Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Եբրայեցիներ 1 ։ 1–13 ։ 25
  • Եբրայեցիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եբրայեցիներ
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Եբրայեցիներ

Նամակ եբրայեցիներին

1 Աստված, որը վաղուց ի վեր բազում առիթներով և բազմաթիվ կերպերով+ խոսեց մեր նախահայրերի հետ մարգարեների միջոցով+, 2 այս օրերի վերջում+ մեզ հետ խոսեց Որդու միջոցով+, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի վրա+ և որի միջոցով ստեղծեց+ երկնքում ու երկրի վրա եղած բաները*։ 3 Նա է նրա փառքի արտացոլանքը+ և նրա էության ճշգրիտ պատկերը+. նա ամեն բան պահում է իր զորավոր խոսքով+։ Մեզ մեղքերից մաքրելուց հետո+, նա նստեց Մեծության աջ կողմը+՝ բարձր տեղերում+։ 4 Ուստի նա հրեշտակներից ավելի բարձր դիրք ունեցավ+, այնքան բարձր, որ մի անուն ժառանգեց+, որը նրանց անունից ավելի գերազանց է։

5 Հրեշտակներից ո՞ր մեկին Աստված երբևէ ասաց՝ «դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»+, նաև «ես նրա հայրը կդառնամ, իսկ նա ինձ որդի կլինի»+։ 6 Բայց երբ կրկին իր Առաջնեկին+ աշխարհ* է բերում, նա ասում է. «Աստծու բոլոր հրեշտակները+ թող խոնարհվեն նրա առաջ»+։

7 Նաև հրեշտակների մասին ասում է. «Նա իր հրեշտակներին ոգիներ է դարձնում ու իր ծառաներին՝ կրակի բոց»+։ 8 Իսկ Որդու մասին ասում է. «Աստված քո գահն է հավիտյանս հավիտենից+, և քո թագավորության գավազանը+ արդարության գավազան է+։ 9 Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Այդ պատճառով Աստված՝ քո Աստվածը, օծեց+ քեզ ցնծության յուղով առավել, քան քո ընկերներին»+։ 10 Բացի դա, նա ասում է. «Դու, ո՛վ Տեր, սկզբից հաստատեցիր երկրի հիմքերը, և երկինքը քո ձեռքի գործն է+։ 11 Դրանք կվերանան, բայց դու միշտ կմնաս։ Հանդերձի+ պես բոլորն էլ կհնանան։ 12 Դու թիկնոցի պես կծալես դրանք+ և հանդերձի պես կփոխես։ Բայց դու նույնն ես, և քո տարիները երբեք չեն վերջանա»+։

13 Հրեշտակներից ո՞ր մեկի մասին նա երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»+։ 14 Մի՞թե նրանք բոլորը ոգիներ+ չեն ծառայության համար+, որ ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու+ են փրկությունը։

2 Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ մենք առավել ուշադրություն դարձնենք այն ամենին, ինչ լսեցինք+, որպեսզի երբեք ճանապարհից չշեղվենք+։ 2 Եթե հրեշտակների միջոցով+ ասված խոսքը հաստատ եղավ, և ամեն օրինազանցություն ու անհնազանդ արարք իր արդար հատուցումը ստացավ+, 3 ապա մենք ինչպե՞ս կազատվենք+, եթե արհամարհեցինք+ այսչափ մեծ փրկությունը+, որի մասին սկզբից խոսվեց մեր Տիրոջ միջոցով+, և որը մեզ համար հաստատվեց+ նրան լսողների կողմից։ 4 Աստված նույնպես վկայություն տվեց նշաններով, հրաշքներով, զանազան զորավոր գործերով+ և իր կամքի+ համաձայն՝ սուրբ ոգու պարգևները բաժանելով+։

5 Չէ՞ որ հրեշտակներին նա չհպատակեցրեց գալիք աշխարհը*+, որի մասին մենք խոսում ենք։ 6 Բայց մի մարդ ինչ-​որ տեղ վկայեց՝ ասելով. «Ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան+, կամ մարդու որդին, որ հոգ ես տանում նրա մասին+։ 7 Հրեշտակներից փոքր-​ինչ ցածրացրիր նրան, փառքով ու պատվով+ պսակեցիր նրան և նշանակեցիր քո ձեռքի գործերի վրա+։ 8 Ամեն ինչ հպատակեցրիր նրա ոտքերի տակ»+։ Ամեն ինչ նրան հպատակեցնելով+՝ Աստված չթողեց մի բան, որ չհպատակվի նրան+։ Ու թեպետ հիմա մենք դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ հպատակեցված է նրան+, 9 սակայն Հիսուսին, որը փոքր-​ինչ ցածրացվել էր հրեշտակներից+, տեսնում ենք փառքով+ ու պատվով պսակված, քանի որ մահը հանձն առավ+, որպեսզի Աստծու անզուգական բարությամբ* մահ ճաշակի ամեն մարդու համար+։

10 Ամեն ինչ Աստծու փառքի համար+ և նրա շնորհիվ գոյություն ունի։ Ուստի բազում որդիների փառքի բերելու նպատակով+, տեղին էր, որ Աստված նրանց փրկության Գլխավոր Առաջնորդին+ չարչարանքների միջոցով կատարյալ դարձներ+։ 11 Չէ՞ որ թե՛ նա, ով սրբացնում է, և թե՛ նրանք, ովքեր սրբացվում են+, բոլորն էլ մեկից են+, և այդ պատճառով նա չի ամաչում նրանց «եղբայրներ»+ կոչելուց, 12 ինչպես ասում է. «Ես կհռչակեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովի մեջ քեզ կգովաբանեմ երգով»+։ 13 Ու նորից ասում է. «Ես կապավինեմ նրան»+։ Եվ դարձյալ. «Ես և այն երեխաները, որոնց Եհովան տվեց ինձ»+։

14 Հետևաբար, քանի որ «երեխաները» արյան և մարմնի մասնակիցներ են, նույն ձևով էլ նա մասնակից եղավ միևնույն բաներին+, որ իր մահվան+ միջոցով ոչնչի վերածի+ նրան, ով կարող է մահ պատճառել+, այսինքն՝ Բանսարկուին+, 15 և ազատագրի+ բոլոր նրանց, ովքեր մահվան վախից+ իրենց ամբողջ կյանքի ընթացքում ստրկության մեջ են եղել+։ 16 Նա ամենևին էլ հրեշտակներին չի աջակցում, այլ Աբրահամի սերնդին+։ 17 Ուստի պետք էր, որ նա բոլոր առումներով իր եղբայրների նման դառնար+, որ Աստծուն մատուցվող ծառայության մեջ դառնար ողորմած ու հավատարիմ քահանայապետ+, որպեսզի հաշտության+ զոհ մատուցեր ժողովրդի մեղքերի համար+։ 18 Ու քանի որ փորձության ենթարկվելիս նա չարչարվեց+, կարող է օգնության հասնել փորձության մեջ լինողներին+։

3 Հետևաբար, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչման+ մասնակիցնե՛ր, խորհեք առաքյալի+ և քահանայապետի՝ Հիսուսի մասին, որին մենք դավանում ենք+։ 2 Նա հավատարիմ էր+ Աստծուն, որն իրեն այդպիսին դարձրեց, ինչպես Մովսեսն էր+ հավատարիմ Աստծուն, երբ ծառայում էր նրա ամբողջ տան* մեջ+։ 3 Եվ Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի+, քան Մովսեսը, ինչպես որ տուն կառուցողը+ ավելի մեծ պատիվ ունի, քան տունը+։ 4 Անշուշտ, ամեն տուն ինչ-​որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է+։ 5 Մովսեսը Աստծու ամբողջ տան մեջ հավատարիմ էր որպես սպասավոր+, և դա վկայություն էր այն ամենի, ինչի մասին պետք է խոսվեր հետագայում+, 6 իսկ Քրիստոսը Աստծու տան վրա հավատարիմ էր որպես Որդի+։ Մենք Աստծու տունն ենք+, եթե միայն խոսելու ազատությունը և հույսով պարծենալը ամուր բռնենք ու բռնած պահենք մինչև վերջ+։

7 Դրա համար էլ սուրբ ոգին+ ասում է. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, 8 մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառը բարկությունը բորբոքելու ժամանակ+, ինչպես փորձելու+ օրը անապատում+, 9 որտեղ ձեր նախահայրերը փորձելով ստուգեցին ինձ, մինչդեռ քառասուն տարի+ տեսան իմ գործերը+։ 10 Այդ պատճառով էլ ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ շեղվում են իրենց սրտերում+ և չճանաչեցին իմ ճանապարհները»+։ 11 Այնպես որ իմ բարկության մեջ ես երդվեցի. «Նրանք չեն մտնելու+ իմ հանգստի մեջ»»+։

12 Զգուշացեք, եղբայրնե՛ր, որ չլինի թե կենդանի Աստծուց հեռանալով՝ ձեզնից որևէ մեկի մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ զարգանա+, 13 այլ շարունակեք իրար հորդորել+ ամեն օր, քանի դեռ այն կոչվում է «այսօր»+, որ չլինի թե մեղքի խաբելու զորությունը կարծրացնի ձեզնից որևէ մեկի սիրտը+։ 14 Մենք Քրիստոսին մասնակիցներ ենք+, միայն եթե սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր բռնենք և բռնած պահենք մինչև վերջ+, 15 քանի դեռ ասվում է. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառը բարկությունը բորբոքելու ժամանակ»+։

16 Ովքե՞ր էին նրանք, որ լսեցին, սակայն դառնապես բարկացրին Աստծուն+։ Չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի առաջնորդությամբ դուրս եկան Եգիպտոսից+։ 17 Եվ Աստված ումի՞ց զզվեց քառասուն տարի+։ Չէ՞ որ մեղք գործողներից, որոնց դիակներն ընկան անապատում+։ 18 Իսկ ո՞ւմ երդվեց+, որ չեն մտնելու իր հանգստի մեջ, եթե ոչ նրանց, ովքեր չհնազանդվեցին+։ 19 Այսպիսով՝ տեսնում ենք, որ անհավատության պատճառով նրանք չկարողացան մտնել+։

4 Հետևաբար, քանի որ նրա հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է+, եկեք զգույշ լինենք, որ հանկարծ չլինի թե ձեզնից մեկը երբևէ զրկվի դրանից+։ 2 Չէ՞ որ մեզ նույնպես հռչակվեց բարի լուրը+, ինչպես մեր նախահայրերին+։ Բայց լսված խոսքը օգտակար չեղավ նրանց համար+, քանի որ չունեին այնպիսի հավատ+, ինչպիսին հնազանդվողները ունեին+։ 3 Մենք՝ հավատացողներս, մտնում ենք հանգստի մեջ, ինչպես նա ասաց՝ «իմ բարկության մեջ երդվեցի+՝ «նրանք չեն մտնելու+ իմ հանգստի մեջ»»+, թեպետև նրա գործերը ավարտվել էին+ աշխարհը հիմնվելուց ի վեր+։ 4 Մի տեղ նա յոթերորդ օրվա մասին հետևյալն է ասում. «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր գործերից»+։ 5 Եվ այստեղ դարձյալ ասում է. «Նրանք չեն մտնելու իմ հանգստի մեջ»+։

6 Ուրեմն քանի որ ոմանք դեռ պետք է մտնեն դրա մեջ, իսկ նրանք, ում առաջինը հռչակվեց բարի լուրը+, անհնազանդության պատճառով չմտան+, 7 նա կրկին որոշակի օր է սահմանում՝ այսքան երկար ժամանակ հետո Դավթի սաղմոսում ասելով «այսօր», ինչպես վերևում ասվեց. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը»+։ 8 Եթե Հեսուն+ նրանց առաջնորդած լիներ դեպի հանգստի մի վայր+, ապա հետո Աստված այլևս չէր խոսի+ մեկ ուրիշ օրվա մասին։ 9 Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում+։ 10 Այն մարդը, ով մտավ Աստծու հանգստի մեջ+, ինքն էլ հանգստացավ իր գործերից+, ինչպես որ Աստված՝ իր գործերից։

11 Ուստի եկեք ամեն ինչ անենք, որպեսզի մտնենք այդ հանգստի մեջ, որ հանկարծ չլինի թե որևէ մեկը ընկնի՝ հետևելով անհնազանդության նույն օրինակին+։ 12 Աստծու խոսքը+ կենդանի է+ ու զորեղ+ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր+. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու+ և ոգու+, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները+։ 13 Եվ չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից+, այլ բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք+։

14 Ուրեմն տեսնելով, որ մենք մի մեծ քահանայապետ ունենք՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն+, որն անցել է երկինքներով+՝ եկեք անդադար դավանենք նրան+։ 15 Մենք ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որը չի կարող ցավակից+ լինել մեր թուլություններին, այլ մի այնպիսին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է առանց մեղքի+։ 16 Ուրեմն եկեք խոսելու ազատությամբ+ մոտենանք+ անզուգական բարության գահին, որպեսզի Աստված ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի՝ ճիշտ ժամանակին մեզ օգնելու համար+։

5 Մարդկանց միջից ընտրված յուրաքանչյուր քահանայապետ մարդկանց համար է նշանակվում Աստծուն մատուցվող ծառայություն կատարելու համար+, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի համար+։ 2 Նա կարող է կարեկցանքով վերաբերվել գիտելիքներից զուրկ և սխալներ գործող մարդկանց, քանի որ ինքը նույնպես թուլություններ ունի+, 3 և այդ պատճառով նա պարտավոր է մեղքերի համար զոհեր մատուցել ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար+։

4 Բացի այդ, մարդ ինքն իրենով չի ստանձնում այս պատվավոր դիրքը+, այլ միայն եթե Աստծու կողմից է կանչվում+, ինչպես որ Ահարոնը+ կանչվեց։ 5 Այդպես էլ Քրիստոսը ինքն իրեն չփառավորեց+՝ դառնալով քահանայապետ+, այլ փառավորվեց+ նրա կողմից, ով նրա մասին ասաց. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»+։ 6 Ինչպես որ մեկ ուրիշ տեղում էլ է ասում. «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»+։

7 Երբ Քրիստոսը երկրի վրա էր*, սաստիկ+ աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ մատուցեց+ Նրան, ով կարող էր փրկել իրեն մահից. և նրա աստվածավախության+ համար Աստված լսեց նրան։ 8 Ու թեև Որդի էր, սակայն իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց+ 9 և երբ կատարյալ դարձավ+, պատասխանատու եղավ բոլոր իրեն հնազանդվողների+ հավիտենական փրկության համար+, 10 որովհետև Աստված նրան քահանայապետ անվանեց՝ Մելքիսեդեկի կարգի պես+։

11 Նրա վերաբերյալ մենք շատ բան ունենք ասելու, և դրանք դժվար է բացատրել, քանի որ ձեր լսողությունը թուլացել է+։ 12 Հաշվի առնելով ժամանակը՝ դուք պետք է ուսուցիչներ լինեիք+, սակայն դարձյալ կարիք ունեք, որ ինչ-​որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սրբազան պատգամների+ տարրական բաները. դուք նման եք նրանց, ովքեր կաթի կարիք ունեն, և ոչ թե պինդ կերակուրի+։ 13 Ամեն ոք, ով կաթնակեր է, ծանոթ չէ արդարության խոսքին, քանի որ մանուկ է+։ 14 Բայց պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց, ովքեր իրենց ըմբռնողականությունը+ գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար+։

6 Ուստի քանի որ թողել ենք Քրիստոսի+ մասին սկզբնական+ ուսմունքները, եկեք շարունակենք ձգտել հասունության+, և նորից չդնենք հիմքը+, այսինքն՝ մեռած գործերի համար զղջալը+, Աստծուն հավատալը+, 2 մկրտությունների+, ձեռքերը դնելու+, մահացածների հարության+ և հավիտենական դատաստանի+ մասին ուսմունքները։ 3 Մենք կձգտենք հասունության, եթե Աստված թույլ տա+։

4 Նրանք, ովքեր մեկ անգամ լուսավորվեցին+, ճաշակեցին երկնային ձրի պարգևը+, դարձան սուրբ ոգուն մասնակիցներ+ 5 և ճաշակեցին+ Աստծու բարի խոսքն ու գալիք աշխարհին* առնչվող զորությունները+, 6 բայց հեռացան+, անհնար է, որ կրկին զղջման բերվեն+, որովհետև նրանք Աստծու Որդուն նորից ցցին են գամում և հրապարակորեն խայտառակում նրան+։ 7 Օրինակ՝ հողը, որ խմում է իր վրա հաճախ թափվող անձրևը և մշակողի համար պիտանի բուսականություն է տալիս+, Աստծուց օրհնություն է ստանում դրա համար։ 8 Բայց եթե այն փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, անեծքի ենթակա+ և սահմանված է այրվելու+։

9 Սակայն ինչ վերաբերում է ձեզ, սիրելինե՛ր, չնայած նրան, որ այսպես ենք խոսում, մենք համոզված ենք, որ դուք ավելի լավ վիճակում եք, քան նրանք, ովքեր հեռացան, և ունեք այն ամենը, ինչ փրկության է տանում։ 10 Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ+ նրանով, որ ծառայեցիք սրբերին+ ու շարունակում եք ծառայել։ 11 Բայց մենք ցանկանում ենք, որ ձեզանից ամեն մեկը շարունակի նույն աշխատասիրությունը դրսևորել, այնպես որ ձեր հույսը+ հաստատուն լինի+ մինչև վերջ+, 12 որպեսզի չծուլանաք+, այլ ընդօրինակեք+ նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները+։

13 Երբ Աստված իր խոստումը տվեց Աբրահամին+, նա ինքն իրենով երդվեց+, քանի որ ավելի մեծ որևէ մեկով չէր կարող երդվել։ 14 Նա ասաց. «Ես անպատճառ կօրհնեմ ու կշատացնեմ քեզ»+։ 15 Եվ այսպես, համբերությամբ սպասելուց հետո Աբրահամը ստացավ այս խոստումը+։ 16 Մարդիկ իրենցից ավելի մեծ ինչ-​որ մեկով են երդվում+, ու նրանց երդումը ամեն վիճաբանության վերջն է, քանի որ այն օրինական երաշխիք է նրանց համար+։ 17 Նույն ձևով էլ Աստված, երբ նպատակադրեց խոստման ժառանգներին+ ավելի հստակորեն ցույց տալ իր խորհրդի անփոփոխ+ լինելը, երդում ավելացրեց իր խոսքին, 18 որպեսզի երկու անփոփոխ բաների միջոցով, որոնց դեպքում անհնար է, որ Աստված սուտ խոսի+, մենք, որ դեպի ապաստան փախանք, մեծ քաջալերություն ստանանք մեր առջև դրված հույսը+ ամուր բռնելու համար։ 19 Այս հույսը+ խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ, և մտնում է վարագույրի ներսի կողմը+, 20 ուր հանուն մեզ մտավ նախակարապետը+՝ Հիսուսը, որը հավիտյան քահանայապետ դարձավ՝ Մելքիսեդեկի կարգի պես+։

7 Այս Մելքիսեդեկը՝ Սաղեմի թագավորը, Բարձրյալ Աստծու քահանան+, որը դիմավորեց Աբրահամին և օրհնեց նրան+, երբ վերջինս վերադառնում էր թագավորներին կոտորելուց, 2 և որին Աբրահամը ամեն ինչի տասներորդ մասը հատկացրեց+, նախևառաջ «Արդարության Թագավոր» է (ինչպես որ թարգմանվում է նրա անունը), ապա նաև Սաղեմի+ թագավոր, այսինքն՝ «Խաղաղության Թագավոր»։ 3 Հայտնի չէ, թե ովքեր են նրա հայրը, մայրը, գրված չէ նրա տոհմաբանության մասին, թե երբ է ծնվել+ ու մահացել, բայց Աստծու Որդուն+ նմանեցվելով՝ նա մշտնջենապես քահանա է մնում+։

4 Ուրեմն տեսեք, թե որքան մեծ էր այս մարդը, որին Աբրահամ նահապետը լավագույն ավարի տասներորդ մասը տվեց+։ 5 Ճիշտ է, Ղևիի+ որդիներից այն տղամարդիկ, ովքեր ստանում են իրենց քահանայական ծառայությունը, Օրենքի համաձայն՝ պատվեր ունեն տասանորդ հավաքելու+ ժողովրդից+, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի երանքից են դուրս եկել+, 6 սակայն այն մարդը, ով Ղևիի տոհմից չէր+, տասանորդ վերցրեց Աբրահամից+ և օրհնեց նրան, ով խոստումներն ուներ+։ 7 Ուստի անվիճելի է, որ փոքրը օրհնվում է մեծի կողմից+։ 8 Մի դեպքում մահկանացու մարդիկ են ստանում տասանորդը+, իսկ մյուս դեպքում ստանում է նա, ում մասին վկայություն կա, որ կենդանի է+։ 9 Կարելի է ասել, որ Աբրահամի միջոցով նույնիսկ Ղևին, որ տասանորդ է ստանում, տասանորդ վճարեց, 10 որովհետև նա դեռ իր նախահոր երանքում էր+, երբ Մելքիսեդեկը դիմավորեց նրան+։

11 Ուրեմն եթե կատարելությունը+ իրոք լիներ ղևտական քահանայության միջոցով+, որը ժողովրդին տրված Օրենքի+ առանձնահատկություններից էր, այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կար+, որ մեկ ուրիշ քահանա հայտնվեր՝ Մելքիսեդեկի կարգի պես+ և ոչ թե Ահարոնի կարգի պես։ 12 Ուստի քանի որ քահանայությունը փոխվում է+, անհրաժեշտություն է առաջանում փոխելու նաև օրենքը+, 13 որովհետև այն մարդը, ում մասին ասվում են այս խոսքերը, մեկ ուրիշ ցեղից էր+, որից ոչ մեկը ծառայություն չի մատուցել զոհասեղանի մոտ+։ 14 Միանգամայն պարզ է, որ մեր Տերը Հուդայից ծագում առավ+, մի ցեղ, որի մասին Մովսեսը ոչինչ չխոսեց քահանաների առնչությամբ։

15 Առավել ևս հստակ է, որ Մելքիսեդեկի+ նմանությամբ մեկ ուրիշ քահանա է հայտնվում+, 16 որն այդպիսին է դարձել ոչ թե ըստ օրենքի, ինչը հիմնված էր մարմնավոր բաների վրա+, այլ ըստ այն զորության, որը կարող է անկործանելի կյանք տալ+, 17 քանի որ Աստված վկայեց՝ ասելով. «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»+։

18 Ուրեմն նախորդ պատվիրանը, անվավեր է դառնում իր թույլ+ և անօգուտ+ լինելու պատճառով, 19 որովհետև Օրենքը ոչ մի բան կատարյալ չդարձրեց+, այլ դա եղավ այն ժամանակ, երբ մի ավելի լավ հույս+ ավելացվեց, որի միջոցով մենք մոտենում ենք Աստծուն+։ 20 Քանի որ դա տեղի չունեցավ առանց երդման 21 (որովհետև կան մարդիկ, որոնք քահանա դարձան առանց երդման, բայց կա մեկը, որն այդպիսին դարձավ նրա երդումով, ով նրա մասին ասել էր՝ «Եհովան երդվել է+ (և չի ափսոսա). «Դու քահանա ես հավիտյան»»+), 22 այդ պատճառով Հիսուսը տրվեց որպես ավելի լավ ուխտի գրավ+։ 23 Բացի դրանից, շատերը պետք է քահանա դառնային՝ մեկը մյուսին հաջորդելով+, որովհետև մահը թույլ չէր տալիս+, որ նրանք քահանա մնային, 24 բայց քանի որ նա հավիտյան կենդանի է+, իր քահանայության մեջ հաջորդ չունի։ 25 Հետևաբար, նա կարող է նաև լիակատար փրկություն տալ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն իր միջոցով, որովհետև նա միշտ կենդանի է, որպեսզի բարեխոսի նրանց համար+։

26 Եվ հենց այսպիսի քահանայապետ էր մեզ պետք+՝ նվիրված+, անխարդախ+, անպիղծ+, մեղավորներից զատված+ և երկնքից ավելի բարձր դարձած+։ 27 Հարկ չկա, որ նա ամեն օր+ մյուս քահանայապետների պես զոհեր մատուցի նախ՝ իր սեփական մեղքերի համար+, ապա՝ ժողովրդի մեղքերի+ (քանի որ նա արեց դա մեկընդմիշտ+, երբ ինքն իրեն զոհ մատուցեց)+, 28 որովհետև Օրենքը քահանայապետներ է նշանակում մարդկանց+, ովքեր թուլություններ ունեն+, բայց երդման խոսքը+, որ եկավ Օրենքից հետո, Որդուն է նշանակում, որը կատարյալ է դարձել+ հավիտյան։

8 Վերևում ասվածի գլխավոր միտքը սա է. մենք մի այնպիսի քահանայապետ+ ունենք, որը երկնքում Մեծության գահի աջ կողմը նստեց+, 2 մի ծառայող՝ սուրբ վայրի+ և ճշմարիտ խորանի, որը Եհովան+ կանգնեցրեց և ոչ թե մարդը+։ 3 Ամեն մի քահանայապետ նշանակվում է, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի+, ուստիև անհրաժեշտ էր, որ նա նույնպես մատուցելու ինչ-​որ բան ունենար+։ 4 Եվ եթե նա երկրի վրա լիներ, ապա քահանա չէր լինի+, քանի որ արդեն կան մարդիկ, ովքեր Օրենքի համաձայն՝ ընծաներ են մատուցում 5 և ովքեր սուրբ ծառայություն են կատարում, որն ընդամենը երկնային բաների նախապատկերն+ ու ստվերն էր+. ինչպես որ Մովսեսը, երբ պետք է պատրաստեր խորանը+, Աստծուց հրահանգ ստացավ+. «Տե՛ս, որ ամեն ինչ պատրաստես այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»+։ 6 Սակայն հիմա Հիսուսը ավելի գերազանց ծառայություն է ստացել, ինչի արդյունքում նա նաև միջնորդ+ է ավելի լավ ուխտի+, որն օրինականապես հաստատվել է ավելի լավ խոստումների վրա+։

7 Եթե այն առաջին ուխտը անթերի լիներ, ապա երկրորդի կարիքն այլևս չէր լինի+, 8 քանի որ նա մեղադրում է ժողովրդին՝ ասելով. «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կապեմ+. 9 ոչ այն ուխտի+ պես, որ կապեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից, որ դուրս հանեմ Եգիպտոսից+, քանի որ նրանք չմնացին իմ ուխտի մեջ+, և ես դադարեցի նրանց մասին հոգ տանելուց,– ասում է Եհովան»+։

10 «Սա է այն ուխտը, որ կկապեմ Իսրայելի տան հետ այդ օրերից հետո,– ասում է Եհովան։– Իմ օրենքները նրանց մտքերում կդնեմ և նրանց սրտերի+ վրա կգրեմ։ Ես նրանց Աստվածը կլինեմ+, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն+։

11 Նրանցից ոչ մեկը չի սովորեցնի իր համաքաղաքացուն կամ իր եղբորը՝ ասելով՝ «ճանաչի՛ր Եհովային»+, քանի որ նրանք բոլորը՝ փոքրից մեծը, պիտի ճանաչեն ինձ+։ 12 Ես կներեմ նրանց անարդար գործերը և նրանց մեղքերն+ այլևս չեմ հիշի»+։

13 «Նոր ուխտ» ասելով՝ նա ժամանակավրեպ է դարձնում նախորդը+։ Իսկ այն, ինչ հնացած է ու ժամանակավրեպ, մոտ է անհետանալուն+։

9 Նախկին ուխտը սուրբ ծառայության կանոններ+ և իր երկրային սուրբ վայրն ուներ+։ 2 Այնտեղ պատրաստվեց խորանի առաջին բաժանմունքը+, որում գտնվում էին ճրագակալը+, ինչպես նաև սեղանը+ և ընծայված հացերը+, և այն կոչվում էր «Սրբություն»+։ 3 Իսկ երկրորդ վարագույրի+ հետևում գտնվում էր խորանի այն բաժանմունքը, որը կոչվում էր «Սրբությունների Սրբություն»+։ 4 Այնտեղ էին գտնվում ոսկե բուրվառը+ և ուխտի տապանակը+՝ ամեն կողմից ոսկով պատված+, որի մեջ էր մանանայով լի ոսկե սափորը+, Ահարոնի գավազանը, որը բողբոջեց+, և ուխտի տախտակները+, 5 իսկ դրա վրա փառավոր քերովբեներն էին+, որոնք իրենց ստվերով ծածկում էին հաշտության կափարիչը+։ Սակայն հիմա ժամանակը չէ մանրամասն խոսելու այս ամենի մասին։

6 Երբ այս ամենն այսպես պատրաստվեց, քահանաները ամեն ժամանակ մտնում էին խորանի առաջին բաժանմունքը+՝ սուրբ ծառայություններ մատուցելու համար+, 7 բայց երկրորդ բաժանմունք տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը+ և միշտ արյուն էր բերում+, որը մատուցում էր իր համար+, նաև ժողովրդի անգիտությամբ գործած մեղքերի համար+։ 8 Այդպիսով սուրբ ոգին հստակորեն ցույց է տալիս, որ քանի դեռ կանգնած էր առաջին խորանը, սուրբ վայր տանող ճանապարհը+ դեռևս հայտնի չէր+։ 9 Այս խորանը օրինակ է+ այն նշանակված ժամանակի համար, որը հիմա արդեն եկել է+, և այդ օրինակի համաձայն՝ մինչև օրս թե՛ ընծաներ են մատուցվում և թե՛ զոհեր+։ Այդուհանդերձ, դրանք չեն կարող սուրբ ծառայություն մատուցողին կատարելապես+ մաքուր խիղճ տալ+, 10 այլ վերաբերում են միայն կերակուրներին+, ըմպելիքներին+ և զանազան ընկղմումներին+։ Դրանք օրենքի պահանջներ էին, որոնք առնչվում էին նյութական բաներին+ և ուժի մեջ էին, մինչև որ գար նշանակված ժամանակն ու ամեն բան շտկվեր+։

11 Սակայն երբ Քրիստոսը եկավ (քահանայապետը+, որը պետք է զանազան օրհնություններ բերեր, որոնք արդեն ունենք), ավելի մեծ ու ավելի կատարյալ խորանի միջով անցավ, որն անձեռակերտ է, այսինքն՝ այլ ստեղծագործություն է+։ 12 Նա մեկընդմիշտ մտավ սուրբ վայրը, սակայն ոչ թե այծերի ու ցլիկների արյունով+, այլ իր իսկ արյունով+, և հավիտյան ազատագրեց մեզ+։ 13 Եթե այծերի+ ու ցլերի+ արյունը և երինջների մոխիրը+, որ շաղ է տրվում պղծվածների վրա+, սրբացնում է այն աստիճան, որ մաքրում է մարմինը+, 14 ապա մի՞թե Քրիստոսի արյունը+ շատ ավելին չի անի։ Արդարև, նա հավիտենական ոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց+ Աստծուն, որպեսզի իր արյունով մաքրի+ մեր խիղճը մեռած գործերից+, որ սուրբ ծառայություն մատուցենք+ կենդանի Աստծուն։

15 Ահա թե ինչու է նա նոր ուխտի միջնորդ+, որպեսզի կանչվածները ստանան հավիտենական ժառանգության խոստումը+, որովհետև մահը պատճառ եղավ, որ նրանք փրկանքի+ միջոցով ազատվեն նախկին ուխտի ժամանակ կատարված օրինազանցություններից+։ 16 Ուխտի+ դեպքում անհրաժեշտ է, որ ուխտ կապողը մահանա, 17 որովհետև ուխտը ուժի մեջ է մտնում մահվանից հետո. այն ուժի մեջ չէ այնքան ժամանակ, քանի դեռ ուխտ կապողը կենդանի է։ 18 Հետևաբար, նախորդ ուխտը+ նույնպես գործի չդրվեց առանց արյան+։ 19 Երբ Մովսեսը Օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ամբողջ ժողովրդին+, վերցրեց ջուր, ալ կարմիր բուրդ ու զոպա+, ինչպես նաև ցլիկների և այծերի արյունը և այն շաղ տվեց գրքի ու ամբողջ ժողովրդի վրա 20 և ասաց. «Սա է արյունն այն ուխտի, որն Աստված պատվիրեց ձեզ պահել»+։ 21 Արյունը+ նա շաղ տվեց նաև խորանի+ ու ծառայության բոլոր անոթների վրա։ 22 Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում+, և մինչև արյուն չի թափվում+, ներում չի լինում+։

23 Հետևաբար, անհրաժեշտ էր, որ երկնքում եղող բաների նախապատկերները+ այս ձևով մաքրվեին+, բայց բուն երկնայինները մաքրվեին դրանցից ավելի լավ զոհերով, 24 որովհետև Քրիստոսը մտավ ոչ թե ձեռակերտ սուրբ վայր+, որը իրականության օրինակն է+, այլ բուն երկինք+, որպեսզի հիմա մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ+։ 25 Եվ չմտավ այն նպատակով, որ շատ անգամ ինքն իրեն մատուցի, ինչպես քահանայապետն է տարեցտարի+ մտնում սուրբ վայր+ կենդանու արյունով և ոչ թե իր։ 26 Այլապես աշխարհը հիմնվելուց+ ի վեր նա շատ անգամ պետք է չարչարվեր։ Բայց հիմա՝ այս ժամանակի* ավարտին+, նա միայն մեկ անգամ+ հայտնվեց+, որպեսզի իրեն զոհաբերելով՝ մեղքը հեռացնի+։ 27 Եվ ինչպես մարդիկ+ մեկ անգամ են մեռնում, իսկ այնուհետև դատաստանն է+, 28 այնպես էլ Քրիստոսը մեկընդմիշտ+ զոհ մատուցվեց շատերի մեղքերը կրելու համար+։ Բայց երկրորդ անգամ+ նա կհայտնվի+ ոչ թե մեղքը վերացնելու համար+, այլ նրանց համար, ովքեր փափագով սպասում են նրան՝ իրենց փրկության համար+։

10 Քանի որ Օրենքն ունի գալիք օրհնությունների ստվերը+ և ոչ թե հենց այդ օրհնությունները, մարդիկ միևնույն զոհերով, որ տարեցտարի մատուցում են, երբեք չեն կարող կատարյալ դարձնել+ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն։ 2 Այլապես մի՞թե չէին դադարի զոհեր մատուցելուց, որովհետև սուրբ ծառայություն անողները, որոնք մեկընդմիշտ մաքրվել են, այլևս մեղավորության զգացում չէին ունենա+։ 3 Ընդհակառակը՝ այս զոհերի միջոցով տարեցտարի մեղքերի մասին հիշեցում է տրվում+, 4 որովհետև անհնար է, որ ցլերի և այծերի արյունը մեղքեր վերացնի+։

5 Ուստի երբ նա աշխարհ է մտնում, ասում է. «Զոհ և ընծա չցանկացար+, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար+։ 6 Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի ընծաներին+։– 7 Այն ժամանակ ասացի.– Ահա ես եկել եմ (գրքում* գրված է իմ մասին)+, որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»+։ 8 Սկզբում ասելով «զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի ընծաներ դու չցանկացար+ և ոչ էլ հավանություն տվեցիր դրանց» (զոհեր, որ մատուցվում են Օրենքի համաձայն)+՝ 9 հետո ասում է. «Ահա ես եկել եմ, որպեսզի քո կամքը կատարեմ»+։ Նա վերացնում է առաջինը, որպեսզի հաստատի երկրորդը+։ 10 Այդ «կամքով»+ էլ մենք սրբացվեցինք+, քանի որ Հիսուս Քրիստոսը մեկընդմիշտ+ մատուցեց+ իր մարմինը։

11 Դարձյալ, ամեն քահանա օրեցօր+ կանգնում է իր տեղում+՝ ծառայություն անելու և միևնույն զոհերը շատ անգամ մատուցելու համար, որովհետև դրանք երբեք չեն կարող ամբողջովին վերացնել մեղքերը+։ 12 Բայց նա մեղքերի համար մշտնջենապես մեկ զոհ մատուցեց+ և Աստծու աջ կողմը նստեց+ 13 ու այդ ժամանակվանից սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն+։ 14 Մեկ զոհաբերական ընծայով+ նա մշտնջենապես կատարյալ դարձրեց+ սրբացվողներին։ 15 Սուրբ ոգին+ նույնպես վկայում է մեզ, քանի որ սկզբում ասում է. 16 «Սա է այն ուխտը, որ կկապեմ նրանց հետ այդ օրերից հետո,– ասում է Եհովան։– Իմ օրենքները նրանց սրտերում կդնեմ և նրանց մտքերում կգրեմ»+։ 17 Իսկ հետո ասում է. «Նրանց մեղքերն ու անօրեն գործերն այլևս չեմ հիշի»+։ 18 Ուրեմն որտեղ մեղքերի ներում կա+, այնտեղ այլևս մեղքի համար ընծա չկա+։

19 Հետևաբար, եղբայրնե՛ր, քանի որ Հիսուսի արյան շնորհիվ մենք համարձակություն ունենք սուրբ վայրը+ մտնելու+ այն ճանապարհով, 20 որը նա բացեց մեզ համար որպես նոր և կենդանի ճանապարհ վարագույրի+, այսինքն՝ իր մարմնի միջով+, 21 և քանի որ մեծ քահանա ունենք Աստծու տան վրա+, 22 եկեք մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար համոզվածությամբ լի հավատով՝ մեր սրտերը չար խղճից մաքրելով*+ և մեր մարմինները մաքուր ջրով լվանալով+։ 23 Եկեք անդադար և առանց տատանվելու+ հրապարակորեն հռչակենք մեր հույսի+ մասին, որովհետև հավատարիմ է+ խոստացողը։ 24 Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի+ մղենք+ իրար, 25 և բաց չթողնենք մեր հավաքույթները+, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք+ միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է+։

26 Որովհետև եթե  ճշմարտությունը ստույգ իմանալուց+ հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել+, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում+, 27 այլ մնում է միայն սպասել ահազդու դատաստանին+ և կրակոտ խանդին, որը սպառելու է հակառակվողներին+։ 28 Եթե որևէ մեկը արհամարհում էր Մովսեսի օրենքը, առանց կարեկցելու նրան մահվան էին մատնում երկու կամ երեք հոգու վկայությամբ+։ 29 Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ավելի սաստիկ պատժի+ կարժանանա այն մարդը, ով ոտնակոխ արեց+ Աստծու Որդուն և սովորական մի բան համարեց ուխտի արյունը+, որով նա սրբացվել էր, և ով անարգանքով վիրավորեց անզուգական բարության ոգուն+։ 30 Մենք գիտենք նրան, ով ասաց. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»+։ Ապա ավելացնում է. «Եհովան կդատի իր ժողովրդին»+։ 31 Սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը+։

32 Սակայն շարունակ հիշեք առաջվա օրերը, երբ լուսավորվելուց+ հետո դուք տառապանքներ կրեցիք+ ու դիմադրեցիք մեծ պայքարում. 33 երբեմն հրապարակավ նախատինքների և նեղությունների ենթարկվեցիք, ասես թատերական տեսարան+ լինեիք, երբեմն էլ չարչարակից եղաք նրանց, ովքեր նման փորձությունների միջով էին անցնում+։ 34 Դուք թե՛ բանտում գտնվողներին ցավակից եղաք և թե՛ ձեր ունեցվածքի կողոպտվելը ուրախությամբ ընդունեցիք+՝ իմանալով, որ ավելի լավ և մնայուն սեփականություն ունեք+։

35 Ուրեմն մի՛ հանձնվեք, այլ շարունակեք համարձակությամբ խոսել+, քանի որ մեծ վարձատրություն+ կստանաք։ 36 Դուք տոկունության+ կարիք ունեք, որպեսզի Աստծու կամքը կատարելուց+ հետո ստանաք նրա խոստացածը+։ 37 Եվս «մի փոքր ժամանակ»+, և «նա, ով գալու է, կգա ու չի ուշանա»+։ 38 «Բայց իմ արդարն իր հավատի շնորհիվ կապրի»+, և «եթե նա նահանջի, իմ հոգին նրան չի հավանի»+։ 39 Սակայն մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում+, այլ հավատ ունենք՝ մեր հոգին կենդանի պահելու համար+։

11 Հավատը+ լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան+, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն+։ 2 Դրա միջոցով հնում ապրած մարդիկ վկայություն ստացան, որ Աստծու բարեհաճությունն ունեն+։

3 Հավատով մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա եղած բաները*+ Աստծու խոսքով են ստեղծվել*+, այնպես որ երևացող բաները առաջ են եկել չերևացող բաներից+։

4 Հավատով Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը+, և այդ հավատի շնորհիվ նա վկայություն ստացավ իր մասին, որ արդար է, երբ Աստված վկայեց+, որ ընդունել է նրա ընծաները։ Եվ հավատի միջոցով նա դեռ խոսում է, թեպետև մահացել է+։

5 Հավատով Ենոքը+ փոխադրվեց, որպեսզի մահ չտեսնի, և նրան ոչ մի տեղ չգտան, որովհետև Աստված փոխադրել էր նրան+, քանի որ նախքան դա նա վկայություն էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն+։ 6 Իսկ առանց հավատի+՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն+, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի+ և վարձատրում է+ նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն+։

7 Հավատով Նոյը+, երբ Աստծուց նախազգուշացում ստացավ այն ամենի մասին, ինչ դեռ չէր տեսել+, աստվածավախություն դրսևորեց և իր ընտանիքի փրկության համար տապան կառուցեց+։ Այդ հավատի միջոցով նա դատապարտեց աշխարհը+ և հավատի միջոցով արդարության+ ժառանգ դարձավ։

8 Հավատով Աբրահամը+, երբ կանչվեց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Եվ նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում+։ 9 Հավատով նա խոստացված երկրում պանդուխտ եղավ, ինչպես օտար երկրում+, և Իսահակի+ ու Հակոբի+ հետ, որոնք նրա հետ հենց նույն խոստման ժառանգներն էին+, վրաններում բնակվեց+, 10 քանի որ նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին+, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է+։

11 Հավատով Սառան+ հղիացավ*, նույնիսկ երբ նրա տարիքն արդեն անցել էր+, քանի որ հավատարիմ համարեց խոստացողին+։ 12 Ուստի մի մարդուց+, որն այլևս չէր կարող սերունդ ունենալ*+, երեխաներ ծնվեցին՝ երկնքի աստղերի պես բազում և ծովափի ավազահատիկների պես անհաշիվ+։

13 Նրանք բոլորը մինչև մահ հավատարիմ մնացին+, թեպետև չստացան խոստացված բաները+, սակայն հեռվից տեսան դրանք+ և ողջունեցին ու հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում+։ 14 Նրանք, ովքեր այսպիսի բաներ են ասում, ակնհայտ ցույց են տալիս, որ ջանադրաբար իրենց համար մի սեփական վայր են փնտրում+։ 15 Սակայն եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել+, ապա հնարավորություն կունենային վերադառնալու+։ 16 Բայց հիմա նրանք ձգտում են մի ավելի լավ վայրի, այսինքն՝ մի վայրի, որը առնչություն ունի երկնքի հետ+։ Դրա համար էլ Աստված չի ամաչում, երբ նրանք իրեն որպես իրենց Աստված են կանչում+, և նա մի քաղաք+ է պատրաստել նրանց համար։

17 Հավատով Աբրահամը, երբ փորձվեց+, Իսահակին համարյա թե զոհ մատուցեց։ Նա, ով ուրախությամբ ստացավ խոստումները, փորձեց մատուցել իր միածին որդուն+, 18 չնայած նրան ասվել էր. «Քեզ խոստացված «սերունդը» Իսահակի միջոցով առաջ կգա»+։ 19 Բայց նա մտածեց ու հասկացավ, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան+, և մահվան ճիրաններից հետ ստացավ նրան, ինչը և նախատիպ դարձավ+։

20 Հավատով Իսահակը գալիք բաների հետ կապված օրհնեց Հակոբին+ ու Եսավին+։

21 Հավատով Հակոբը, երբ մահանում էր+, օրհնեց Հովսեփի որդիներից յուրաքանչյուրին+ և երկրպագություն արեց՝ իր ցուպին հենվելով+։

22 Հավատով Հովսեփը, երբ իր վախճանը մոտենում էր, հիշատակեց Իսրայելի որդիների ելքի+ մասին և պատվեր տվեց իր ոսկորների վերաբերյալ+։

23 Հավատով Մովսեսի ծնողները նրա ծնվելուց հետո երեք ամիս թաքցրին նրան+, որովհետև տեսան, որ երեխան գեղեցիկ է+, և չվախեցան թագավորի հրամանից+։ 24 Հավատով Մովսեսը, երբ մեծացավ+, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց+. 25 նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել, 26 որովհետև նախատինքը+, որը նա կրեց որպես օծյալ*, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը+։ 27 Հավատով նա թողեց Եգիպտոսը+, բայց ոչ թե այն պատճառով, որ վախեցավ թագավորի բարկությունից+, քանի որ շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է+։ 28 Հավատով նա տոնեց Պասեքը+ և արյուն շաղ տվեց դռների կողափայտերին+, որպեսզի կործանողը չդիպչի իրենց առաջնեկներին+։

29 Հավատով նրանք անցան Կարմիր ծովի միջով այնպես, ասես չոր գետնի վրայով էին անցնում+, բայց երբ եգիպտացիները համարձակվեցին դրա միջով անցնել, ծովը կուլ տվեց նրանց+։

30 Հավատի շնորհիվ Երիքովի պարիսպները ընկան այն բանից հետո, երբ յոթ օր շրջապատված մնացին+։ 31 Հավատով Ռախաբ+ պոռնիկը չկործանվեց նրանց հետ, ովքեր չհնազանդվեցին, քանի որ խաղաղությամբ ընդունեց հետախույզներին+։

32 Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ։ Ժամանակը չի հերիքի, եթե շարունակեմ պատմել Գեդեոնի+, Բարակի+, Սամսոնի+, Հեփթայեի+, Դավթի+, ինչպես նաև Սամուելի+ և մյուս մարգարեների+ մասին, 33 որոնք իրենց հավատով թագավորությունների հաղթեցին+, արդարություն գործադրեցին+, խոստումներ ստացան+, առյուծների բերանները փակեցին+, 34 կրակի ուժին դիմակայեցին+, սրի բերանից փախան+, թույլ էին, զորավոր դարձան+, պատերազմում անվեհեր եղան+, օտարների զորքերը ջախջախեցին+։ 35 Կանայք հարության միջոցով իրենց մահացածներին ընդունեցին+։ Իսկ ուրիշները չարչարվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել որևէ փրկանքի միջոցով, որպեսզի հասնեն ավելի լավ հարությանը։ 36 Այո՛, մյուսները փորձության ենթարկվեցին ծաղրուծանակով ու խարազանվելով, ավելին՝ կապանքներով+ ու բանտերով+։ 37 Նրանք քարկոծվեցին+, փորձվեցին+, սղոցվեցին, սրով սպանվեցին+, ոչխարի և այծի մորթիներով ման եկան+, կարիքի+ ու նեղության մեջ եղան+, դաժան վերաբերմունքի արժանացան+։ 38 Նրանք, որոնց աշխարհը արժանի չէր, թափառեցին անապատներում ու լեռներում, քարայրներում+ ու երկրի խորշերում։

39 Եվ նրանք բոլորը, թեև իրենց հավատի շնորհիվ վկայություն ստացան իրենց մասին, սակայն խոստացվածը չստացան+, 40 քանի որ Աստված մի ավելի լավ բան+ նախատեսեց մեզ համար+, որպեսզի նրանք+ կատարյալ+ չդառնան առանց մեզ+։

12 Ուստի քանի որ մեր շուրջը վկաների այսպիսի մեծ բազմություն*+ ունենք, եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն+, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ+, և եկեք տոկունությամբ վազենք+ այն մրցավազքում+, որ դրված է մեր առաջ+, 2 մինչ մեր աչքերը հառել ենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին+ ու Կատարելագործողին+՝ Հիսուսին։ Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ+ և նստեց Աստծու գահի աջ կողմը+։ 3 Ուստի որպեսզի չհոգնեք և ուժասպառ չլինեք ձեր հոգով+, լրջորեն մտածեք նրա մասին, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին+, որոնք ի վնաս իրենց վարվեցին։

4 Այդ մեղքի դեմ ձեր պայքարում դուք դեռ երբեք արյուն թափելու չափ չեք դիմադրել+, 5 սակայն ամբողջովին մոռացել եք այն հորդորը, որն ուղղվում է ձեզ ինչպես որդիների+. «Որդի՛ս, մի՛ նսեմացրու Եհովայից եկող խրատը և ուժասպառ մի՛ եղիր, երբ նա ուղղում է քեզ+, 6 որովհետև ում Եհովան սիրում է, նրան խրատում է։ Նա նույնիսկ պատժում է* ամեն մեկին, ում իբրև որդի է ընդունում»+։

7 Դուք տոկում եք, և դա ձեր խրատվելուն է նպաստում+։ Աստված ձեզ հետ որդիների պես է վարվում+։ Կա՞ մի որդի, որի հայրը նրան չի խրատում+։ 8 Իսկ եթե Աստված ձեզ չի խրատում, ինչպես մյուսներին է անում, ապա դուք նրա որդիները չեք, այլ ապօրինի երեխաներ եք+։ 9 Չէ՞ որ երբ մեր հայրերը խրատում էին մեզ+, մենք հարգում էինք նրանց։ Չպե՞տք է արդյոք առավել ևս հպատակվենք մեր հոգևոր կյանքի Հորը և ապրենք+։ 10 Նրանք կարճ ժամանակով մեզ խրատեցին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում+։ Բայց նա մեր օգտի համար է դա անում, որպեսզի բաժնեկից լինենք նրա սրբությանը+։ 11 Ճիշտ է, ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում, այլ տրտմեցնում է+, սակայն հետո դրանով կրթվածներին խաղաղության պտուղ է բերում+, այսինքն՝ արդարություն+։

12 Ուստի զորացրեք թուլացած ձեռքերն+ ու տկարացած ծնկները+ 13 և շարունակ ուղղեք ձեր ոտքերի ճանապարհները+, որպեսզի կաղ անդամը չհոդախախտվի, այլ հակառակը՝ բուժվի+։ 14 Ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ+, ձգտեք նաև սրբության+, առանց որի ոչ մի մարդ չի տեսնի Տիրոջը+։ 15 Ուշադիր հսկեք, որ ոչ ոք չզրկվի Աստծու անզուգական բարությունից+, որ ոչ մի թունավոր արմատ+ չաճի ու վնաս չպատճառի, և որ շատերը չպղծվեն դրանով+, 16 որ չլինի մի պոռնիկ կամ մեկը, ով չի գնահատում սուրբ բաները, ինչպես որ Եսավը+, ով մի կերակուրի դիմաց իր առաջնեկության իրավունքը տվեց+։ 17 Դուք գիտեք, որ հետո, երբ նա ցանկացավ ժառանգել օրհնությունը+, մերժվեց+, քանի որ դա այլևս հնարավոր չէր+, թեև նա արցունքներով ջանադրաբար ձգտեց մտափոխ անել իր հորը+։

18 Դուք չեք մոտեցել այն շոշափելի լեռանը+, որը վառվում էր կրակով+, ինչպես նաև թուխ ամպին, թանձր խավարին և մրրիկին+, 19 փողի հնչելուն+ ու խոսքերի ձայնին+, որը լսելով՝ ժողովուրդը աղաչեց, որ այլևս ոչ մի խոսք չասվի իրեն+, 20 քանի որ նրանց համար տանելի չէր այս հրամանը. «Եթե մի անասուն դիպչի լեռանը, պետք է քարկոծվի»+։ 21 Եվ այդ տեսարանն այնքան ահազդու էր, որ Մովսեսն ասաց. «Սարսափից դողում եմ»+։ 22 Սակայն դուք մոտեցել եք Սիոն լեռանը+ և կենդանի Աստծու քաղաքին+՝ երկնային Երուսաղեմին+, մեկտեղ հավաքված+ բյուրավոր* հրեշտակներին+ 23 և առաջնեկների ժողովին+, որոնք գրանցվել են+ երկնքում, մոտեցել եք Աստծուն՝ ամենքի Դատավորին+, արդարների հոգևոր կյանքին+, ովքեր կատարյալ են դարձել+, 24 Հիսուսին՝ նոր ուխտի+ միջնորդին+, և շաղ տրվող արյանը+, որն ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը+։

25 Տեսե՛ք, որ չլինի թե պատրվակ փնտրեք ու չլսեք նրան, ով խոսում է+, որովհետև եթե պատրվակ փնտրողները չազատվեցին նրանից, ով երկրի վրա աստվածային նախազգուշացում էր տալիս+, ապա առավել ևս մենք չենք ազատվի, եթե երես դարձնենք նրանից, ով երկնքից է խոսում+։ 26 Այն ժամանակ նրա ձայնը ցնցեց երկիրը+, բայց հիմա նա խոստացել է. «Եվս մեկ անգամ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»+։ 27 «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ սասանվող բաները, որոնք Աստծու կողմից ստեղծված չեն, հեռացվելու են+, որպեսզի չսասանվող բաները մնան+։ 28 Հետևաբար, տեսնելով, որ ստանալու ենք մի անսասան թագավորություն+՝ եկեք շարունակենք օգտվել անզուգական բարությունից, որի միջոցով կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով+, 29 որովհետև մեր Աստվածը նաև սպառող կրակ է+։

13 Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի+։ 2 Մի՛ մոռացեք հյուրասիրությունը+, որովհետև դրա շնորհիվ ոմանք, առանց իմանալու, հրեշտակների հյուրընկալեցին+։ 3 Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են+, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված+։ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում+, քանի որ դուք էլ եք դեռ ապրում երկրի վրա։ 4 Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը չպղծվի+, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին+։ 5 Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա+։ Բավարարվեք+ եղածով+, քանի որ նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»+։ 6 Այնպես որ քաջությամբ ենք լցված+ և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»+։

7 Հիշեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, ովքեր Աստծու խոսքը խոսեցին ձեզ հետ, և խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակեք+ նրանց հավատը+։

8 Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան+։

9 Մի՛ շեղվեք զանազան և օտար ուսմունքներով+, որովհետև լավ է, որ սիրտը ամրապնդվի Աստծու անզուգական բարությամբ+ և ոչ թե ուտեստներով+, որոնք անօգուտ են նրանց համար, ովքեր չափից շատ կարևորում են դրանք։

10 Մենք զոհասեղան ունենք, որից ուտելու իրավունք չունեն նրանք, ովքեր սուրբ ծառայություն են մատուցում խորանում+, 11 քանի որ այն կենդանիների մարմինները, որոնց արյունը քահանայապետը սուրբ վայր է տանում մեղքերը քավելու համար, ճամբարից դուրս են այրվում+։ 12 Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի ժողովրդին սրբացնի+ իր արյունով+, չարչարվեց քաղաքի դարպասից դուրս+։ 13 Ուրեմն եկեք գնանք դեպի նա՝ ճամբարից դուրս՝ կրելով նրա կրած նախատինքը+, 14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք+, այլ փափագով սպասում ենք գալիք քաղաքին+։ 15 Հիսուսի միջոցով եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք+, այսինքն՝ շուրթերի պտուղը+, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը+։ 16 Եվ ավելին, մի՛ մոռացեք բարին գործել+ և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի+։

17 Հնազանդվեք ու հպատակվեք+ նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան+։ Այդպես վարվեք, որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար+։

18 Շարունակ աղոթեք մեզ համար+, քանի որ վստահ ենք, որ մաքուր* խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել+։ 19 Բայց հատկապես հորդորում եմ ձեզ դա անել, որպեսզի ավելի շուտ վերադառնամ ձեզ մոտ+։

20 Եվ թող խաղաղության Աստվածը+, որը մահացածների+ միջից վեր հանեց մեծ հովվին+՝ մեր Տեր Հիսուսին, որն իր հետ ուներ հավիտենական ուխտի արյունը+, 21 ապահովի ձեզ ամեն բարի բանով, որպեսզի կատարեք նրա կամքը և Հիսուս Քրիստոսի միջոցով մեր մեջ իրագործեք այն, ինչը հաճելի է իրեն+։ Նրան լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։

22 Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ սիրով ընդունեք քաջալերանքի այս խոսքը, որովհետև ընդամենը մի քանի խոսքով ձեզ նամակ գրեցի+։ 23 Իմացեք, որ մեր եղբայր Տիմոթեոսը+ ազատ է արձակվել, և եթե նա շուտով գա, միասին կգանք ձեզ տեսնելու։

24 Բարևներս փոխանցեք բոլոր նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, ինչպես նաև բոլոր սրբերին։ Իտալիայում+ եղողները ողջունում են ձեզ։

25 Թող Տիրոջ անզուգական բարությունը+ ձեզ բոլորիդ հետ լինի։

[Ծանոթագրություններ]

Կամ՝ «համակարգեր»։ Հուն.՝ աիոն։ Ունի նաև ժամանակահատվածների իմաստ, որոնց ընթացքում Աստված իրագործել է իր նպատակները։ Տե՛ս բառարանը, «աշխարհ»։

Բռց.՝ «բնակեցված երկիր»։

Բռց.՝ «բնակեցված երկիրը»։

Տե՛ս բառարանը։

Այսինքն՝ Աստծու ժողովի։

Բռց.՝ «Իր մարմնի օրերում»։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։

Բռց.՝ «գրքի փաթույթում»։

Բռց.՝ «շաղ տալով», այսինքն՝ Հիսուսի արյունը շաղ տալով։

Տե՛ս 1։2-ի ծնթ.։

Կամ՝ «կարգավորվել, պատրաստվել»։

Կամ՝ «սերմով հղիանալու զորություն ստացավ»։

Բռց.՝ «որը համարյա թե մեռած էր»։

Հուն.՝ Քրիստոս։

Բռց.՝ «ամպ»։

Բռց.՝ «խարազանում է»։

Կամ՝ «տասնյակ հազարավոր»։

Կամ՝ «ազնիվ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը