայապետը դարձյալ հարցրեց նրան. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալի Որդին»+։ 62 Հիսուսն ասաց. «Ես եմ, և դուք կտեսնեք մարդու Որդուն+ զորության աջ կողմը նստած+ և երկնքի ամպերով գալիս»+։ 63 Քահանայապետն էլ պատռեց իր հանդերձներն+ ու ասաց. «Մեզ ուրիշ էլ ի՞նչ վկաներ են պետք+։ 64 Լսեցի՛ք հայհոյանքը+։ Ի՞նչ եք մտածում»։ Բոլորը դատապարտեցին նրան՝ ասելով, թե մահապարտ է։ 65 Ոմանք սկսեցին թքել+ նրա վրա, երեսը ծածկել, բռունցքներով հարվածել ու ասել՝ մարգարեացի՛ր։ Դատարանի սպասավորներն էլ ապտակեցին նրան ու տարան+։
66 Մինչ Պետրոսը ներքևում՝ բակում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ+ 67 և տեսնելով Պետրոսին տաքանալիս՝ սևեռուն հայացքով նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր այդ նազովրեցի Հիսուսի հետ»+։ 68 Բայց նա հերքեց և ասաց. «Չեմ ճանաչում նրան և չեմ էլ հասկանում, թե դու ինչ ես ասում»։ Եվ դուրս գնաց դեպի նախասրահը+։ 69 Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրանցից մեկը»+։ 70 Բայց նա դարձյալ հերքեց։ Քիչ անց այնտեղ կանգնածները նորից սկսեցին ասել Պետրոսին. «Հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»+։ 71 Իսկ նա սկսեց անիծել ու երդվել+. «Ես չեմ ճանաչում այս մարդուն, որի մասին խոսում եք»+։ 72 Եվ հենց նույն պահին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց+։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ Եվ նա չդիմացավ ու սկսեց լաց լինել+։
15 Լույսը բացվելուն պես ավագ քահանաները երեցների ու դպիրների հետ միասին, այսինքն՝ ամբողջ Սինեդրիոնը*, խորհրդի նստեցին+ և Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսի ձեռքը+։ 2 Պիղատոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ Նա էլ պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։ 3 Իսկ ավագ քահանաները շատ բաներում մեղադրում էին նրան+։ 4 Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս+։ Տե՛ս, թե ինչքան շատ մեղադրանքներ են բերում քո դեմ»+։ 5 Սակայն Հիսուսը դարձյալ ոչ մի պատասխան չտվեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ+։
6 Յուրաքանչյուր տոնի ժամանակ նա սովորաբար ժողովրդի համար ազատ էր արձակում մի բանտարկյալի, ում համար որ նրանք խնդրում էին+։ 7 Այդ ժամանակ Բարաբբա անունով մի մարդ կար, որ բանտարկվել էր այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել+։ 8 Ամբոխը մոտենալով սկսեց խնդրել այն, ինչը նա սովորաբար անում էր նրանց համար։ 9 Պիղատոսն էլ հարցրեց. «Ուզում եք, որ հրեաների թագավորի՞ն ազատ արձակեմ ձեզ համար»+։ 10 Նա գիտեր, որ ավագ քահանաները նախանձից+ դրդված էին նրան իր ձեռքը հանձնել+։ 11 Բայց ավագ քահանաները գրգռեցին ամբոխին, որ Պիղատոսից պահանջի Հիսուսի փոխարեն Բարաբբային ազատ արձակել իրենց համար+։ 12 Դարձյալ Պիղատոսը հարցրեց նրանց. «Ապա ի՞նչ անեմ նրան, որին դուք հրեաների թագավոր+ եք կոչում»+։ 13 Նրանք նորից բղավեցին. «Ցցի՛ն գամիր»+։ 14 Սակայն Պիղատոսն ասաց նրանց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»։ Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Ցցի՛ն գամիր նրան»+։ 15 Եվ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին+, նրանց համար Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն+։
16 Զինվորները տարան նրան կուսակալի պալատի բակ, ապա մեկտեղ կանչեցին ամբողջ զորագնդին+ 17 և նրան ծիրանի հագցրին, այնուհետև փշերից մի պսակ հյուսեցին ու դրեցին նրա գլխին+։ 18 Եվ սկսեցին ողջունել նրան՝ ասելով. «Ողջո՜ւյն+, ո՛վ հրեաների Թագավոր»։ 19 Եղեգով նրա գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով՝ խոնարհվում նրա առաջ+։ 20 Ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր վերնազգեստները հագցրին ու տարան, որ ցցին գամեն+։ 21 Եվ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որ ագարակից էր գալիս ու այդտեղով էր անցնում, պարտադրեցին*, որ վերցնի նրա տանջանքի ցիցը+։
22 Նրան բերեցին Գողգոթա կոչվող վայրը, որ թարգմանվում է «Գանգի վայր»+։ 23 Այստեղ նրան թմրեցնող զմուռսի հետ խառնած գինի+ տվեցին, բայց նա չխմեց+։ 24 Եվ նրան ցցին գամեցին ու նրա վերնազգեստները բաժանեցին+՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ինչ պիտի վերցնի+։ 25 Երրորդ ժամն*+ էր, երբ նրան ցցին գամեցին։ 26 Գլխավերևում գրված էր նրա դեմ ուղղված մեղադրանքը+՝ «Հրեաների Թագավորը»+։ 27 Նրա հետ երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը+։ 28 ....* 29 Այնտեղով անցնողները անպատվում էին+ նրան ու գլուխները շարժելով՝ ասում. «Է՜յ, տաճարը քանդո՛ղ ու երեք օրում կառուցո՛ղ+, 30 փրկի՛ր քեզ և ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»+։ 31 Ավագ քահանաներն էլ էին դպիրների հետ իրար մեջ ծաղրում ու ասում. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել+։ 32 Քրիստոսը՝ Իսրայելի Թագավորը, թող ցած իջնի տանջանքի ցցից, որ մենք տեսնենք ու հավատանք»+։ Նրա հետ միասին ցիցը հանվածներն էլ էին նախատում նրան+։
33 Վեցերորդ ժամին* խավար իջավ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+։ 34 Իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»+։ 35 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին այդ, ասացին. «Տեսե՛ք, Եղիային է կանչում»+։ 36 Մեկը վազեց, սպունգը թաթախեց թթված գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի+, ապա ասաց. «Թողե՛ք դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»+։ 37 Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու շունչը տվեց+։ 38 Եվ սրբարանի վարագույրը+ վերից վար պատռվեց ու երկու մասի բաժանվեց+։ 39 Հարյուրապետը, որ նրա դիմաց կանգնած էր, տեսնելով պատահածը և թե ինչպես նա մահացավ, ասաց. «Իսկապես որ այս մարդը Աստծու Որդի էր»+։
40 Այնտեղ կանայք էլ կային, որ հեռվից նայում էին+։ Նրանց մեջ էր Մարիամ Մագդաղենացին, ինչպես նաև Փոքր Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Սալոմեն+, 41 որոնք, ուղեկցում+ և ծառայում էին նրան, երբ նա Գալիլեայում էր։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որ նրա հետ միասին եկել էին Երուսաղեմ+։
42 Երեկոն արդեն մոտենում էր, և պատրաստության օրն* էր, այսինքն՝ շաբաթին նախորդող օրը, 43 ուստի արիմաթեացի Հովսեփը, որը Խորհրդի* պատվարժան անդամ էր, և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը+, համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել ու նրանից խնդրեց Հիսուսի մարմինը+։ 44 Սակայն Պիղատոսը ուզեց իմանալ, թե արդյոք նա մահացել է, և կանչելով հարյուրապետին՝ հարցրեց այդ մասին։ 45 Եվ հարյուրապետից ստույգ տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին տվեց+։ 46 Նա էլ բարձրորակ կտավ գնեց և նրան ցցի վրայից իջեցնելով՝ կտավով փաթաթեց+ ու դրեց ժայռի մեջ փորված մի գերեզմանում+, ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին+։ 47 Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը նայում էին այն տեղին, որտեղ նրան դրել էին+։
16 Երբ շաբաթն+ անցավ, Մարիամ Մագդաղենացին+, Հակոբոսի մայր Մարիամը և Սալոմեն հոտավետ խոտեր գնեցին, որպեսզի գան և օծեն Հիսուսին+։ 2 Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան+՝ արևածագին, եկան գերեզման+։ 3 Նրանք ասում էին իրար. «Գերեզմանի մուտքից քարը մեզ համար ո՞վ կգլորի»։ 4 Բայց երբ նայեցին, տեսան, որ քարը մի կողմ է գլորված, չնայած որ այն շատ մեծ էր+։ 5 Երբ գերեզման մտան, տեսան մի երիտասարդի՝ սպիտակ պատմուճան հագած, որը նստած էր աջ կողմում, և նրանք սարսափեցին+։ 6 Նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք։ Գիտեմ, որ Հիսուս նազովրեցուն եք փնտրում, որին ցցին գամեցին+։ Նա հարություն է առել+, այստեղ չէ։ Տեսե՛ք, ահա այն տեղը, որտեղ նրան դրեցին+։ 7 Այժմ գնացեք և ասացեք նրա աշակերտներին ու Պետրոսին. «Նա ձեզանից առաջ Գալիլեա է գնում+։ Այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»»+։ 8 Եվ դուրս գալով՝ նրանք փախան գերեզմանից, որովհետև դողով էին բռնվել ու խիստ հուզված էին։ Նրանք ոչ մեկի ոչինչ չպատմեցին, որովհետև վախով էին լցվել+։
ԵՐԿԱՐ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
Որոշ հին ձեռագրեր (ACD) և թարգմանություններ (VgSyc,p) ավելացնում են հետևյալ եզրափակումը, որը, սակայն, բացակայում է אBSysArm-ում։
9 Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան հարություն առնելուց հետո նա նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ 10 Նա էլ գնաց ու պատմեց նրա հետ լինողներին, որ սգում ու լաց էին լինում։ 11 Բայց երբ լսեցին, որ նա կենդանացել է, և որ նա տեսել է նրան, չհավատացին։ 12 Դրանից հետո նա ուրիշ կերպարանքով երևաց նրանցից երկուսին, երբ քայլելով ագարակ էին գնում։ 13 Նրանք էլ հետ դարձան ու պատմեցին մյուսներին։ Բայց նրանց էլ չհավատացին։ 14 Իսկ ավելի ուշ, երբ տասնմեկ առաքյալները թիկնած էին սեղանի շուրջ, նա երևաց նրանց ու նախատեց իրենց անհավատության ու կարծրասրտության համար, քանի որ չհավատացին նրանց, ովքեր տեսել էին իրեն՝ հարություն առած։ 15 Նրանց ասաց. «Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեք բարի լուրը ամեն ստեղծվածի։ 16 Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, բայց ով որ չհավատա, կդատապարտվի։ 17 Իսկ հավատացողներին այս նշանները կուղեկցեն. իմ անունով դևեր կհանեն, լեզուներով կխոսեն, 18 իրենց ձեռքերով օձեր կբռնեն, և եթե մահացու ինչ-որ բան խմեն, նրանց բոլորովին չի վնասի։ Իրենց ձեռքերը հիվանդների վրա կդնեն, և նրանք կառողջանան»։
19 Նրանց հետ խոսելուց հետո Տեր Հիսուսը երկինք վերցվեց ու նստեց Աստծու աջ կողմը։ 20 Իսկ նրանք գնացին ու ամենուրեք քարոզում էին, և Տերը համագործակցում էր նրանց հետ և ուղեկցող նշաններով հաստատում էր պատգամը։
ԿԱՐՃ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
Ուշ ժամանակների որոշ ձեռագրերում և թարգմանություններում Մարկոս 16։8-ից հետո բերվում է հետևյալ եզրափակումը։
Իսկ այն բոլոր բաները, որ պատվիրվել էր, նրանք համառոտ պատմեցին Պետրոսի շուրջը գտնվողներին։ Այս ամենից հետո Հիսուսն ինքը նրանց միջոցով արևելքից արևմուտք ուղարկեց հավիտենական փրկության սուրբ և անապականելի պատգամը։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս Մաղաքիա 3։1-ը, որտեղից վերցված է փակագծերի միջի հատվածը։
Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»–ի ծնթ.։
Բռց.՝ «ձկնորսներ»։
Այսինքն՝ «դեռ չլվացած, չմտած կտորից»։
Նշ. է «նախանձախնդիր»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Տե՛ս Մթ 5։15-ի ծնթ.։
Բռց.՝ «չկրեն երկու ներքնազգեստ»։
Տե՛ս Մթ 10։14-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Տե՛ս 13։35-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Կամ՝ «կյանքը»։ Տե՛ս հավելված 10։
Տե՛ս Մթ 18։6-ի ծնթ.։
Տե՛ս հավելված 12։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Բռց.՝ «հոգին»։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Կամ՝ «տոկա»։
«Երեկոյան»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա առաջին պահը՝ արևամուտից մինչև մոտ ժ. 21։00։
«Կեսգիշերին»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա երկրորդ պահը՝ մոտ ժ. 21։00–ից մինչև կեսգիշեր։
«Աքլորականչին»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա երրորդ պահը՝ կեսգիշերից մինչև մոտ ժ. 3։00։
«Վաղ առավոտյան»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա չորրորդ պահը՝ մոտ ժ. 3։00–ից մինչև արևածագ։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 27։32-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։3-ի ծնթ.։
Ավելի հին և վստահելի ձեռագրերում այս համարը բաց է թողնված։ Սակայն որոշ ձեռագրերում մտցված է հետևյալ համարը. «Եվ կատարվեց այն գրությունը, որն ասում է. «Եվ նա անօրենների հետ դասվեց»»։
Տե՛ս Մթ 27։45-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 27։45-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 27։62-ի ծնթ.։
Կամ՝ «Սինեդրիոնի»։